Գլխավոր տեղեկություն
Համար
N 14
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

2 ապրիլի 2015 թվականի N 14

 

39. «ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ԿՈՄԻՏԱՍ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի 2015 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի 2015 թվականի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն արձանագրային որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված ծրագրի և միջոցառումների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 11

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 2-ի նիստի N 14
արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ԿՈՄԻՏԱՍ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոն-ծրագրի (այսուհետ` Ծրագիր) նպատակը և խնդիրներն են`

1) Սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, կոմիտասյան արվեստը հանրահռչակելը,

2)Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը,

3) Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը,

4) մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը,

5) Սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարելը,

6) ազգային մշակույթի պահպանության գործին Սփյուռքի ստեղծագործող երիտասարդությանը ներգրավելը,

7) համահայկական մշակութային ծրագրերի համատեղ մշակման և իրականացման մեխանիզմներ ստեղծելը,

8) Սփյուռքի ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարան ստեղծելը` նպաստելով նրանց գործունեության վերաբերյալ Հայաստանում տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

2. Ծրագրի մշակման և իրականացման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2014 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» N ԱԺՈ-115-Ն որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

3. Ծրագիրն անցկացվելու է սեպտեմբեր ամսվա ընթացքում` հետևյալ հիմնական բաղադրիչներով`

1) Ծրագրի նախապատրաստական աշխատանքներ` գովազդային նյութերի նախագծում և պատրաստում, իրազեկում:

2) համերգային միջոցառումներ:

Հիմնական ժանրային ուղղությունները` երգարվեստ, երգչախմբային արվեստ, գործիքային երաժշտություն:

Փառատոնի անցկացման վայրը` Երևան քաղաքի համերգային սրահներ, այլ մշակութային օջախներ, բեմահարթակներ, բաց հրապարակներ, ինչպես նաև մեկ համերգային ծրագիր Էջմիածին քաղաքում:

Մասնակիցներն են` ստեղծագործական խմբեր և անհատ կատարողներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մշակութային միությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլ մասնակիցներ` ըստ հայտերի:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

4. Ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է`

1) Ծրագրի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հանրային իրազեկման և գովազդի կազմակերպում` զանգվածային լրատվության միջոցներով, հոլովակների, գովազդային պաստառների և վահանակների պատրաստում և ներկայացում.

2) փառատոնի անցկացման վերաբերյալ հայտարարության տեքստի և մասնակցության պայմանների մշակում, հրապարակում և տարածում Սփյուռքի համայնքներում` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, եկեղեցական, համահայկական և համայնքային կառույցների միջոցով.

3) մասնակիցների հայտերի ընդունում, ամփոփում և վերջնական ցանկի կազմում.

4) հայտերի հիման վրա առավել շահավետ պայմաններով մասնակիցների համար կեցության և սննդի ապահովման աջակցություն.

5) Ծրագրի մասնակիցներին Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքից ազատման գործընթացի ապահովում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանակետերում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Սույն կետով սահմանված ընթացակարգը կիրառելիս անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշման պահանջները.

6) մասնակիցների դիմավորում, տեղավորում համապատասխան կեցության վայրերում, Ծրագրի շրջանակներում իրականացվող մշակութային, ճանաչողական, ժամանցային և այլ միջոցառումների կազմակերպում, տրանսպորտով և սննդով ապահովում և ճանապարհում.

7) Ծրագրի շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումների անցկացման համար դահլիճների, բեմահարթակների և այլ անհրաժեշտ տարածքների ապահովում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ), Հայաստանի ստեղծագործական միությունների (համաձայնությամբ) աջակցությամբ.

8) նախատեսվող հանդիսավոր արարողություններին Հայաստանի, Արցախի պետական համույթների և անհատ կատարողների մասնակցության ապահովում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Արմավիրի մարզպետարանի և Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) աջակցությամբ.

9) փառատոնի անցկացման ամբողջ ընթացքում մասնակիցների առաջին և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

 

V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

5. Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան պետական կառավարման, մասնավոր հատվածի, սփյուռքյան կառույցների, Հայաստանի և օտարերկրյա պետություններում գործող համայնքային հասարակական և այլ կազմակերպությունների սերտ համագործակցությունը: Այդ նպատակով ստեղծել համակարգող հանձնաժողով` շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

 

VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

1) Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային գործակցության խթանումը և զարգացումը,

2) ազգային ինքնության պահպանմանը նպաստելը,

3) կոմիտասյան արվեստի հանրահռչակմանը նպաստելը,

4) զբոսաշրջության խթանումը,

5) Հայաստան-Սփյուռք, ներսփյուռքյան մշակութային կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը նպաստելը,

6) ինքնագործ խմբերի կատարողական մակարդակի բարձրացմանն օժանդակելը:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

7. Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի «Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրերի իրականացում» ծրագրի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 2-ի նիստի N 14
արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ԿՈՄԻՏԱՍ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ժամկետը /ամիս/

Պատասխանատու կառույցը

Ֆինանսավորման աղբյուրը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

5

6

1.

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողություն

սեպտեմբեր

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 հանդիսավոր արարողություն`
շուրջ 100 մասնակից Սփյուռքից, ինչպես նաև մասնակիցներ Հայաստանից և Արցախից

2.

Երգչախմբերի, անհատ կատարողների ելույթներ Երևանի և Էջմիածնի համերգային սրահներում

սեպտեմբեր

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)
Արմավիրի մարզպետարան
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

2 համերգային ծրագիր` շուրջ 100 մասնակից Սփյուռքից, ինչպես նաև մասնակիցներ Հայաստանից և Արցախից

3.

Շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրերում և մշակութային օջախներում, հանդիպումներ պետական պաշտոնյաների, հասարակական և մշակութային գործիչների հետ

սեպտեմբեր

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ Արմավիրի մարզպետարան
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

այցելություն մինչև 3 պատմամշակութային վայր, մինչև 3 հանդիպում