Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
30 հոկտեմբերի 2014 թվականի N 45
12. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան՝
1. Հաստատել Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի` Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության չորրորդ համատեղ պարբերական ազգային զեկույցը` համաձայն NN 1, 2 « 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մինչև 2014 թվականի նոյեմբերի 10-ը ապահովել Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի` Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության չորրորդ համատեղ պարբերական ազգային զեկույցի օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի նիստի N 45 |
Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի` Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության չորրորդ համատեղ պարբերական ազգային զեկույց
Ներածություն
1. Եվրոպայի Խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի (այսուհետ` Շրջանակային կոնվենցիա) 25-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է նշված կոնվենցիայի կատարման վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցը:
2. Զեկույցը ներառում է տեղեկատվություն կոնվենցիայի դրույթների կատարման ուղղությամբ 2010-2014թթ. ընկած ժամանակահատվածում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ` համաձայն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (97) 10 բանաձևի 21-րդ կետի:
3. Զեկույցը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի թիվ 1483-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգին համապատասխան:
4. Վերոհիշյալ կարգին համապատասխան` զեկույցի պատրաստման նպատակով ՀՀ վարչապետի 2014թ. ապրիլի 11-ի թիվ 301-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողով, որում ընդգրկված են հետևյալ գերատեսչությունների ներկայացուցիչները.
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.
2)Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
4) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն.
5) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
6)Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն.
7) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ.
8) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.
10) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ.
11) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն.
12) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով.
13) Երևանի քաղաքապետարան.
14) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ.
15) Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերության խորհուրդ.
16)Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդ:
5. 2012թ. հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցավ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի իրականացման երրորդ շրջանի ստուգողական սեմինարը, որը կազմակերպվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի և Երևանում ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակների հետ համատեղ: Սեմինարին հրավիրվել էին մասնակցելու ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունից Կժիշտոֆ Զիմանը, «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի Ալբանիայից փորձագետ Գիերգի Սինանին: Վերջիններս հանդես եկան ելույթներով` ներկայացնելով համապատասխանաբար 2012թ. մայիսի 24-ին ընդունված Խորհրդատվական Կոմիտեի «Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց լեզվական իրավունքները շրջանակային կոնվենցիայի լույսի ներքո ճշգրիտ բալանս ինքնության, պահպանման, ամբողջական և արդյունավետ հավասարության և ինտեգրման միջև» N3 թեմատիկ մեկնաբանությունները և Հայաստանի վերաբերյալ 2010թ. հոկտեմբերի 14-ին ընդունված Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի երրորդ կարծիքն ու 2012թ. փետրվարի 1-ի Հայաստանի վերաբերյալ Նախարարների կոմիտեի բանաձևը:
6. Զեկույցը մշակվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների զեկուցող խմբի կողմից սահմանված ձևաչափին համապատասխան ACFC/III(2013)001` նախորդ զեկույցի արդյունքների հիման վրա ազգային մակարդակով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ (Բաժին 1) և Շրջանակային կոնվենցիայի կատարման վերաբերյալ (Բաժին 2):
Բաժին 1
Շրջանակային կոնվենցիայի կատարման 3-րդ մոնիտորինգային փուլի արդյունքներն ամփոփող ազգային մակարդակով իրականացված գործնական քայլերը
Լուսաբանում և իրազեկում
7. Շրջանակային կոնվենցիան` կից փաստաթղթերով, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների, մշակույթի և լեզվի պաշտպանությանն ուղղված մի շարք այլ փաստաթղթեր հայերեն թարգմանությամբ տեղակայվել են Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում (http://www.gov.am/am/staff-structure/info/74/ ):
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության (2014թ. փետրվարի 18-ից ի վեր՝ բաժին) հետ համագործակցության արդյունքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հրատարակվեց «Ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող փաստաթղթերի ընտրանի» եռամաս ժողովածուն: Այն ընդգրկում է Ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի և Հայաստանի Հանրապետության հիմնական օրենսդրական ակտերը: Ժողովածուն կարևորվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման առումով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների համար կիրառական նշանակության տեսանկյունից: Ժողովածուն հրատարակվել էր 1000 օրինակով, որից 200 օրինակը տրվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնին, որոնք մարզեր ու գյուղական համայնքներ կատարած այցելության ժամանակ բաժանվել են գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնի գրադարանին (Երևան, Սարյան 22, 14 և 15-րդ հարկեր), Երևանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությանը: Վերջինիս տրվել է նաև սույն գրքի էլեկտրոնային տարբերակը, որը բաժանվել է վերապատրաստմանը մասնակցած պետական և քաղաքացիական ծառայողներին:
9. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների վերաբերյալ օրենքով ամրագրված քաղաքականությունը, մասնավորապես ներկայացվել են Շրջանակային կոնվենցիան` բացատրական զեկույցով, «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան»: Էլեկտրոնային կրիչի վրա նրանց տրամադրվել է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային և ազգային օրենքների ժողովածուն ներկայացնող մեկական փաթեթ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան փորձագիտական կոմիտեների կարծիքները Հայաստանի Հանրապետության կողմից վերոհիշյալ կոնվենցիայի և Խարտիայի ներդրման ընթացքի վերաբերյալ:
10. 2013թ. ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ՀՀ ռուսական, ուկրաինական, հրեական, լեհական, հունական, ասորական և գերմանական համայնքների հասարակական կազմակերպությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի, ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության և ՀՀ հանրային խորհրդի հետ համատեղ կազմակերպել են իրազեկման բնույթ կրող կոնֆերանսներ ազգային փոքրամասնությունների իրավունքերի պաշտպանության թեմայով:
11. Նույն հիմնադրամի նախաձեռնությամբ 2013թ. հունիսի 9-ին Երևանում կազմակերպվել է կոնֆերանս «Միջազգային իրավունքի կիրառմանը ուղղված ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզվական պահանջների պաշտպանությանը» թեմայով: Սույն գործընթացը շարունակվել է մարզերում` սեմինարների և կոնֆերասների կազմակերպմամբ: Մասնավորապես՝ համաժողովներ են կազմակերպվել Գյումրիում /հունիս, 2013/, Վանաձորում /հոկտեմբեր, 2013/ և Տավուշի մարզում /հոկտեմբեր 2013/: Գործընթացին իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ Նախագահի աշխատակազմը:
12. ՀՀ Նախագահի աշխատակազմին առընթեր ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում հաստատված պետական դրամաշնորհի միջոցներով հրատարակվել են 500 օրինակ գրքույկներ՝ «ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին միջպետական եվրոպական փաստաթղթերի որոշ դրույթներ» վերնագրով: Գրքույկները բաժանվել են բոլոր մասնակիցներին, ինչպես նաև ոլորտին առնչվող կազմակերպություններին և գերատեսչություններին: Միջոցառումների արդյունքում մշակել են համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ, որոնք 2013թ. հոկտեմբերին փոխանցվել են ՀՀ Սահմանադրական դատարան, ինչպես նաև ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որտեղ դրանք քննարկվել են 2013 թ. դեկտեմբերի 20-ին և ընդունվել ի գիտություն՝ հետագայում սահմանադրական բարեփոխումների ժամանակ հաշվի առնելու հեռանկարով:
13. ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի միջև տևական քննարկումների արդյունքում որոշվել է հանձնարարություն տալ Երևանի պետական համալսարանին (հետբուհական լրացուցիչ կրթության վարչությանը) կազմել վերապատրաստման համապատասխան ծրագիր և իրագործել այն:
14. 2013թ. Երևանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ՀՀ Կառավարության ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի բաժնի հետ համագործակցությամբ, մշակել և իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման 72-ժամյա ծրագիր` «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Ծրագրի բաղադրիչներն են`
1) ՀՀ օրենսդրությունը (ազգային փոքրամասնությունների իրավունքների կտրվածքով),
2) ՀՀ կողմից ընդունված ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթեր (Եվրախորհուրդ, ԵԱՀԿ, ՄԱԿ),
3) ՀՀ պետական կառավարման հարցեր,
4) Կառավարչական հմտություններ:
15. 2013թ. ապրիլ-մայիս ամիսներին կազմակերպվել է վերապատրաստման ծրագրի շնորհանդեսը, և իրականացվել առաջին դասընթացը: Դասընթացին մասնակցել և այն ավարտել է թվով 32 քաղաքացիական ծառայող, որոնց տրվել են համապատասխան վկայական և ԵԱՀԿ երևանյան գրասենյակից ստացված գրականություն: ԵՊՀ դասախոսները և Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետը մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված գիտաժողովին, ինչպես նաև մեկնել են ՀՀ մարզեր (Վանաձոր և Իջևան) և հանդիպել տեղի ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներին ու ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Հանդիպումների արդյունքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ են արվել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերապատրաստման ծրագրում, և ԵՊՀ-ն պատրաստ է ունկնդիրների ավելի լայն շրջանակի հետ հանդիպման` հօգուտ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության:
16. Շրջանակային կոնվենցիայի վերաբերյալ երկրորդ և երրորդ ազգային զեկույցները թարգմանվել են հայերեն և ռուսերեն և տեղադրվել են ՀՀ կառավարության կայքում, որին պարտադիր հղումներ են կատարում ՀՀ մարզպետարանների կայքերը: Դրանք տարածելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի աշխատակիցներն այցելել են ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել են Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքապետերի, դպրոցների տնօրենների հետ և էլեկտրոնային կրիչի վրա նրանց են տրամադրվել Շրջանակային կոնվենցիայի (ինչպես նաև ոլորտին վերաբերող այլ միջազգային պայմանագրերի) և դրա հետ կապված բոլոր փաստաթղթերի հայերեն և ռուսերեն տարբերակները: Դպրոցների տնօրեններին առաջարկվել է դասղեկներին հորդորել բաց դասեր կազմակերպել կամ դասղեկի ժամեր հատկացնել` աշակերտներին փաստաթղթի փաթեթին աստիճանաբար ծանոթացնելու նպատակով:
Բաժին 2
Շրջանակային կոնվենցիայի կատարմանն ուղղված միջոցառումներ
Նախարաների կոմիտեի կողմից ընդունված բանաձևի CM/ResCMG(2012)1 (1132-րդ հանդիպում, 01.02.2012թ.) կատարմանն ուղղված միջոցառումներ
Նախարարների կոմիտեի կողմից ընդունված բանաձևի
CM/ResCMG(2012)1 1 բ) կետով նախատեսված եզրակացությունների
կատարման վերաբերյալ
Չնայած ողջունելի է, որ ազգային էթնիկ պատկանելության մասին 2011 թ. հոկտեմբերի մարդահամարի շրջանակներում տրվող հարցը չէր կրում պարտադիր բնույթ, այնուամենայնիվ, առավել նպատակահարմար կլիներ միջազգային ստանդարտներին համապատասխան առաջարկել հնարավոր պատասխանների անսահմանափակ ցանկ` պատասխանողների իրավունքը ապահովելու համար, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ կերպով ցույց տալ յուրաքանչյուր անհատի ընտրությունը:
17. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը տրամադրել է 2011 թ. մարդահամարի արդյունքների վրա հիմնված Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը' ըստ ազգությունների, քաղաքային/գյուղական բաշխումով, որը ներկայացված է սույն որոշման Հավելված 2-ում: Հավելված 3-ը ներկայացնում է նաև 2002-2011թթ. ժամանակահատվածում միգրացիոն տեղաշարժերի պատկերը: Հավելված 4-ը ներկայացնում է 2002-2012թթ. կենդանի ծնվածների ու մահացածների բաշխումը' ըստ ազգային պատկանելության:
18. ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) մշակվել է ըստ՝ «2010թ. մարդահամարների և կացարանների հաշվառման Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի հանձնարարականների» (մշակված Եվրոստատի հետ համագործակցությամբ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ՄԱԿ, Նյու Յորք և Ժնև, 2006) պահանջներին համապատասխան: Ընդ որում, հիշատակված հանձնարարականների համաձայն, մարդահամարի հարցաշարում ընդգրկված բոլոր հարցերին ռեսպոնդենտների կողմից պատասխանելը պարտադիր է, բացառությամբ՝ ազգության, լեզվի և դավանանքի վերաբերյալ հարցերին:
19. Վերոհիշյալով պայմանավորված, ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքներով ազգության, մայրենի լեզվի և այլ լեզուներ տիրապետելու վերաբերյալ ցուցանիշներն ամփոփվել են մարդահամարի ծրագրին համապատասխան (փոքրաթիվ քանակ կազմող ազգությունների դեպքում՝ պահպանելով անհատական տվյալների գաղտնիությունը):
20. Համաձայն ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագրի (հարցաշարի), հաստատված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 674-Ն որոշմամբ, տնային տնտեսության անդամների ազգության, մայրենի և այլ լեզուներ տիրապետելու վերաբերյալ հարցերն իրենց բնույթով եղել են «փակ», այսինքն հարցաթերթում հնարավոր պատասխանների ցանկն առաջարկված է եղել: Ազգության հարցի հնարավոր պատասխանների ցանկում ներառված են եղել՝ «հայ, եզդի, ռուս, ասորի, հույն, ուկրաինացի, քուրդ, լեհ, բելառուս, վրացի, հրեա, գերմանացի, պարսիկ, այլ ազգություն», իսկ մայրենի և այլ լեզուներ տիրապետելու հարցերինը՝ «հայերեն, եզդիերեն, ռուսերեն, ասորերեն, հունարեն, ուկրաիներեն, քրդերեն, լեհերեն, բելառուսերեն, վրացերեն, եբրաերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, այլ լեզու» տարբերակները:
Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումների ծրագրերով պահանջվում է շարունակական խորհրդատվություններ անցկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ` համոզվելու համար, որ պահանջվող փոփոխությունները բացասաբար չեն անդրադառնում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց` տեղական մակարդակով հանրային գործերին արդյունավետ կերպով մասնակցելու իրավունքի վրա:
21. Հայաստանի Հանրապետությունում ապրող` ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր այլազգիները, բնականաբար, թե որպես անհատներ, թե որպես էթնիկ համայնքներ, ազգային փոքրամասնությունների իրավունքի կրող են: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը շարունակ հանդիպումներ է անցկացրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, համայնքների և հասարակական կազմակերպությունների հետ` քննարկել նրանց իրավիճակի, հուզող խնդիրների, իրավունքների իրացման հետ կապված հարցերը: ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները ներգրավում են ազգային փոքրամասնություններին իրենց նախատեսած ծրագրերում, վերջիններիս հետ կապված խնդիրները լուծելիս` խորհրդակցում նրանց հետ:
22. 2013 թվականի հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման արդյունքում նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում` վերջիններիս և բնակչության տարբեր խմբերի (այդ թվում` ազգային փոքրամասնությունների) կապերի սերտացման միջոցով, մասնակցային համայնքային ինստիտուտների զարգացում, Ժողովրդավարական կառավարման մշակույթի ձևավորում՝ որպես հանրային կառավարման առանձին մակարդակի: Այդ օրենքի կարևորագույն նորամուծություններից մեկն այն է, որ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքի բնակիչները (նախորդ օրենքով այդ իրավունքն ունեն համայնքի ղեկավարը և ավագանին): Բնականաբար, այդ իրավունքը տարածվում է նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող բնակիչներին:
Այն հազվադեպ հակահրեական հայտարարությունները, որոնք արվել են որոշ լրատվամիջոցների կողմից, չեն ստացել համարժեք արձաքանք իշխանությունների և հանրության կողմից:
,Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով 2008թ. կատարված փոփոխություններով սահմանվեցին հանրային ռադիոյով օրական մեկ ժամ և հանրային հեռուստատեսությամբ շաբաթական երկու ժամ ազգային փոքրամասնության լեզվով հեռարձակման առավելագույն եթերաժամը` այսպիսով սահմանափակելով փոքրամասնությունների մուտքը հանրային լրատվամիջոցներ:
23. Կապված այն եզակի հակահրեական հայտարարության հետ, որը հնչել Է «ԱԼՄ» հեռուստաընկերության կողմից (նշված հեռուստաընկերությունը համաձայն լիցենզիայի գործել է 04.04.2002թ-ից մինչև 21.01.2011թ.), տեղեկացնում ենք, որ նշված հեռուստաընկերությունը հայտարարել է, որ հակահրեական արտահայտություններ եթերից չեն արվել և հեռուստաընկերությունն ազգային թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու միտում երբևէ չի ունեցել: Հայտարարության մեջ նշվել է նաև, որ եթե ինչ-որ արտահայտություններ վիրավորական են թվացել հրեական համայնքին, ապա նրանք ներողություն են խնդրում: Հրեական համայնքը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով գրավոր ոչ մի բողոք չի ներկայացրել (այս հարցի կապակցությամբ ՀՌԱՀ-ն պետական այլ մարմինների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանական անձանց կողմից նույնպես ոչ մի բողոք չի ստացել):
24. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ պարբերության «դ» ենթակետը նախատեսում է, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Այդ հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ շաբաթական մինչև 2 ժամը, իսկ ռադիոյով` օրական մինչև 1 ժամը: Նախատեսված է նաև, որ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով: Միաժամանակ նույն պարբերության «բ» ենթակետը Հանրային հեռուստառադիոընկերության պարտականությունների շարքին է դասում հեռուստառադիոլսարանին այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ մատուցելը, որոնցում ներկայացվում են Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման, ինչը համահունչ է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին: Ավելին, Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն պարբերաբար հաղորդումներ են հեռարձակում Հայաստանի ազգային փոքրամասնությունների և էթնիկ համայնքների մասին` նվիրված նրանց պատմությանը, կրթությանը, մշակույթին, լեզվին, իրավունքներին:
25. Վերը թվարկված պարտականությունների իրականացման շրջանակներում, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի եթերում պարբերաբար հեռարձակվում են հաղորդումներ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասին` նվիրված ինչպես նրանց լեզվին, մշակույթին և պատմությանը, այնպես էլ ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Ավելին՝ Հանրային ռադիոընկերությունը՝ իր գերկարճ ռադիոալիքով, օրվա ընթացքում եթեր է հեռարձակում հաղորդումներ ազգային փոքրամասնությունների 5 լեզուներով[1 ]՝ քրդերեն, եզդիերեն, ասորերեն, ռուսերեն և հունարեն, որոնց ընդհանուր քանակը գերազանցում է օրական մեկ ժամ տևողությունը: Յուրաքանչյուր առանձին լեզվով հաղորդումները տևում են օրական մինչև մեկ ժամ: Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով ֆիլմեր, որոնք ուղեկցվում են հայերեն լուսագրով:
[1] ՀՀ կողմից վավերացված Եվրոպայի խորհրդի «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» Հոդված 3. կետ 1-ի համաձայն Հայաստանի Հանրապետությունում փոքրամասնությունների լեզուներն են ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենը և քրդերենը:
26. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է կատարել նաև այլ պարտավորություններ, մասնավորապես ապահովել իր գործունեության ընթացքում տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանությունը: Այս դրույթից ելնելով անհրաժեշտություն է առաջացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում սահմանել ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար ժամային սահմանափակում: Նշված պարտականությունների իրականացման և եթերաժամանակի արդյունավետ բաշխման անհրաժեշտությամբ է պայմանավորված առանձին ծրագրերի՝ այդ թվում ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար ժամային սահմանափակումը:
Ռուս, բելառուս և ուկրաինացի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ծննդյան և ամուսնության վկայականներում և ինքնությունը հաստատող փաստաթղթերում հայրանունները հայերենով թարգմանելիս /վերարտադրելիս/ հաշվի չեն առնվում տվյալ լեզուների քերականական կանոնները, և ուստի, դրանք չեն համապատասխանում 11-րդ հոդվածին, 1 պարբերությանը, և Շրջանակային կոնվենցիայի բազմակողմանի մեկնաբանության ընդհանուր սկզբունքին:
27. Այս հարցի վերաբերյալ իրականացված գործողություններից կարելի է նշել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի N 492-Ն որոշումը՝ Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի լրացման Կարգի 11-րդ և 12-րդ կետերի՝ Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերում այլ ազգություն ունեցող քաղաքացիների ազգության մասին գրառում կատարվում է անձը հաստատող փաստաթղթերում համապատասխան նշման առկայության դեպքում։ Ծննդյան ակտային գրառման մեջ երեխայի ազգությունը լրացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում լրացվում են հայրանունների ուղիղ ձևերը։
Նախարաների կոմիտեի կողմից ընդունված բանաձևի CM/ResCMG(2012)1 2-րդ կետով նախատեսված հանձնարարականների կատարման վերաբերյալ.
շարունակել խորհրդակցել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պատկանող անձանց հետ` տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումների ծրագիր կազմելիս և իրականացնելիս` ապահովելու համար, որ առաջարկվող փոփոխությունները բացասաբար չեն անդրադառնում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց` տեղական մակարդակով հանրային գործերին արդյունավետ կերպով մասնակցելու իրավունքի վրա:
28. Ազգային փոքրամասնությունների հետ խորհրդակցական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին կից Ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդը (այսուհետ` Համակարգող խորհուրդ), որը ստեղծվել է 2000թ. մարտին Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային և մշակութային կազմակերպությունների համագումարի արդյունքում: Ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների պաշտպանվածությունն ապահովելու, նրանց միջհամայնքային հարաբերություններն ակտիվացնելու, ինչպես նաև հատուկ կրթամշակութային, իրավական և այլ խնդիրների նկատմամբ պետական հոգածությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից` 2000թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Նախագահն իր կարգադրությամբ հավանություն տվեց վերը նշված Համակարգող խորհրդի ստեղծմանը:
29. Համակարգող խորհրդի անդամները ընտրվում են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետությունում առկա 11 ազգային փոքրամասնություններից առաջադրվել են երկուական ներկայացուցիչ, որոնք ներկայացնում են յուրաքանչյուր համայնքի տարբեր կազմակերպություններ: Եթե համայնքն ունի մեկ հասարակական կազմակերպություն, ապա երկու անդամն էլ ընտրվում են տվյալ կազմակերպությունից, իսկ եթե համայնքում առկա են երկու կամ ավելի հասարակական կազմակերպություններ, ապա Համակարգող խորհրդի անդամներ են ընտրվում այդ համայնքը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից` 2 տարին մեկ իրականացվող ռոտացիայի սկզբունքով: Այսպիսով, Համակարգող խորհուրդն ունի 22 անդամ: Այն խորհրդատվական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է Համակարգող խորհրդի կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան նիստերի միջոցով:
30. Համակարգող խորհրդի հիմնական գործառույթներն են.
1) ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների աջակցությունն ու պաշտպանությունը.
2) ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.
3 )ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների առնչությամբ իրավական ակտերի նախագծերի քննարկումը, վերլուծությունը.
4) առաջարկությունների պատրաստումը.
5) ազգային փոքրամասնությունների կրթական և մշակութային ծրագրերին առնչվող հարցերի քննարկումը:
31. Սկսած 2007 թվականից Համակարգող Խորհրդում ներկայացված կազմակերպությունների առաջադրմամբ և ՀՀ Նախագահի աշխատակազմի միջնորդությամբ յուրաքանչյուր ուսումնական տարում արտամրցութային տեղեր են տրամադրվել եզդիական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներին` Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետում ուսանելու համար: Իսկ 2010թ.-ից այդ արտոնություններից հնարավորություն ունեն օգտվել նաև մյուս ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչները, որոնց առաջադրում են Համակարգող Խորհրդում համապատասխան համայնքները ներկայացնող կազմակերպությունները և որոնք ցանկություն են հայտնում սովորելու բարձրագույն ուսումնական հաստատությունների մշակույթի և լեզվի հետ առնչվող բաժիններում` ազգային մշակույթն ու լեզուն զարգացնելու նպատակով:
32. Հետագայում Համակարգող Խորհրդի միջնորդությամբ այդ ուսանողների համար ԲՈՒՀ-ը ուսման վարձի ամբողջական կամ մասնակի զեղչեր է կիրառում: Բացի այդ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում ինչպես եզդի ուսանողների ուսման, այնպես էլ եզդիական համայնքը ներկայացնող երիտասարդական կազմակերպությունների կողմից առաջարկված մշակութային ծրագրերի իրականացման համար: Համակարգող Խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ապահովվում է նաև ՀՀ 11 ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությունը համահայկական երիտասարդական հավաքներին:
33. Համակարգող խորհրդի նիստերում քննարկվում են Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային փաստաթղթերը և դրանց համապատասխան ստանձնած պարտավորությունները, որոնց մասին խորհրդի անդամները տեղյակ են պահում ազգային փոքրամասնությունների համայնքների լայն շրջանակներին:
34. 2012 թվականից սկսած, ՀՀ կառավարության կողմից ազգային փոքրամասնություններին հատկացվող տարեկան 10 մլն. դրամ գումարի չափը կրկնապատկվել է և դարձել 20 մլն. դրամ, միաժամանակ, Համակարգող խորհրդի նիստի որոշմամբ վերանայվել է այդ գումարի բաշխման կարգը: Դրամաշնորհների հատկացման կարգը չի մշակվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, այլ՝ ինչպես նախկինում, համաձայնեցվել է Համակարգող խորհրդում ընդգրկված ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչների հետ:
35. Համաձայն այդ կարգի՝ յուրաքանչյուր տարվա սկզբում ընդհանուր գումարից 9 մլն. դրամը հատկացվում է Համակարգող խորհրդի անդամ կազմակերպություններին՝ նրանց կողմից ներկայացվող շարունակական ծրագրերին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը, 1մլն դրամը հատկացվում է Համակարգող խորհրդի միասնական միջոցառումների համար, իսկ մնացած 10 մլն դրամի հաշվին ֆինանսավորվում են ազգային փոքրամասնությունների համայնքների ազգային մշակույթի զարգացմանը, լեզվի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև իրավական դաշտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղղված առավել կարևոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք ներկայացվում են Համակարգող խորհրդի անդամ կազմակերպությունների կողմից լրացուցիչ ֆինանսավորման: Դրանք քննարկվում և հաստատվում են Համակարգող խորհրդում՝ ազգային-պետական կառույցներ չունեցող և/կամ մեծաթիվ համայնքներ ներկայացնող կազմակերպությունների կարիքների առաջնահերթ բավարարմամբ:
36. Յուրաքանչյուր տարվա սկզբում Համակարգող խորհրդի նիստում քննարկվում և հաստատվում է միասնական միջոցառումների ցանկը: Միջոցառումներին մասնակցում են Համակարգող խորհրդում ներկայացված առկա 11 ազգությունների ներկայացուցիչները: Բացի այդ յուրաքանչյուր համայնք իր ազգային տոներին հրավիրում է մնացած բոլոր էթնիկ համայնքների ներկայացուցիչներին: Այսպիսով, միասնաբար նշվում են ինչպես Հայաստանի Հանրապետության պետական, այնպես էլ առանձին֊առանձին էթնիկ փոքրամասնությունների ազգային տոները, կազմակերպվում են համաժողովներ - սեմինարներ, արշավներ` Հայաստանի պատմական վայրերին ծանոթանալու նպատակով, համերգներ, ընթերցումներ, այս կամ այն ազգության ականավոր գործչին նվիրված երեկոներ և այլն:
37. 2006թ. Համակարգող խորհրդի համակարգողի միջամտությամբ Համակարգող խորհրդի անդամների ներկայացմամբ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների երիտասարդական ջոկատ, որն այդ տարվանից սկսած պարբերաբար փոփոխված կազմով մասնակցում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին: Ջոկատի մասնակցությունը իր ինքնատիպությամբ մեծ հետաքրքրություն է առաջացրել և ջերմ վերաբերմունքի արժանացել: Յուրաքանչյուր տարի Համակարգող խորհրդի համակարգողը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասին տեղեկատվություն է տրամադրում բոլոր համայնքների ղեկավարներին, որպեսզի նրանք ներկայացնեն Հավաքի պահանջներին համապատասխանող երիտասարդ թեկնածուներին՝ ազգային փոքրամասնությունների ջոկատում ընդգրկվելու համար: Ջոկատը ձևավորվում է ներկայացված թեկնածուներից՝ մրցութային կարգով:
38. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2008թ. հունիսի 13-ի հրամանագրով ստեղծվել է նոր խորհրդակցական մարմին` Հանրային խորհուրդը: Հանրային խորհուրդն ապաքաղաքականացված մարմին է, որի գործունեությունը հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա: Հանրային խորհուրդը նպաստում է ժողովրդավարական համակարգի զարգացմանն ու մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովմանը, հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի առաջացման կանխարգելմանը և քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը, պետական իշխանության մարմինների և քաղաքացիների, հասարակական այլ միավորումների (քաղաքացիական ինստիտուտների) միջև փոխադարձ վստահության կայացմանը, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, պետական կառավարման մեջ նրանց ներգրավվածության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև հասարակական վերահսկողության իրականացմանը:
39. ՀՀ Նախագահի աշխատակազմի միջնորդությամբ մարզպետարանները առաջնային ֆինանսական օժանդակություն են կազմակերպում պետականություն չունեցող ազգային համայնքներին, ինչպես նաև աջակցում են ազգային փոքրամասնությունների կողմից առաջադրված ազգային-մշակութային և այլ տեսակի խնդիրների լուծման հարցում:
40. Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը հետևողականորեն աշխատում է հասարակության տարբեր շերտերում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ: Պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարների, նախարարների հետ, ինչպես նաև մամուլի ասուլիսներ տարբեր ակումբներում: Լրատվամիջոցներից շատերն իրենք են շահագրգիռ ազգային փոքրամասնությունների խնդիրները և մշակութային կյանքը լուսաբանելու առումով. դրանցից են «Առավոտե, «Ազգե, «Երկիրե, «Հետք», «Լրագիր», «Հայոց աշխարհ» և այլ տպագիր և ինտերնետային թերթերը:
Միջոցներ ձեռնարկել` բարելավելու խտրականությունը բացառող օրենսդրությունը, ապահովել ռասայական, հակահրեական կամ այլատյացության դրդապատճառներով իրականացված հանցանքների առավել արդյունավետ մշտադիտարկում և հետաքննել ու դատական կարգով հետապնդել հանցագործներին։
41. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:
42. Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները: Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:
43. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը նույնպես սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
44. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթն իրականացվում, և վարչական ակտն ընդունվում է հայերենով: Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող անձինք, օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, վարչական վարույթի իրականացման համար դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել համապատասխան փոքրամասնության լեզվով: Այդ դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով:
45. Վարչական վարույթի իրականացման ընթացքում թույլատրվում է վարույթի մասնակիցների կողմից օտար լեզուների օգտագործումը: Սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի: Ինչ վերաբերում է վարչական մարմինների պաշտոնատար անձանց հետ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների բանավոր շփումների ընթացքում ազգային փոքրամասնության լեզուների օգտագործմանը, ապա յուրաքանչյուր պաշտոնատար անձ, ով տիրապետում է ազգային փոքրամասնությունների որևէ լեզվի, կարող է այդ լեզվով ազատորեն շփվել նրանց հետ:
46. 2014 թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված 2014-2016 թթ. մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի 8-րդ կետով նախատեսված է ուսումնասիրել և քննարկել «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության հարցը: ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածը հռչակում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Խտրականությունը նաև քրեականացված է` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը` կախված ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, ծնունդից, արգելվում է: Այն արգելված է նաև ՀՀ քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքերով: Ինչ վերաբերվում է խտրականության դեպքերի վիճակագրության բացակայությանը, տեղեկացնում ենք, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ազգային խտրականության հողի վրա կատարված հանցագործություններ չեն գրանցվել:
Շարունակել աջակցությունն ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների մշակութային գործունեությանը
Տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի 5-րդ հոդվածով։
Շրջանակային կոնվենցիայի կատարմանն ուղղված միջոցառումներ հոդված առ հոդված
Հոդված 1
Ազգային փոքրամասնությունների և այդ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը մարդու իրավունքների միջազգային պաշտպանության անբաժան մասն է և, որպես այդպիսին, հանդիսանում է միջազգային համագործակցության բնագավառ:
47. Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամանսությունների հարցերով զբաղվող և մոնիտորինգ իրականացնող մարմինների հետ, այդ թվում` «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական կոմիտեի (ECRI), «Տարածաշրջանային և փոքրամանսությունների լեզուների մասին» եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի հետ:
48. Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարևորում են ռասայական խտրականության ցանկացած դրսևորման դեմ պայքարը թե` ազգային, թե` միջազգային մակարդակով: 2013 թ. Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայկական նախագահության «գերակայություններից էին՝ ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը: Այդ նպատակով Հայաստանը կազմակերպեց Եվրոպայում խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին նվիրված բարձրաստիճան համաժողով: Համաժողովն անդրադարձավ ռասիզմի ու այլատյացության թեմաներին քաղաքական քննարկումներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում և մամուլում հանդիպող ատելություն սերմանող կոչերին և ռասայական կարծրատիպերի դեմ պայքարին առնչվող հարցերին, մամուլում և քաղաքականության մեջ ազգային ու եվրոպական մեխանիզմների դերին ռասիզմի և այլատյացության դեմ պայքարում:
49. Հայաստանի նախագահության օրոք ընդունվեծ «Առցանց ատելություն սերմանող ելույթների դեմ պայքարի երիտասարդական ծրագիրը», որն ուղղված էր ժամանակին արձագանքելու այդ սպառնալիքներին: Սույն ակցիան ավելի տեսանելի դարձնելու նպատակով, ՀՀ նախագահությունը համապատասխան գործընկերների հետ միասին խրախուսեց շարժումը և հստակեցրեց հետագա քայլերի առաջնայնությունները: Այդ նպատակով կազմակերպվեց Եվրոպական համաժողով, որը 2013 թվականին հանդիսացավ «Ոչ ատելություն սերմանող ելույթներին» շարժման կարևորագույն միջոցառումը:
50. Մենք համոզված ենք, որ բազմազանությունը եվրոպական հասարակությունների և Եվրոպայի` որպես ամբողջության, ուժն ու հարստությունն է: Այդ նպատակով Հայաստանն իր նախագահության ընթացքում հյուրընկալեց Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. հանդիպումը` նպատակ ունենալով ակտիվացնել անհանդուրժողականության դեմ ուղղված պայքարի գործողությունները և խթանել կրոնի ազատությունը:
Հոդված 2
Սույն Շրջանակային կոնվենցիայի դրույթները պետք է կիրառվեն բարեխիղճ կերպով, ըմբռնման և հանդուրժողականության ոգով և բարիդրացիության, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության սկզբունքներին համապատասխան:
51. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում ծավալուն միջոցառումներ են իրականացվել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեխանիզմները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ, վավերացվել են մարդու իրավունքների ոլորտի միջազգային պայմանագրեր և միջոցներ են ձեռնարկվում բարեփոխելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
52. Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիների ընթացքում միացել է խտրականությունը բացառող մի շարք նոր փաստաթղթերի, այդ թվում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» /վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 22-ին/, «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» /վավերացվել է 2011թ. հունվարի 24-ին/ և «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքի անդամների պաշտպանությամ մասին» /ստորագրվել է 2013թ. սեպտեմբերի 26-ին, այժմ գտնվում է վավերացման փուլում/ ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիաներին: Տեղեկացնենք նաև, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց իրավունքների մասին» կոնվենցիաների վերաբերյալ ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխան Կոմիտեներին:
53. Ինչպես պարբերաբար նշվել է նախորդ զեկույցներում, Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրությունը որդեգրել է ներպետական օրենսդրության մեջ միջազգային պայմանագրային դրույթների ուղիղ փոխակերպման եղանակը: Այսինքն` սահմանադրական դրույթի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են և գերակա են ներպետական օրենքների հանդեպ: Սահմանադրության 6-րդ հոդվածի համապատասխան դրույթի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրերում և ներպետական օրենքներում սահմանված նորմերի միջև հակասություն առաջանալու դեպքում կիրառվում են պայմանագրի դրույթները:
54. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր ազգային - էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքը:
Հոդված 3
1. Ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ պետք է ունենա այդպիսին համարվելու կամ չհամարվելու ազատ ընտրության իրավունք, այդ ընտրությունը կամ այն իրավունքների իրականացումը, որոնք կապված են այդ ընտրության հետ, չպետք է տվյալ անձին դնեն անբարենպաստ պայմաններում:
2. Ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք անհատապես, ինչպես նաև մյուսների հետ խմբերով կարող են իրականացնել իրավունքներ և օգտվել ազատություններից, որոնք բխում են սույն Շրջանակային կոնվենցիայում ամրագրված սկզբունքներից:
55. Հայաստանում ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձ ազատորեն ընտրում է իրեն այդպիսին համարել կամ չհամարելը: Հայաստանն ամբողջովին առաջնորդվում է ինքնանույնացման սկզբունքով:
56. Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ նրա անձնագրում կարող է կատարվել նշում ազգության մասին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կամ նրա տարածքային ստորաբաժանումների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք, իրենց իրավունքների ոչ բավարար իմացության և կիրարկման պատճառով հաճախ չեն օգտվում այդ իրավունքից, որի հետևանքով հնարավոր չի լինում ամբողջական տեղեկատվություն հավաքագրել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ:
Հոդված 4
1.Կողմերը պարտավորվում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար երաշխավորել օրենքի առջև հավասարություն և օրենքով հավասար պաշտպանություն: Այդ առումով արգելվում է ազգային փոքրամասնության պատկանելության վրա հիմնված ցանկացած խտրականություն:
2. Կողմերը պարտավորվում են անհրաժեշտ դեպքերում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցեն ազգային փոքրամասնությանը և բնակչության մեծամասնությանը պատկանող անձանց միջև լիակատար և իրական հավասարությունը: Այս նպատակով Կողմերը, ըստ պատշաճի, պետք է հաշվի առնեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց առանձնահատուկ պայմանները:
3. Երկրորդ կետի դրույթներին համապատասխան ընդունված միջոցները չպետք է համարվեն խտրականություն:
57. 2007թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը` կախված ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկ հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, ծնունդից, արգելվում է»:
58. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը քաղաքացիների հավասարության սկզբունքներով: Մասնավորապես, 248-րդ հոդվածի համաձայն, «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացվում է օրենքի և գործը քննող մարմնի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքներով` անկախ նրանց ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից և բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներիցե:
59. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատություններն ու պարտականությունները:
60. Իր հերթին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված անձի ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, որը վնաս է պատճառել անձի օրինական շահերին, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ազգային խտրականության հողի վրա կատարված հանցագործություններ չեն գրանցվել:
61. Հաստատվել է նաև 2012-2016թթ. օրենսդրական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր օրենքներում:
62. 2014 թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2014-2016 թթ. մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը, որի 12-րդ գլխով նախատեսված են ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելուն ուղղված գործողություններ:
63. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին 2010-2014թթ. ընթացքում հասցեագրված դիմում-բողոքների ընդհանուր վերլուծությունից պարզվում է, որ ազգային փոքրամասնություններից ստացված դիմումները հիմնականում կապված են իրենց քաղաքացիական և քրեադատավարական իրավունքների հետ: Նույնաբովանդակ բողոքներ ստացվում են նաև ազգությամբ հայերից և կապված են հիմնականում համապատասխան պետական մարմինների կողմից վարչարարության ոչ պատշաճ կազմակերպման, իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման և այլ հանգամանքների հետ: Իսկ այն դեպքերում, երբ դիմումները կապված են եղել ազգային փոքրամասնությունների համայնքների` որպես առանձին խմբի իրավունքների հետ, պետական մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից խտրականության դրսևորման դեպքեր առերևույթ չեն եղել, իսկ իրենց սոցիալական, մշակութային, կրթության իրավունքի ոտնահարման կամ ոչ իրավաչափ սահմանափակման դեպքում Օմբուդսմենի միջամտությամբ վերականգնվել կամ ապահովել են համապատասխան իրավունքները:
64. Համաձայն «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի, բացի տարեկան զեկույցից, Պաշտպանն իրավունք ունի նաև սեփական նախաձեռնությամբ հանդես գալու արտահերթ զեկույցով: Այսպես 2011թ. տպագրվել է Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կարգավիճակի և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցը, որին կարելի է ծանոթանալ http://www.ombuds.am/library/library/page/101/type/3 կայքէջում:
Հոդված 5
1. Կողմերը պարտավորվում են նպաստել ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նրանց անհրաժեշտ են իրենց մշակույթը պահպանելու և զարգացնելու, ինչպես նաև ինքնության հիմնական տարրերը` կրոնը, լեզուն, ավանդույթները և մշակութային ժառանգությունը պահպանելու համար:
2. Իրենց ընդհանուր ինտեգրացիոն քաղաքականության իրականացման համար ձեռնարկվող միջոցներին ոչ ի վնաս Կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած քաղաքական կամ գործնական գործողությունից, որը հետապնդում է ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց, հակառակ նրանց կամքի, միաձուլելու նպատակ, և պետք է այդ անձանց պաշտպանեն ցանկացած գործողությունից, որը ուղղված է այդպիսի միաձուլման:
65. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ինտերնետային www.mincult.am կայքում առանձին էլեկտրոնային էջ է տրամադրված Հայաստանում գործող ազգային փոքրամասնությունների միությունների գործունեությանը և տեղեկույթ` մշակութային համագործակցության ուղղությունների, համատեղ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացված է ՀՀ-ում գործող ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ցանկը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում աշխատանքներ են տարվում մշակույթի ինտերնետային պորտալի ստեղծման ուղղությամբ, որտեղ նախատեսվում է առանձին ինտերնետային կայք տրամադրել Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթի լուսաբանմանը, իրականացվող պետական և մարզային ծրագրերին ու միջոցառումներին, նրանց վերաբերող մշակույթի ոլորտի իրավական ակտերին և միջազգային փաստաթղթերին:
66. Ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության, մշակույթի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը մշտապես նպաստելը հանդիսանում է մշակութային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը սերտ համագործակցության մեջ է ազգային փոքրամասնությունների միությունների և հասարակական կազմակերպությունների հետ և աջակցում է համերգների, ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպմանը: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում ազգային փոքրամասնությունների միությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, խորհրդակցություններ, ուր քննարկվում են համատեղ միջոցառումների ծրագրերը, մշակույթի ոլորտում ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները, օրենսդրական դաշտի կատարելագործման առաջարկները: Քննարկումների արդյունքում կազմվում են արձանագրություններ և համապատասխան ստորաբաժանումներին տրվում հանձնարարականներ:
67. 2010թ. դեկտեմբերին ՀՀ Նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ կազմակերպվեց հոբելյանական երեկո՝ նվիրված Համակարգող խորհրդի 10-ամյակին, որը միավորում էր երկու միջոցառում՝ ազգային փոքրամասնությունների համերգային 7-րդ փառատոնը և կերպարվեստի ու դեկորատիվ կիրառական արվեստի 8-րդ ցուցահանդեսը:
68. 2012թ. Մ. Մուրադյանի հեղինակությամբ հրատարակվել է Հայաստանի 1-ին Հանրապետության անդամ, Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ Բեկ Թեմուրյանցին նվիրված պատմավավերագրական աշխատությունը:
69. 2013թ. հոկտեմբերին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Տարբեր ազգերի երգեր ու պարեր» փառատոնը, որին մասնակցեցին մի շարք պարային խմբեր, մեներգիչներ: Փառատոնին մասնակցում էին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ներկայացվեցին ինչպես հայկական երգեր ու պարեր, այնպես էլ ռուսական, հրեական:
70. Ազգային փոքրամասնությունների տարբեր համայնքներ հրատարակել են իրենց համայնքին վերաբերող փաստագրական տարբեր գրքեր.
1) ռուսական համայնքը՝ 2009թ. «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» ռուսերեն գիրքը.
2) եզդիական համայնքը՝ 2010թ. Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի հեղինակած «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում».
3) հրեական համայնքը՝ 2009 և 2010թթ. հրատարակվել է «Հրեաները Հայաստանում» ռուսերեն գիրքը.
4) գերմանական համայնքը՝ 2009թ. Վ. Վուխրերի և Ն. Ալգուլյանի «Ռուսաստանի և Անդրկովկասի պատմության գերմանական էջերը», Ա. Դենգի «Ի հեճուկս օրվա», 2013թ. «Քո գերմանացիները, Ռուսաստան» ռուսերեն գրքերը.
5) վրացական համայնքը 2012թ. «Ալմանախ» ժողովածուն, որն ամփոփում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ստեղծագործությունները:
71. Հայաստանի Հանրապետության համար հատուկ նշանակություն ունեցող պետական ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը մշակել է մի շարք կարևորագույն ռազմավարական ծրագրեր: Դրանցից է Ազգային անվտանգության ռազմավարության (հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի հրամանագրով) դրույթների հիման վրա մշակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարական դրույթներով նախատեսված մշակույթի ոլորտի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 449–Ն որոշումը: Վերոնշյալ որոշման 11-րդ կետով Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանությունը համարվում է մշակույթի ոլորտում հիմնական գործունեության ուղղություններից մեկը, որը խարսխվում է երեք հիմնարար սկզբունքների վրա.
ա) նպաստել էթնիկ ինքնության պահպանմանը և էթնիկ մշակույթի զարգացմանը.
բ) կանխարգելել էթնիկ որևէ խտրականություն.
գ) նպաստել Հայաստանի հասարակության մեջ ոչ հայազգի բնակչության լիարժեք ինտեգրմանը:
72. 2011-2012 թթ. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարական դրույթներով` Ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի պահպանման և զարգացման նպատակով կազմակերպվել են նրանց ազգագրությունն ու ժամանակակից արվեստը ներկայացնող միջոցառումներ, այդ թվում`
1) «Հայաստանն իմ տունն է» խորագրով երթը և երաժշտական փառատոնի մասին նկարահանված տեսաֆիլմի անգլերեն թարգմանությունը.
2) «Ասորիները Հայաստանում» ֆիլմի նկարահանումը.
3) Հայոց ցեղասպանությանը և Հրեական հոլոքոստին նվիրված միջոցառումը.
4) ՀՀ Նախագահին առընթեր ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված՝ հոբելյանական համերգը.
5) ազգային փոքրամասնությունների մշակութային զարգացմանը նպաստելու համար պետական պաշտպանության տակ են առնված ՀՀ տարածքի պատմաճարտարապետական, մշակութային և կրոնական բոլոր կառույցները՝ անկախ դրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ Ներկայումս մասնակի վերանորոգվում և բարեկարգվում է Եղեգիսի 13-րդ դարի հրեական բնակավայրի և գերեզմանատան տարածքը.
6) պետական աջակցություն է ցուցաբերվել ուկրաինական «Դնիպրո» երգչախմբի հոբելյանական համերգային ծրագրին.
7) 2012 թ. ապրիլին Առնո Բաբաջանյան համերգասրահում կազմակերպվել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոն: Նույն օրը Երևանի Հյուսիսային պողոտայում իրականացվել է ազգային փոքրամասնությունների Արտ-Էքսպո.
8) 2012 թ. մարտին «Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպվել է «Մատիտով» նկարչական մրցույթ-ցուցահանդեսը.
9) 2012 թ. մայիսին և հունիսին «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» նախագծի շրջանակներում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կազմակերպվել են համերգներ` կոմպոզիտոր Վիլլի Վայների, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի և գեղարվեստական ղեկավար Արմեն Արնաուտով-Սարգսյանի մասնակցությամբ:
73. 2012-2013 թվականներին ՀՀ ազգային փոքրամասնությունների Ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում հաստատված ՀՀ պետական բյուջեով նախատեսված ամենամյա դրամաշնորհային ծրագրերի հաշվին իրականացված առավել կարևոր ծրագրեր.
1) նկարահանվել և հեռարձակվել է Հանրային հեռուստատեսությամբ սոցիալական հոլովակ ՀՀ ազգային փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքների հավասարության մասին.
2) ասորական, եզդիական, քրդական, հունական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական համայնքները ձեռք են բերել ազգային տարազներ երգի և պարի համույթների անդամների համար.
3) հրեական համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Իսրայելում կայացած «Մակկաբիադա» համահրեական սպորտային խաղերին.
4) վրացական համայնքի երգի և պարի համույթը մասնակցել է Բաթումիում կայացած ազգագրական փառատոնին.
5) ասորական համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Պարսկաստանում կայացած համաասորական օլիմպիադային.
6) ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ և բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է կոնֆերանս Վանաձոր քաղաքում՝ նվիրված իրավական ինքնագիտակցության բարձրացմանը.
7) ռուսական համայնքի «Ռոսիա» և «Հարմոնիա» ռուսական մշակութային կենտրոն ՀԿ-ների 20-ամյա հոբելյանի տոնակատարություն.
8) բելառուսական համայնքի «Հայաստանի Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ-ի 15-ամյակի տոնակատարություն.
9) ուկրաինական համայնքի Վանաձոր քաղաքի «Վերբիչենկա» համույթի 15-ամյակի տոնակատարություն:
74. Ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի պահպանման և զարգացման նպատակով աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին, այդ թվում`
1) եզդիների կրթական, մշակութային տոների կազմակերպում («Եզդիների ազգային միություն» ՀԿ).
2) Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություների ստեղծագործությունների «Ալմանախ-2» ժողովածուի տպագրություն («Իվերիա» վրացական բարեգործական համայնք ՀԿ).
3) «Հարմոնիա» ռուսական մշակույթի ազգային կենտրոնի փոխնախագահ Մայա Բաղդասարյանի հոբելյանական համերգ («Հարմոնիա» ռուսական մշակույթի ազգային կենտրոն):
75. «Գրական Արմավիրգ ստեղծագործողների ակումբի կողմից ՀՀ Արմավիրի մարզպետի հովանավորությամբ տպագրված ժողովածուներում ընդգրկվել և ընդգրկվում են նաև քուրդ, եզդի, ասորի, ռուս և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լավագույն ստեղծագործությունները:
76. Մարզային «Հայրենականչգ թերթով, «Ալտգ, «Նոյ Հայաստանգ, «Լույսգ հեռուստաընկերություններով պարբերաբար տպագրվում են հոդվածներ, պատրաստվում հաղորդումներ ներկայացնելով ազգային փոքրամասնությունների մշակութային, կրթական, տնտեսական և այլ ոլորտներում առկա խնդիրներն ու հաջողությունները:
77. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերում «Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրի «Աջակցություն ազգային փոքրամասնությունների մշակույթին» ենթածրագրով ամեն տարի նախատեսվում են բյուջետային հատկացումներ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառումներին աջակցելու նպատակով: Մասնավորապես վերոնշյալ ենթածրագրով 2010 թ` 15468.0 հազ. դրամ, 2011 թ.` 15468.0 հազ. դրամ, 2012 թ.` 14987.7 հազ. դրամ, 2013 թ.` 13488.0 հազ. դրամ: Հատկացվող գումարների քիչ նվազումը պայմանավորված է երկրում առկա տնտեսական դժվարություններով:
78. Շարունակվել է Երևանում և ՀՀ մարզերում ազգային փոքրամասնությունների բոլոր համայնքների մասնակցությամբ հանրապետական ամենամյա միջոցառումների` կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսների, երաժշտական փառատոների կազմակերպումը:
79. Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանում ազգային փոքրամասնությունների լեզուներով պահվում և օգտագործվում են մոտ 450 հունարեն, 686 քրդերեն և բազմահազար ռուսերեն գրքեր: Այդ լեզուներով մեծաքանակ գրականություն կա նաև հանրապետության այլ գրադարաններում, իսկ ռուսերենով` նաև դպրոցական գրադարաններում: Ինչպես Հայաստանի կողմից պաշտպանության տակ վերցված ազգային փոքրամասնությունների, այնպես էլ էթնիկ համայնքների այլ լեզուներով` վրացերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, գերմաներեն, լեհերեն, զգալի ծավալի գրականություն կա Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների և ուսումնական հաստատությունների գրադարաններում: Վերոնշյալ գրականությունից ազատորեն կարող են օգտվել բոլոր ցանկացողները:
80. 2012-2013 թթ. «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների լեզվով հրատարակվող 11 թերթի և 2 ամսագրի: Տարվա ընթացքում պետական պատվերով նախատեսվում է հրատարակել ազգային փոքրամասնությունների գրականության 2 անուն գիրք, այդ թվում` Վազի» Աշոի «Սմոյ» Շամո. Կյանքը և գործունեությունը» (հուշեր) և Ալիխանե Մամեի «Հոդվածները»:
Ստորև աղյուսակում ներկայացվում է ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող մամուլը:
1. Ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող մամուլ |
9977000 | |||
1.1. Թերթեր |
||||
1 |
«Էզդիխանա» (հայերեն, եզդիերեն) |
«Եզդիների ազգային միություն» ՀԿ |
900000 | |
2 |
«Լալըշ» (հայերեն, եզդիերեն) |
«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ |
900000 | |
3 |
«Ռյա-Թազա» (քրդերեն) |
«Ռյա-Թազա» թերթի խմբագրություն» ՍՊԸ |
900000 | |
4 |
«Գոլոս Արմենիի» (ռուսերեն) |
«Գոլոս» ՍՊԸ |
500000 | |
5 |
«Դնիպրո-Սլավուտիչ» (հայերեն, ուկրաիներեն) |
«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ |
2648000 | |
6 |
«Զագրոս» (հայերեն, քրդերեն) |
«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ |
1000000 | |
7 |
«Դավիթի վահան» (ռուսերեն, հրեերեն) |
«Հայաստանի հրեական համայնքի թերթ» ՀԿ |
500000 | |
8 |
«Իվերիա» (վրացերեն) |
«Իվերիա» վրացական բարեգործական համայնք» ՀԿ |
500000 | |
9 |
«Նովոյ» վրեմյա» (ռուսերեն) |
«Նովոյ» վրեմյա» օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ |
500000 | |
10 |
«Բելառուս» (ռուսերեն, բելառուսերեն) |
«Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ |
300000 | |
11 |
«Ասիրիսկիե» նովոստի» (ռուսերեն, ասորերեն) |
«Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» «ֆեդերացիա» իրավաբանական անձանց միություն |
1000000 | |
1.2. Ամսագրեր |
||||
12 |
«Բյուզանդական ժառանգություն» (ռուսերեն, հունարեն) |
Հայաստանի հույների «Պատրիդա» ՀԿ |
0,0 | |
13 |
«Պոկա մի ժիվի» (ռուսերեն, լեհերեն) |
«Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ |
329000 | |
2013 թ. «Ոչ պետական մամուլի հրատարակում» պետական ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող մամուլին, այդ թվում` 12 թերթերի և մեկ ամսագրի:
1. Ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող մամուլ |
9977000 | ||
1.1. Թերթեր |
|||
1 |
«Եզդիների ազգային միություն» ՀԿ |
«Էզդիխանա» (հայերեն, եզդիերեն) |
900000 |
2 |
«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ |
«Լալըշ» (հայերեն, եզդիերեն) |
900000 |
3 |
«Ռյա-Թազա» թերթի խմբագրություն» ՍՊԸ |
«Ռյա-Թազա» (քրդերեն) |
900000 |
4 |
«Գոլոս» ՍՊԸ |
«Գոլոս Արմենիի» (ռուսերեն) |
500000 |
5 |
«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ |
«Դնիպրո-Սլավուտիչ» (հայերեն, ուկրաիներեն) |
2648000 |
6 |
«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ |
«Զագրոս» (հայերեն, քրդերեն) |
900000 |
7 |
«Հայաստանի հրեական համայնքի թերթ» ՀԿ |
«Դավիթի վահան» (ռուսերեն, հրեերեն) |
500000 |
8 |
«Իվերիա» վրացական բարեգործական համայնք» ՀԿ |
«Իվերիա» (վրացերեն) |
500000 |
9 |
«Նովոյ» վրեմյա» օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ |
«Նովոյ» վրեմյա» (ռուսերեն) |
500000 |
10 |
«Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ |
«Բելառուս» (ռուսերեն, բելառուսերեն) |
300000 |
11 |
«Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիա» իրավաբանական անձանց միություն |
«Ասիրիիսկի» նովոստի» (ռուսերեն, ասորերեն) |
800000 |
12 |
«Երևան քաղաքի «Իլիոս» հույների համայնք» ՀԿ |
«Իլիոս» (ռուսերեն, հայերեն, հունարեն) |
300000 |
1.2. Ամսագրեր |
|||
13 |
«Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ |
«Պոկա մի ժիվի» (ռուսերեն, լեհերեն) |
329000 |
2012 թ. «Աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով դրամաշնորհ է տրվել նրանց միջոցառումների կազմակերպմանը:
Ծախսային ծրագրի անվանումը |
Հատկացված է ( դրամ) |
Դրամաշնորհ ստացողի անունը |
Եզդիների ազգային միավորման կողմից «Մատիտով» խորագրով նկարչական մրցույթ-ցուցահանդես |
121400 |
«Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ |
Մասնակցություն «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» համերգային ծրագրերին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում |
600000 |
«Մենորա» հրեական մշակութային կենտրոն» ՀԿ |
Ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոն |
3000000 |
«Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ |
Եզդիական ազգային երգերի համերգ |
139300 |
«Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ |
Հայաստանի ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիայի ստեղծման, «Դնիպրո սլավուտիչ» թերթի և «Դնիպրո» երգչախմբի 15-ամյակին նվիրված համերգների կազմակերպման աջակցություն |
150000 |
«Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ |
Ընդամենը` |
4010700 |
2012 թ. «Աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով դրամաշնորհ է տրվել նաև հետևյալ ծրագրերին.
Ծախսային ծրագրի անվանումը |
Հատկացված է ( դրամ) |
Դրամաշնորհ ստացողի անունը |
Եզդիների կրթական, մշակութային ազգային տոների կազմակերպման աջակցություն |
800000 |
«Եզդիների ազգային միություն» ՀԿ |
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ստեղծագործությունների «Ալմանախ-2» ժողովածուի տպագրության աջակցություն |
1311000 |
«Իվերիա» վրացական բարեգործական համայնք» ՀԿ |
Ընդամենը` |
2111000 |
2013 թ. «Աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով աջակցություն է ցուցաբերվել հետյալ ծրագրերին.
Հեղինակ |
Գրքի անվանումը |
Տպաքանակը, օրինակ |
Գումարը (հազ դրամ) |
Ազգային փոքրամասնությունների գրականության հրատարակում | |||
Վազիր» Աշո |
«Սմոյ» Շամո. Կյանքը և գործունեությունըե |
500 |
600.0 |
Ալիխան» Մամե |
«Հոդվածներ |
500 |
800.0 |
Ընդամենը` |
1000 |
1400.0 |
2009-2013 թթ. «Ոչ պետական մամուլի հրատարակում» պետական ծրագրի շրջանակներում և գրքերի, թերթերի և «Աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով դրամաշնորհ մշակութային միջոցառումներին պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները
2009 թ. |
2010 թ. |
2011 թ. |
2012 թ. |
2013 թ. | |
Թերթեր, |
12168.0 |
12468.0 |
12968.0 |
10977.0 |
9977.0 |
Գրքեր |
1400.0 | ||||
Մշակութային միջոցառումներ |
2300.0 |
3000.0 |
2550.0 |
4010.7 |
2111.0 |
Ընդամենը |
14468.0 |
15468.0 |
15518.0 |
14987.07 |
13488.0 |
81. Ազգային փոքրամասնությունների պատմական և ժամանակակից հուշարձանների ճանաչումն ապահովելու նպատակով 2008թ. սկսած մշակույթի նախարարությունը ձեռնարկել է նոր ծրագիր` ֆիլմաշարի արտադրություն: Արդեն պատրաստ է Հայաստանի հյուսիսային գոտու` Արագածոտնի և Լոռու հուշարձանների վերաբերյալ «Մեր երգն ու մեր հուշարձանները» վերնագրով 34 րոպեանոց տեսաֆիլմը, որտեղ ներկայացված է նաև Ախթալայի երաժշտական փառատոնը:
82. Երկարամյա արդյունավետ աշխատանքի և միջհամայնքային համագործակցությանը նպաստելու համար ՀՀ Նախագահի 2010թ. դեկտեմբերի 29-ի կարգադրությամբ Համակարգող խորհրդի 13 անդամ պարգևատրվեցին շնորհակալագրերով.
1) Իրինա Գասպարյան՝ ասորական համայնք.
2) Գալինա Գավրիլովիչ՝ բելառուսական համայնք.
3) Սվետլանա Նամչևաձե՝ վրացական համայնք.
4) Կնյազ Հասանով՝ քրդական համայնք.
5) Սիաբանդ Բաքոյան՝ եզդիական համայնք.
6) Ալլա Կուզմինսկայա՝ լեհական համայնք.
7) Ռիմա Վարժապետյան՝ հրեական համայնք.
8) Գերշ Բուրշտեյն՝ հրեական համայնք.
9) Վիկտոր Վուխրեր՝ գերմանական համայնք.
10) Ռոմանիա Յավիր՝ ուկրաինական համայնք.
11) Էդուարդ Պոլատով՝ հունական համայնք.
12) Իվան Յակովլեվ՝ ռուսական համայնք.
13) Յուրի Յակովենկո՝ ռուսական համայնք.
Այլ պարգևների շարքում.
1) Հասան Թամոյան ( եզդի) – 2006թ.՝Վաստակավոր լրագրող.
2)Վիլլի Վայներ (հրեա) – 2008թ.՝ Արվեստի վաստակավոր գործիչ.
3) Ռազմիկ Խոսրոև (ասորի) - 2008թ.՝Վաստակավոր արտիստ.
4)Ալլա Կուզմինսկայա (լեհ) – 2010թ.՝ Մովսես Խորենացու մեդալ, 2010թ.՝ ՀՀ Նախագահի շնորհակալագիր.
5)Գուրգեն Գադաչիկ (լեհ) – 2012թ.՝Մովսես Խորենացու մեդալ.
6) Մուսոյան Ալիխան (քուրդ)-2012թ.՝ Մովսես Խորենացու մեդալ.
7) Արմեն Արնաուտով-Սարգսյան (հրեա) – 2013թ.՝Մովսես Խորենացու մեդալ.
8) Ռիմա Վարժապետյան(հրեա) – 2014թ.՝ Մովսես Խորենացու մեդալ.
9) Ռզզո Շամոյան (եզդի) – 2014 թ.` Մ. Հերացու մեդալ.
10) Իվան Մորոզով (ռուս) – 2014թ.` ՀՀ Նախագահի մրցանակ։
Հոդված 6
1.Կողմերը պետք է խրախուսեն հանդուրժողականության մշակույթների միջև երկխոսության մթնոլորտը և պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկեն իրենց տարածքներում բնակվող բոլոր անձանց միջև, անկախ նրանց էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական պատկանելությունից, փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և համագործակցությունը խթանելու համար, մասնավորապես, կրթության, մշակույթի և լրատվական միջոցների բնագավառներում:
2. Կողմերը պարտավորվում են ձեռնարկել համապատասխան միջոցներ այն անձանց պաշտպանելու համար, ովքեր կարող են իրենց էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական պատկանելության պատճառով դառնալ սպառնալիքների, խտրականության, թշնամական կամ բռնի գործողությունների զոհ:
83. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանըե: Նույն օրենքի 9-րդ հոդվածը յուրաքանչյուրի համար երաշխավորում է` Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, 6-րդ հոդվածը` մշակութային արժեք է համարում նաև լեզուները, ազգային ավանդույթները և սովորույթները, աշխարհագրական տեղանունները:
84. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` «Արգելվում է այն գովազդը, որը պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ և այլնե:
85. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրերում ներառված են հանդուրժողականության, մարդու իրավուքների, ռասայական խտրականության, ազգային փոքրամասնությունների պատմության և մշակույթի մասին թեմաներ, իսկ դասագրքում` համապատասխան նյութեր: Հանրապետության հանրակրթական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշչում և ծրագրում ընդգրկված են «Ազգային փոքրամասնությունների իրավունքները» և «Հանդուրժողականություն» թեմատիկ միավորները:
86. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը միանշանակ արգելում է հեռուստառադիոհաղորդումների օգտագործումը ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու նպատակով: Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն պարբերաբար հաղորդումներ են հեռարձակում Հայաստանի էթնիկ համայնքների մասին` նվիրված նրանց պատմությանը, կրթությանը, մշակույթին, լեզվին, իրավունքներին: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չկան զանգվածային լրատվական միջոցներ, որոնք կտարածեին բացասական կարծրատիպեր էթնիկական փոքրամասնությունների մասին:
87. ՀՀ «Աթուռ» ասորական ասոցիացիան՝ ՀՀ իշխանությունների աջակցությամբ և Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նյութական օգնությամբ ձեռնարկել էր ասորի ժողովրդի 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցումը Երևանի կենտրոնում, Նալբանդյան փողոցին հարող Օղակաձև այգում: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2012թ. ապրիլին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով ՀՀ այցելեցին աշխարհի տարբեր երկրների ասորական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
88. Երևանում Եզդի ժողովրդի 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման դիմում է ներկայացվել նաև եզդիական համայնքի կողմից, որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
89. Ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ներկայացուցիչները ընդգրկվել են քաղաքապետարանի կողմից 2010-2014թթ. կազմակերպված սոցիալական բնույթի գրեթե բոլոր միջոցառումներում, օրինակ` դրամական օժանդակություն է տրամադրվել բազմազավակ՝ 4 և ավելի, նորածին ունեցող մայրերին: Երևանի քաղաքապետարանը շարունակել է համագործակցությունը ազգային փոքրամասնությունների համայնքների հետ: Համագործակցության շրջանակներում նշված համայնքների ղեկավարները հրավիրվել են քաղաքապետարան, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ակտիվ հասարակական գործունեության համար համայնքների ղեկավարները խրախուսվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և նվերներով: Նշված համայնքների սոցիալական անապահով անդամներին տրամադրվել են տարաբնույթ սոցիալական աջակցություններ:
90. Մշակույթների միջև հանդուրժողականությունը խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները.
1) 2014թ. մարտից-ապրիլ կենտրոնում գործել է «Տունը հեռու է, Լեհաստանը միշտ մոտ է...» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Վարշավայում գործող հայկական հիմնադրամի կողմից.
2) Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում 2009-2013թթ. ընթացքում կազմակերպվել են ազգային փոքրամասնություն կազմող երկրների գրականությանն ու մշակույթին նվիրված գրքային մեծածավալ ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, մրցույթներ և մշակութային այլ միջոցառումներ.
3) Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները 2009թ. մասնակցել են վրացական համայնքի հիմնադրման 12-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը.
4) 2010թ. լեհական համայնքի հետ համատեղ իրականացվել է միջոցառում։ Լեհական համայնքում դպրոցի սաները հանդես են եկել լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններով.
5) 2011թ. «Ռուսական խոսքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության հետ համատեղ կազմակերպվել է համերգ, որում ընդգրկված էին հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ.
6) 2012թ. դպրոցի սաները մասնակցել են հայ-վրացական «You are our pride» մրցույթ-փառատոնին.
7) «Թանգարանների եվրոպական գիշերե համաեվրոպական միջոցառումների շրջանակներում 2010թ. «Էրեբունիե պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալել է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խմբերին, ծանոթացրել հնավայրին, թանգարանի մշտական ցուցադրությանը։ Թանգարանի ներքին բակում ազգային փոքրամասնությունների կատարողական խմբերի ելույթները՝ խորհրդանշելով հարգանքն ու համերաշխությունը յուրաքանչյուրի մշակույթի նկատմամբ.
8) Էրեբունի - Երևան տոնակատարության օրերին Ազգային փոքրամասնություններին առանձին բեմահարթակ է տրամադրվել և հնարավորություն ընձեռվել, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց ազգային արվեստը և մշակույթը:
91. Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում ստեղծվել է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ աշակերտների տվյալների բազա` վերջիններիս իրենց ազգային տոներին կամ այլ միջոցառումներին ներգրավելու և խրախուսելու նպատակով։
Հոդված 7-8
Հոդված 7
Կողմերը պետք է ապահովեն ազգային փոքրամասնության պատկանող
յուրաքանչյուր անձի` խաղաղ հանրահավաքների, միությունների մեջ
ընդգրկվելու, խոսքի, մտքի, խղճի և դավանանքի ազատության
իրավունքների հարգումը:
Հոդված 8
Կողմերը պարտավորվում են ճանաչել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի` սեփական կրոնը կամ հավատը բացահայտ դավանելու, ինչպես նաև կրոնական հաստատություններ, կազմակերպություններ,֊ ընկերություններ ստեղծելու իրավունքը:
92. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 26-29-րդ հոդվածները, ինչպես նաև համապատասխան օրենքները երաշխավորում են մտքի, խղճի, կրոնի, համոզմունքների, խաղաղ հավաքներ և միավորումներ կազմելու ազատության և ազատ արտահայտվելու մարդու և քաղաքացու իրավունքները:
93. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմել և դրանց անդամագրվել: Դրա հետ միաժամանակ, հարկ է նշել, որ 47-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է սահմանափակում, մասնավորապես' «արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակովե:
94. Ազգային փոքրամասնությունների համայնքների մեծ մասը՝ ովքեր դրա ցանկությունն ու կամքն արտահայտել են, ունեն իրենց գրանցված կրոնական կազմակերպությունները և գործում են անկաշկանդ.
1) ասորական եկեղեցու տնօրինությանն է հանձնվել Դվինի մանկապարտեզի շենքը.
2) 2011թ. նոյեմբերին ՀՀ վարչապետը ընդունեց տարբեր երկրներից ժամանած ասորական համայնքների ներկայացուցիչներին և խոստացավ աջակցել Հայաստանում Համաշխարհային ասորական գիտահետազոտական և մշակութային կենտրոն ստեղծելու գործին.
3) 2012թ. հոկտեմբեր ամսին ՀՀ էր այցելել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությունը, որին պաշտոնապես ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա մասնակցեց եզդիական կրոնի՝ Լալըշ կենտրոնից հետո աշխարհում թվով երկրորդ տաճարի՝ Զիարատի օծման արարողությանը, որը կառուցվել էր 2011թ. Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրում: Դրանից հետո շարունակվել է եզդիների հոգևոր-մշակութային մեծածավալ համալիրի կառուցապատումը. կառուցվել է միջոցառումների հսկայական սրահը, հինգ քարակերտ հուշարձանները (ազգությամբ եզդի Ուսուբ Բեկի և Ջհանգիր աղայի, Անդրանիկ զորավարի, հայ-եզդիական բարեկամության և Հայող ցեղասպանության 100-ամյակին նվիրված), կանաչապատվել ու բարեկարգվել է ողջ տարածքը:
95. 2005թ. փոփոխված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է իշխանությունների և կրոնական կազմակերպությունների միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքը: Մասնավորապես, Սահմանադրության Հոդված 8.1-ում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունիցե: Սահմանադրությունը նախատեսում է պետության և կրոնական տարբեր կազմակերպությունների փոխշահավետ համագործակցություն, գործունեության ազատություն, նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը :
96. 2011թ. շրջանառության մեջ է դրվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած «Խղճի և կրոնական ազատությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակն էր համապատասխանեցնել նշված օրենքը 2005թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մասնավորապես՝ 26-րդ հոդվածին, որում սահմանված է. «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը: Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների ազատությունների համարե:
97. Կրոնական բազմազանության պայմաններում հայերի մեծամասնությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ազգային' Հայ առաքելական եկեղեցու անվանական հետևորդներ են: Չնայած իր գերակայող դրությանը, Հայ առաքելական եկեղեցին ըմբռնումով է վերաբերվում այլ կրոնական դավանանքներին, առանձնապես ազգային փոքրամասնություններին և նրանց ազգային կրոններին: Սրա մասին է վկայում 2009թ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպում-զրույցը ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
98. Անկախությունից հետո անցած տարիներին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է անհրաժեշտ օրենսդրական միջավայր, որն ապահովում է համապատասխան պայմաններ երկրում կրոնական բազմազանություն ապահովելու ուղղությամբ: 2014 թ. տվյալներով ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված են 66 կրոնական կազմակերպություն, որոնցից 9-ը ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններն են (այդ թվում՝ ռուսական, ասորական, հրեական, եզդիական կրոնական համայնքները): Համաձայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքի 5-րդ հոդվածի՝ կրոնական կազմակերպությունների գրանցման համար սահմանված պայմանները պարտադիր չեն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար և վերջիններս պետական գրանցում ստանալիս օգտվում են օրենքով սահմանված արտոնյալ և հեշտացված պայմաններից:
99. Երևանում անարգել գործում է նաև պարսկական Կապույտ մզկիթը: Առանց պետական գրանցման գործում են նաև Լոռու մարզում գտնվող մոլոկանների երկու համայնքները' Ֆիոլետովո - Լերմոնտովո գյուղերում: Նրանք կամովին հրաժարվում են գրանցվել, իսկ պետությունը չի պարտադրում: 2010 թ. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել «Ծաղկաձոր քաղաքի ռուս մոլոկանների կրոնական համայնք» կրոնական կազմակերպությունը: Իսկ 2014 թ. պետական գրանցում է ստացել նաև «Ռուս ՈՒղղափառ Եկեղեցու Սուրբ Աստվածածնի Հովանի Վանական Համայնք» կրոնական կազմակերպությունը: Գործում է նաև վրացական եկեղեցին, որին պաշտամունքային արարողություններ իրականացնելու համար տարածք է հատկացրել Հայաստանյաց առաքելական եկեղեցին:
100. Պետական կառույցների և կրոնական կազմակերպությունների միջև հարաբերություններն օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը` ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի միջոցով: Բաժինը իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած տեղեկատվության ամփոփումն ու վերլուծությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, ապահովում է սահմանված կարգով www.gov.am կայքի "Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին" բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։ Բաժինը աշխատանք է տանում մարդկանց և խմբերի կրոնական իրավունքների իրազեկման ուղղությամբ, արձագանքում է կրոնական կազմակերպությունների կողմից բարձրացվող հարցերին, օժանդակում դրանց լուծմանը, կազմակերպում քննարկումներ:
101. Հայ առաքելական եկեղեցու պատմական հուշարձաններից բացի այս պահին Հայաստանի տարածքում առկա են արդեն բացակայող կրոնական ու էթնիկ համայնքների պատմական պաշտամունքային օջախները: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տվյալներով, պետության կողմից պաշտպանվում են հետևալ հուշարձանները.
1) հայ կաթոլիկ եկեղեցի Գյումրիում, կառուցված 1848-1855թթ. Կանոնիկոս վարդապետ Արարատյանի կողմից.
2) ռուսական եկեղեցի Վանաձորում, կառուցված 1895թ., վերանորոգված 1977թ.
3) ռուսական եկեղեցի Գյումրիում (Պլպլան ժամ), կառուցված 1904թ.
4) ռուսական եկեղեցի Երևանում, կառուցված 1913թ.
5) Կապույտ մզկիթ (Գեոյ մզկիթ) Երևանում, կառուցված 1766թ. (1992թ. վերականգնվել է, այսօր այն բաց է այցելուների համար, մզկիթին կից գործում են գրադարան, թանգարան, մշակութային կենտրոն, պարսկերեն լեզվի դպրոց, Երևանի Կապույտ մզկիթը արժևորվում է որպես Անդրկովկասում պահպանված ուշ պարսկական շինարարական արվեստի աչքի ընկնող օրինակ).
6) Աբաս Միրզայի (Սարդարի) մզկիթ Երևանում, կառուցված 19-րդ դ. վերջերին.
7) եկեղեցի Սբ. Կիրիլ (ասորական եկեղեցի), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Դիմիտրով, կառուցված 1840թ.
8) եկեղեցի Սբ. Թովմաս (ասորական եկեղեցի), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Վերին Դվին, կառուցված 19-րդ դ. վերջերին.
9) եկեղեցի Սբ. Սավա (հունադավան եկեղեցի), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, գյուղ Շամլուղ, կառուցված 1909թ.: Արժևորվում է որպես Հայաստանում պահպանված հունադավան եկեղեցու օրինակ.
10) հունադավան եկեղեցիներ Հանքավանում (Կոտայքի մարզ) - Ցաղդան (Լոռու մարզ) գյուղում.
11) հրեական գերեզմանոց, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ.
12) Եղեգնաձորի տարածաշրջան, գյուղ Եղեգիս, հարավ-արևելյան եզրին.
13) Եղեգիս գետի ձախ ափին, 14-17-րդ դդ.
14) քրդական գերեզմաններ, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, Արագածի ենթատարածք, գյուղ Ռյա թազա, 16-18-րդ դդ.:
102. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից կարևոր է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն իրավունք է տալիս անցնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքը կամ համոզմունքները հակասում են ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելուն, ինչպես նաև զենք կրելուն, պահելուն, պահպանելուն և օգտագործելում: Վերը նշված օրենքում և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապտության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը ընդունվեցին 2013թ., ինչի արդյունքում այլընտրանքային զինվորական ծառայության տևողությունը կրճատվեց` դառնալով 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը` 36 ամիս, ինչը համաչափ է մարդու իրավունքների տեսանկյունից և համապատասխանում է միջազգային չափանիշներին, այն է` այլընտրանքային ծառայության ժամկետը մեկ ու կես անգամից ավել չի կարող գերազանցել զինվորական ծառայությունը: 2014.թ ի վեր սույն օրենքի համաձայն ծառայության են անցել Եհովայի վկաների կրոնական համայնքի հետևորդ հանդիսացող թվով 128 դիմորդներ:
Հոդված 9
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի՚` իր կարծիքն արտահայտելու իրավունքը ներառում է կարծիքներ ունենալու - փոքրամասնության լեզվով տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և հաղորդելու ազատությունը` անկախ պետական իշխանությունների միջամտությունից և սահմաններից: Իրենց իրավական համակարգի շրջանակներում Կողմերը պետք է ապահովեն, որ լրատվական միջոցների մատչելիության հարցում ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք չենթարկվեն խտրականության:
2. Առաջին կետը չի արգելում, որ Կողմերը ռադիոյի և հեռուստահեռարձակման կամ կինեմատոգրաֆիայի ձեռնարկությունների համար արտոնագրում պահանջեն` առանց որևէ խտրականության և օբյեկտիվ չափանիշների հիման վրա:
3. Կողմերը չպետք է արգելեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց կողմից տպագիր մամուլի միջոցների ստեղծումն ու օգտագործումը: Ռադիոյի – հեռուստահեռարձակման իրավական դաշտի շրջանակներում, որքանով դա հնարավոր է և հաշվի առնելով 1-ին կետի դրույթները` Կողմերը ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար պետք է երաշխավորեն լրատվական սեփական միջոցների ստեղծման և օգտագործման հնարավորություն:
4. Իրենց իրավական համակարգերի շրջանակներում Կողմերը պետք է համապատասխան (համարժեք) միջոցներ ձեռնարկեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար լրատվական միջոցների մատչելիությունը դյուրացնելու, ինչպես նաև հանդուրժողականությունը խրախուսելու և մշակութային բազմակարծությունը ապահովելու համար:
103. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը:
104. Ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրները մշտապես գտնվում են Հանրային հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում: Հանրային հեռուստաընկերության Լրատվական ծառայության կողմից պարբերաբար լուսաբանվում են ազգային փոքրամասնությունների խնդիրները և պատմամշակությաին միջոցառումները: Հանրային ռադիոընկերությամբ հեռարձակվում են հաղորդումներ ազգային փոքրամասնությունների լեզուներով, մասնավորապես՝ քրդերեն, եզդիերեն, ասորերեն, ռուսերեն, հունարեն և այլն: Ռադիոեթերում առանձնացված են նաև հաղորդումներ (օրինակ՝ «Հայաստանը մեր տունն էե), որոնք՝ այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով, ներկայացնում են ազգային փոքրամասնությունների, նրանց կազմակերպությունների կազմակերպած միջոցառումները, ինչպես նաև ներկա հիմնախնդիրները:
105. Ազգային փոքրամասնությունների լեզուներով, բացի քրդերեն, եզդիերեն, ասորերեն, վրացերեն, ռուսերեն հիմնական լրատվական թողարկումներից, լինում են նաև պատմամշակութային ու ազգագրական թեմաներին վերաբերող հաղորդումներ: Բացի հանրային ռադիոյի հեռահաղորդակներով հեռարձակվելուց, նշված հաղորդումները հասանելի են նաև www.armradio.am հասցեով:
106. 2012թ. Հանրային հեռուստաընկերության պատվերով նկարահանվել և դեկտեմբեր ամսին ցուցադրվել է «Ամբողջի մի մասը» 12 մասանոց ֆիլմը՝ նվիրված ՀՀ ազգային փոքրամասնությունների 11 համայնքներին:
107. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. «Երևանը, գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակվելու կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող միջոցառումների շրջանակներում Մյասնիկյանի արձանի հարակից այգում կազմակերպվել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մայրենիներով հրատարակված գրականության ցուցահանդես-վաճառք։
108. «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարեկան զեկույցով 2013թ. Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է առաջատարը տարածաշրջանում: Զեկույցում ուսումնասիրվել է աշխարհում հեռուստատեսության, ռադիոյի, լրատվության ոլորտում խոսքի ազատության մակարդակը:
Տեղեկատվությունը ներկայացված է նաև սույն հավելվածի 80-րդ կետով:
Հոդված 10
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ անձնական կյանքում, հասարակական վայրերում իր փոքրամասնության լեզվից բանավոր և գրավոր անարգել օգտվելու իրավունք ունի:
2. Ավանդապես կամ զգալի քանակությամբ ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով բնակեցված վայրերում, եթե այդ անձինք խնդրել են, և այնտեղ, որտեղ այդպիսի խնդրանքը համապատասխանում է իրական կարիքներին, Կողմերը, որքանով հնարավոր է, պետք է ձգտեն ապահովել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան այդ անձանց և վարչական իշխանությունների միջև հարաբերություններում օգտագործել փոքրամասնության լեզուն:
3. Կողմերը պարտավորվում են երաշխավորել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի իրավունքը` ամենասեղմ ժամկետներում իրեն հասկանալի լեզվով տեղեկություն ստանալ իր ձերբակալության պատճառների, իր դեմ հարուցված մեղադրանքների բնույթի և պատճառների մասին, ինչպես նաև իր պաշտպանությունը իրականացնել այդ լեզվով` դրա համար անհրաժեշտության դեպքում ստանալով թարգմանչի անվճար ծառայություն:
109. ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր ազգային եւ էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
110. Ազգային փոքրամասնությունների լեզուների նկատմամբ պետական հոգածությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման հետագա ընթացքի և քաղաքացիական հասարակության զարգացման համար ունի կարևոր նշանակություն: Ազգային փոքրամասնությունների լեզուները Հայաստանում գտնվում են պետության պաշտպանության ներքո և ունեն հատուկ ճանաչում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով ամրագրված է ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքը: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը, իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետի 2-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբե:
111. «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:
112. Համաձայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի (հոդված 4) ՀՀ տարածքում պարտավորեցնում է գործավարությունը վարել հայերեն, իսկ ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համար այս պարտավորությանը զուգահեռ հնարավորություն է նախատեսվում իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորել նաև իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
113. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող անձինք վարչական վարույթի իրականացման համար դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել իրենց լեզվով: Միաժամանակ, նման դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով, քանի վարչական վարույթի իրականացման հետ կապված ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով (հոդված 27.2):
114. ՀՀ դատական օրենսգրքով (հոդված 19) հայերենը սահմանված է որպես դատավարության լեզու: Միաժամանակ նախատեսվում է, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալ իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Քրեական գործով գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձանց դատարանը՝ պետության հաշվին, ապահովում է թարգմանչի ծառայություններով: Իսկ վարչական գործերով և օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը՝ պետության հաշվին, ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին և ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:
115. «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի (հոդված 267) համաձայն վարչական պատասխանատվության ենթարկվող անձը, ի թիվս այլոց, իրավունք ունի նաև ելույթ ունենալ մայրենի լեզվով և օգտվել թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում հայերենին:
Հոդված 11
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ ունի իր անունը, ազգանունը և հայրանունը փոքրամասնության լեզվով օգտագործելու, ինչպես նաև դրանց պաշտոնական ճանաչման իրավունք` տվյալ երկրի իրավական պահանջներին համապատասխան:
2. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ իր փոքրամասնության լեզվով հասարակության համար տեսանելի մասնավոր բնույթի նշումներ, գրություններ և այլ տեղեկատվություն տեղադրելու իրավունք ունի:
3. Ազգային փոքրամասնության պատկանող անձանց զգալի թվաքանակով ավանդաբար բնակեցված տարածքներում Կողմերը իրենց իրավական համակարգերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում ներառյալ նաև այլ պետությունների հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հաշվի առնելով կոնկրետ պայմանները, պետք է ապահովեն ավանդական տեղական անվանումների, փողոցների անվանումների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների, փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրումը, երբ այդպիսի նշումների բավարար կարիք կա:
116. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվում է, որ քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, այդ թվում` ազգային փոքրամասնության ներկայացուցիչն իրավունք ունի հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում է: Քրեական դատավարության այն մասնակիցը, բացի վարույթ իրականացնող մարմնից, որը չի տիրապետում քրեական դատավարության լեզվին` հայերենին, կարող է հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է. այդ ընթացքում նա ապահովվում է թարգմանչով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում այդ ծառայությունը տրամադրվում է անվճար: Միաժամանակ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց օրենքով նախատեսված դեպքերում տրամադրվում է հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճենները այն լեզվով, որին նրանք տիրապետում են: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նշված պահանջը կիրառվում է քրեական դատավարության լեզվին չտիրապետող յուրաքանչյուր անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
117. 2007թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը (7-րդ հոդված):
118. Երբ առկա է փողոցների անվանումների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների, փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրման անհրաժեշտություն՝ հարցը կարգավորվում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, որտեղ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են «ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով» (4-րդ հոդվածի «գ» կետ):
119. 2010-2014թթ. ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իրենց մայրենի լեզվով կամ այն լեզվով, որին տիրապետում են, հանդես գալու իրավունքի խախտումներ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից թույլ չեն տրվել, այդ հիմքով դատարաններից կամ դատախազությունից քրեական գործերը լրացուցիչ նախաքննության չեն վերադարձվել:
Հոդված 12 և 14
Հոդված 12
1. Կողմերը անհրաժեշտության դեպքում կրթության և գիտական ուսումնասիրությունների բնագավառում պետք է միջոցներ ձեռնարկեն իրենց ազգային փոքրամասնությունների և բնակչության մեծամասնության մշակույթի, պատմության, լեզվի և կրոնի վերաբերյալ գիտելիքներն ամրապնդելու համար:
2. Այս ենթատեքստում Կողմերը, մասնավորապես, պետք է համարժեք հնարավորություններ տրամադրեն ուսուցիչների պատրաստման, դպրոցական դասագրքերով ապահովման համար և դյուրացնեն շփումները տարբեր համայնքների ուսանողների և ուսուցիչների միջև:
3. Կողմերը պարտավորվում են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար բոլոր մակարդակներում ապահովել կրթության մատչելիության հավասար հնարավորություններ:
Հոդված 14
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձի իրավունքը` սովորել իր փոքրամասնության լեզուն:
2. Ավանդաբար կամ զգալի քանակությամբ ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով բնակեցված տարածքներում բավարար կարիքի դեպքում Կողմերը հնարավորությունների սահմաններում և իրենց կրթական համակարգերի շրջանակներում պետք է ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար երաշխավորեն իրենց լեզուն ուսումնասիրելու կամ այդ լեզվով կրթություն ստանալու համարժեք հնարավորություններ:
3. Սույն հոդվածի 2-րդ պարբերության դրույթները չպետք է իրագործվեն ի վնաս պաշտոնական լեզվի ուսուցման և դասավանդման:
120. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածն ամրագրում է «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերիե: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:
121. 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը: Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված տարածքներում մանկապարտեզների ցանցի ընդլայնմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գերակա խնդիրների ցանկում ընդգրկված «Նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների հանրակրթական ուսումնական հաստատություններում` այդ թվում Դիմիտրով համայնքի մանկապարտեզում և Վերին Դվին համայնքի դպրոցում, ներդրվել են նախադպրոցական կրթության միկրոծրագրեր, իրականացվել են վերանորոգման, հարդարման, գույքավորման աշխատանքներ:
122. Հայաստանի մի շարք գյուղական համայնքների դպրոցական շենքերում ստեղծվել են նախադպրոցական կրթության օջախներ, որտեղ օրվա առաջին կեսին գործում են դասարաններ ազգային փոքրամասնությունների 4-5 տարեկան երեխաների համար: Այդպիսի նախակրթարաններ գործում են Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հանրակրթական դպրոցներում:
123. Հանրապետությունում միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով: Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներինե:
124. «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքների համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: Միաժամանակ ՀՀ կառավարության 2002 թվականի համապատասխան որոշմամբ առանձին դեպքերում (լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում, փոքրամասնությունների լեզուներով դասարաններ ունեցող քաղաքային և գյուղական դպրոցներում և այլ դեպքերում), կարող է բացվել ավելի պակաս խտությամբ դասարան` ՀՀ կրթության և գիտության նախարարության (ՀՀ ԿԳՆ) թույլտվությամբ: Այս որոշումը հնարավորություն է ընձեռում եզդիական բնակչությամբ համայնքներում միայն եզդի երեխաներից բաղկացած դասարանների բացման համար։
125. Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 399-Ն որոշման 2-րդ կետի` ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով պահուստային տեղերից մեկը հատկացվել է ազգային փոքրամասնությունների եզդի համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Քյարամի Հասոյանին` ուսումը Երևանի պետական համալսարանի «Արևելագիտություն (Իրանագիտություն)ե մասնագիտության մագիստրատուրայում շարունակելու նպատակով:
126. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ 2005 թվականից իրականցվում է «Եզդիերեն լեզվի և գրականության» դասագրքերի հրատարակումը և վերահրատարակումը 1-11-րդ դասարանների համար:
127. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից 2009 թվականին ներկայացվել են ասորերենի 1-12 դասարանների չափորոշիչն ու ծրագիրը, որոնք փորձաքննություն անցնելուց հետո հաստատվել են: Հայաստանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության ֆինանսավորմամբ հրատարակվել և վերահրատարակվել է «Խոսիր ասորերեն» 1-ին դասարանի դասագիրքը և «Գրիր և կարդա ասորերեն» 2-րդ դասարանի գիրք-տետրը:
128. 2007թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ընդունվել է հրաման, որով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003թ. օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» հրամանում և սահմանվել է, որ ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների (սովորողների) ծնողները:
129. Ազգությամբ ռուս և սլավոնական ծագում ունեցող ազգաբնակչության համար թվով 42 հանրակրթական դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցմամբ դսասարաններ, որտեղ հանրակրթական առարկաների ուսուցումը իրականացվում է ռուսերեն լեզվով, բացառությամբ հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև հայոց պատմություն առարկաների։ Միաժամանակ հանրապետությունում կան թվով 60 հանրակրթական դպրոցներ, որոնցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում:
130. Հայաստանում ապրող եզդիներն ու ասորիները պետական կառույցների աջակցությամբ հանրակրթության համակարգում ստեղծել են ուսումնամեթոդական բազա։ ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ) գործում են «Իրանագիտության» և «Սեմագիտության» առարկայական հանձնաժողովները, որոնք իրականացնում են եզդիերեն, քրդերեն ու ասորերեն լեզուներով ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների փորձաքննություն:
131. Հայաստանի Հանրապետությունում եզդիերենի, քրդերենի և ասորերենի դասավանդմամբ հանրակրթական դպրոցների ցանկը ներկայացված է երրորդ զեկույցի 162-165 կետերում: Ռուսաց լեզվով կրթություն ստանալու մասին տեղեկատվությունը ներկայացված է երրորդ զեկույցի 47-60 կետերում:
132. Հայաստանում ազգային փոքրամասնությունների կրթության ոլորտում իրականացվել են հետևյալ քայլերը.
1) մշակվել է ազգային փոքրամասնությունների կրթությունը զարգացնելուն ուղղված ծրագիր և ժամանակացույց, համաձայն որի, ամեն տարի տպագրվում են դասագրքեր` ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուն, գրականությունը և մշակույթը ուսումնասիրելու համար.
2) հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) օրինակելի ուսումնական պլանըե, ըստ որի, ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի և գրականության ուսուցման համար 1-12-րդ դասարաններում հատկացվել է շաբաթական 41 դասաժամ։ Հաստատվել են քրդերենի և ասորերենի 1-12-րդ դասարանների չափորոշիչն ու ծրագիրը.
3) Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների կողմից ներկայացված նախնական հայտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեում գումարներ են հատկացվում դասագրքերի հրատարակման համար։ Հատկացված գումարների շնորհիվ հրատարակվել է ասորերեն լեզվով 1-4-րդ դասարանների դասագրքերը, քրդերենի «Այբբենարանը» և 2-4-րդ դասարանների դասագրքերը.
4) մշակվել և հրատարակվել են եզդիերենի 1-11-րդ դասարանների դասագրքերը։ Այդ դասագրքերի մշակման աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև եզդիական համայնքը, ներգրավված են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի /ԿԳՆ ԿԱԻ/ ազգությամբ եզդի մասնագետները.
5) ՀՀ ԿԳՆ-ի կողմից «Հայրենագիտություն-5» և ավագ դասարանների մաթեմատիկայի դասագրքերը հայերենից թարգմանվել են ռուսերեն, տրամադրվել ազգային փոքրամասնությունների դպրոցների աշակերտներին.
6) ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի կողմից պարբերաբար իրականացվում են ազգությամբ եզդի ուսուցիչների վերապատրաստումներ, ինչպես նաև կազմակերպվել են հայոց լեզվի ուսուցման դասընթացներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար.
7) հանրապետությունում ամենամյա անցկացվող դպրոցականների օլիմպիադաների առարկայացանկում այլ լեզուների հետ միաժամանակ ներառված է նաև ռուսերենը: Դպրոցականների շրջանում անցկացվում են ռուսերենի մրցույթներ ու փառատոներ: Հայաստանի դպրոցականները մասնակցում են ռուսաց լեզվի հեռահար (դիստանցիոն) օլիմպիադային: ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի և ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացման կենտրոնում մշտական գործում են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, սեմինար-խորհրդակցություններ: Այս կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում քննարկվում են դասագրքերի, ուսումնական նյութերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված խնդիրներ.
8) «Հունաստանի և Հայաստանի միջև տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստի փոխըմբռնման հուշագրի» հիման վրա կազմավորվել է Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը: Այստեղ ներդրվել է Հունաստանի զբոսաշրջության ոլորտում կուտակված փորձը, և համագործակցության շրջանակներում իրականացվում է «Զբոսաշրջություն» և «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությունների ուսուցումը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ուսումնական պլաններում ներառվել են նաև «Հունարեն լեզու» և «Հունական մշակույթի պատմություն» առարկաները: Բացի այդ, քոլեջում պատրաստվող բոլոր մասնագիտությունների ուսումնական պլանների նախասիրական առարկաների ցանկում ընդգրկվել է նաև հունարեն լեզուն, որն ուսուցանվում է ուսանողի ընտրությամբ:
Հոդված 13
1. Իրենց կրթական համակարգերի շրջանակներում Կողմերը պետք է ճանաչեն, որ ազգային փոքրամասնության պատկանող անձինք իրավունք ունեն ստեղծելու և ղեկավարելու իրենց սեփական մասնավոր կրթական - վերապատրաստման հաստատությունները:
2. Այս իրավունքի իրագործումը Կողմերի վրա ոչ մի ֆինանսական պարտավորություն չի դնում:
133. Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծվել և գործում են իրենց լեզուներով կիրակնօրյա դպրոցներ: 2014թ. դրությամբ գործում են լեհական, հունական, վրացական, հրեական, գերմանական, բելառուսական և ուկրաինական կիրակնօրյա դպրոցները: Դասընթացները կազմակերպվում են ՀՀ կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեության համար հատկացված Մշակույթի տանը:
Հոդված 15
Կողմերը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց արդյունավետ մասնակցությունը մշակութային, հասարակական և տնտեսական կյանքում, ինչպես նաև պետական գործունեության մեջ, մասնավորապես, իրենց առնչվող հարցերում ապահովելու համար:
134. Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը (այն ուժի մեջ է մտել 2013 թվականի սեպտեմբերի 1-ից): Համաձայն այդ փաստաթղթի` պետությունը պետք է օրենսդրության մեջ ներառի այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն կստեղծեն և կպարտադրեն Տեղական ինքնակառավարման մարմիններին որոշումներ ընդունելիս մասնակից դարձնել տարբեր սուբյեկտների ու նրանց հետ քննարկել խնդիրների իրականացման, ինչպես նաև հիմնախնդիրների լուծման այլընտրանքային տարբերակները:
135. 2013 թվականի հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման արդյունքում նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում` վերջիններիս և բնակչության տարբեր խմբերի (այդ թվում` ազգային փաքրամասնությունների) կապերի սերտացման միջոցով, մասնակցային համայնքային ինստիտուտների զարգացում, Ժողովրդավարական կառավարման մշակույթի ձևավորում՝ որպես հանրային կառավարման առանձին մակարդակի: Այդ օրենքի կարևորագույն նորամուծություններից մեկն այն է, որ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքի բնակիչները (գործող օրենքով այդ իրավունքն ունեին համայնքի ղեկավարը և ավագանին): Բնականաբար, այդ իրավունքը տարածվում է նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող բնակիչների վրա:
136. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն, պատգամավոր կարող Է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
137. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածն իր հերթին սահմանում Է. «Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն: Այդ հիմքերով ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում հետապնդվում Է օրենքովե:
138. Իր հերթին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված անձի ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, որը վնաս է պատճառել անձի օրինական շահերին, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ:
139. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լիովին ընդգրկված են Հանրապետության հասարակական և տնտեսական կյանքում: Առողջապահության ոլորտում աշխատում են ազգությամբ ասորի, հույն, քուրդ և եզդի բժիշկներ: 2013թ. Երևանի ավագանու անդամ է դարձել եզդի համայնքի ներկայացուցիչը: Ազգային Ժողովի փոխնախագահն ազգությամբ հույն է և այլն:
140. 2013թ. փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի «Մարտավարության լսարանըգ անվանակոչվել է եզդիների ազգային հերոս Ջհանգիր աղայի անունով:
Հոդված 16
Կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով, և նպատակ ունեն սահմանափակելու սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները:
141. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնակչության կառուցվածքային կազմը փոխելուն միտված քաղաքականություն կամ միջոցառումներ չի իրականացնում: Կազմափոխման հետ կապված մտավախությունը եղել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և վերոնշյալ բարեփոխումները նկարագրող հիմնական փաստաթղթում` «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգե-ում (որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 10-ի նիստում) ՀՀ կառավարությունը որպես համայնքների խոշորացման կարևորագույն չափորոշիչ ամրագրել է հետևյալը. «Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները կարող են խոշորացվել միայն առավելապես նույն ազգի ներկայացուցիչներով բնակեցված համայնքների հետ:»
Հոդված 17
1. Կողմերը պարտավորվում են չխոչընդոտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքը` հաստատել և պահպանել ազատ և խաղաղ միջսահմանային շփումներ այլ պետություններում օրինական կերպով գտնվող անձանց հետ, մասնավորապես, նրանց հետ, ովքեր ունեն ընդհանուր էթնիկական ինքնություն, լեզվական, կրոնական կամ մշակութային ընդհանուր ժառանգություն:
2. Կողմերը պարտավորվում են չխոչընդոտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը ազգային և միջազգային մակարդակներով մասնակցելու իրավունքը:
142. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ազգային փոքրամասնությունների համագործակցությունը մայր երկրների հետ:
Մասնավորապես, Հայաստանի երկու սահմանակից պետությունների` Վրաստանի և Իրանի պարագայում շփումներն իրականացվում են ազատ և անկաշկանդ, ինչպես դա եղել է նաև նախկինում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկրում բնակվող փոքրամասնությունների հետ անմիջական շփումներն անհնարին են դարձել սկսած 1988 թվականից, երբ ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչի հետևանքով ոչ միայն մինչ օրս փակ է մնում այս երկրի հետ սահմանը, այլև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվում է այլատյացության և ռասիզմի լայնածավալ քարոզչություն, ինչն առաջին հերթին ազդում է փոքրամասնությունների վրա և անկասկած չի նպաստում ԼՂ հակամարտության լուծմանը:
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետությունն առանձնակի կարևորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին, ինչը հնարավորություն կտա ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը և երաշխավորել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացումը բոլորի, այդ թվում ազգային փոքրամասնությունների համար:
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է տարբեր երկրների միջև հասարակական կազմակերպությունների շփումները, որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց, մինչդեռ Ադրբեջանը հետապնդում է այն բոլոր ՀԿ-ներին, որոնք ցանկանում են համագործակցել հայկական կազմակերպությունների հետ:
1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը մինչ օրս ուժի մեջ է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով` ընդգծելով, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքի երեք սկզբունքներով, որոնք են` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը:
143. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները յուրաքանչյուր տարի մասնակցում են միջազգային համագումարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին: Մասնավորապես՝ Հունական ՀԿ-ների միություն եԷլպիդա” հունական համայնքը 2014 թ. մայիսի 10-18 ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ երգի-պարի խումբ է տարել Հունաստան փառատոնի մասնակցելու համար: Հայաստանի վրացական «Իվերիա» բարեգործական համայնքի ներկայացուցիչները ամեն տարի գնում են Վրաստանի հանրապետություն մասնակցելու տարբեր միջոցառումների: Հայաստանի ասորական միությունների ֆեդերացիա եԽայադթա” Ասորական «Աշուր» երիտասարդական կենտրոնի ղեկավարը ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ մեկ շաբաթով եղել է Ավստրիայում` մասնակցելու համաժողովի: Լեհերի համագործակցության ''Պոլոնիա” բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչները հաճախ են լինում Լեհաստանում: 2014 թ. մայիսին Գյումրիի լեհական համայնքի ներկայացուցիչները Լեհաստանում մասնակցել են մշակութային միջոցառումների: Ռուսական համայնքի ներկայացուցիչները ՌԴ կառավարության աջակցությամբ հաճախ են լինում ՌԴ-ում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու կոնֆերանսների և մշակութային փառատոների:
Հոդված 18
1. Համապատասխան ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց պաշտպանությունն ապահովելու համար Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է ջանք գործադրեն այլ պետությունների, մասնավորապես, հարևան երկրների հետ երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքելու համար:
2. Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկեն միջսահմանային համագործակցությունը խրախուսելու համար:
Ներկայացված է Հայաստանի Հանրապետության երրորդ զեկույցում:
144. 2013թ. մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը ստորագրել են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:
Հոդված 19
Կողմերը պարտավորվում են հարգել և կիրառել սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքները անհրաժեշտության դեպքում կատարելով միայն այնպիսի սահմանափակումներ և բացառություններ, որոնք նախատեսված են միջազգային իրավական փաստաթղթերում, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայում, այնքանով, որքանով դրանք վերաբերում են նշված սկզբունքներից բխող իրավունքներին և ազատություններին:
145. 2014 թ. ապրիլին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կհամապատասխանեցվի 28.01.1951թ. «Փախստականների կարգավիճակի մասին» Կոնվենցիայի պահանջներին:
146. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է «փախստական» հասկացությունը, այն է'
1) այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.
2) այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը' իր նախկին մշտական բնակության երկիրը' համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:
147. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները, ապաստան հայցողները և նրանց ընտանիքի անդամները' իրենց բնակության վայրի ընտրության և պետության տարածքում ազատորեն տեղաշարժվելու իրավունքի առումով օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված նույն իրավունքներից:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի նիստի N 45 |
ՀՀ մշտական բնակչության բաշխումն ըստ ք. Երևանի և ՀՀ մարզերի, քաղաքային/գյուղական կտրվածքով
/ՀՀ 2011թ. Մարդահամարի արդյունքներով/
| ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ՀՀ |
3018854 |
1060138 |
132925 |
260367 |
265770 |
235075 |
235537 |
254397 |
3E+05 |
141771 |
52324 |
128609 | ||||||||||||||||||||||||||
Հայ |
2961801 |
1048940 |
125552 |
253125 |
247853 |
234474 |
231066 |
249508 |
249742 |
141353 |
52187 |
128001 | ||||||||||||||||||||||||||
Եզդի |
35308 |
3268 |
5474 |
4975 |
16906 |
57 |
652 |
3211 |
727 |
21 |
8 |
9 | ||||||||||||||||||||||||||
Ռուս |
11911 |
4940 |
180 |
436 |
426 |
328 |
3152 |
590 |
1100 |
259 |
77 |
423 | ||||||||||||||||||||||||||
Ասորի |
2769 |
226 |
11 |
1625 |
178 |
15 |
10 |
676 |
6 |
8 |
5 |
9 | ||||||||||||||||||||||||||
Հույն |
900 |
300 |
13 |
16 |
22 |
15 |
360 |
70 |
50 |
10 |
3 |
41 | ||||||||||||||||||||||||||
Ուկրաինացի |
1176 |
603 |
20 |
63 |
82 |
43 |
91 |
93 |
113 |
26 |
20 |
22 | ||||||||||||||||||||||||||
Քուրդ |
2162 |
93 |
1616 |
26 |
157 |
87 |
11 |
94 |
36 |
5 |
2 |
35 | ||||||||||||||||||||||||||
Լեհ* |
124 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Բելոռուս |
214 |
122 |
3 |
14 |
13 |
9 |
9 |
10 |
10 |
11 |
6 |
7 | ||||||||||||||||||||||||||
Վրացի |
617 |
264 |
26 |
42 |
59 |
16 |
100 |
32 |
39 |
13 |
3 |
23 | ||||||||||||||||||||||||||
Հրեա* |
127 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Գերմանացի* |
67 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Պարսիկ* |
476 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Այլ |
1102 |
692 |
25 |
30 |
31 |
22 |
40 |
82 |
94 |
46 |
6 |
34 | ||||||||||||||||||||||||||
Հրաժարվել են պատասխանել |
100 |
54 |
0 |
9 |
9 |
1 |
12 |
2 |
6 |
4 |
3 |
0 | ||||||||||||||||||||||||||
Քաղաքային |
||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդամենը |
2028203 |
1060138 |
30595 |
74103 |
85050 |
71423 |
137784 |
254397 |
1E+05 |
95170 |
18449 |
54186 | ||||||||||||||||||||||||||
Հայ |
2006156 |
1048940 |
30408 |
73553 |
84004 |
71133 |
136129 |
249508 |
145512 |
94854 |
18369 |
53746 | ||||||||||||||||||||||||||
Եզդի |
8243 |
3268 |
74 |
227 |
744 |
9 |
517 |
3211 |
171 |
14 |
5 |
3 | ||||||||||||||||||||||||||
Ռուս |
8301 |
4940 |
51 |
179 |
181 |
197 |
654 |
590 |
938 |
198 |
40 |
333 | ||||||||||||||||||||||||||
Ասորի |
1048 |
226 |
5 |
83 |
24 |
6 |
9 |
676 |
6 |
5 |
3 |
5 | ||||||||||||||||||||||||||
Հույն |
742 |
300 |
6 |
7 |
11 |
8 |
264 |
70 |
46 |
5 |
2 |
23 | ||||||||||||||||||||||||||
Ուկրաինացի |
999 |
603 |
11 |
19 |
43 |
17 |
71 |
93 |
91 |
18 |
18 |
15 | ||||||||||||||||||||||||||
Քուրդ |
318 |
93 |
10 |
9 |
13 |
34 |
9 |
94 |
18 |
3 |
0 |
35 | ||||||||||||||||||||||||||
Լեհ* |
102 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Բելոռուս |
176 |
122 |
1 |
4 |
7 |
5 |
6 |
10 |
6 |
8 |
5 |
2 | ||||||||||||||||||||||||||
Վրացի |
445 |
264 |
11 |
13 |
9 |
5 |
68 |
32 |
27 |
10 |
1 |
5 | ||||||||||||||||||||||||||
Հրեա* |
104 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Գերմանացի* |
49 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Պարսիկ* |
473 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Այլ |
970 |
692 |
17 |
7 |
6 |
6 |
26 |
82 |
77 |
37 |
3 |
17 | ||||||||||||||||||||||||||
Հրաժարվել են պատասխանել |
77 |
54 |
0 |
0 |
0 |
0 |
9 |
2 |
6 |
4 |
2 |
0 | ||||||||||||||||||||||||||
Գյուղական |
||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդամենը |
1092141 |
0 |
102330 |
186264 |
180720 |
163652 |
97753 |
116916 |
1E+05 |
46601 |
18449 |
74423 | ||||||||||||||||||||||||||
Հայ |
1053361 |
95144 |
179572 |
163849 |
163341 |
94937 |
113165 |
104230 |
46499 |
18369 |
74255 | |||||||||||||||||||||||||||
Եզդի |
29867 |
5400 |
4748 |
16162 |
48 |
135 |
2800 |
556 |
7 |
5 |
6 | |||||||||||||||||||||||||||
Ռուս |
3819 |
129 |
257 |
245 |
131 |
2498 |
206 |
162 |
61 |
40 |
90 | |||||||||||||||||||||||||||
Ասորի |
2289 |
6 |
1542 |
154 |
9 |
1 |
567 |
0 |
3 |
3 |
4 | |||||||||||||||||||||||||||
Հույն |
201 |
7 |
9 |
11 |
7 |
96 |
42 |
4 |
5 |
2 |
18 | |||||||||||||||||||||||||||
Ուկրաինացի |
235 |
9 |
44 |
39 |
26 |
20 |
42 |
22 |
8 |
18 |
7 | |||||||||||||||||||||||||||
Քուրդ |
1896 |
1606 |
17 |
144 |
53 |
2 |
54 |
18 |
2 |
0 |
0 | |||||||||||||||||||||||||||
Լեհ* |
24 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Բելոռուս |
46 |
2 |
10 |
6 |
4 |
3 |
4 |
4 |
3 |
5 |
5 | |||||||||||||||||||||||||||
Վրացի |
180 |
15 |
29 |
50 |
11 |
32 |
9 |
12 |
3 |
1 |
18 | |||||||||||||||||||||||||||
Հրեա* |
27 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Գերմանացի* |
25 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Պարսիկ* |
3 |
|||||||||||||||||||||||||||||||||||||
Այլ |
143 |
8 |
23 |
25 |
16 |
14 |
11 |
17 |
9 |
3 |
17 | |||||||||||||||||||||||||||
Հրաժարվել են պատասխանել |
25 |
0 |
9 |
9 |
1 |
3 |
1 |
0 |
0 |
2 |
0 | |||||||||||||||||||||||||||
*) ՀՀ մարզերի և ք.Երևանի թվերի բաշխումը ներկայացված չէ անհատական տվյալների գաղտնիության ապահովման տեսանկյունից: |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի նիստի N 45 |
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԸՍՏ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ 2002-2011 ԹԹ.
(ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժինների կողմից տրամադրված տվյալների համաձայն) 1
(մարդ ) | ||||||||||||||||||
Եկողներ2 |
Մեկնողներ | |||||||||||||||||
ասորի |
եզդի |
հայ |
հույն |
ռուս |
ուկրաին. |
այլ |
ընդ. |
ասորի |
եզդի |
հայ |
հույն |
ռուս |
ուկրաին. |
այլ |
ընդ. | |||
Ընդամենը Հայաստանի Հանրապետությունում |
||||||||||||||||||
2002 |
11 |
95 |
9155 |
10 |
87 |
6 |
18 |
9382 |
22 |
247 |
10286 |
2 |
293 |
33 |
44 |
10927 | ||
2003 |
8 |
84 |
9605 |
2 |
100 |
10 |
18 |
9827 |
16 |
276 |
9003 |
1 |
194 |
27 |
31 |
9548 | ||
2004 |
8 |
68 |
9503 |
0 |
57 |
12 |
14 |
9662 |
12 |
263 |
8719 |
2 |
176 |
26 |
29 |
9227 | ||
2005 |
8 |
76 |
10291 |
0 |
55 |
6 |
5 |
10441 |
10 |
223 |
8903 |
3 |
127 |
8 |
29 |
9303 | ||
2006 |
7 |
71 |
8986 |
0 |
48 |
8 |
6 |
9126 |
5 |
126 |
7787 |
1 |
102 |
15 |
17 |
8053 | ||
2007 |
7 |
71 |
8986 |
0 |
48 |
8 |
6 |
9126 |
5 |
126 |
7787 |
1 |
102 |
15 |
17 |
8053 | ||
2008 |
6 |
141 |
10217 |
0 |
28 |
3 |
4 |
10399 |
3 |
75 |
6603 |
0 |
53 |
5 |
8 |
6747 | ||
2009 |
4 |
110 |
7802 |
0 |
45 |
0 |
0 |
7961 |
1 |
56 |
4704 |
2 |
24 |
3 |
7 |
4797 | ||
2010 |
8 |
78 |
7811 |
0 |
23 |
0 |
0 |
7920 |
5 |
31 |
3199 |
0 |
37 |
1 |
0 |
3273 | ||
2011 |
2 |
204 |
26400 |
0 |
29 |
0 |
0 |
26635 |
1 |
15 |
2609 |
0 |
10 |
1 |
1 |
2637 | ||
Քաղաքային բնակավայրեր |
||||||||||||||||||
2002 |
3 |
14 |
5372 |
4 |
60 |
2 |
8 |
5463 |
6 |
80 |
7519 |
2 |
228 |
29 |
39 |
7903 | ||
2003 |
0 |
17 |
5606 |
2 |
64 |
3 |
18 |
5710 |
5 |
100 |
6557 |
1 |
158 |
24 |
24 |
6869 | ||
2004 |
4 |
9 |
5552 |
0 |
36 |
8 |
11 |
5620 |
3 |
92 |
6160 |
2 |
145 |
21 |
21 |
6444 | ||
2005 |
1 |
7 |
5729 |
0 |
24 |
6 |
2 |
5769 |
2 |
87 |
6266 |
3 |
101 |
8 |
25 |
6492 | ||
2006 |
3 |
10 |
5081 |
0 |
28 |
4 |
2 |
5128 |
2 |
44 |
5585 |
1 |
86 |
14 |
14 |
5746 | ||
2007 |
0 |
20 |
5334 |
1 |
25 |
2 |
4 |
5386 |
4 |
32 |
5070 |
0 |
78 |
7 |
15 |
5206 | ||
2008 |
2 |
17 |
5052 |
0 |
14 |
3 |
2 |
5090 |
1 |
17 |
4517 |
0 |
41 |
4 |
5 |
4585 | ||
2009 |
1 |
19 |
4463 |
0 |
31 |
0 |
0 |
4514 |
0 |
14 |
3159 |
2 |
18 |
3 |
6 |
3202 | ||
2010 |
3 |
6 |
4375 |
0 |
19 |
0 |
0 |
4403 |
0 |
13 |
2067 |
0 |
26 |
1 |
0 |
2107 | ||
2011 |
0 |
33 |
14026 |
0 |
18 |
0 |
0 |
14077 |
0 |
3 |
1637 |
0 |
8 |
1 |
1 |
1650 | ||
Գյուղական բնակավայրեր |
||||||||||||||||||
2002 |
8 |
81 |
3783 |
6 |
27 |
4 |
10 |
3919 |
16 |
167 |
2767 |
0 |
65 |
4 |
5 |
3024 | ||
2003 |
8 |
67 |
3999 |
0 |
36 |
7 |
0 |
4117 |
11 |
176 |
2446 |
0 |
36 |
3 |
7 |
2679 | ||
2004 |
4 |
59 |
3951 |
0 |
21 |
4 |
3 |
4042 |
9 |
171 |
2559 |
0 |
31 |
5 |
8 |
2783 | ||
2005 |
7 |
69 |
4562 |
0 |
31 |
0 |
3 |
4672 |
8 |
136 |
2637 |
0 |
26 |
0 |
4 |
2811 | ||
2006 |
4 |
61 |
3905 |
0 |
20 |
4 |
4 |
3998 |
3 |
82 |
2202 |
0 |
16 |
1 |
3 |
2307 | ||
2007 |
2 |
84 |
4311 |
1 |
9 |
1 |
1 |
4409 |
4 |
94 |
2136 |
0 |
14 |
0 |
7 |
2255 | ||
2008 |
4 |
124 |
5165 |
0 |
14 |
0 |
2 |
5309 |
2 |
58 |
2086 |
0 |
12 |
1 |
3 |
2162 | ||
2009 |
3 |
91 |
3339 |
0 |
14 |
0 |
0 |
3447 |
1 |
42 |
1545 |
0 |
6 |
0 |
1 |
1595 | ||
2010 |
5 |
72 |
3436 |
0 |
4 |
0 |
0 |
3517 |
5 |
18 |
1132 |
0 |
11 |
0 |
0 |
1166 | ||
2011 |
2 |
171 |
12374 |
0 |
11 |
0 |
0 |
12558 |
1 |
12 |
972 |
0 |
2 |
0 |
0 |
987 |
1)եկողների և մեկնողների վիճակագրական հաշվառման կտրոնների (դրանք կազմվել են ըստ բնակության վայրի բնակչության հաշվառման և հաշվառումից դուրսգրման ժամանակ) վիճակագրական մշակման արդյունքում:
2)Ներառյալ ներհանրապետական միգրացիոն տեղաշարժերի վարչական հաշվառման տվյալները:
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի նիստի N 45 |
Կենդանի ծնվածներն ըստ ազգային պատկանելության, 2002-2012թթ.*
(ըստ մոր ազգության)
տարի |
ասորի |
բելոռուս |
եզդի |
հայ |
հրեա |
հույն |
ռուս |
վրացի |
ուկրաինացի |
քուրդ |
այլ |
չնշված |
ընդամենը |
2002 |
36 |
2 |
375 |
31670 |
6 |
5 |
101 |
3 |
12 |
5 |
14 |
0 |
32229 |
2003 |
32 |
0 |
324 |
35288 |
1 |
11 |
97 |
6 |
14 |
3 |
17 |
0 |
35793 |
2004 |
31 |
0 |
362 |
36967 |
2 |
10 |
100 |
2 |
19 |
7 |
20 |
0 |
37520 |
2005 |
31 |
1 |
435 |
36882 |
3 |
6 |
101 |
5 |
9 |
4 |
22 |
0 |
37499 |
2006 |
30 |
0 |
497 |
36993 |
0 |
10 |
75 |
3 |
6 |
4 |
7 |
14 |
37639 |
2007 |
23 |
3 |
605 |
39336 |
1 |
6 |
86 |
4 |
5 |
3 |
8 |
25 |
40105 |
2008 |
30 |
1 |
635 |
40366 |
3 |
9 |
97 |
1 |
4 |
8 |
9 |
22 |
41185 |
2009 |
15 |
2 |
660 |
43549 |
2 |
10 |
100 |
4 |
9 |
6 |
16 |
40 |
44413 |
2010 |
41 |
2 |
771 |
43816 |
0 |
6 |
100 |
2 |
8 |
5 |
24 |
50 |
44825 |
2011 |
24 |
0 |
660 |
42482 |
5 |
5 |
61 |
6 |
4 |
2 |
32 |
59 |
43340 |
2012 |
21 |
0 |
582 |
41710 |
5 |
4 |
59 |
8 |
9 |
4 |
13 |
65 |
42480 |
*) Ըստ ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների կողմից տրամադրած տեղեկատվության:
Մահացածներն ըստ ազգային պատկանելության, 2002-2012թթ.*
տարի |
ասորի |
բելոռուս |
եզդի |
հայ |
հրեա |
հույն |
ռուս |
վրացի |
ուկրաին |
քուրդ |
գերման |
այլ |
չնշված |
ընդամենը |
2002 |
19 |
8 |
162 |
24923 |
5 |
26 |
311 |
9 |
48 |
20 |
4 |
19 |
0 |
25554 |
2003 |
18 |
2 |
166 |
25581 |
1 |
27 |
179 |
6 |
16 |
2 |
4 |
12 |
0 |
26014 |
2004 |
27 |
2 |
149 |
25269 |
1 |
25 |
161 |
5 |
20 |
6 |
3 |
11 |
0 |
25679 |
2005 |
13 |
2 |
73 |
26174 |
1 |
12 |
82 |
3 |
11 |
2 |
1 |
5 |
0 |
26379 |
2006 |
7 |
0 |
52 |
27043 |
0 |
7 |
64 |
5 |
6 |
4 |
0 |
6 |
8 |
27202 |
2007 |
4 |
0 |
67 |
26658 |
0 |
14 |
64 |
2 |
4 |
5 |
0 |
3 |
9 |
26830 |
2008 |
12 |
1 |
116 |
27163 |
0 |
7 |
88 |
2 |
1 |
3 |
0 |
8 |
11 |
27412 |
2009 |
12 |
1 |
127 |
27317 |
0 |
11 |
59 |
3 |
10 |
4 |
0 |
7 |
9 |
27560 |
2010 |
13 |
1 |
105 |
27685 |
0 |
4 |
74 |
2 |
5 |
4 |
0 |
4 |
24 |
27921 |
2011 |
12 |
1 |
97 |
27755 |
0 |
10 |
66 |
1 |
8 |
1 |
1 |
3 |
8 |
27963 |
2012 |
21 |
1 |
102 |
27293 |
0 |
8 |
70 |
0 |
7 |
4 |
0 |
5 |
88 |
27599 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|