Գլխավոր տեղեկություն
Համար
N 40
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 40

 

23. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Երեխայի իրավունքների պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշման

 

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

 

I . ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Երեխայի իրավունքների պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածների պահանջներին համապատասխան:

 Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 27-ի N1231-Ա որոշմամբ հաստատված 47-րդ կետի 4-ի ա) ենթակետի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1694-Ն որոշմամբ» ամրագրված քաղաքականության հիմնական ուղղություններն ու նպատակները:

Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:

 

II. Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

1. Ծրագրի նպատակն է`

1) սոցիալական պաշտպանության ոլորտում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, նշված հաստատություններում խնամվող երեխաների կյանքի որակի բարելավումը, նրանց ինտեգրումը հասարակությանը,

2) առողջապահության ոլորտում` երեխաների բժշկական օգնության որակյալ և մատչելի ծառայությունների ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,

3) կրթության ոլորտում` կրթության համակարգի պահպանումը և շարունակական զարգացումը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ հիմնական կրթության ապահովումը, հանրակրթական դպրոցներում ներառական կրթության հնարավորության ապահովումը, սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարումը,

 4) մշակույթի ոլորտում` երեխայի գեղագիտական, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունների զարգացումը, գեղագիտական դաստիարակությունը, ինչպես նաև մշակութային արժեքների ճանաչումն ապահովելը,

5) անչափահասների արդարադատության ոլորտում` իրավախախտումներ կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնումը, անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովումը:

 

2. Ծրագրի խնդիրն է`

6) սոցիալական պաշտպանության ոլորտում` առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական գործնական աջակցության ցուցաբերումը, Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի հզորացումը, սոցիալական պաշտպանության ոլորտի այլընտրանքային համակարգի ընդլայնումը և հզորացումը,

7) առողջապահության ոլորտում` ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ապահովումը, հիվանդանոցային բուժօգնության ապահովումը, վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը,

8) կրթության ոլորտում`նախադպրոցական կրթության ծառայությունների որակի ու մատչելիության ապահովումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրման չափորոշիչների և կիրառվող գործիքների կատարելագործումը, ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը,

9) մշակույթի ոլորտում` գեղարվեստական կրթության մատչելիության ապահովումը, գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովումը, ուսուցման մատչելիության ապահովումը արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում՝ մասնավորապես սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած և իրավախախտում կատարած անչափահաս երեխաների մշակութային կրթության ապահովմամբ,

10) անչափահասների արդարադատության ոլորտում` ինչպես անչափահասների կողմից, աjնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացումը:

 

Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից վերջին տարիների իրականացված քաղաքականության հիմնական նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավումն է:

Ծրագրի նպատակն է`

Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, սոցիալական պաշտպանվածության ապահովումը, այդ թվում`

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, երեխայի և նրա ընտանիքի կարիքների առավել լիարժեք բավարարումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, նշված հաստատություններում խնամվող երեխաների ինտեգրումը հասարակությանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովումը, այդ թվում` մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման իրականացումը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, որը ենթադրում է երեխայի համարժեք սոցիալականացման ու հասարակությունում լիարժեք ինտեգրման գործընթացի ապահովումը ընտանիքում, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ընտանեկանին առավել մոտ կենսապայմանների ապահովումը, մանկատանը խնամվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:

երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում և մանկատներում խնամվող մինչև 18 տարեկան երեխաների` ընտանիք վերադարձի ապահովումը, հաստատություններում տեղավորման ռիսկի ենթակա երեխաների մուտքի կանխարգելումը հաստատություններ:

մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, նրանց հետագա ինքնուրույնկյանքի կազմակերպումը և հասարակությանը ինտեգրման գործընթացի համակարգումը:

կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` 6-18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը,սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական գործնական աջակցության ցուցաբերումը:

առանց ծնողական խնամքի մնացած մանկատան սաների խնամքի և դաստիարակության, ֆիզիկական և մտավոր զարգացման, կրթության գործընթացի ապահովումը, հաստատություն երեխայի մուտքի կանխարգելումը` խնամատար ընտանիքում խնամվող երեխայի խնամքի և դաստիարակության ապահովման շնորհիվ:

այլընտրանքային ծառայությունների ընդլայնման միջոցով երեխաների հոսքի նվազեցումը մանկատներ, և հատուկ հանրակրթական հաստատություններ, 6-18 տարեկան երեխաների սոցիալական վերականգնումը, շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը:

հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բոլոր քաղաքացիների համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը` անկախ սեռից:

Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի և բռնության երևույթի կանխարգելումը:

Հաշվի առնելով խնդրի շարունակական բնույթը, առաջիկա տարիներին անհրաժեշտ է աշխատանքներն ուղղել մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես.

 

 Ծրագրի խնդիրն է`

կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարիքների բավարարման սահմանափակ հնարավորությունները,

նախարարության համակարգի մանկատներում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների հոսքի կանխարգելման և խնամվողների թվի նվազեցման սահմանափակ հնարավորությունները,

Խարբերդի մասնագիտացված մանկատան չափահաս սաների հաստատությունից դուրսբերման անհրաժեշտությունը /Խնդիրը քննարկվել է երեխաների պաշտպանության Ազգային հանձնաժողովի նիստում, ներկայացվել է ՀՀ կառավարություն/:

վերականգնողական ծառայությունների պակասը,

այլընտրանքային ծառայությունների պակասը,

բռնության ենթարկված անձանց սոցիալական աջակցության մեխանիզմների բացակայությունը,

թրաֆիքինգի զոհերի վերականգնման սահմանափակ հնարավորությունները:

թրաֆիքինգի զոհերի և նրանց տրամադրվող աջակցության նվազագույն չափորոշիչների բացակայությունը:

Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների աջակցության քաղաքականությունն ուղղված է այդ երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովմանը, նրանց մատուցվող այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացմանը, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, նրանցում խնամվող երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական զարգացման և հասարակությանն ինտեգրման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

 Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել և գործում էերեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ` ազգային, մարզային և համայնքային մակարդակներում, որի նպատակը` երեխաների պաշտպանության միասնական և համակարգված քաղաքականության իրականացման ապահովումն է:

 ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել և 2005 թվականից գործում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որի գործունեությունը հիմնականում ուղղված է երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության երաշխիքների ապահովման միասնական պետական քաղաքականության իրականացմանը, ինչպես նաև երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական կառավարման մարմինների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցության համակարգմանը:

 2006 թվականից գործում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, որոնց խնդիրն է մարզում` ՀՀ կառավարության կողմից հաստատված երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի իրավունքների պաշտպանության ապահովումը և նպատակային ծրագրերի մշակումը և իրագործումը:

 Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքով ամրագրված` խնամակալության և հոգաբարձության մարմինները հանդիսանում են երեխաների իրավունքների պաշտպանության առաջին մակարդակը, որոնք համագործակցելով մարզպետարանների համապատասխան բաժինների հետ, իրականացնում են երեխաների իրավունքների պաշտպանությունը համայնքներում:

«Երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1. «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառման շրջանակում համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն և ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի «Մանկատանը (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշումների` 745 առանց ծնողական խնամքի մնացած 0-18 տարեկան երեխա խնամվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող երեխաների շուրջօրյա խնամքի 6 հաստատությունում (այսուհետ` մանկատուն), որտեղ իրականացվում են նրանց շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը` սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումը: Վերը նշված 6 մանկատնից 3-ը ընդհանուր տիպի է, 3-ը` մասնագիտացված, որտեղ իրականացվում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող շուրջ 510 երեխայի շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը:

2. «Հայաստանի Հանրապետության երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ /բեռնաթափում/» միջոցառումն իրականացվել է նախարարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն ՀՀ Լոռու մարզում, որը նախատեսում է երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ հաստատություններից երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ, ինչպես նաև կանխարգելել նրանց մուտքը հաստատություններ:

Միջոցառման շրջանակում հաստատություններից յուրաքանչյուր տարի կենսաբանական ընտանիք է վերադարձել և կանխարգելվել է 50 երեխայի մուտքը հաստատություններ: 2014 թ. միջոցառումն իրականացվում է նաև ՀՀ Շիրակի մարզում: Միջոցառման շրջանակում հաստատություններից յուրաքանչյուր տարի կենսաբանական ընտանիք կվերադառնա և կկանխարգելվի 100 երեխայի /յուրաքանչյուր մարզում 50 երեխա/ մուտքը հաստատություններ:

Միջոցառման շրջանակում 100 երեխայի ընտանիքներին տրամադրվում է դրամական օժանդակության փաթեթ:

3.«Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին դրամական օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառումը վերոնշյալ միջոցառման բաղկացուցիչ մասն է կազմում:

 Սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր տարի 50 երեխայի ընտանիքների տրամադրվել է աջակցություն` սննդի զամբյուղ, գրենական պիտույքներ և դասագրքեր, էներգետիկ ծառայությունների փոխհատուցում: 2014 թվականից միջոցառումը իրականացվում է նաև ՀՀ Շիրակի մարզում, որի շրջանակում 50 երեխայի ընտանիքների կտրամադրվի նույնպիսի աջակցություն:

4.«Հայաստանի Հանրապետության մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն» միրոցառումն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հոկտեմբերի 30-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը հաստատելու մասին» N 1419-Ն որոշման:

Միջոցառման շրջանակում մանկատների շրջանավարտների համար իրականացվել են սոցիալական պաշտպանության միջոցառումներ` շրջանավարտների ուսումնասիրություն, կարիքների գնահատում, մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում, բժշկական օգնություն, իրավաբանական աջակցության տրամադրում, սոցիալ-հոգեբանական աջակցություն, բնակելի տարածքի ապահովում:

2014 թվականից ծրագիրն իրականացվում է Վանաձոր և Գավառ քաղաքներում` համապատասխանաբար «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի 18-23 տարեկան շրջանավարտների համար:

Միջոցառման նպատակն է ապահովել մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, ստեղծել բավարար պայմաններ հետագա կյանքի ինքնուրույն կազմակերպման և նրանց հասարակությանն ինտեգրելու համար:

 5.«Հայաստանի Հանրապետության մանկատների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրում», որի շրջանակում 35 շահառուի տրամադրվում է կրթաթոշակ /15 շահառու/ և միանվագ դրամական օգնություն /20 շահառու/:

 6. «Ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ» միջոցառման շրջանակում համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 1877-Ն որոշման` նախարարության համակարգի երեխաների սոցիալական հոգածության 3 կենտրոնի կողմից ծառայություններ են տրամադրվում ռիսկի ենթակա 6-18 տարեկան շուրջ 300 երեխայի և նրանց ընտանիքներին:

7. «Անօթևան երեխաների համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» միջոցառման շրջանակում, համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N1659-Ն որոշման, «Երևանի երեխաների «Զատիկ» սոցիալական աջակցության կենտրոն»-ի կողմից յուրաքանչյուր տարի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 20 երեխայի տրամադրվում է մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք` մինչև նրանց կենսաբանական ընտանիք վերադարձնելը, մանկատանը կամ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տեղավորելը:

8. «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» միջոցառման շրջանակներում, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում /մանկատուն, գիշերօթիկ/ երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1735-Ն որոշման, սոցիալապես անապահով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների դպրոցահասակ 800 երեխա խնամվում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 8 հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը տարանջատվում է կրթությունից և կազմակերպվում է հանրակրթական դպրոցում` երեխային հասարակությանն ինտեգրելու նպատակով:

9. «Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից դժվար իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ» միջոցառման շրջանակներում ծառայություններ են մատուցվում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության երեխաների խնամքի 4 ցերեկային կենտրոնի /Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ և նրանց հարակից գյուղեր/ դժվար իրավիճակներում գտնվող առնվազն 250 երեխայի: Նշված կենտրոնները, ինչպես նախորդ տարիներին, աջակցություն են ստանում ՀՀ պետական բյուջեից` 84 աշխատակցի տրամադրվում է աշխատավարձ:

10. «Հայաստանի Հանրապետության մանկատներում խնամվող դպրոցահասակ երեխաներին դրամական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում, համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշման, մանկատներում խնամվող 7-18 տարեկան դպրոցահասակ 219 երեխայի տրամադրվում է մանր ծախսերի համար նախատեսված գումար` /գրպանի գումար/:

11.«Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման ծառայություններ» միջոցառման շրջանակում, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» թիվ 459-Ն որոշման, յուրաքանչյուր տարի մանկատան առանց ծնողական խնամքի մնացած 25 երեխա խնամվում է խնամատար ընտանիքներում` մինչև նրանց 18 տարին լրանալը:

 2012-2013թթ. շարունակվել է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի շուրջօրյա խնամքի հաստատություններում (մանկատներում) երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը:

 ՀՀ պետական բյուջեից շուրջօրյա խնամքի հաստատություններին հատկացված ֆինանսական միջոցները տարեցտարի աճել են` պայմանավորված սննդի համար նախատեսված գումարի աճով, փափուկ գույքի ավելացմամբ և այլն: 2012 թվականին հատկացվել է 1,656,059.7 հազ.դրամ` 760 երեխայի խնամքի իրականացման համար, 2013 թվականին` 2,056,084.9 հազ. դրամ` 760 երեխայի շուրջօրյա խնամքի իրականացման համար, 2014 թվականին` 2,253,309,8 հազ. դրամ` 745 երեխայի շուրջօրյա խնամքի իրականացման համար:

Վերջին երկու տարիների ընթացքում երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման գործընթացով պայմանավորված` հաստատությունների բեռնաթափման արդյունքում, կրճատվել են մանկատներում խնամվող երեխաների փաստացի թվերը:

 2012 թ. 760 երեխայի փոխարեն 6 մանկատանը փաստացի խնամվել է 724 երեխա, հաստատված թվի 95,2%-ը: 2013թ` 760 երեխայի փոխարեն փաստացի խնամվել է 719 երեխա, հաստատված թվի 94,6%-ը: Մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը 2012 թվականին կազմել է 6052 դրամ, այդ թվում սննդի համար` 1333 դրամ: 2013 թվականին` 7411 դրամ, այդ թվում սնունդի համար` 1182.2 դրամ: Այսպիսով, շուրջօրյա խնամքի հաստատություններում մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը 2012 թվականին 2011 թվականի համեմատ աճել է 3,1%-ով , 2013 թվականին 2012 թվականի համեմատ` 20,1%-ով;

Ստորև ներկայացվում է 2011-2013 թթ. նախարարության համակարգի 6 մանկատանը, այդ թվում` մասնագիտացված մանկատներում խնամվող երեխաների թիվը.

 

Նախարարության համակարգի մանկատների թիվը, այդ թվում`

Մանկատներում խնամվող երեխաների փաստացի թիվը

Այդ թվում մասնագիտացված մանկատներում խնամվող երեխաների փաստացի թիվը

Ընդհանուր տիպի մանկատուն

Մասնագիտացված մանկատուն

2011թ.

5

2

794

414

2012թ.

5

2

724

419

2013թ.

3

3

719

506

Միաժամանակ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով պայմանավորված` ավելացել է առողջական խնդիրներ ունեցող երեխաների թիվը մասնագիտացված մանկատներում: 2012 թվականին շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող 724 երեխայից 419-ը, իսկ 2013 թվականին խնամվող 719 երեխայից 506-ը, մասնագիտացված մանկատների երեխաներ են:

2012 թ. ընթացքում համակարգի մանկատներ է ուղեգրվել 184 երեխա, այդ թվում 78 երեխա` մասնագիտացված մանկատներ, 2013թ. ընթացքում` 183 երեխա, այդ թվում` 85 երեխա`մասնագիտացված մանկատներ:

 ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի հունիսի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 210-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 716-Ն որոշումը, համաձայն որի Մարի Իզմիրլյանի անվան ընդհանուր տիպի մանկատունը փոխել է իր գործունեության առարկան` իրականացնելով 0-18 տարեկան հաշմանդամ երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքներ, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նյութական ու կենցաղային պահանջմունքների բավարարումը, խնամքի և դաստիարակության ապահովումը, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումը:

 Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների ռազմավարություն, որը ենթադրում է ռիսկի ենթակա երեխաների խնամքի և սոցիալական հոգածության ենթահամակարգի ապակենտրոնացում, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի հզորացում, ինչը պայմանավորված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքով: Խնդրի լուծման նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 804–Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի մարտի 24-ի N381-Ն և 2006 թվականի նոյեմբերի 9-ի N1735-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման և շուրջօրյա հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելման նպատակով շարունակվել է երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից երեխաների բեռնաթափման և այդ հաստատություններ երեխաների կանխարգելման գործընթացը: ՀՀ կառավարության կողմից հաստատված` 2012 թ. և 2013 թ. յուրաքանչյուր տարի հաստատություններից 50 երեխայի բեռնաթափման և հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման համար հատկացվել է 11.770.0 հազ. դրամ: 2012 թ. հաստատություններից բեռնաթափվել է 30 երեխա, կանխարգելվել է 20 երեխայի մուտքը հաստատություններ, 2013 թ. հաստատություններից բեռնաթափվել է 25 երեխա, կանխարգելվել 25 երեխայի մուտքը հաստատություններ` տարեց-տարի միջոցառումը նպատակաուղղելով հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմանը:

Հաստատություններից երեխաների բեռնաթափման և հաստատություններ մուտքի կանխարգելման նպատակով` երեխաների կենսաբանական ընտանիքներին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է օժանդակության փաթեթ` 16170 դրամի չափով: 2012 թ. և 2013 թ. ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվել է 9,702.0 հազ.դրամ` 50 շահառուի համար:

 2012-2013 թթ. շարունակվել է ՀՀ-ում մանկատների շրջանավարտներին աջակցության և խորհրդատվության տրամադրումը: Այդ նպատակով յուրաքանչյուր տարի 40 շահառուի ծառայություն տրամադրելու համար 2012 թ. հատկացվել է 35,702.4 հազ. դրամ, իսկ 2013 թ.` 29,580.7 հազ. դրամ` 17,2%-ով պակաս, պայմանավորված որոշակի ծառայություններից օգտվող շահառուների թվով:

 Կարևորելով այն հանգամանքը, որ կանխարգելման միջոցով պահպանվում է երեխա- ընտանիք-հասարակություն կապը, և մանկատներում չի ավելանում խնամվող երեխաների թիվը` ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N1659-Ն որոշմամբ «Երևանի «Զատիկ մանկատուն» ՊՈԱԿ-ը դադարել է գործել որպես մանկատուն և 2013 թ. հունվարի 1-ից գործում է որպես «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ցերեկային և ժամանակավոր խնամք:

2013 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 100 երեխայի տրամադրել ցերեկային խնամք և 3-18 տարեկան 20 երեխայի` մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք:

 Նախարարության համակարգի երեխաների 2 սոցիալական հոգածության կենտրոնի և սոցիալական աջակցության կենտրոնի կողմից ցերեկային խնամքի ծառայություններ են տրամադրվում ռիսկի ենթակա 6-18 տարեկան շուրջ 300 երեխայի և նրանց ընտանիքներին:

 ՀՀ 2012 թ. պետական բյուջեով հաստատված 250 երեխայի փոխարեն փաստացի ծառայություններ են տրամադրվել 224 երեխայի, 2013 թ.` 300 երեխայի փոխարեն` 260 երեխայի: 2012 թ. համեմատ 50 երեխայի թվի ավելացումը պայմանավորված է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում» ցերեկային խնամք ստացող երեխաների թվի ավելացմամբ:

 ՀՀ պետական բյուջեից ցերեկային խնամքի հաստատություններին հատկացված ֆինանսական միջոցները տարեցտարի աճել են` պայմանավորված սննդի համար նախատեսված գումարի աճով: 2012 թ. հատկացվել է 184,962.5 հազ. դրամ, 2013` 217,306.4 հազ. դրամ: Մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը 2012 թ. կազմել է 2959 դրամ, այդ թվում սննդի համար` 608.5 դրամ: 2013 թ.` 3509.3 դրամ, այդ թվում սննդի համար` 726.92 դրամ` մոտ 20,0% ավելի:

 Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի» կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ժամանակավոր խնամքի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից 2012 թ. հատկացվել է 25,952.6 հազ.դրամ և 2013 թ.` 36,435.7 հազ. դրամ` յուրաքանչյուր տարի 20 երեխայի համար: 2012 թ. փաստացի խնամք է տրամադրվել 10 երեխայի, 2013 թ.` 17 երեխայի:

 «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության երեխաների խնամքի 4 ցերեկային կենտրոնները` Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, շարունակում են ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, ինչպես նաև աջակցել նրանց ընտանիքներին: Նշված կենտրոններն աջակցություն են ստանում ՀՀ պետական բյուջեից` աշխատակիցներին տրամադրվում է աշխատավարձ: 2012 թ. հատկացվել է 51,338.4 հազ. դրամ, 2013 թ.` 51,835.6 հազ. դրամ` 84 աշխատակցի աշխատավարձեր` յուրաքանչյուր տարի 250 երեխայի ծառայությունների մատուցմանհամար:

2012-2013 թթ. շարունակվել է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատությունում երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը:

ՀՀ պետական բյուջեից շուրջօրյա խնամքի հաստատություններին հատկացված ֆինանսական միջոցները տարեցտարի աճել են` պայմանավորված սննդի համար նախատեսված գումարի աճով, փափուկ գույքի ավելացմամբ և այլն: 2012 թվականին հատկացվել է 999,943.5 հազ.դրամ և 2013 թ.` 1,005,807.7 հազ.դրամ` յուրաքանչյուր տարի 800 երեխայի շուրջօրյա խնամքի իրականացման համար:

ՀՀ 2012 թ. պետական բյուջեով հաստատված 800 երեխայի փոխարեն փաստացի խնամվել է 700 երեխա, 2013 թ. 800 երեխայի փոխարեն` 766 երեխա, պայմանավորված երեխաների հաճախելիությամբ: Մեկ խնամվողի հաշվով մատուցվելիք ծառայության նվազագույն օրական միջին գինը 2012 թ. կազմել է 3425 դրամ, այդ թվում սննդի համար` 1335 դրամ: 2013 թ.` 3351 դրամ, այդ թվում սննդի համար` 1300 դրամ:

ՀՀ մանկատներում խնամվող` դպրոցում սովորող երեխաները ապահովվում են անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով, ինչի նպատակն է սովորեցնել երեխային խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը: ՀՀ պետական բյուջեից 2012 թ. հատկացվել է 9,000.0 հազ. դրամ` 7-18 տարեկան 264 երեխայի և 2013 թ.`6,168.0 հազ. դրամ` 7-18 տարեկան 202 երեխայի գրպանի գումար տրամադրելու համար: 2012 թ. փաստացի գրպանի գումար է տրամադրվել 196 դպրոցական տարիքի երեխայի, 2013 թ.` 117 երեխայի, 79-ով պակաս, ինչը պայմանավորված է մանկատների բեռնաթափման քաղաքականության իրականացմամբ:

2012-2013 թթ. շարունակվել է ՀՀ-ում մանկատների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրումը: ՀՀ պետական բյուջեից 55 շահառուի (յուրաքանչյուր տարի` 40 միանվագ դրամական օգնություն և 15 կրթաթոշակ) համար 2012 թ. հատկացվել է 3,800.0 հազ.դրամ, իսկ 2013 թ.` 2,800.0 հազ.դրամ: Փաստացի 2012 թ. կրթաթոշակ և դրամական օգնություն է տրամադրվել 23 շահառուի, 2013 թ`. 37: Գումարի նվազեցումը պայմանավորված է միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների թվով:

2012-2013 թթ. շարունակվել է իրականացվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքներում: ՀՀ պետական բյուջեից խնամատար ընտանիքներին հատկացված ֆինանսական միջոցները տարեցտարի աճել են`պայմանավորված նվազագույն աշխատավարձի աճով, ինչպես նաև մանկատան որոշակի հոդվածների համապատասխան` երեխայի խնամքի գումարի հաշվարկով: 2012 թ. հատկացվել է 28,207.0 հազ. դրամ և 2013 թ.` 29,129.0 հազ դրամ` յուրաքանչյուր տարի 25 երեխայի խնամքի իրականացման համար: 2012 թ. փաստացի խնամվել է 23 երեխա, 2013թ.` 19 երեխա:

 ՀՀ պետական բյուջեից 2012-2013 թթ. յուրաքանչյուր տարի շենքի վարձակալության համար հատկացվել է 6,624.0 հազ.դրամ`

 Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվել է «Հայաստան-պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրի ֆինանսավորման Համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 2011 թ. դեկտեմբերի 28-ին: 2012 թվականին, ըստ Համաձայնագրի նախապայմանների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է մի շարք աշխատանքներ, մասնավորապես, մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1694-Ն որոշումը, որը բխում է Համաձայնագրի հավելում 2-ի հատուկ պայման 2-ի կատարման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշման հավելված 2-ի 60-րդ կետի պահանջից:

 ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիմնական նպատակն է ապահովել երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ: Ռազմավարական ծրագրի միջոցառումները ներառում են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, մշակույթի և անչափահասների գործերով արդարադատության ոլորտները, որոնք ուղղված են երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգի բարելավմանը, համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հարցերով զբաղվող մասնագետի պաշտոն նախատեսելու նպատակահարմարությունը, խոցելի երեխաներին հասարակությանն ինտեգրելու մեխանիզմներին, ինչպես նաև հաստատությունների համար այլընտրանքային ծառայությունների ստեղծմանը:

 Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1694-Ն որոշման հավելված 2-ի 10-րդ կետի պահանջով ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարվել են փոփոխություններ. «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարություն: Նախագծի ընդունումը պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը բխում է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներից և երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման առաջնահերթությունից:

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման հավելված 2-ի 2-րդ կետի պահանջով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ մի շարք հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու /բեռնաթափում/ և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այն բխում է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելման նպատակից:

 ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2012 թվականի N1694-Ն որոշման հավելված 2-ի 1-ին կետի պահանջով մշակվել և շահագրգիռ նախարարությունների կարծիքին է ներկայացվել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկատների շրջանավարտներին ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի մշակումը պայմանավորված է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներով` նպաստելու շրջանավարտների հետագա կյանքի ինքնուրույն կազմակերպմանը և ինտեգրմանը հասարակությանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել և ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններ` կարծիքի: Նախագծով առաջարկվում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող «Երեխաների խնամքի կենտրոն» նոր տիպի հաստատության ստեղծումը, ինչով պայմանավորված կնվազի հաստատությունում գիշերող երեխաների թիվը: Նախագծի ընդունումը կնպաստի երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը:

 Ի կատարումն 2013-2015 թվականների «Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի կազմակերպման» Ազգային ծրագրի 38-րդ կետի և Թրաֆիքինգի հարցերով խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության 1-ին կետի 1.2 ենթակետի հանձնարարականի պահանջների` մշակվել և Թրաֆիքինգի հարցերով խորհրդին է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին միանվագ դրամական փոխհատուցման նշանակման և տրամադրման» կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Այն նպատակաուղղված է ԵԽ կոնվենցիայի պահանջների, Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը, ապահովում է թրաֆիքինգի հանցագործությունից տուժած մարդու և քաղաքացու փոխհատուցում ստանալու իրավունքը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանև կնպաստի իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և նոր մեխանիզմների ստեղծմանը:

Առողջապահության ոլորտում մոր և մանկան առողջության պահպանումը կարևորվում են ազգային մակարդակում և որպես գերակայություն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերում:

Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

Ծրագրի նպատակն է `

Երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում, առողջ աճի և զարգացման ապահովում, պատվաստումներով ընդգրկվածության բարձր մակարդակի պահպանում և հիվանդությունների կանխարգելում, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում, հաշմանդամության կանխարգելում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1000-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը և դրա ներդրման. գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 37 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2015 թ. համար բյուջեով նախատեսված ծրագրերի ներդրման ապահովումը:

Ծրագրի խնդիրն է`

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

ա/ Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով: Այն իր մեջ ներառում է`

տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`

առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,

հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը.

ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով:

բ/ Երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը:

գ/ Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, ըստ անհրաժեշտության, երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից:

դ/ Բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո:

ե/ Երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը, «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում համապատասխան տարիքային խմբի երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում անվճար ստոմատոլոգիական խորհրդատվության և/կամ բուժման ուղեգրի ձևը հաստատելու մասին» թիվ 45-Ն հրամանով սահմանված կարգի և ծավալների:

զ/ 15 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջության հետազոտումը, ըստ անհրաժեշտության` բուժօգնության կազմակերպումը:

է/ 14-15 տարեկան արական սեռի անձանց նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը և բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով:

ը/ Դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից:

թ/ Արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժական ծառայությունների մատուցումը համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական իրականցումը, ներառյալ մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը

սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ հիվանդության ախտորոշումից

սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,

մինչև 18տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների և սուր հիվանդությունների դեպքերում (որոնց ցանկերը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում,

նորածնային սկրինինգների իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության և անհասության ռեթինոպաթիայիսկրինինգ)

երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօgնության ծառայությունների կազմակերպումը:

3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`

սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:

Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաշվարկային ցուցանիշի, տարածաշրջանում մանկական մահացությունների միտումների վերլուծությունը փաստում է, որ Հայաստանին հաջողվել է վերջին 15 տարվա ընթացքում 46 տոկոսով կրճատել մանկական մահացության ցուցանիշը:

Ըստ միջազգային փորձագիտական գնահատականների, 2005 թվականից Հայաստանը ճանաչված է որպես ԱՊՀ այն եզակի երկրներից մեկը, որին կհաջողվի շարունակաբար իջեցնել երեխաների մահացությունը և հասնել 2015 թվականի համար սահմանված հազարամյակի նպատակներին (ՄՄՑ իջեցում 2/3-ով), եթե այդ ոլորտում հետագայում ապահովվեն շարունակական զարգացումների նույն միտումները: Սակայն միտումների հետագա զարգացումների գնահատականը փաստում է, որ իրավիճակը մանկական մահացության անկման առումով վատացել է: Մինչև 2015 թվականը հարկ կլինի այն նվազեցնել ևս 43%-ով, ինչը ենթադրում է, որ 2015 թվականի համար սահմանված նպատակը դժվար հասանելի է և այն հնարավոր է միայն առկա ռեսուրսների համախմբման և այդ ոլորտում լրացուցիչ ներդրումների իրականացման պայմաններում:

Ըստ ԱՎԾ նախնական տվյալների, 2012 թ. մանկական մահացության ցուցանիշը կազմել է 10,7‰, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ցածր է շուրջ 10 տոկոսով:

Այս ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղվի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա ներդրումների և զարգացումների ապահովմանը` որպես երեխաների առողջության բարելավման գրավական:

 2011 թ.-ին հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց և 2012 թ. շարունակվում է իրականացվել երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը, որի ներդրման երաշխիք հանդիսացավ երեխայի հիվանդանոցային բուժօգնության ծրագրի ֆինանսավորմանն ուղղվող բյուջետային միջոցների կրկնակի ավելացումը: Արդյունքում, հիվանդանոցային ծառայությունների իրականին մոտ արժեքի փոխհատուցման և բուժաշխատողների աշխատավարձի շուրջ 2 անգամ բարձրացման միջոցով հնարավորություն ստեղծվեց բարելավել երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունը և որակը, նվազեցնել համակարգում տեղ գտած ոչ պաշտոնական վճարումների գործելակերպը, իսկ վերջնական արդյունքում ակնկալել մանկական հիվանդանոցային մահաբերության կրճատում:

 Ծրագրի ներդրման արդյունավետության այլընտրանքային գնահատման արդյունքները վկայում են ոչ պաշտոնական վճարների ավելի քան 4-5 անգամ կրճատման մասին: Հարցմանը մասնակից և հավաստագրերից օգտված մայրերի 79% Երևանում և 91% մարզերում նշել են, որ գոհ են մատուցված ծառայություններից, քանի որ ստացել են անվճար բուժօգնություն:

 Երեխայի հավաստագրի ծրագրի ներդրման արդյունքում բարձրացել է երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակն ու մատչելիությունը, ինչի ապացույցն է հիվանդանոցային դիմելիության զգալի աճը և հոսպիտալացման դեպքերի ավելացումը շուրջ 18%-ով:

Արագ արձագանքման արտագնա ծառայության միջոցով 2011 թ.-ի ընթացքում անհետաձգելի բուժօգնություն է տրամադրվել մարզերի բուժհաստատություններին, կատարելով 285 կանչի սպասարկում (այդ թվում նորածնային), ինչը որոշակիորեն նպաստել է մանկական մահացության դեպքերի կրճատմանը:

Հանրապետության մարզերում ընդլայնվել են Երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական ծառայությունները, 2012 թ. ընթացքում բացվել է ևս 2 մարզային կենտրոն` Կապանի ԲԿ-ում և Երևանի քաղաքապետարանի N9 մանկական պոլիկլինիկայում:

Շարունակում են իրականացվել երեխաների մահացության, հիվանդացության և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում` ֆենիլկետոնուրիայի, հիպոթիրեոզի, անհասության ռետինոպաթիայի և լսողության նորածնային սկրինինգի իրականացման ծրագրերը, որոնք թույլ են տալիս դեռ վաղ հասակից ձեռնարկել միջոցառումներ այս երեխաների բուժման ուղղությամբ և կանխարգելել դրանցով պայմանավորված հաշմանդամությունը:

Ընդլայնվել են բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերը, ընդ որում 2013 թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը իրականացվելէ

-բնածին հիպոթիրեոզ` 37956 հետազոտություն, հայտնաբերվել է հիվանդ 16 երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնության

- Ֆենիլկետոնուրիա` 19551 հետազոտություն, հայտնաբերվել է հիվանդ 5 երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնություն և հատուկ սնունդ

- Լսողության սկրինինգ` 9370 հետազոտություն, հայտնաբերվել է նեյրասենսոր ծանրալսությամբ 8 երեխա, որոնց կիրականացվի լսողության պրոթեզավորում կամ ականջի խխունջի պատվաստում

-Անհասության ռետինոպաթիայի սկրինինգ` հետազոտվել է 762 անհաս երեխա, կուրության կանխարգելման նպատակով հայտնաբերված 13 երեխային կատարվել է լազերային վիրահատություն, 11-ին` դեղորայքային բուժում:

2014 թվականի ընթացքում շարունակաբար իրականացվում են ծրագրեր` երեխաների ստոմատոլոգիական խնդիրների առաջնային կանխարգելման, աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ու բուժման ուղղությամբ: Խրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման շրջանակներում հաշմանդամ երեխաները ստացել և շարունակում են ստանալ առողջարանային վերականգնողական բուժում «Արարատ» մանկական առողջարանում, «Ապարան» առողջարարական կենտրոնում և «Օշական»առողջարանային-վերականգնողական կենտրոնում:

 Շարունակաբար իրականացվում է «Իմունականխարգելման ազգային ծրագիրը», նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութի ներդրման ուղղությամբ:

Մայրական մահացության իրավիճակը

Զգալի աշխատանք է կատարվել ծնունդների և մանկական մահացության գրանցման գործընթացի բարելավման ուղղությամբ:

Վերջինիս միջին եռամյա ցուցանիշների համեմատությունը վկայում է, որ Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում մայրական մահացության մակարդակը շարունակաբար իջել է: Մայրական մահացության Հայաստանի ցուցանիշն ավելի ցածր է ԱՊՀ և տարածաշրջանի երկրների միջին մակարդակից, սակայն 4 անգամ բարձր է եվրոպական երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակից: Կատարվել են աշխատանքներ` ծննդօգնության բուժհաստատությունների ըստ մակարդակների դասակարգման, ուղեգրման համակարգի բարելավման, բարձր ռիսկի խմբի հղիների նախածննդյան խնամքի և ծննդօգնության ծառայությունների որակի, մատչելիության ապահովման ուղղությամբ, ինչը միտված է նվազեցնել մայրական մահացության դեպքերը:

 2006-2008 թթ մայրական մահվան միջին եռամյա ցուցանիշը կազմել է 28,2/100 000 կենդանածնության հաշվով, իսկ 2009-2011 թթ համանուն ցուցանիշը կազմել է 15,7, այսինքն կրճատվելէ մոտ 1,7անգամ, իսկ 2010-2012 թթ ցուցանիշը կազմել է 13/100 000, այն կրճատվել է մոտ 2.2 անգամ:

 Համաձայն ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թ. կատարած հետազոտության նախնական զեկույցի տվյալների՝ նախածննդյան գոնե մեկ այց կատարած հղիների ցուցանիշը աճել է 6%-ով և դարձել է 99%, իսկ ստացիոնար ծննդաբերությունների ցուցանիշը դարձել է 99.4%:

 2014 թվականի անցած ամիսների ընթացքում շարունակաբար մշտադիտարկման է ենթարկվել ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրի ծրագրերով իրականացման աշխատանքները, որոնք ուղղված են երեխաների և կանանց համար առավել մատչելի և իրապես անվճար ծառայությունների մատուցմանը:

 Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու` իր հակումներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթությունը` հասարակության և հանրապետության տնտեսության արդի կարիքներին ու պահանջներին համապատասխան:

 

Տարեկան ծրագրի նպատակներն ու խնդիրները

Ծրագրի նպատակն է`

բարելավել նախադպրոցական կրթության ծառայությունների որակն ու մատչելիությունը` հատուկ ուշադրություն դարձնելով նախադպրոցական կրթության մեջ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը,

ընդլայնել դպրոցահասակ երեխաների, ներառյալ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ հանրակրթական դպրոցներում,

նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, գեղագիտական, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Ծրագրի խնդիրն է`

փոքր է նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը, շատ համայնքներում չկան նախադպրոցական կրթական ծառայություններ,

հանրակրթական դպրոցներն ունեն սահմանափակ կարողություններ ապահովելու բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը,

սովորողները չունեն բավարար իրազեկվածություն` մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ,

բավարար չեն սովորողների ստեղծագործական կարողությունների զարգացման ու նախասիրությունների դրսևորման համար առկա պայմանները, ինչպես նաև սահմանափակ են երեխաների ազատ ժամանցի ու հանգստի կազմակերպման համար պետական հատկացումները, ինչի արդյունքում այդ ծառայությունները շատերի համար դառնում են անհասանելի:

 Կրթության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, որի հիմքում դրվել են նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված կրթության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերը և զարգացման հայեցակարգերը:

Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր իրականացվող բարեփոխումների արդյունքում անցում է կատարվում 12-ամյա միջնակարգ կրթակարգին: ՀՀ կառավարության2011 թ. հուլիսի 28-ի N1088-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, մշակվել են նոր առարկայական չափորոշիչներ ու ուսումնական ծրագրեր, հրատարակվել են նոր դասագրքեր: Ձևավորվել է առանձին գործող ավագ դպրոցների ցանցը, որում ներառված է 107 ավագ դպրոց: Ներդրվել է սովորողների գիտելիքների գնահատման նոր համակարգը, բոլոր առարկաների գծով անցկացվում են ավարտական և բուհի ընդունելության միասնական քննություններ: Շարունակվել են դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրման աշխատանքները, ստեղծվել են համակարգչային հայալեզու էլեկտրոնային ծրագրեր, դասագրքեր, ուսուցողական նյութեր և այլն:

 ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի համաձայն, 2014 թվականին Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կիրականացվեն դպրոցական սննդի փորձնական ծրագրեր, որոնցում կներառվեն նշված 2 մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված սովորողները: 2014 թվականին ՀՀ պետական բյուջեից «Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել 126.4 մլն. դրամ: Միաժամանակ մինչև 2016 թվականը նախատեսվում է շարունակել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) կողմից իրականացվող դպրոցական սննդի ծրագիրը, ընդգրկելով հանրապետության 9 մարզերի շուրջ 65000 սովորողների, ուսումնական տարվա ընթացքում տարրական դպրոցում սովորողների համար կազմակերպելով մեկանգամյա սնունդ:

 Առաջընթաց է նկատվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր հանրակրթական դպրոցներում ներգրավելու գործում: 2013-2014 ուստարում ներառական կրթություն փաստացի իրականացվել է 101 հանրակրթական դպրոցներում, իսկ ներառական կրթության մեջ ընդգրկվածների թիվը կազմել է 2612: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն, 2014 թվականի սեպտեմբեր ամսից ընդլայնվելու է ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը ևս 22 դպրոցով: Միաժամանակ ներառական կրթության փորձնական ծրագիր է իրականացվում Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում: Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կընդլայնվեն հանրակրթական դպրոցներում և համայնքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունները: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ բոլոր հանրակրթական դպրոցներում:

Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը։ Համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ-ում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը, որի հիման վրա էլ ՀՀ կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 4-ին հաստատվել է «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը ֆինանսավորելու մասին» N1427-Ն որոշումը: Նշված իրավական ակտով ՀՀ կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականությունը: Նախատեսվում է այդ խմբի երեխաների ընդգրկվածությունը 2015 թվականին հասցնել 90 տոկոսի, որին հասնելու համար անհրաժեշտ է տարեկան մոտավորապես 7 տոկոսի չափով ընդգրկվածության մակարդակի աճ:

 Նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործել են համայնքային ենթակայությամբ, և նշված ոլորտում մինչ 2011 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ծառայություններ չեն մատուցվել, այլ դրանք իրականացվել են համայնքային հատկացումներից, ծնողական վճարներից, երբեմն նաև՝ միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված աջակցություններից:

Ոլորտին աջակցելու և ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով հատկացվել են միջոցներ` ծախսարդյունավետ մոդելների կիրառմամբ փորձնական ծրագիր իրականացնելու համար: «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում 2014 թվականին կշարունակվեն ծախսարդյունավետ նախադպրոցական ծառայությունների ներդրման միկրոծրագրերը` դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման ուղղությամբ: 2014 թվականին դրամաշնորհներ կհատկացվեն նախադպրոցական ծրագիր իրականացնող 14 հաստատությունների, որի արդյունքում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ կընդգրկվի շուրջ 350 երեխա: «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի ավարտից հետո` 2015-2019 թվականներին, նախատեսվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնել «Կրթության բարելավում» նոր վարկային ծրագիրը:

Նախադպրոցական ծրագրերի (բացառությամբ Երևանում իրականացվելիք ծրագրերի) շարունակականության ապահովման համար հետագա տարիներին ընթացիկ ծախսերը կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: 2014 թվականին ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական կրթության գծով հատկացվելու է 494.6 մլն. դրամ, որի արդյունքում նախադպրոցական կրթության մեջ կընդգրվի միջին տարեկան կտրվածքով 4364 երեխա:

Անշուշտ կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:

Անցկացվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկաներից, իսկ միջազգային օլիմպիադաներին Հայաստանը թիմային մասնակցություն է ունենալու «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաներից:

 Հանրակրթական դպրոցի 8-11-րդ դասարաններում իրականացվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսուցում, սովորողները ձեռք են բերել առողջ ապրելակերպի գիտելիքներ ու կյանքի հմտություններ:

 Ամառային ճամբարներում ու հանգստյան տներում կազմակերպվել է սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 4500 երեխաների ամառային հանգիստը:

 Հանրակրթական դպրոցների շուրջ 72804 աշակերտների համար անցկացվել են ամենամյա հանրապետական սպորտային խաղեր` 9 մարզաձևերից: Մարզական խաղերի միջմարզային և հանրապետական փուլերին մասնակցել են շուրջ 2804 աշակերտներ:

 Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպվել են դպրոցականների գեղագիտական ստեղծագործության մրցույթ-փառատոներ, նկարչական հանրապետական ու միջազգային մրցույթներ:

 Նշված բոլոր ուղղություններով աշխատանքները կշարունակվեն նաև 2015 թվականին:

Մշակույթի ոլորտում երեխայի իրավունքների բաղկացուցիչ մաս է կազմում նրա գեղագիտական, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունների զարգացումը,գեղագիտական դաստիարակությունը, ինչպես նաև մշակութային արժեքների ճանաչումը:

 

Տարեկան ծրագրի նպատակներն ու խնդիրները

Ծրագրի նպատակնէ`

● երեխաների մշակութային մասնագիտական ուսուցմանը և գեղագիտական դաստիարակությանը պետական աջակցության ցուցաբերումը.

● երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպումը.

● երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումը և խթանումը.

● արվեստի և մշակույթի ոլորտներում բազմակողմանի և մասնագիտական գիտելիքների ուսուցանումը.

● արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավումը.

● մանկապատանեկան կինոյի, թատրոնի գործունեության զարգացման խթանումը.

● երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և սոցիալապես անապահով խավի երեխաների ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցման նպաստումը.

● երիտասարդ սերնդի արվեստների և արհեստների ուսուցման ապահովումը:

Ծրագրի խնդիրն է`

● գեղարվեստական կրթության մատչելիության ապահովում` «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում ուսման վարձավճարների փոխհատուցման շարունակականությամբ,

● գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովում` երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և դասագրքերի մշակմամբ,

● ուսուցման մատչելիության ապահովում արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում՝ մասնավորապես սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած մշակութային կրթության ապահովմամբ,

● երեխաների ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծումը,նպատակային ծրագրերի իրականացմամբ,

● ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցում` մշակութային միջոցառումների և գիտաճանաչողական ուղևորությունների իրականացմամբ,

● շնորհալի երեխաների ու երիտասարդների բացահայտում, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովում` մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» և այլ միջոցառումների կազմակերպմամբ:

Ակնկալվող արդյունքը

● ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարների փոխհատուցումը նպատակաուղղված է գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը:

● «Մշակութային կրթության աջակցման հիմնադրամի» կողմից մեթոդական աշխատանքների կազմակերպումը նպաստում է գեղարվեստական կրթական հաստատություններում ուսուցման որակի բարձրացմանը, կրթական նոր մեթոդների ներդրմանը, փորձի փոխանակմանը, վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, ժամանակակից դասագրքերով համալրմանը, վարպետության դասընթացների միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

● ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծված ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկի համալրումը միտված է առավել նպատակային իրականացնել շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու խթանմանը նպատակաուղղված ծրագրերը:

● «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում գիշերօթիկ, հատուկ դպրոցներում իրականացվում է հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաների արվեստների և արհեստների ուսուցում:

● «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը:

● «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրի իրականացմամբ ներկայացվում են ՀՀ բոլոր մարզերի շնորհալի երեխաների ստեղծագործական աշխատանքները (համերգ, ցուցահանդես):

● «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի կազմակերպումը միտված է Հայաստանի Հանրապետության և Արցախի լավագույն երգչախմբերի բացահայտմանը, նրանց կատարումները հանրությանը ներկայացմանը:

● Մանկական գրականության հրատարակումը նպաստում է մանուկների աշխարհայացքի ձևավորմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և համամարդկային արժեքների սերմանմանը, գրադարանների մանկական գրականության համալրմանը:

● Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոնի անցկացումը նպաստում է մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը:

● Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը:

● Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոնի իրականացումը նպաստում է հայրենական կինոարտադրության խթանմանը, լավագույն ֆիլմերի հեղինակներին հայտնաբերմանը և խրախուսմանը:

Ռազմավարություն

● Երաժշտական և արվեստի դպրոցներին պետական աջակցության ցուցաբերման շարունակականության ապահովում.

● Արվեստի տարբեր ոլորտներում նպատակային ծրագրերի իրականացում.

● Միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների մասնակցության նպատակով պատանի շնորհալի ստեղծագործողներին պետական աջակցության ցուցաբերման շարունակականության ապահովում.

● Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի գործունեության ապահովում և հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրման խնդրին ուղղված նպատակային ծրագրերի մշակում.

● Մշակութային ծրագրերի իրականացման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում:

 ՀՀ մշակույթի նախարարությունը երեխաների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով ղեկավարվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «2.4.5. Մշակույթը» բաժնի ուղղություններով, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի, ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 18-ի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված «Գեղարվեստական կրթության հայեցակարգի» դրույթներով և ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի N 46 արձանագրային որոշմամբ հաստատված «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրով»:

Մշակութային քաղաքականությունը արտացոլում է մշակույթի և արվեստի բնագավառում քաղաքացու և մարդու մշակութային կյանքին մասնակցության, մշակութային և ստեղծագործական գործունեության իրականացման, մշակութային արժեքներին հաղորդակցման, գեղարվեստական կրթություն ստանալու և այդ կրթության ձևերն ու միջոցները ընտրելու հնարավորության իրավունքներն ու ազատությունները:

Անհատի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում

I. Մշակութային կրթության մատչելիության և որակի ապահովում

1) Գեղարվեստական կրթության մատչելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2007 թ. հոկտեմբերի 11-ի N 1167-Ն որոշմամբ հաստատվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային նվագարանների գծով ուսուցում ծրագիրը», որի իրականացման ընթացքում բազմաթիվ դպրոցներում վերաբացվեցին ազգային նվագարանների բաժիններ: Ազգային նվագարանների ուսման վարձավճարների փոխհատուցումը հնարավորություն տվեց ապահովել ուսուցման մատչելիությունն ու վտանգված շատ մասնագիտությունների դասավանդումը: ՀՀ կառավարության 2009 թ. ապրիլի 16-ի N 529-Ն որոշմամբ ծրագրի շրջանակները ընդլայնվեցին` ներառելով նաև լարային և փողային նվագարանները: 2011-2013 թթ. ծրագրի շրջանակում ընդգրկված են 144 դպրոցների 2443 սովորողներ, որից` 2004 ազգային, 164 լարային և 275 փողային նվագարանների բաժիններում սովորողներ:

 2013 թ. գործընթացը համալրվեց «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» (ձեռք է բերվել և շնորհալի երեխաներին տրամադրվել է 73 երաժշտական գործիք) և «ՀՀ-ում շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացում և կատարելագործում» նպատակային ծրագրերով` համաձայն «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2012-2015 թվականների պետական ծրագրի» N 2-ի հավելված 5-րդ կետի «Շնորհալի երեխաների բացահայտման և հետագա ուսուցման գործընթացում աջակցության ցուցաբերում» 3-րդ ենթակետի:

 2) ՀՀ մշակույթի նախարարությունում 2008 թ. ստեղծվել է ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկ, որտեղ ներառվել է Երևան քաղաքի, ՀՀ մարզերի և ԼՂՀ երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 560 շնորհալի երեխաներ: Շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանն է ուղղված միջազգային մրցույթներին և փառատոների տեղեկատվական բանկերում ընդգրկված երեխաների մասնակցության աջակցության ցուցաբերումը, մասնավորապես` 2008-2013 թթ. վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են շուրջ 250 շնորհալի երեխաներ և պատանիներ:

3) Մեթոդական աշխատանքների կազմակերպման նպատակով 2009 թ. 10 մարզերում գործում են մարզային մեթոդական կենտրոններ, որոնք տեղակայված են այդ նպատակով ընտրված հենակետային 33 դպրոցներում` յուրաքանչյուր մարզում մեկական երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոց: Հենակետային դպրոցներում կազմակերպվում են մեթոդական աշխատանքներ` նոր ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ներդրման, խորհրդատվական, առաջավոր փորձի փոխանակման աշխատանքներ, վարպետության և վերապատրաստման դասընթացներ:

4) Մանկական գեղարվեստական գրքերի հրատարակման, գրադարանային ֆոնդերի համալրման նպատակով «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով իրականացվում է «Մանկական գրականություն» ենթածրագիրը, որի շրջանակներում 2012 թ. հրատարակվել է 14 գիրք, 2013 թ.` 17 գիրք:

5) 2008 թ. միջոցներ են հատկացվում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականացման, ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման համար: 2012 թ. հրատարակվել է 26, 2013 թ.` 24 անուն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների, ուսումնական և գիտաուսումնական գրականություն: Հրատարակված գրականությունն անվճար տրամադրվում է հանրապետության բոլոր համայնքների երաժշտական և արվեստի դպրոցներին:

6) 2010 թ. մշակվել և 2011 թ. հաստատվել են հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար միասնական օրինակելի ուսումնական պլաններ:

II. Հանգստի և ժամանցի կազմակերպմանն ուղղված ծրագրերի իրականացում

Երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ կազմակերպելու համար իրականացվել են`

1) «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային և այլ մշակութային կազմակերպություններ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը: Ծրագիրը շարունակական է և իրականացվում է 2008 թվականից:

2) «ՀՀ մարզերում շնորհալի երեխաների ու պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում» ծրագիրը նպատակաուղղված է երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող երեխաների մասնագիտական կրթական ծրագրերի առավել արդյունավետ ուսուցմանը, վարպետության դասընթացների միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

3) «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ծրագիրը, որն ուղղված է շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու խթանմանը:

4) «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը, որը նպատակաուղղված է երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը, դասական երաժշտության, ժողովրդական արվեստի, գեղանկարչության, թատրոնի հետ հաղորդակցմանը: 2007-2013 թթ. կազմակերպել են շուրջ 160 համերգ և տարաբնույթ այլ միջոցառումներ:

III. Պատանի ստեղծագործողների համար հանրապետական ու միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում

1) «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի նպատակն է երգչախմբային արվեստի ոլորտում պատանի ստեղծագործողների կարողությունների զարգացումը: Մրցույթի նախնական ընտրական փուլին մասնակցում են ՀՀ մարզերի (երաժշտական և հանրակրթական դպրոցների) մանկական երգչախմբերը, որտեղ լավագույնը ճանաչված երգչախմբերն ընդգրկվում են մայրաքաղաքում կազմակերպվող մրցույթի եզրափակիչ փուլին: 2013 թ. մրցույթին մասնակցել է 81 երգչախումբ` 2120 մասնակից:

 2) «Վերածնունդ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնի (Գյումրի) նպատակն է կատարողական արվեստում պատանի երաժիշների կարողությունների զարգացումն ու խթանումը: 2012 թ. մասնակցել են ՀՀ-ից և 24 երկրներից 1365 երաժիշտ-կատարողներ և 2013 թ. ՀՀ-ից և 30 երկրներից` 2415 երաժիշտ-կատարողներ:

 3) Յուրաքանչյուր տարի իրականացվում է մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որին 2012-2013 թթ. համապատասխանաբար մասնակցել է 40 երկրից` շուրջ 130 ֆիլմ և 34 երկրից` շուրջ 113 ֆիլմ:

4) Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաև մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվում են`

-Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, որի անցկացումը նպաստում է մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը և ավանդաբար անցկացվում է 2001 թվականից: 2012 թ. փառատոնինմասնակցել է (Հայ գրատպության 500-ամյակին նվիրված) 36 թատերախումբ (37 ներկայացում, 10000 հանդիսատես), 2013 թ. 42 թատերախումբ (30 ներկայացում, 10000 հանդիսատես): Փառատոնին մասնակցում են տիկնիկային թատերախմբեր ոչ միայն ՀՀ մարզերից և Երևանից, այլև Ջավախքից ու Արցախից:

-«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային թատերական փառատոն Դսեղում, որը 2005 թ. կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Փառատոնին 2012 թ. մասնակցել է 9 երկիր և ցուցադրվել է 37 ներկայացում, 2013 թ.` 24 թատրոններ` 16 պետությունից, ինչպես նաև թատրոններ Արցախից, Ջավախքից և Հայաստանի տարբեր մարզերից:

- «Հեքիաթին հյուր» գյուղական մանկահասակ բնակչության համար» ծրագիր ՀՀ մարզերում, որի շրջանակներում 2012 թ. այն իրականացվել է ՀՀ Վայոց ձորի մարզում` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից: Մասնակցել են 3 քաղաքային և 21 գյուղական համայնքների շուրջ 4500 երեխաներ: 2013 թ. ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի գյուղական մանկահասակ բնակչության համար կազմակերպվել է ամանորյա թատերականացված միջոցառում, որին մասնակցել է համայնքի ավելի քան 90 երեխա:

5) 2008 թ. անցկացվում է «ՀՀ ազգային փոքրամասնությունների երաժշտական փառատոնը», որտեղ ներկայացվում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, ազգային երգն ու պարը: Փառատոնին մասնակցում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային միությունների ներկայացուցիչներ (այդ թվում նաև` մանկական համույթներ):

IV. Սոցիալապես անապահով և հատուկ կարիքներով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում պետական աջակցություն

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 5 և Վանաձորի 2, Սպիտակի, Գավառի, Գյումրու 5 մասնաճյուղերի գիշերօթիկ հատուկ դպրոցներում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 614 երեխաներ ստանում են արվեստի և արհեստների անվճար ուսուցում: Կենտրոնի կողմից երեխաներին անվճար տրամադրվում են նյութեր, գործիքներ, իսկ դասընթացի ավարտից հետո` վկայականներ: Կազմակերպվում են նաև համերգներ, ցուցահանդեսներ:

 V.Մանկական մուլտֆիլմերի նկարահանում

 Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը: Տարեկան պետական աջակցությամբ երեխաների համար նկարահանվում է 4-5 մուլտֆիլմ:

 

Արդարադատության ոլորտում երեխաների իրավունքերի պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսում է անչափահասների (իրավախախատ, վկա, տուժող) գործեր քննող դատավորների, անչափահասների գործերով զբաղվող դատախազների, քննիչների, անչափահասների գործերով ոստիկանների, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և փաստաբանների վերապատրաստումներ, որոնց արդյունքում ակնկալվում են անչափահասների գործերով արդարադատության բնագավառում կլինեն մասնագիտացված տարբեր դերակատարներ (դատավորներ, դատախազներ, քննիչներ, անչափահասների գործերով ոստիկաններ, փաստաբաններ և այլն) ինչպես նաև, օրենսդրության վերանայում՝ անչափահաս ձերբակալվածներին և կալանավորվածներին արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետները կրճատելու, նրանց նկատմամբ գործերի լուծման արդարադատական միջոցների և այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, որի արդյունքում իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած կամ հանցագործության վկա անչափահասների համար կմշակվի առավել նպաստավոր օրենսդրություն:

 

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իր կարևորագույն տեղն ունի: Այն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում իրավախախտումներ կատարած անչափահասների շրջանում, ինչպես նաև նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ:

Տարեկան ծրագրի նպատակներն ու խնդիրները

Ծրագրի նպատակն է`

 իրավախախտումներ կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնումը, անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովումը:

Ծրագրի խնդիրն է`

ինչպես անչափահասների կողմից, աjնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման աշխատանքները:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին տարիների ընթացքում նկատվում է վարքի շեղում ունեցող իգական սեռի ներկայացուցիչ հանդիսացող անչափահասների թվաքանակի աճ, ովքեր տարբեր կոնֆլիկտային իրավիճակների մեջ են հայտնվում շրջապատի, հարազատների և ընկերների հետ, ցուցաբերում հակահասարակական և ագրեսիվ վարքագիծ, կապեր հաստատում կասկածելի վարքագիծ դրսևորող անձանց հետ, հեռանում տնից և չեն ցանկանում բնակվել ծնողների հետ:

Նման վարքագիծ դրսևորող անչափահասների հետ կանխարգելման աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար պետք է իրականացնել երկարատև դաստիարակչական և սոցիալ-հոգեբանական աշխատանքներ, ինչի համար անհրաժեշտ է վերականգնողական կենտրոնի ստեղծումը:

 Ներկայում շարունակվում է բանակցային գործընթացը պատկան մարմինների պատասխանատուների հետ` 12-ից 18 տարեկան իգական սեռի դժվար դաստիարակվող, շեղված վարքագծով և հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար վերականգնողական կենտրոնի ստեղծման նպատակով:

Շեղվող վարքագիծ դրսևորող անչափահասների համար ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ 2006 թվականից ի վեր Երևան (2 կենտրոն), Վանաձոր, Գյումրի, Ալավերդի, Իջևան, Ճամբարակ, Թալին, Կապան, Աբովյան, Արտաշատ,Վաղարշապատ և Մեծամոր քաղաքներում գործում են համայնքային վերականգնողական կենտրոններ: Հիշյալ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ժամկետի ավարտի կապակցությամբ կենտրոններին ֆինանսավորումը դադարեցվել է, սակայն վերականգնողական կենտրոնները շարունակում են իրենց գործունեությունը և ցանցը ընդլայնելու նպատակով` ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության նախաձեռնությամբ քննարկումներ են նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների հետ:

Հարկ է նշել, որ անցած ժամանակահատվածում վերականգնողական կենտրոններ է ուղղորդվել 1200-ից ավելի իրավախախտ և դժվար դաստիարակվող անչափահաս, որոնցից մոտ 800-ի նկատմամբ իրականացված աշխատանքներն արդեն իսկ տվել են դրական արդյունքներ, և հիշյալ կենտրոնների գործունեությունը, իրավախախտ անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն իրականացնելու ընթացքում, դարձել է անհրաժեշտություն:

Անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գործող հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ դպրոցականների հետ: Անց են կացվում զրույցներ տարբեր իրավական թեմաներով` «Անչափահասը և հանցագործությունը», «Թմրամոլությունը և անչափահասը», «Պետությունը և անչափահասը», «Օրենքը և անչափահասը», «Վնասակար սովորույթներ», «Անչափահասը փողոցում», «Բռնություն» և այլն: Պարբերաբար անցկացվող հանդիպումները, զրույցները անչափահասներին հնարավորություն է տալիս սովորել ու գիտենալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, իրազեկվելու ՀՀ-ում գործող օրենսդրական դաշտին և զերծ մնալ այլ անձանց շահագործումից և բռնության ենթարկվելու հնարավորությունից:

Անցկացվող հիշյալ միջոցառումները տալիս են դրական արդյունքներ:

Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն ու այլ իրավախախտումները նախականխելու, վերջիններիս իրավական գիտելիքների իմացության բարձրացման նպատակով, ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում 2014 թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայության դպրոցական տեսուչների 15 հաստիքը համալրվեց ևս 47 հաստիքով: Ներկայում դպրոցական տեսուչները իրենց գործունեությունն են իրականացնում հանրապետության ավագ դպրոցներում:

III. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

2015 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թ.

սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ակնկալվող արդյունքները

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1. 1.

Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 6 մանկատանը կխնամվի  735 երեխա:

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
2 248 518.2 հազ. դրամ

 2.

ՀՀ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու (բեռնաթափում) և հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելելու ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակում ընտանիք կվերադառնա 50 երեխա, կկանխարգելվի 50 երեխայի մուտքը հաստատություններ:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
 22 452.3 հազ. դրամ

3.

 

Հայաստանի Հանրապետության մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

«Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 13 շահառուի:

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
16 352.5 հազ. դրամ

4.

Ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների սոցիալական հոգածության 3 կենտրոնում 300 երեխայի կտրամադրվեն համապատասխան ծառայություններ:

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
237 066.0 հազ. դրամ

5.

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 20 երեխայի կտրամադրվի մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
39 378.0 հազ. դրամ

6.

 

Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 8 գիշերօթիկ հաստատությունում կխնամվի 800 երեխա:

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
 1 092 124.1 հազ. դրամ

7.

Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տավուշի մարզում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի 4 ցերեկային կենտրոնում` Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի և նրանց հարակից գյուղերի` հաշմանդամություն կամ սոցիալ հոգեբանական: խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող շուրջ 250 երեխայի մատուցվող ծառայությունների համար կտրամադրվի աշխատավարձ:

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
70 000.6 հազ. դրամ

8.

Հայաստանի Հանրապետության մանկատներում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մանկատներում խնամվող դպրոցահասակ` 7-18 տարեկան 194 երեխայի կտրամադրվի մանր ծախսերի համար նախատեսված գումար /գրպանի/ծախս/:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
5 820.0 հազ. դրամ

 9.

Կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին դրամական օժանդակության փաթեթի տրամադրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կենսաբանական 100 ընտանիքի կտրամադրվի դրամական օժանդակություն:

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
20 403.2 հազ. դրամ

10.

Հայաստանի Հանրապետության մանկատների շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մանկատների 13 շրջանավարտի տրամադրվի միանվագ դրամական օգնություն:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
650.0 հազ. դրամ

11.

Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Խնամատար ընտանիքներում կիրականացվի 25 երեխայի խնամքը:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
38 144.3 հազ. դրամ

12.

Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառման իրականացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը:

2015թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

13.

Հայաստանի Հանրապետությունում ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության հայեցակարգի ընդունման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առկա է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության հայեցակարգի նախագիծը

2015թ.  ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

14.

Մշակել և փորձարկել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների համապարփակ և խորը գնահատման մեթոդաբանություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առկա է երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների համապարփակ և խորը գնահատման մեթոդաբանությունը

2015թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

15.

ՄԱԿ-ի` 2009թ. նոյեմբերի 20-ին ընդունած Երեխաների այլընտրանքային խնամքի մասին ուղենիշներին համապատասխան Երեխաների ուղղորդման, ինչպես նաև երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններ ընդունելության կարգերի, մեխանիզմների ու չափորոշիչների հաստատման մասին որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առկա են Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված երեխաների ուղղորդման, ինչպես նաև երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններ ընդունելության կարգերի նախագծերը

2015թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

16.

Հայաստանի Հանրապետության երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման հայեցակարգի և վերջինիս իրականացման գործողությունների ծրագրի հաստատման մասին որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առկա են Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված Հայաստանի Հանրապետության երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման հայեցակարգի և վերջինիս իրականացման գործողությունների ծրագրերի նախագծերը

2015թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

17.

Խնամատար ընտանիքների ձևավորման, գործունեության և վերահսկողության հարցերը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված առաջարկների նախագծի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առկա են Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված խնամատար ընտանիքների ձևավորման, գործունեության և վերահսկողության հարցերը կարգավորող իրավաօրենսդրական փոփոխված ակտերի նախագծերը

2015թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

18.

Մշակել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին նույնականացնելու և երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններ ուղեգրելու միասնական կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առկա է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված` հատուկ կարիքներ ունեցող երեխաներին նույնականացնելու և երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններ ուղեգրելու նոր կարգի նախագիծը

2015թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

19.

Մշակել և ընդունել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական կարգավորման ոլորտում երեխաների խնամքի և պաշտպանության ուղղությամբ քաղաքականու թյան նպատակային, հասցեական և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ և հավաքման ենթակա ցուցանիշների հստակ ցանկ, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանակման կարգ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առկա է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական կարգավորման ոլորտում երեխաների խնամքի ու պաշտպանության ուղղությամբ քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ և հավաքման ենթակա ցուցանիշների ամբողջական ու հստակ ցանկը, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանակման կարգը

2015թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

20.

Երեխայի իրավունքների պաշտպանության քաղաքականության իրազեկման աշխատանքների իրականացման ռազմավարական ծրագրի մշակում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առկա է Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության քաղաքականության իրազեկման ռազմավարական ծրագիրը

2015թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

21.

Երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ բուժօգնության ծավալների ապահովում` պետական նպատակային ծրագրի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Նպատակային ծրագրերին համապատասխան երեխաների և դեռահասների համար ապահովված է մատչելի և որակյալ բուժօգնություն

2015թ.   ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
14 617 403.4 հազ. դրամ

22.

Հիվանդանոցային բուժօգնության ոլորտում երեխաների առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Յուրաքանչյուր տարի 0-7 տարեկան շուրջ 300 000 երեխա ըստ անհրաժեշտության հնարավորություն կունենա ստանալ մատչելի և որակյալ հիվանդանոցային բուժօգնություն։

2015թ.   ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
7 570 339.3 հազ. դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

23.

Իմունականխարգելման ազգային ծրագրի շարունակական իրագործում, ՀՀ կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագրին համապատասխան

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Իմունիզացիայի ընդգրկման բարձր մակարդակի ձեռքբերում և պահպանում (առանձին պատվաստումների 95% և ավելի մակարդակի ապահովում):

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
751 000.0 հազ. դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

24.

Հաշմանդամ երեխաների համակարգված բուժօգնության և սպասարկման բարելավման ծրագրեր և միջոցառումներ:
Վերականգնողական մարզային կենտրոնների ծրագրի ընդլայնում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հաշմանդամ երեխաների համար վերականգնողական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում:

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
232 863.8 հազ. դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

25.

Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Տարեկան շուրջ 50 000 կին կստանա ծննդօգնության մատչելի և որակյալ ծառայություններ։

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
6 922 000.8 հազ.դրամ

26.

Կրծքով կերակրման աջակցությանն ուղղված օրենսդրության բարելավում և «Մանկանը բարեկամ» նախաձեռնության շարունակական ներդրում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

1. Օրենքի նախագծի մշակում:
2. Վաղ հասակի երեխաների սնուցման կազմակերպման գործընթացը բարելավված է՝ բացառապես կրծքով սնուցման ցուցանիշն աճել է 15 տոկոսով։

2015թ.  ընթացքում

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

27.

Նախածննդյան խնամքի և բուժօգնության ծառայությունների բարելավում՝
1) նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգների ներդրում,
2) հղիության վաղ հաշվառման և նախածննդյան հսկողության ծառայությունների մատչելիության և որակի բարելավում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշի բարձրացում 25%-ով:
Ցածր քաշով նորածինների ցուցանիշի նվազեցում 10%-ով:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
1 519 789.2 հազ.դրամ,
 օրենքով չարգելված այլ աղբյուրներ

28.

Նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների և բնածին այլ շեղումների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերի շարունակականության ապահովում և ընդլայնում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

ժառանգական և զարգացման բնածին ախտաբանություններով պայմանավորված հաշմանդամության կրճատում
5 %-ով:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
261 000.0 հազ. դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

29.

Հանրապետության բոլոր մարզերում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում՝ դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

Նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելների ներդրման միջոցով ՀՀ մարզերում լրացուցիչ ընդգրկվել է շուրջ 7000 երեխա, այդ թվում` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նախադպրոցական միկրոծրագրերի շրջանակներում ընդգրկվել է շուրջ 1000 երեխա, ՀՀ պետական բյուջեի միջոցներով` ՀՀ մարզերում նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել է շուրջ 6000 երեխա:

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 630099.2 հազ. դրամ, օրենքով չարգելված այլ աղբյուրներ

30.

Հոսքային ուսուցման կազմակերպում` սովորողների նախասիրություններին և հակումներին համապատասխան

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրապետության առանձին գործող 107 ավագ դպրոցներում և միջնակարգ դպրոցների 3-րդ աստիճանում իրականացվում է հոսքային ուսուցում՝ հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական և ընդհանուր հոսքերում:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե («Հանրակրթական ուսուցում» ծրագրի գծով նախատեսված գումարների շրջանակում)

31.

«Ներառական կրթություն» ծրագրի իրականացում 124 դպրոցում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ապահովվել է կրթության մատչելիություն և հավասար պայմաններ, մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող շուրջ 4000 երեխայի կրթությունը կազմակերպվել է հանրակրթական դպրոցներում:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 2296848.3 հազ. դրամ

32.

Դպրոցական օլիմպիադաների կազմակերպում (16 առարկաներից՝ հանրապետական և 7 առարկայից՝ միջազգային օլիմպիադաների մասնակցություն)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

Հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպվել են հանրապետական օլիմպիադաներ 16 առարկայից, իսկ լավագույնները մասնակցել են միջազգային օլիմպիադաների` 7 առարկայից։

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 64688.0 հազ. դրամ

33.

Դպրոցականների սպարտակիադաների կազմակերպում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրակրթական դպրոցների 73204 աշակերտի համար անցկացվել են ամենամյա հանրապետական սպորտային խաղեր 11 մարզաձևերով: Մարզական խաղերի միջմարզային և հանրապետական փուլերին մասնակցել է 2904 աշակերտ:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 35000.0 հազ. դրամ

34.

Դպրոցականների գեղարվեստական ստեղծագործության փառատոնի կազմակերպում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել են դպրոցականների գեղագիտական ստեղծագործության մրցույթ-փառատոներ, նկարչական հանրապետական ու միջազգային մրցույթներ։

2015թ.  ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

35.

Հանրակրթական դպրոցներում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում սովորողների համար անցկացվել են առողջ ապրելակերպի դասընթացներ, սովորողները ձեռք են բերել կյանքի հմտություններ։

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե («Հանրակրթական ուսուցում» ծրագրի գծով նախատեսված գումարների շրջանակում), օրենքով չարգելված այլ աղբյուրներ

36.

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Ամառային ճամբարներում կազմակերպվել են սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 4500 երեխայի ամառային հանգիստը։

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 449730.0 հազ. դրամ

37.

Սովորողների մասնագիտական կողմնորոշման նպատակով համապատասխան մանկավարժ ների վերապատրաստում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Վերապատրաստումները նպաստել են մանկավարժների կողմից՝ սովորողների մասնագիտական կողմնորոշման աջակցության գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

2015թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե («Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի գծով նախատեսված գումարների շրջանակում)

 38.

«Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի իրականացում

ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

ՀՀ 144 երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, փողային և լարային նվագարանների բաժինների 2361 սովորող կստանա ուսման վարձավճարների փոխհատուցում, ինչը կնպաստի գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը:

2015 թ.  ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
629 766.0 հազ. դրամ

39.

Հայաստանի Հանրապետությունում շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացում և կատարելագործում» նպատակային ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Շնորհալի երեխաների բացահայտման և հետագա ուսուցման գործընթացի կազմա-կերպումը կապահովի մասնակիցների պրոֆեսոինալ աճ և զարգացում, միջազգային  ասպարեզում և մշակութային շուկայում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովում:

2015 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
15 926.6 հազ.դրամ

40.

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում, այդ թվում` «Վերածնունդ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոն, «Արևներ» մանկապատանեկան մրցույթ-փառատոն, «Երգող Հայաստան», մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմամբ կբացահայտվեն շնորհալի երեխաներ, որոնց հետագա ուսուցման գործընթացում և ստեղծագործական գործունեությանը կցուցաբերվի աջակցություն:

2015 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
 8 600.0 հազ. դրամ

41.

Մանկապատանեկան թատրոնների զարգացման նպատակային ծրագրեր, այդ թվում`
Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական և «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոների անցկացումը կնպաստի մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը

2015 թ. ընթացքում

Հայաստանի  Հանրապետության պետական բյուջե
7 400.0 հազ. դրամ

42.

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն («Աջակցություն մանկապատանեկան միջոցառումներին») ծրագիր

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Փառատոնը կնպաստի մանկական կինոյի զարգացմանն ու հանրահռչակմանը, երեխաների հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը:

2015 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
 1 900.0 հազ. դրամ

43.

Պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` արվեստների և արհեստների ուսուցում:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 5, Վանաձորի 2, Գյումրու 2, Սպիտակի, Գավառի, Ստեփանավանի մասնաճյուղերի գիշերօթիկ հատուկ դպրոցներում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալպես անապահով ավելի քան 614 երեխաներ կստանան արվեստների և արհեստների ուսուցում:

2015թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
 105 227.0 հազ. դրամ

44.

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» դաս-ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Ճանաչողական, բացատրական համերգների միջոցով երեխաների գեղագիտական դաստիարակության, աշխարհայացքի ընդլայնման և վաղվա բարձրաճաշակ ու գրագետ ունկնդրի դաստիարակում:

2015 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
 24 071.4 հազ. դրամ

45.

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի գործունեության իրականացում

Հայաստանի  Հանրապետության  մշակույթի  նախարարություն

Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների և սովորողների մասնագիտական ունակու-թյունների զարգացման նպատակով ուսումնամեթոդական և գործնական աջակցության ցուցաբերում:

2015 թ. ընթացքում

Հայաստանի  Հանրապետության պետական բյուջե
77 360.9 հազ. դրամ

46.

Մանկական մուլտֆիլմերի նկարահանում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Մանկական կինոյի զարգացում

2015 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
111 096.6 հազ. դրամ

47.

«Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակություն և բազմակողմանի զարգացում, արվեստի ճյուղերի հետ շփում

2015 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
 8 000.0 հազ. դրամ

48.

«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում

2015 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
 900.0 հազ. դրամ

49.

Անչափահասների (իրավախախտ, վկա, տուժող) գործեր քննող դատավորների, անչափահասների գործերով զբաղվող դատախազների, քննիչների, անչափահասների գործերով ոստիկանների, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և փաստաբանների վերապատրաստումներ (մասնագիտացում)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Անչափահասների գործերով արդարադատության բնագավառում կլինեն մասնագիտացված տարբեր դերակատարներ (դատավորներ, դատախազներ, քննիչներ, անչափահասների գործերով ոստիկաններ, փաստաբաններ և այլն)

2015 թ. ընթացքում

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

50.

Օրենսդրության վերանայում` անչափահաս ձերբակալվածներին և կալանավորվածներին արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետները կրճատելու, նրանց նկատմամբ գործերի լուծման արդարադատական միջոցների (diversion) և այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած կամ հանցագործության վկա անչափահասների համար կմշակվի առավել նպաստավոր օրենսդրություն

2015 թ.  ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

51. Գործող համայնքային արդարադատության վերականգնողական կենտրոնների աշխատանքների կազմակերպում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Կիրականացվեն կանխարգելման աշխատանքներ իրավախախտ անչափահասների շրջանում

2015 թ. ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ
52. Շարունակել բանակցային գործընթացը պատկան մարմինների պատասխանատուների հետ` 12-ից 18 տարեկան իգական սեռի դժվար դաստիարակվող, շեղված վարքագծով և հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար վերինտեգրման կենտրոնի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն վարքի շեղում ունեցող աղջիկների շրջանում

2015 թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջում
 53. ՀՀ տարածքում գործող դպրոցներում կազմակերպել և անցկացնել հանդիպումներ, զրույց-զեկուցումներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Անչափահասների հանցագործությունների թվի նվազում

 2015 թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջում
54. Շարունակել ավագ դպրոցներում դպրոցական տեսուչների ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Աշակերտների իրավական գիտելիքների զարգացում, իրավախախտումների կանխարգելում

2015 թ. ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան