Գլխավոր տեղեկություն
Համար
N 1092-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
08.06.2022
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

08 հունիսի 2022 թ.

N 1092-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎԱՆԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հ.55 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

              

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 140/7 եզրակացությունը՝

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

          

1. «Ավանի մսուր-մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հ.55 մսուր-մանկապարտեզ հիմնարկին տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր 2-րդ տարիքային խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 60 տեղերի թվով, միջին և ավագ նախադպրոցական տարիքային խմբերով՝ սովորողների համակազմի սահմանային 90-ական տեղերի թվերով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

         

Պարտականությունները կատարող

Ա. Մարտիրոսյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: