Գլխավոր տեղեկություն
Համար
N 54
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 25 դեկտեմբերի 2014 թվականի N 54

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ՆԻՍՏԻ N 29 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի նիստի N 29 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Քաղաքային պոլիկլինիկական ոլորտի զարգացման հայեցակարգին և հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը.

2) 1-ին կետի 3-րդ ենթակետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

3) 2-րդ կետի 1-ին ենթակետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

4) 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26

Երևան