ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
24 հունվարի 2022 թ. |
N 127-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՔԱՌ ՍԵՐՎԻՍ ՍԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00044 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ N 0001 ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 13-ի N 01/4 եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. ՈՒժը կորցրած ճանաչել «ՔԱՌ ՍԵՐՎԻՍ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00044 լիցենզիան և N 0001 ներդիրը:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին.
սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում N ՏՄՏԶ 00044 լիցենզիան և N 0001 ներդիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ծանուցել «ՔԱՌ ՍԵՐՎԻՍ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին:
Նախարար |
Գ. Սանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2022 թվական: