Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.04.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.04.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 ապրիլի 2022 թ.

N 17-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 5-րդ, 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12-րդ կետերը և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն», «Հանրակրթության ծրագիր» և «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրերի միջոցառումների շրջանակում միջին մասնագիտական, հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար՝

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2022 թվականի

ապրիլի 27-ի N 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

ՆՈՐՄԱՏԻՎԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ (1 ՕՐՎԱ ՀԱՇՎԱՐԿՈՎ)՝ ՀՀ դրամ

հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար

990

հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար

1,670

մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար

1,460

մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար

2,470

մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար

1,800

մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար

3,050

արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման արդյունքում երթևեկող սաների սննդի կազմակերպման համար

1,700

արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման արդյունքում գիշերող սաների սննդի կազմակերպման համար

2,870

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան