Գլխավոր տեղեկություն
Համար
N 51
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

4 դեկտեմբերի 2014 թվականի N 51

 

7. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ KFW ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (75 ՄԼՆ ԵՎՐՈ) ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագրի (75 մլն եվրո) նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ստորագրել «Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագիրը (75 մլն եվրո):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թ.

դեկտեմբերի 4-ի նիստի N 51
արձանագրային որոշման

 

Վ ա ր կ ա յ ի ն   և   ծ ր ա գ ր ա յ ի ն    հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

 

ստորագրված

 

__________ 2014թ.

 

KfW, Մայնի Ֆրանկֆուրտ

("KfW")-ի

 

և

 

Հայաստանի Հանրապետության,

Ի դեմս Ֆինանսների նախարարության

(«Վարկառու»)

 

և

 

Բարձրավոլտ էլէկտրացանցեր ՓԲԸ-ի (ԲԷՑ)

(«Ծրագիրն Իրականացնող»)

 

միջև

 

75,000,000.00 եվրո գումարով

 

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I»

(Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ / ենթակայաններ)"

(BMZ ID: 2012 66 949)

Վարկ: 26977

ծրագրի համար

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Վարկ...........................................................................................................................................

2. Վարկի նպատակաուղղումը.........................................................................................................

3. Հատկացումներ............................................................................................................................

4. Վճարներ.....................................................................................................................................

5. Տոկոսագումար.............................................................................................................................

6. Մարում և կանխավճար................................................................................................................

7. Հաշվարկները և վճարումները.......................................................................................................

8. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված երաշխիքը..............................

9. Ծախսեր և պետական վճարներ.....................................................................................................

10. Հատուկ պարտավորություններ....................................................................................................

11. Համաձայնագրի դադարեցում......................................................................................................

12. Ներկայացուցչությունը և հայտարարությունները..........................................................................

13. Ընդհանուր դրույթներ................................................................. .................................................

 

Հավելված 1 Հատկացումների ժամանակացույցը …..……………………..............................................

Հավելված 2 Վարկառուի իրավական խորհրդատուի իրավաբանական եզրակացության ձևանմուշը ...

 

Այս փաստաթղթի թարգմանությունը հայերեն լեզվով նպատակ չի հետապնդում որևէ կերպ փոփոխել կամ լրամշակել անգլերեն բնագրի հիմքում ընկած հասկացությունները:

 

ՆԱԽԱԲԱՆ

Սույն Վարկային և ծրագրային համաձայնագրի հիմքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 2013թ.-ի նոյեմբերի 5-ին կնքված Ֆինանսական Համագործակցության մասին համաձայնագիրն է («Կառավարական համաձայնագիր»):

 

KfW-ը կվերաֆինանսավորի սույն Համաձայնագրի պայմանների համաձայն տրամադրվող Վարկը՝ ցածր տոկոսաչափերով բյուջետային աջակցության այն ֆոնդերից տոկոսավճարների սուբսիդավորմամբ, որոնք տրամադրում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը այնպիսի ծրագրերի համար, որոնք բավարարում են զարգացման քաղաքականությանը համապատասխանության չափանիշներին: Վարկի պայմանները համապատասխանում են ՏՀԶԿ-ի պահանջներին, որոնք կիրառելի են Համաձայնագրի ստորագրման պահի դրությամբ՝ ի ճանաչումն Զարգացման Պաշտոնական Աջակցության (ODA):

 

Այս հիմքերի վրա և հաշվի առնելով, .

. Նախատեսվող վարկային համաձայնագիրը մինչև 10.2 միլիոն եվրոյի չափով, որը պետք է դեռևս կնքվի Վարկառուի և KfW-ի («Վարկային և Ծրագրային համաձայնագիր II») միջև համաֆինանսավորելու «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը («Ծրագիր») Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով,

. Հավանական ֆինանսական ներդրում («Դրամաշնորհ») Ծրագրում՝ մինչև 10 միլիոն եվրոյի չափով, որը կհատկացվի Եվրամիության Հանձնաժողովի կողմից Հարևանության Ներդրումային Գործիքի ("NIF") ներքո, ինչպես նաև

. Նախատեսված լրացուցիչ վարկային համաձայնագիր հավանաբար մինչև 10 միլիոն եվրոյի չափով, որը դեռևս պետք է կնքվի Վարկառուի և Եվրոպական Ներդրումային Բանկի («ԵՆԲ») միջև՝ Ծրագրի համաֆինանսավորման նպատակով, և այն պայմանով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը տրամադրում է Վարկի երաշխիք, KfW-ը կհատկացնի Վարկը համաձայն Վարկային և ծրագրային համաձայնագրի պայմանների:

1. Վարկ

1.1 Չափը. KfW-ը Վարկառուին կտրամադրի Վարկ, որը չի գերազանցի գումարի ընդհանուր չափը՝

75,000,000.00 եվրոն

(բառերով՝ յոթանասունհինգ միլիոն եվրո)

(«Վարկ»):

1.2 Նպատակը. Վարկառուն կնպատակաուղղի ողջ գումարը Ծրագիրն Իրականացնողին համաձայն սույն Համաձայնագրի Հոդված 2-ում նշված պայմանների: Ծրագրին Իրականացնողը կօգտագործի Վարկը՝ բացառապես ֆինանսավորելու ապրանքներն ու ծառայությունները (i) բարձր լարման հաստատուն հոսանքի ("HVDC") (BtB) փոխարկերպիչ կայանի, ինչպես նաև Այրումում (Հայաստանի Հանրապետություն) 500/400/220 ԿՎ հզորությամբ ենթակայանի կառուցման համար, (ii) 500 ԿՎ հզորությամբ մինչև Վրաստանի սահմանը հասնող օդային գծի կառուցման համար, (iii) գոյություն ունեցող 220 ԿՎ հզորությամբ գծի՝ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանին միացման, ինչպես (iv) խորհրդատվական ծառայությունների համար և արտարժույթի ծախսերը վճարելու համար, հաշվի առնելով, որ (i) - (iv) կետերում նշված միջոցառումները և գործողությունները կազմում են «Ծրագիրը»: Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը կսահմանեն Ծրագրի մանրամասները և Վարկի միջոցներով ֆինանսավորվող ապրանքներն ու ծառայությունները առանձին համաձայնագրով («Առանձին համաձայնագիր»):

1.3 Հարկերը, վճարները, մաքսային տուրքերը. Հարկերը և այլ պետական վճարները, որոնք պարտավոր է վճարել Վարկառուն կամ Ծրագիրն Իրականացնողը, ինչպես նաև մաքսային տուրքերը, չեն ֆինանսավորվի Վարկի միջոցներով;

2. Վարկի նպատակաուղղումը

2.1 Վարկառուն պետք է ուղղի Վարկը Ծրագիրն Իրականացնողին առանձին վերավարկավորման համաձայնագրով («Վերավարկավորման համաձայնագիր») սույնի Հոդված 5.1-ում և Հոդված 6.1-ում նշված պայմաններով և ժամկետով: Նախքան Վարկային միջոցներից կատարված առաջին հատկացումը, Վարկառուն պետք է KfW-ին ուղարկի Վերավարկավորման համաձայնագրի հաստատված թարգմանությունը, ինչպես նշված է Հոդված 2.1-ում: Վերավարկավորման համաձայնագիրը ենթակա է KfW-ի կողմից հաստատման:

2.2 Վարկի ուղղորդումը չպետք է խոչընդոտ հանդիսանա Ծրագիրն Իրականացնողի կողմից KfW-ին սույն Համաձայնագրի ներքո վճարման պարտավորությունների համար:

3. Հատկացումներ

3.1 Հատկացումների դիմումները. Սույնի Հոդված 3.3-ի համաձայն հատկացումների համար սահմանված բոլոր պայմանների բավարարումից անմիջապես հետո KfW-ը կհատկացնի Վարկը ըստ Ծրագրի առաջընթացի և Ծրագիրն Իրականացնողի խնդրանքով: Հատկացումները կկատարվեն ըստ սույն Համաձայնագրի Հավելված 1-ում ներկայացված հատկացումների ժամանակացույցի: KfW-ը կկատարի հատկացումները միայն մինչև գումարի՝ յուրաքանչյուր կիսամյակի համար նախատեսված առավելագույն չափը: եթե Ծրագիրն Իրականացնողը խնդրում է ավելի փոքր չափով գումարներ հատկացնել որևէ կիսամյակում, ապա չհատկացված գումարները կարող են խնդրվել հետագա, վճարման ժամկետում գտնվող կիսամյակներից յուրաքանչյուրում: Բացառությամբ վերջին հատկացումից և խորհրդատուին ուղղակի հատկացումներից, KfW պարտավորված չէ կատարել 500,000.00 եվրոյից պակաս հատկացումներ:

3.2 Հատկացումների համար դիմելու վերջնաժամկետները. KfW-ը իրավունք ունի մերժել հատկացումներ կատարելը 2018 թ.-ի դեկտեմբերի 30-ից հետո:

3.3 Հատկացումներին նախորդող պայմանների բավարարումը. KfW-ը պարտավորվում է հատկացումներ կատարել սույն Համաձայնագրի ներքո, միայն եթե հետևյալ պայմանները նախապես բավարարված են KfW-ի համար բավարար չափով իրենց ձևով և բովանդակությամբ.

ա) Վարկառուն KfW-ի համար գոհացուցիչ կերպով ապացուցել է, ներկայացնելով իրավաբանական եզրակացություն, որի բովանդակությունն ըստ էության համապատասխանում է սույնի Հավելված 2-ում բերված ձևանմուշին և ներկայացնելով բոլոր փաստաթղթերի հաստատված պատճենները (յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի լեզվով պաշտոնական թարգմանությամբ), որոնց հղում է անում տվյալ իրավաբանական եզրակացությունը, որ Վարկային և ծրագրային համաձայնագիրը իրավական ուժ է ստանում և ենթակա է դառնում կիրառման, իսկ մասնավորապես, որ

 

(i) Վարկառուն բավարարել է իր սահմանադրական իրավունքի և այլ կիրառվող իրավական դրույթների ներքո բոլոր պահանջները սույն Համաձայնագրով իր բոլոր պարտավորությունների օրինական կերպով ստանձման համար, և
(ii) KfW-ը ազատվում է տոկոսավճարներից և այլ գանձումներից գոյացած եկամուտներից վճարվելիք բոլոր հարկերից, միջնորդավճարներից և նմանատիպ այլ ծախսերից Հայաստանի Հանրապետությունում, Վարկի շնորհման ժամանակահատվածում,

 

բ) Սույն Համաձայնագրի և Առանձին համաձայնագրի բնօրինակը, օժտված իրավաբանորեն պարտավորեցնող ուժով, պահվում են KfW-ի մոտ,

 

գ) Սույնի Հոդված 12.1-ում նշված նմուշ ստորագրությունները ընդունվել են KfW-ի կողմից,

 

դ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված Երաշխիքը, սրը հիշատակված է սույնի Հոդված 8-ում, ուժի մեջ է և գործում է առանց որևէ սահմանափակման,

 

ե) Վարկառուն վճարել է Կառավարման վճարը, սրը սահմանված է սույնի Հոդված 4.3-ում,

 

զ) Դադարեցման համար ոչ մի պատճառ չի գրանցվել, չի գրանցվել նաև որևէ դեպք, որը կարող էր պատճառ դառնալ ծանուցմամբ դադարեցման կամ վաղեմության ժամկետի սպառման, հավաստացմամբ կամ պայմանի բավարարմամբ (դադարեցման համար հավանական պատճառ),

 

է) Հոդված 10.1-ի թ) և ժ) կետերում սահմանված հատուկ պարտավորությունները կատարված են, և

 

զ) Ոչ մի արտառոց հանգամանք ի հայտ չի եկել, որ բացառում կամ լրջորեն վտանգում է իրագործումը, գործառությունները, կամ Ծրագրի նպատակը, կամ սույն Համաձայնագրով Վարկառուի կողմից ստանձնված վճարման պարտավորությունների իրականացումը:

 

Նախքան Վարկից որևէ հատկացում կատարելը KfW-ը իրավունք ունի պահանջել այնպիսի լրացուցիչ փաստաթղթեր և ապացույցներ, որոնք իր հայեցողությամբ անհրաժեշտ կհամարի՝ համոզվելու հատկացումների համար նախատեսված այն նախապայմանների առկայության մեջ, որոնք սահմանված են այս հատվածում:

3.4 Հատկացումների ընթացակարգի մանրամասները. Վարկառուն, Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը Առանձին համաձայնագրով կսահմանեն հատկացումների ընթացակարգի մանրամասները, այնտեղ ներառելով հատկացումների համար նախատեսված հատուկ նախապայմանները և, մասնավորապես, այն ապացույցը, որը պետք է ներկայացնի Ծրագիրն Իրականացնողը՝ փաստելու, որ Վարկի պահանջված գումարներն օգտագործվում են փոխհամաձայնեցված նպատակով:

3.5 Հատկացումները չեղարկելու իրավունքը. Սույնի Հոդված 10-ի ներքո իր պարտավորությունների կատարմանը ենթակա՝ Վարկառուն կարող է հրաժարվել Վարկի չհատկացված գումարների հատկացումից KfW-ի նախնական համաձայնությամբ՝ ի վճարումն Չընդունման փոխհատուցման, ի կատարումն սույնի Հոդված 3.6-ի և դրանում առկա սահմանումների:

3.6 Չընդունման փոխհատուցում. եթե Վարկառուն չեղարկում է Վարկի գումարի հատկացումը համաձայն սույնի Հոդված 3.5, կամ եթե այդպիսի Վարկային գումար առհասարակ չի հատկացվում կամ չի հատկացվում նախքան սույնի Հոդված 3.2-ում նշված վերջնաժամկետները այլ պատճառներով, որոնց համար KfW-ը չի կարող պատասխանատվության ենթարկվել, Վարկառուն պետք է KfW-ին անհապաղ, վերջինիս պահանջով վճարի այն գումարը, որն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու KfW-ին ցանկացած կորստի, ծախսերի կամ վճարումների համար, որոնք կրել կամ կատարել է KfW-ը՝ չեղարկված Վարկի գումարի չընդունման արդյունքում («Չընդունման փոխհատուցում»), KfW-ը կհաշվարկի Չընդունման փոխահտուցման գումարը և կտեղեկացնի այդ մասին Վարկառուին:

4. Վճարներ

4.2 Պարտավորավճար. Վարկառուն պետք է վճարի անհատուցելի պարտավորավճար՝ տարեկան Վարկի չհատկացված գումարների 0,25%-ը («Պարտավորավճար»):

Պարտավորավճարը ենթակա է վճարման հետաձգմամբ, յուրաքանչյուր կիսամյակ ՝ ամեն տարի հունիսի 30-ին և դեկտեմբերի 30-ին, առաջին անգամ՝ 2015թ.-ի հունիսի 30-ին, սակայն ոչ ավելի վաղ, քան սույն Համաձայնագրի ուժի և կիրառման մեջ մտնելու օրվանից հետո համապատասխան օրը:

 

Պարտավորավճարը պետք է գանձվի սկսած սույն Համաձայնագրի ստորագրումից հետո վեց ամիս անց և տևի մինչև Վարկի ամբողջական հատկացման ամսաթիվը, կամ, ըստ կիրառելիության, մինչև Վարկից հատկացումների վերջնական դադարեցման օրը:

4.3 Կառավարման վճար. Վարկառուն պետք է KfW-ին վճարի անհատուցելի միանգամյա վճարմամբ միանվագ կառավարման վճար սույնի Հոդված 1.1-ում նշված Վարկի գումարի 1%-ի չափով («Կառավարման վճար»):

Կառավարման վճարը ենթակա է վճարման հետևյալ երկու օրերից առավել վաղահասին. (i) նախքան առաջին հատկացումը կամ (ii) KfW –ի կողմից սույն Համաձայնագրի ստորագրումից ի վեր երեք ամիս անց: Կառավարման վճարը ենթակա է վճարման սույն Համաձայնագրի վճարումից անմիջապես հետո՝ անկախ նրանից, թե արդյոք Վարկից հատկացումներն արվել են ողջ ծավալով, թե միայն մասնակիորեն, կամ ընդհանրապես չեն կատարվել:

5. Տոկոսագումար

Վարկառուն KfW-ին կվճարի տոկոսագումարները հետևյալ կերպ.

5.1 Տոկոսագումար (Հաստատուն տոկոսադրույք, որը սահմանվում է Վարկային հանձնառության նկատմամբ): Վարկառուն կվճարի Վարկի տոկոսագումարները տարեկան _____ % տոկոսադրույքով («Հաստատուն տոկոսադրույք») մինչև չստացվի մարման վերջին վճարումը, ըստ սույնի Հոդված 6.1-ում սահմանված մարման ժամանակացույցի:

5.2 Տոկոսագումարների հաշվարկումը. Վարկի հատկացված չափի համար տոկոսագումարը կգանձվի այն օրվանից (բացառյալ), որից Վարկի համապատասխան գումարը հատկացվել է KfW-ի Վարկային հաշվից Վարկառուին մինչև (ներառյալ) այն ամսաթիվը, երբ համապատասխան մարումներն արվում են KfW-ի հաշվին, որը տրված է սույնի Հոդված 7.3-ում: Տոկոսագումարները կհաշվարկվեն ըստ սույնի Հոդված 7.1-ի:

5.3 Վճարման օրերը. Տոկոսագումարները ենթակա են վճարման հետաձգումներով՝ ստորև մասնավորեցված ամսաթվերին (յուրաքանչյուրը «Վճարման օր» է).

ա) Առաջին մարման համար կատարվող միանվագ վճարման օրվան նախորդող յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին և դեկտեմբերի 30-ին, իսկ առաջին անգամ՝ 2014թ.-ի դեկտեմբերի 30-ին:

 

բ) Սույնի Հոդված 6.1-ի համաձայն մարման առաջին միանվագ վճարման համար սահմանված օրը՝ այսպիսի միանվագ վճարմամբ,

 

Այնուհետև, սույնի Հոդված 6.1-ում սահմանված մարման վճարումների համապատասխան վերջնաժամկետ օրերին:

6. Մարում և կանխավճար

6.1 Մարումների ժամանակացույց: Վարկառուն պետք է մարի Վարկը հետևյալ կերպ.

 

 

Վերջնաժամկետ

Մարման վճարումներ

30.12.2019

3.571.000,00

30.06.2020

3.571.000,00

30.12.2020

3.571.000,00

30.06.2021

3.571.000,00

30.12.2021

3.571.000,00

30.06.2022

3.571.000,00

30.12.2022

3.571.000,00

30.06.2023

3.571.000,00

30.12.2023

3.571.000,00

30.06.2024

3.571.000,00

30.12.2024

3.571.000,00

30.06.2025

3.571.000,00

30.12.2025

3.572.000,00

30.06.2026

3.572.000,00

30.12.2026

3.572.000,00

30.06.2027

3.572.000,00

30.12.2027

3.572.000,00

30.06.2028

3.572.000,00

30.12.2028

3.572.000,00

30.06.2029

3.572.000,00

30.12.2029

3.572.000,00

6.2 Վարկի չհատկացված գումարներ:

6.3 Վարկի գումարները կհաշվանցվեն վճարման ենթակա համապատասխան վերջին մարման միանվագ գումարով, համաձայն սույնի Հոդված 6.1-ում տրված մարման ժամանակացույցի, եթե KfW-ը, իր սեփական հայեցողությամբ, չընտրի հաշվանցման մեկ ուրիշ այլընտրանք առանձին դեպքերում:

6.4 Մարումը ոչ ամբողջական հատկացումների դեպքում: Եթե մարման վճարման վերջնաժամկետը նախքան Վարկի ողջ ծավալով հատկացումն է, սա չի ազդի սույնի Հոդված 6.1-ում տրված մարումների ժամանակացույցով առաջնորդվելու վրա, քանի դեռ մարումների ժամանակացույցով մարման միանվագ վճարը ավելի քիչ է, քան Վարկից հատկացված և դեռևս չմարված գումարի չափը («Վարկի չմարված գումար»): եթե մարման միանվագ գումարը, որի վերջնաժամկետը սահմանված է սույնի Հոդված 6.1-ում, գերազանցում է Վարկի՝ չմարված գումարը, մարման այսպիսի միանվագ գումարի չափը նվազեցվի մինչև Վարկի՝ չմարված գումարի չափը, իսկ տարբերությունը հավասարապես կբաշխվի դեռևս վճարման ենթակա մարման վճարներին: Վարկի վճարման ենթակա գումարը հաշվարկելիս՝ KfW-ը իրեն իրավունք է վերապահում վերանայել Վարկից կատարված հատկացումները, որոնք արվում են Վճարման օրվանից 45 կամ ավելի քիչ օրերի ժամանակահատվածում՝ որոշելու Վարկի վճարման ենթակա գումարի չափը միայն առաջիկա, հաջորդող Վճարման օրվա համար:

6.5 Կանխավճար. Հետևյալը կիրառելի կլինի կանխավճարների դեպքում.

ա) Կանխավճար կատարելու իրավունք. Սույնի 6.4 բ) և 6.4 ») կետերի համաձայն Վարկառուն իրավունք ունի մարել Վարկի գումարները, նախքան ժամանակացույցով հաստատված վերջնաժամկետները, եթե այս կանխավճարը առնվազն նույնչափ է, որքան սույնի Հոդված 6.1-ում սահմանված մարման միանվագ վճարումներից մեկը:

 

բ) Ծանուցում. Վարկի գումարից կանխավճար կատարելիս, ըստ սույնի Հոդված 6.4 ա)-ի, հարկ է, որ Վարկառուն KfW-ին ծանուցի կանխավճարի մասին ոչ ուշ, քան տասնհինգերորդ Բանկային օրը (ինչպես սահմանված է սույնի Հոդված 13.1) նախքան կանխավճարի մուծման համար պլանավորված օրը: Այսպիսի ծանուցումն անբեկանելի է, այն պետք է մասնավորեցնի կանխավճարի օրը և գումարի չափը և պարտավորեցնում է Վարկառուին վճարել KfW-ին նշված գումարը նշված օրը:

 

գ) Կանխավճարի փոխհատուցում. եթե Վարկառուն կանխավ վճարում է հաստատուն տոկոսադրույքով Վարկի գումարը, Վարկառուն պետք է անհապաղ վճարի KfW-ին ըստ պահանջի այնպիսի չափի գումար, որն անհրաժեշտ է փոխհատուցելու ցանկացած կորուստ և ծախս, որը կրել է KfW-ն այս կանխավճարի արդյունքում («Կանխավճարի փոխհատուցում»): KfW-ը կորոշի Կանխավճարի փոխահատուցման գումարի չափը և կտեղեկացնի այդ մասին Վարկառուին: Վարկառուի խնդրանքով KfW-ը կտեղեկացնի Վարկառուին կանխավճարի չափի մասին նախքան մարման մասին պահանջվող և անբեկանելի ծանուցումը, համաձայն սույնի Հոդված 6.4 բ)-ի:

 

դ) Վճարման ենթակա գումարները. Սույնի Հոդված 6.4 ա)-ի համաձայն կանխավճարների հետ միասին, Վարկառուն պետք է վճարի հետևյալ գումարները.

 

(i) Կանխավճարի ցանկացած փոխհատուցում, որի վճարման պարտավորությունն առաջ է գալիս սույնի Հոդված 6.4 գ)-ի համաձայն կատարված կանխավճարի արդյունքում, և

 

(ii)

 

Վարկի գումարից կատարված կանխավճարի նկատմամբ գոյացած բոլոր տոկոսադրույքները և ցանկացած այլ վճարում, որոնք դեռևս ենթակա են վճարման սույն Համաձայնագրով, որոնք գոյացել են մինչև կանխավճարի օրը:

 

ե) Հաշվանցում. Սույնի Հոդված 6.2-ը կկիրառի mutatis mutandis սկզբունքը կանխավճարների հաշվանցման/փոխհատուցման նկատմամբ:

6.6 Մարումների վերանայված ժամանակացույցը. Եթե սույնի Հոդված 6.3-ը կամ Հոդված 6.4-ը կիրառելի է, ապա KfW-ը կուղարկի Վարկառուին մարումների վերանայված ժամանակացույցը, որը կդառնա սույն Համաձայնագրի անքակտելի մասը և կփոխարինի մինչև այդ պահը վավերական համարվող մարման ժամանակացույցին:

7. Հաշվարկները և վճարումները

7.1 Հաշվարկ. Տոկոսադրույքները, Պարտավորավճարը. Սույնի Հոդված 7.5-ի համաձայն հիմնական տոկոսագումարները, սույնի Հոդված 7.6-ի համաձայն միանվագ փոխահատուցման վճարումները ժամկետնանց գումարների դիմաց, Չընդունման փոխհատուցումը և Կանխավճարի փոխհատուցումը կհաշվարկվեն 30 օրից կազմված ամիսներով 360 օրից բաղկացած տարվա կտրվածքով:

7.2 Վերջնաժամկետ. Եթե սույն Համաձայնագրի կապակցությամբ կատարվելիք վճարման վերջնաժամկետը համընկնում է ոչ Բանկային օրվա հետ, Վարկառուն պետք է համապատասխան վճարումը կատարի հաջորդ Բանկային օրը: Եթե հաջորդող Բանկային օրն ընկնում է հաջորդ օրացուցային ամսվա մեջ, այսպիսի վճարումը պետք է արվի ընթացիկ օրացուցային ամսվա վերջին Բանկային օրը:

7.3 Հաշվի համարը, փոխանցման ժամանակը. Վարկառուն կազատվի սույն Համաձայնագրի կապակցությամբ վճարման իր պարտավորություններից եթե համապատասխան գումարները փոխանցվեն KfW-ին՝ նրա անսահմանափակ տրամադրության տակ մտնելով, առանց եվրոներով պահումների և ոչ ավելի ուշ, քան առավոտյան ժամը տասը Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ KfW-ի Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ունեցած հաշվի վրա, թիվ IBAN DE 98 5002 0400 31 10 1316 98, նշելով վերջնաժամկետը, որպես լրացուցիչ տեղեկատվություն («Ref. YYYYMMDD/տարի,ամիս,օր»):

7.4 Վարկառուի հակընդդեմ պահանջները. Վարկառուն իրավասու չէ պնդել գումարի հետպահման կամ հաշվանցման իրավունքներ կամ համանման իրավունքներ ունենալու համար սույն Համաձայնագրով սահմանված վճարման պարտավորությունների կապակցությամբ, եթե այսպիսի իրավունքները չեն ճանաչվել իրավունքը հաստատող դատական որոշմամբ կամ չեն վիճարկվում KfW-ի կողմից:

7.5 Հիմնական տոկոսադրույքներ. եթե մարման որևէ միանվագ վճարում կամ կանխավճար ըստ սույնի Հոդված 6.4-ի վերջնաժամկետի KfW-ի տրամադրության տակ չեն գտնվում, KfW-ը կարող է, առանց նախօրոք տրվող հիշեցման, գանձել հիմնական տոկոսավճարները սույնի Հոդված 5.1-ով սահմանված տարեկան տոկոսադրույքներից 200 բազիսային կետ ավելի դրույքաչափով վերջնաժամկետի օրվանից մինչև սույնի Հոդված 7.3-ում մասնավորեցված KfW-ի հաշվին այս վճարումների փոխանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Այս հիմնական տոկոսադրույքները պետք է վճարվեն անհապաղ՝ KfW-ի առաջին իսկ պահանջով:

7.6 Միանվագ փոխհատուցում. KfW-ը կարող է առանց նախապես հիշեցման պահանջել միանվագ փոխհատուցում ժամկետանց գումարների համար (բացառությամբ սույնի Հոդված 7.5-ում նշված մարման միանվագ վճարումների և կանխավճարների) վերջնաժամկետի օրվանից մինչև վճարման օրը սույնի Հոդված 5.1-ի համաձայն Հաստատուն տոկոսադրույքից տարեկան 200 բազիսային կետ ավելի դրույքաչափով: Միանվագ փոխհատուցումը պետք է վճարվի անհապաղ՝ KfW-ի առաջին իսկ պահանջով: Վարկառուն ազատ է ցույց տալ, որ ոչ մի վնաս չի պատճառվել կամ որ վնասները ավելի փոքր են, քան միանվագ վճարված փոխհատուցումը:

7.7 Հաշվանցումը. KfW-ը իրավունք ունի հաշվանցել ստացված վճարումները սույն Համաձայնագրի կամ KfW-ի և Վարկառուի միջև կնքված այլ վարկային համաձայնագրերի ներքո պարտավորություն հանդիսացող վճարումների դիմաց:

7.8 KfW-ի կողմից կատարվող հաշվարկները. Ակնհայտ սխալների բացակայության պայմաններում, KfW-ի կողմից հաշվարկված արժեքները և սույն Վարկային և ծրագրային համաձայնագրի կապակցությամբ պարտավորությունների հաշվարկը KfW-ի կողմից հանդիսանում է ապացույցի կանխավարկած (Anscheinsbeweis):

8. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված երաշխիքը

KfW-ը հանդես կգա վճարման պահանջներով սույն Համաձայնագրի ներքո, որը երաշխավորված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նախքան առաջին հատկացումը:

9. Ծախսեր և պետական վճարներ

9.1 Մասհանումների կամ պահումների բացառում. Վարկառուն կկատարի սույն Համաձայնագրի ներքո բոլոր վճարումները առանց որևէ մասհանումների՝ հարկերի, այլ պետական վճարների կամ այլ ծախսերի դիմաց: եթե Վարկառուն օրենքով կամ որևէ այլ պատճառներով պարտավորված է վճարումներից կատարել նմանատիպ որևէ մասհանում կամ պահում, Վարկատուի կողմից կատարվող վճարումների չափը կավելացվի այն գումարի չափով, որն անհրաժեշտ է՝ ապահովելու KfW-ի կողմից սույն Համաձայնագրի ներքո սահմանված պարտավորությունները ողջ ծավալով՝ հարկերի և այլ վճարների մասհանումից հետո:

9.2 Ծախսեր. Վարկառուն կհոգա Վարկի հատկացումների և մարումների հետ կապված բոլոր ծախսերը, մասնավորապես փոխանցման և բանկային գործարքների ծախսերը (ներառյալ՝ փոխարկման վճարները), ինչպես նաև սույն Համաձայնագրի սպասարկման և իրականացման կապակցությամբ գոյացող բոլոր ծախսերը:

9.3 Հարկեր և այլ վճարներ. Վարկառուն կվճարի սույն Համաձայնագրի կնքման և իրագործման կապակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս գոյացող բոլոր հարկերն ու այլ պետական վճարները: եթե այսպիսի հարկերը և վճարները գոյանում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Վարկառուն կվճարի դրանք միայն այն չափով, որով դրանք գոյացել են Վարկառուի նախաձեռնությամբ: եթե KfW-ը առաջադրի այսպիսի հարկեր կամ վճարներ, Վարկառուն պետք է փոխանցի դրանք առանց հապաղման KfW-ի՝ սույնի Հոդված 7.3-ում նշված հաշվին կամ որևէ այլ նմանատիպ հաշվի, ըստ KfW-ի մասնավորեցման:

9.4 Ավելացված ծախսեր. Վարկառուն պետք է անհապաղ կերպով KfW-ի պահանջով վերաֆինանսավորի ցանկացած և բոլոր նմանատիպ Ավելացված ծախսերը (ինչպես սահմանված է ստորև), որոնք ծագել են Վարկի կապակցությամբ հետևյալի արդյունքում.

(i) Սույն Համաձայնագրի կնքումից հետո KfW-ի կողմից բավարարման ենթակա իրավական պահանջներում կամ այդ պահանջների մեկնաբանության կամ կիրառման մեջ որևէ փոփոխություն կամ
(ii) Կենտրոնական բանկի, բանկային կամ կապիտալ շուկայի վերահսկիչ մարմնի կամ ֆինանսական կամ այլ պաշտոնական մարմնի պահանջի բավարարում, որն ուժի մեջ է մտել սույն Համաձայնագրի կնքումից հետո:

 

«Ավելացված ծախսերն» են՝

 

(i) KfW-ի լրացուցիչ կամ ավելացված ծախսերը,
(ii) KfW-ի սեփական կապիտալի շահութաբերության նվազումը, կամ
(iii) KfW-ին Վարկառուի կողմից ունեցած պարտքի կրճատումը,

 

պայմանով, որ այս ծախսերը և կրճատումները կատարվում են Վարկի կապակցությամբ: Գերմանիայում KfW-ի եկամուտից և շահույթից գանձվող հարկերը հաշվի չեն առնվում Ավելացված ծախսերի որոշման ժամանակ:

 

KfW-ը կտեղեկացնի Վարկառուին Ավելացված ծախսերի չափի և պատճառների մասին և Վարկառուի խնդրանքով կներկայացնի վերաֆինանսավորման ենթակա գումարի չափի հաշվարկը խելամիտ մանրակրկտությամբ:

10. Հատուկ պարտավորություններ

10.1 Ծրագիրն Իրականացնողի ծրագրային պարտավորությունները: Ծրագիրն Իրականացնողը.

ա) Կպատրաստի, կիրականացնի, կգործարկի և կսպասարկի Ծրագիրը խելամիտ ֆինանսական և տեխնիկական աշխատակարգերի համաձայն և էապես համաձայն Ծրագիրն Իրականացնողի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի գաղափարի համապատասխան,

 

բ) Ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների նախապատրաստումն ու վերահսկողությունը կհանձնարարի անկախ, որակյալ խորհրդատու ինժեներների կամ խորհրդատուների, իսկ Ծրագրի իրականացումը՝ որակյալ ընկերությունների,

 

գ) Կշնորհի Վարկից ֆինանսավորվող (սույնի Հոդված 10.1 բ) համաձայն) ապրանքների և ծառայությունների պայմանագրերը՝ նախապես հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում,

 

դ) Կվարի հաշվապահությունը կամ կպատվիրի հաշվապահությունը վարելն այնպես, որ անվերապահորեն ցույց տրվեն Ծրագրի համար պահանջվող բոլոր ապրանքների և ծառայությունների համար կատարված բոլոր ծախսերը և հստակորեն հատկորոշվեն սույն Վարկից ֆինանսավորվող ապրանքները և ծառայությունները,

 

ե) Հնարավորություն կտա KfW-ին և նրա գործակալներին ցանկացած ժամանակ ստուգել այս հաշվապահական գրքերն ու գրանցումները և ցանկացած ու բոլոր այլ փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ծրագրի իրականացմանը և դրա գործողություններին, և այցելել Ծրագրի և դրան վերաբերող բոլոր կայանքները,

 

զ) KfW-ին կտրամադրի Ծրագրի վերաբերյալ և դրա հետագա առաջընթացի վերաբերյալ ցանկացած և ողջ տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ըստ KfW-ի պահանջի,

 

է) KfW-ին կփոխանցի Վարկառուի կողմից ՏՀԶԿ-ից կամ դրա անդամների՝ այսպես կոչված «Պաշտոնական զարգացման աջակցության ազատ վարկերի թափանցիկության համաձայնագրի» ներքո ցանկացած հարցում, որը կհաջորդի Վարկից ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների համար պայմանագրերի շնորհմանը և կհամաձայնեցնի KfW-ի հետ այսպիսի ցանկացած հարցմանը տրվող պատասխանը,

 

ը) KfW –ին կծանուցի ցանկացած կամ բոլոր հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, դրա գործողությունները կամ նպատակը,

 

թ) Նախքան առաջին հատկացումը կատարի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում (ԲՍԱԳ/ESIA)՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային չափորոշիչների, մասնավորապես ԵՄ ԲԱԳ դիրեկտիվի (2011/92/EՍ) և

 

ժ) KfW-ին տրամադրի, նախքան առաջին հատկացումը, Բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագիրը (ԲՍԿԾ/եESMP”) ազգային օրենսդրության և միջազգային չափորոշիչների հետ համապատասխանությամբ:

10.2 Ծրագրի իրականացման մանրամասները. Վարկառուն, Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը կորոշեն սույնի Հոդված 10.1-ին վերաբերող մանրամասները Առանձին համաձայնագրով:

10.3 Ծրագրին առնչվող համատեղ պարտավորությունները. Վարկառուն և Ծրագիրն Իրականացնողը

ա) Կապահովեն Ծրագրի լիարժեք ֆինանսավորումը և KfW-ին, նրա պահանջով, կտրամադրեն ապացույց, որը ցույց է տալիս, որ սույն Վարկից չվճարված ծախսերը մարված են և

 

բ) Անհապաղ և սեփական նախաձեռնությամբ կտեղեկացնեն KfW-ին ցանկացած և բոլոր հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, դրա գործողությունները կամ նպատակը:

10.4 Վարկառուի՝ Ծրագրին առնչվող պարտավորությունները. Վարկառուն կօժանդակի Ծրագիրն Իրականացնողին Ծրագրի իրականացման ժամանակ պատշաճ ինժեներական և ֆինանսական աշխատակարգերի համապատասխան և սույն Համաձայնագրի ներքո Ծրագրի իրագործման գործակալության պարտավորությունների իրականացման ընթացքում և մասնավորապես Ծրագիրն Իրականացնողին՝ շնորհելու ցանկացած և բոլոր թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են Ծրագրի իրականացման համար:

10.5 Համապատասխանությունը. Վարկառուն և Ծրագրի իրագործման գործակալությունը կապահովեն, որ Ծրագրի պատրաստման և իրականացման համար լիազորված անձինք, որոնք շնորհում են ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների պայմանագրերն և պահանջում են Վարկի գումարները, այս գործողությունների կապակցությամբ չեն պահանջում, ընդունում, կատարում, շնորհում, խոստանում կամ ընդունում խոստումներ անօրինական վճարումների կամ այլ արտոնությունների մասին:

10.6 Ապրանքների փոխադրումը. Կառավարության Համաձայնագրում սահմանված դրույթները, որոնք հայտնի են Վարկառուին և Ծրագիրն Իրականացնողին, կկիրառվեն Վարկի ներքո ֆինասնավորվող ապրանքների փոխադրման նկատմամբ:

10.7 Հավասար դասակարգումը. Վարկառուն երաշխավորում և հայտարարում է, որ սույն Համաձայնագրի ներքո իր պարտավորությունները դասվում են և կսպասարկվեն առնվազն pari passu սկզբունքով բոլոր այլ չերաշխավորված և չստորադասված պարտավորությունների հետ, իսկ Վարկառուն օրենքով թույլատրվող չափով կապահովի, որ այս դասակարգումը նաև իրականացվում է բոլոր հետագա չերաշխավորված և չստորադասված պարտավորությունների համար:

10.8 Վճարներ. Վարկառուն և Ծրագիրն Իրականացնողը առաջ չի բերի կամ թույլ չի տա առանց KfW-ի նախնական համաձայնության որևէ վճարների գոյացումը Ծրագրի ակտիվներից: Վճար է համարվում օգտագործման, իրացման ցանկացած իրական իրավունքը կամ որևէ այլ իրավունք, որը երաշխավորում է դեբիտորական պարտավորությունները կամ գրավի համադրելի իրավունքները:

Այս պարտավորությունը չի կիրառվում.

ա) Սույն Համաձայնագրի ստորագրման ժամանակ գոյություն ունեցող կամ արդեն համաձայնեցված և մինչև Համաձայնագրի ստորագրումը KfW-ին տեղեկացված վճարների նկատմամբ,

 

բ) Այն վճարների նկատմամբ, որոնք գոյացել են մատակարարների կամ այլ ծառայություններ մատուցողների նկատմամբ պարտավորությունների (բացառությամբ վարկային պարտավորությունների) երաշխավորման (օրինակ՝ արդյունաբերությունում սովորութային իրավունքների և գրավի նկատմամբ օրինական իրավունքների պահպանման) նպատակով իրավական կամ որևէ այլ սովորութային պայմանագրային կարգավորումների ներքո բիզնեսի բնականոն վարման ընթացքում, կամ

 

գ) Այն վճարների նկատմամբ, որոնք արդեն գոյություն ունեին ակտիվի ձեռքբերման պահին, պայմանով, որ այսպիսի վճարները հանվեն ձեռքբերումից հետո երեք ամսվա ընթացքում:

 

Եթե Վարկառուն և/կամ Ծրագիրն Իրականացնողը որևէ երրորդ կողմի շնորհում է երաշխիք կամ որևէ այլ իրավունք, որը հնարավորություն է տալիս այսպիսի երրորդ կողմին պահանջել Ծրագրի որևէ ակտիվների, գույքի կամ եկամուտների նկատմամբ հայցերի արտոնյալ բավարարում, KfW-ը կարող է տալ իր համաձայնությունը կախված Վարկառուից և/կամ Ծրագիրն Իրականացնողից, որը նաև KfW-ին կտրամադրի (լրացուցիչ) երաշխիք այն նույն մակարդակով, որը հավասարապես և համամասնորեն երաշխավորում է KfW-ի հայցերն ընդդեմ Վարկառուի սույն Վարկային և ծրագրային համաձայնագրի ներքո:

10.9 Ակտիվների վաճառքը. Առանց KfW-ի նախնական համաձայնության, ոչ Վարկառուն, ոչ Ծրագրին Իրականացնողը իրավունք չունի վաճառել Ծրագրի որևէ ակտիվ:

11. Համաձայնագրի դադարեցում

11.1 Դադարեցման պատճառները. KfW-ը կարող է կիրառել սույնի Հոդված 11.2-ում սահմանված իրավունքները (դադարեցման համար պատճառ հանդիսացած դեպքի իրավական հետևանքներ), եթե ի հայտ է գալիս այնպիսի մի հանգամանք, որը բավարար պատճառ է հանդիսանում (Wichtiger Grund): Այստեղ ներառվում են, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.

ա) Վարկառուն ժամանակին չի կատարում KfW-ի առջև ունեցած վճարման պարտավորությունները,

 

բ) Խախտվում են սույն Համաձայնագրի ներքո կնքվելիք Վարկային համաձայնագրի կամ Առանձին համաձայնագրի ներքո, ինչպես նաև սույն Համաձայնագրին ի լրումն որևէ այլ իրավական ուժ ունեցող համաձայնագրեր,

 

գ) Սույն Համաձայնագիրը կամ դրա որևէ հատվածը այլևս իրավական ուժ չունի Վարկառուի կամ Ծրագիրն Իրականացնողի համար կամ չի կարող այլևս կիրառվել Վարկառուի կամ Ծրագիրն Իրականացնողի դեմ,

 

դ) Ցանկացած դեկլարացիա, հաստատում, տեղեկատվություն, ներկայացում կամ երաշխիք, որը KfW-ը համարում է էական Վարկի շնորհման և շարունակական տրամադրման համար, իրականում կեղծ է, ապակողմնորոշիչ կամ թերի. ի հայտ են գալիս այլ արտակարգ հանգամանքներ, որոնք հետաձգում կամ խոչնդոտում են սույն Համաձայնագրի ներքո պարտավորությունների կատարումը,

 

ե) Ծրագիրն Իրականացնողը չի կարողանում ապացուցել, որ Վարկային միջոցները ծախսվել են նշված նպատակով, կամ

 

զ) Վարկառուն դադարեցնում է վարկատուներին իր վճարումները, անվճարունակ է կամ սկսում է բանակցություններ Վարկառուի մեկ կամ ավելի վարկատուների հետ չմարված պարտքերի սառեցման, կասեցման, վճարումների հետաձգման կամ պարտքի սպասարկումը դադարեցնելու մասին:

11.2 Դադարեցման համար պատճառ հանդիսացած դեպքի իրավական հետևանքները. Եթե սույնի Հոդված 11.1-ում նշված դեպքերից որևէ մեկը տեղի է ունեցել, KfW-ը կարող է անհապաղ կերպով կասեցնել սույն Համաձայնագրի ներքո կատարվող հատկացումները: Եթե այդ խնդիրը չի լուծվում հնգօրյա ժամկետում (սույնի Հոդված 11.1 ա)-ի դեպքում) կամ սույնի Հոդված 11.1-ի մնացած բոլոր դեպքերում KfW-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որն այնուամենայնիվ, պետք է լինի առնվազն 30 օր, KfW-ը կարող է չեղյալ համարել սույն Համաձայնագիրը ամբողջովին կամ մասնակիորեն այնպիսի հետևանքներով, որ սույն Համաձայնագրի ներքո նրա պարտավորությունները դադարեցվեն, և KfW-ը կարող է պահանջել Չմարված Վարկի գումարի ամբողջական կամ մասնակի անհապաղ մարումը՝ կուտակված տոկոսադրույքներով և սույն Համաձայնագրի ներքո մնացած պարտավորություններով: Սույն Համաձայնագրի հոդվածներ 7.5-ը և 7.6-ը կիրառելի են արագացված վճարումների նկատմամբ՝ համապատասխան փոփոխություններով:

11.3 Վնասների փոխհատուցում. Եթե սույն Համաձայնագիրը դադարեցվի լիովին կամ մասամբ, Վարկառուն պետք է վճարի Չընդունման փոխհատուցումը ըստ Հոդված 3.6-ի և/կամ Կանխավճարի փոխհատուցման ըստ Հոդված 6.4-ի:

12. Ներկայացուցչությունը և հայտարարությունները

12.1 Վարկառուի ներկայացուցչությունը. Ֆինանսների նախարարը և այն անձինք, որոնք կնշանակվեն նախարարի կողմից KfW-ի հետ աշխատանքի համար և կլիազորվեն նախարարի կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Վարկառուին սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում: Ծրագրի իրագործման գործակալության Գլխավոր տնօրենը և այն անձինք, որոնք կնշանակվեն նրա կողմից KfW-ի հետ աշխատանքի համար և կլիազորվեն նրա կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Ծրագիրն Իրականացնողը սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում: Ներկայացուցչական լիազորությունների ժամկետը չի լրանա, մինչև նրա՝ այդ պահի դրությամբ հաստատված Վարկառուի ներկայացուցչից բացահայտ արտահայտված հրաժարականը չստացվի KfW-ի կողմից:

12.2 Հասցեներ. Սույն Համաձայնագրի փոփոխությունները, և Համաձայնագրի կապակցությամբ հայտարարությունները և ծանուցումները պետք է արվեն գրավոր կերպով: Դրանք պետք է ուղարկվեն բնագիր օրինակով կամ – բացառությամբ հատկացումների մասին դիմումների – ֆաքսով: Սույն Համաձայնագրի կապակցությամբ արված ցանկացած կամ բոլոր հայտարարությունները կամ ծանուցումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցներին.

KfW-ին՝

KfW
Փոստարկղ 11 11 41
60046 Մայնի Ֆրանկֆուրտ
Գերմանիա
Ֆաքս. +49 69 7431-2944

Վարկառուին՝ Հայաստանի Հանրապետություն
Ֆինանսների նախարարություն
1 Մելիք-Ադամյան փողոց,
Երևան
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս: +374 10 537125
Ծրագիրն Իրականացնողը. Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ
1 Զորավար Անդրանիկի փողոց
375084 Երևան
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս: 374 10 720121

  

12.3 Սույն Համաձայնագրի լրամշակումների համար, որոնք կազդեն միայն KfW-ի և Վարկառուի միջև իրավական հարաբերությունների վրա, չի պահանջվում Ծրագիրն Իրականացնողի հավանությունը:

 

13. Ընդհանուր դրույթներ

 

13.1 Բանկային օր. Երբ սույն Համաձայնագրում հղում է արվում «Բանկային օրվան», սա նշանակում է շաբաթ և կիրակի օրերից այլ մեկ օր, երբ Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բաց են առևտրային բանկերը սովորական բիզնես գործառությունների համար:

 

13.2 Կատարման վայր. Սույն Համաձայնագրի ներքո բոլոր պարտավորությունների կատարման վայրը Մայնի Ֆրանկֆուրտն է, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

 

13.3 Մասնակի անվավերություններ և բացթողումներ. Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր է կամ կորցնում է իր վավերականությունը, կամ եթե կա բացթողում սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկում, դա չի ազդի սույնի մնացյալ դրույթների վավերականության վրա: Սույն Համաձայնագրի կողմերը կփոխարինեն ցանկացած անվավեր դրույթ իրավական տեսանկյունից վավերականով, որը հնարավորինս մոտ է անվավեր դրույթի ոգուն և նպատակին: Կողմերը կլրացնեն դրույթներում առկա բացերը իրավական տեսանկյունից վավերական դրույթներով, որոնք հնարավորինս մոտ են սույն Համաձայնագրի ոգուն և նպատակին:

 

13.4 Գրավոր եղանակով. Սույն Համաձայնագրի ցանկացած լրացում և լրամշակում պետք է արվի գրավոր կերպով: Կողմերը կարող են հրաժարվել գրավոր եղանակի պահանջից միայն գրավոր կերպով:

 

13.5 Նշանակում. Ոչ Վարկառուն, ոչ Ծրագիրն Իրականացնողը չի կարող նշանակել կամ փոխանցել, գրավ դնել կամ հիպոթեքի վերածել սույն Վարկային և ծրագրային համաձայնագրից բխող որևէ պահանջ:

 

13.6 Կիրառելի օրենք. Սույն Համաձայնագիրը կառավարվում է գերմանական օրենսդրությամբ:

 

13.7 Վաղեմության ժամկետ. Սույն Համաձայնագրի ներքո բոլոր պահանջները ժամկետանց են դառնում այն տարվա ավարտից հինգ տարի անց, երբ առաջանա նմանօրինակ պահանջ և որի ընթացքում KfW-ը իրազեկված լինի այսպիսի պահանջ ձևավորող հանգամանքների մասին կամ կարող է իրազեկված լինել դրանք մասին ծայրահեղ անփութության բացառման պարագայում:

 

13.8 Հրաժարում անձեռնմխելիությունից. Եթե և քանի դեռ Վարկառուն կարող է հիմա կամ ապագայում ընդդատության որևէ վայրում պահանջել իր կամ իր ակտիվների անձեռնմխելիությունը և քանի դեռ դատական մարմինը Վարկառուին և նրա ակտիվներին շնորհում է անձեռնմխելիություն դատաքննությունից, կատարումից, կալանքից կամ այլ իրավական գործընթացներից, Վարկառուն անդառնալիորեն համաձայնում է հրաժարվել այսպիսի անձեռնմխելիությունից սույն Վարկային և ծրագրային համաձայնագրից բխող կամ դրան առնչվող պահանջներից ամողջ ծավալով, որը թույլատրելի է ընդդատության տվյալ վայրի օրենքներով:

 

13.9 Իրավական վեճեր. Սույն Վարկային և ծրագրային համաձայնագրից բխող կամ դրան առնչվող բոլոր վեճերը կլուծվեն բացառապես և վերջնականապես միջնորդ դատարանում: Այս առումով կկիրառվի հետևյալը.

 

(i) Միջնորդ դատարանը կազմված կլինի մեկ կամ երեք միջնորդ դատավորներից, որոնք կնշանակվեն և կգործեն համաձայն Առևտրի Միջազգային Պալատի Արբիտրաժի Կանոնների, որոնք կիրառելի են ժամանակ առ ժամանակ:

(ii)


Արբիտրաժի վարույթը կիրականացվի Մայնի Ֆրանկֆուրտում: Վարույթի լեզուն կլինի անգլերենը:


13.10 Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և փոխանցումը

 

ա) Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը KfW-ի կողմից

Զարգացման ոլորտում համագործակցության առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունված սկզբունքների համաձայն KfW-ը հրապարակում է Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը (ներառյալ գնահատման զեկույցները) համաձայնագրի ստորագրմանը նախորդող բանակցությունների փուլում, Ծրագրին վերաբերող համաձայնագրի (համաձայնագրերի) իրագործման փուլում և համաձայնագրերի կնքումից հետո (այսուհետ՝ «Ողջ ընթացքում»):

 

 Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW Զարգացման Բանկի կայքում (https://www.kfw-entwicklungsbank.de): Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին տեղեկատվության հրապարակումը (կամ KfW-ի կամ երրորդ անձանց կողմից ըստ կետ բ)-ի) չի ներառում որևէ համաձայնագրային փաստաթուղթ կամ որևէ զգայուն ֆինանսական կամ բիզնեսին առնչվող մանրակրկիտ տեղեկատվություն Ծրագրում ներառված կողմերի կամ դրա ֆինանսավորման վերաբերյալ, ինչպես օրինակ՝

- Ներքին ֆինանսական տվյալների մասին տեղեկատվություն,

- Բիզնես ռազմավարություններ,

- Ներքին կորպորատիվ ուղեցույցեր և զեկույցներ,

- Ֆիզիկական անձանց մասին անձնական տվյալներ,

- Կողմի ֆինանսական դիրքի վերաբերյալ KfW-ի ներքին վարկանիշը:

 

բ) Ծրագրին առնչվող տեղեկատվության փոխանցումը երրորդ անձանց (ներառյալ տեղեկատվության հրապարակումը երրորդ անձանց կողմից)

KfW-ը ներկայացնում է Ծրագրի և դրա Ողջ ընթացքում ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը ներքոհիշյալ անձանց՝ մասնավորապես ապահովելու թափանցիկությունը և արդյունավետությունը

- KfW-ի մասնաճյուղերին;

- Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և դրա իրավասու մարմիններին, պաշտոնյաներին, հաստատություններին, գերատեսչություններին կամ սուբյեկտներին,

- Այլ իրականացնող կազմակերպություններին, որոնք ներառված են գերմանական երկկողմ զարգացման համագործակցության մեջ, մասնավորապես Gesellschaft for Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH,

- Միջազգային կազմակերպություններին կամ նրանց անդամներին, որոնք մասնակցում են վիճակագրական տվյալների հավաքմանը, հատկապես Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամները կամ

- Երաշխավոր անձանց:

Բացի այդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին՝ Ծրագրի և Ողջ ընթացքում դրա ֆինանսավորման վերաբերյալ ընտրված տեղեկատվությունը ներկայացնել հետևյալ անձանց, որոնք կհրապարակեն տեղեկատվության հատվածներն ըստ նպատակայնության.

- Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության նպատակներով,

- Գերմանիայի Առևտրի և Ներդրումների գործակալությանը՝ շուկայի հետազոտության տեղեկատվության նպատակներով,

- ՏՀԶԿ-ին՝ կատարողականի մասին հաշվետվությունների նպատակով, զարգացման ոլորտում համագործակցության համատեքստում,

- Զարգացան Գնահատման Գերմանական Ինստիտուտին (DEval) ընդհանրապես Գերմանիայի զարգացման համագործակցությունը գնահատելու նպատակով՝ ապահովելու թափանցիկությունը և արդյունավետությունը:

 

Բացի այդ, KfW-ը իրեն իրավունք է վերապահում փոխանցել (այդ թվում նաև հրապարակման նպատակներով) Ծրագրի և Ողջ ընթացքում դրա ֆինանսավորման մասին տեղեկատվությունը այլ երրորդ անձանց՝ պաշտպանելու իր օրինական շահերը:

Տեղեկատվությունը չի փոխանցվում այլ երրորդ կողմերի, եթե Վարկառուի՝ չփոխանցվող տեղեկատվության հետ կապված օրինական շահերը գերակշռում են KfW-ի՝ այդ տեղեկատվության փոխանցման առումով ունեցած շահերը: Վարկառուի օրինական շահերը մասնավորապես ներառում են կետ ա)-ում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որի հրապարակման հնարավորությունը բացառվում է: Բացի այդ, KfW-ը իրավունք ունի փոխանցել տեղեկատվություն երրորդ կողմերի, եթե սա անհրաժեշտ է օրենսդրական կամ կանոնակարգային պահանջներով, կամ եթե դա պահանջվում է հայցեր ներկայացնելու կամ պաշտպանելու հայցեր կամ այլ օրինական իրավունքներ դատարանում կամ պաշտոնական վարույթում:

13.11 Համաձայնագրի ուժի մեջ մտնելը

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Համաձայնագրի բոլոր երեք կողմերից այն ստորագրելու պես:

 

Կազմված է 3 բնօրինակով անգլերեն:

 

Մայնի Ֆրանկֆուրտ,  ____ օրը _______ ամիս 2014թ.

KfW-ի անունից

 

_____________________

Անուն

Պաշտոն / Գործառույթ

_____________________

Անուն

Պաշտոն / Գործառույթ

 

 

Երևան, ____ օրը _______ ամիս 2014թ.

Հայաստանի Հանրապետության անունից

 

_________________________

Անուն

Ֆինանսների նախարար

 

Երևան, ____ օրը _______ ամիս 2014թ.

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անունից

 

_________________________

Անուն

Գլխավոր տնօրեն

 

Հավելված 1

Հատկացումների ժամանակացույց

 

Հնարավորինս արագ հատկացումների ժամանակացույցը

 

Մինչև հատկացումների յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտը («Ժամկետի ավարտին ուժի մեջ մտնելու ամսաթիվը» համաձայն ստորև բերված ցանկի) Վարկառուն կարող է խնդրել հատկացումները կատարել միայն մինչև այն մակարդակը, որը չի գերազանցում հետևյալ աղյուսակում մասնավորեցված հատկացումների կուտակային հանրագումարը:

 

Ժամկետ

Ժամկետի ավարտին ուժի մեջ մտնելու ամսաթիվը

Առավելագույն գումարը, որ կարող է հատկացվել ժամկետի ավարտին (կուտակային)
(բոլոր թվերը՝ եվրոյով)

1

30.06.2015

 5,002,500.00

2

31.12.2015

10,005,000.00

3

30.06.2016

29,002,000.00

4

31.12.2016

48,000,000.00

5

30.06.2017

66,997,500.00

6

31.12.2017

75,000,000.00

 

Հավելված 2

Վարկառուի իրավախորհրդատուի իրավաբանական եզրակացության ձևանմուշ

 

Ծանոթություն. Համապատասխանաբար ուղղել «ԵՐԿՐԻ Հանրապետություն»/ «Հանրապետություն»:

 

[Իրավախորհրդատուի ձևաթուղթը]

 

 

KfW

_________________

Բաժին [____ ]

(ամսաթիվ)

 

 

 

[_____________________ ]-ին

Պալմենգարտենշտրասե 5 - 9

Փոստարկղ 11 11 41

60325 Մայնի Ֆրանկֆուրտ/Գերմանիա

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

 

Վարկային և ծրագրային համաձայնագիրը, թվագրված ____________«որը կազմվել է KfW-ի, Հայաստանի Հանրապետության («Վարկառու») և _________(«Ծրագիրն Իրականացնողի » միջև հանրագումարում ___.000.000,--. եվրոն չգերազանցող չափով

 

Հարգելի պարոնայք,

 

Ես ԵՐԿՐԻ Հանրապետության [Արդարադատության նախարարը] [ իրավախորհրդատուն] [______________ (խնդրեմ նշեք նախարարության կամ որևէ այլ գերատեսչության անվանումը) իրավաբանական վարչության պետն] եմ: Ես այս գործառույթով հանդես եմ գալիս ______թվագրված Վարկային և ծրագրային համաձայնագրի («Վարկային և ծրագրային համաձայնագիր») կապակցությամբ, որը կազմվել է Վարկառուի և ձեր միջև՝ ձեր կողմից Վարկառուին շնորհվելիք, հանրագումարում ___.000.000,---ն չգերազանցող գումարի չափով Վարկի առնչությամբ:

 

1. Ուսումնասիրված փաստաթղթերը

 

Ես ուսումնասիրել եմ.

 

1.1 Վարկային և ծրագրային համաձայնագրի իսկական ստորագրված բնօրինակը,

 

1.2 Վարկառուի սահմանադրական/հիմնական փաստաթղթերը, մասնավորապես.

 

(ա) ԵՐԿՐԻ Հանրապետության Սահմանադրությունը, թվագրված _______,պատշաճ կերպով հրապարակված _____թ., համար  ______, էջ  _____, լրամշակումներով;

(բ) Օրենք(ներ) համար ____թվագրված «պատշաճ կերպով հրապարակված ______թ., համար  ____, էջ  ____, լրամշակումներով [Այստեղ, առկայության դեպքում, լրացրեք օրենքները (օրինակ՝ բյուջետային օրենքները), որոնք վերաբերում են ԵՐԿՐԻ Հանրապետության կողմից գումարների փոխառմանը ];

(գ) ___________[այստեղ հղում արեք այլ փաստաթղթերի, օրինակ՝ ԵՐԿՐԻ կառավարական կամ վարչական մարմինների որոշումներին, որոնք վերաբերում են ԵՐԿՐԻ կողմից առհասարակ վարկային համաձայնագրեր կնքելուն կամ տվյալ Վարկային և ծրագրային համաձայնագրի կնքմանը]; և

(դ) ԵՐԿՐԻ Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև Ֆինանսական Համագործակցության Համաձայնագիրը, թվագրված _________թ. («Համագործակցության Համաձայնագիր»),

 

և այն այլ օրենքները, կանոնակարգերը, հավաստագրերը, արձանագրությունները, գրանցումները և փաստաթղթերը, որոնց քննությունը ես համարել եմ անհրաժեշտ կամ ցանկալի: Ի լրումն, ես կատարել եմ սույն եզրակացության տրամադրման նպատակով, իմ կարծիքով, բոլոր անհրաժեշտ կամ ցանկալի ուսումնասիրությունները:

 

2. Եզրակացություն

 

Վարկային և ծրագրային համաձայնագրի Հոդված -ի նպատակին հետամուտ՝ ես եզրակացնում եմ, որ ԵՐԿՐԻ Հանրապետության օրենսդրության ներքո այս պահի դրությամբ.

 

2.1 Համաձայն Սահմանադրության Հոդված ______-ի / _____________ մասին օրենքի Հոդված ______-ի [մասնավորեցրեք ըստ անհրաժեշտության] Վարկառուն իրավասու է կնքել Վարկային և ծրագրային համաձայնագիրը և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հաստատելու Վարկային և ծրագրային համաձայնագրի իրագործումը, արդյունքների ստացումն ու գործողությունների կատարումը, մասնավորապես հետևյալի միջոցով.

 (ա) ԵՐԿՐԻ Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված օրենք(ներ) համար ________ թվագրված  _________, որոնք վավերացնում են Վարկային և ծրագրային համաձայնագիրը/հաստատում են Վարկային և ծրագրային համաձայնագրի իրագործումը, արդյունքների ստացումն ու կատարումը Վարկառուի/ _______________ [լրացրեք խնդրեմ ըստ անհրաժեշտության] կողմից,

 

(բ) Նախարարների Կաբինետի/ հանրային վարկային կոմիտեի կողմից ընդունված_________________ [լրացրեք խնդրեմ ԵՐԿՐԻ կառավարական կամ վարչական մարմիններն, ըստ անհրաժեշտության] Որոշում(ներ) համար _________ թվագրված ______________,

 

(գ) [հղում արեք խնդրեմ այլ որոշումների և այլն]:

 

2.2 Տիկին/Պարոն ____________-ը (և Տիկին/Պարոն _____________-ը) պատշաճ կերպով լիազորված է (են) ______________-ով [օրինակ՝ օրենքով շնորհիվ իր պաշտոնի (որպես _____________նախարար/ որպես ), Կառավարության որոշումով  ___________, ______________ լիազորագրով, թվագրված  _______________, և այլն] միանձնյա/համատեղ ստորագրել Վարկային և ծրագրային համաձայնագիրը Վարկառուի անունից: Վարկային և ծրագրային համաձայնագիրը, ստորագրված Տիկին/Պարոն ____________-ի կողմից (և Տիկին/Պարոն. _____________-ի կողմից) պատշաճ կերպով իրագործվել է Վարկառուի անունից և սահմանում է Վարկառուի՝ իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք կարող են կիրառվել նրա դեմ տվյալ երկրի օրենսդրությամբ, ըստ Համաձայնագրի պայմանների:

 

[Այլընտրանք 1 Բաժին 2.3-ի համար, կիրառելի է, երբ ի լրումն Բաժիններ 2.1-ում և 2.2-ում մասնավորեցված փաստաթղթերի, որոշ պաշտոնական լիազորություններ և այլն պետք է ձեռք բերվեն ԵՐԿՐԻ Հանրապետության օրենսդրության ներքո:]

 

2.3 Վարկառուի կողմից Վարկային և ծրագրային համաձայնագրի իրագործման և կատարման համար (ներառյալ առանց սահմանափակումների Համաձայնագրով սահմանված արժույթներով Համաձայնագրի պայմանների համաձայն վճարվելիք բոլոր գումարների ձեռքբերումը և KfW-ին փոխանցումը) ձեռք են բերվել և լիովին ուժի և կիրառության մեջ են դրվել հետևյալ պաշտոնական հաստատումները, թույլտվությունները, արտոնագրերը, գրանցումները և/կամ համաձայնությունները.

 

(ա) [Կենտրոնական բանկի / Ազգային բանկի / _____________] հաստատումը, թվագրված  ___________, համար ;

(բ) __________________[նախարարի / ________________նախարարության ] համաձայնությունը, թվագրված  ____________, համար ; և

(գ) _________________[խնդրեմ, թվարկեք ցանկացած այլ լիազորագրերը, արտոնագրերը և/կամ համաձայնությունները]:

 

Ոչ մի պետական մարմնի կամ գերատեսչության (ներառյալ ԵՐԿՐԻ Հանրապետության Կենտրոնական/Ազգային Բանկի) կամ դատարանի կողմից որևէ այլ պաշտոնական լիազորագիր, համաձայնություն, արտոնագիր, գրանցում և/կամ հաստատում չի պահանջվում կամ նպատակահարմար չէ՝ կապված Վարկառուի կողմից Վարկային և ծրագրային համաձայնագրի իրագործման և կատարման (ներառյալ առանց սահմանափակումների Համաձայնագրով սահմանված արժույթներով Համաձայնագրի պայմանների համաձայն վճարվելիք բոլոր գումարների ձեռքբերումը և KfW-ին փոխանցումը) և Վարկային և ծրագրային համաձայնագրի ներքո Վարկառուի պարտավորությունների վավերականության և կիրառելիության հետ:

 

[Այլընտրանք 2 Բաժին 2.3-ի համար, կիրառելի է, երբ ի լրումն Բաժիններ 2.1-ում և 2.2-ում մասնավորեցված փաստաթղթերի, ԵՐԿՐԻ Հանրապետության օրենսդրությամբ չի պահանջվում ձեռք բերել ոչ մի պաշտոնական թույլտվություն և այլն:]

 

2.3 Ոչ մի պաշտոնական թույլտվություն, համաձայնություն, արտոնագիր, գրանցում և/կամ հաստատում որևէ կառավարական մարմնի կամ գերատեսչության (ներառյալ ԵՐԿՐԻ Հանրապետության Կենտրոնական բանկը/Ազգային բանկը) կամ դատարանի կողմից չի պահանջվում կամ նպատակահարմար չէ՝ կապված Վարկառուի կողմից Վարկային և ծրագրային համաձայնագրի իրագործման և կատարման (ներառյալ առանց սահմանափակումների Համաձայնագրով սահմանված արժույթներով Համաձայնագրի պայմանների համաձայն վճարվելիք բոլոր գումարների ձեռքբերումը և KfW-ին փոխանցումը) և Վարկային և ծրագրային համաձայնագրի ներքո Վարկառուի պարտավորությունների վավերականության և կիրառելիության հետ:

 

2.4 Դրոշմատուրք կամ նմանատիպ այլ հարկ կամ տուրք չի պահանջվում վճարել Վարկային և ծրագրային համաձայնագրի վավերականության կամ կիրառելիության կապակցությամբ:

 

2.5 Գերմանական օրենսդրության ընտրությունը, որով ղեկավարվում է Վարկային և ծրագրային համաձայնագիրը և արբիտրաժի ներկայացնելը ըստ Վարկային և ծրագրային համաձայնագրի Հոդված ____-ի վավերական են և ունեն իրավական ուժ: Վարկառուի դեմ արբիտրաժային որոշումը կճանաչվի և կկիրառվի ԵՐԿՐԻ Հանրապետությունում համաձայն հետևյալ կանոնների. ____________ [լրացրեք կիրառելի դաշնագիրը, (եթե այդպիսին գոյություն ունի), օրինակ՝ 1958թ.-ի Նյու Յորքի Կոնվենցիան, և/կամ ԵՐԿՐՈՒՄ արբիտրաժային որոշումների ճանաչման և կիրառման վերաբերյալ հիմնական սկզբունքները]:

 

2.6 ԵՐԿՐԻ Հանրապետության դատարաններն ազատ են՝ կայացնելու վճիռներ Վարկային և ծրագրային համաձայնագրում մասնավորեցված արժույթով կամ արժույթներով:

 

2.7 Վարկային և ծրագրային համաձայնագրի ներքո Վարկառուի կողմից վարկ վերցնելը և Վարկառուի կողմից Վարկային և ծրագրային համաձայնագրի իրագործումն ու կատարումը մասնավոր և առևտրային գործողություններ են, ոչ կառավարական կամ հանրային գործողություններ: Ոչ Վարկառուն, ոչ նրա սեփականություն հանդիսացող որևէ գույքը չունի արբիտրաժի, դատաքննության, կատարման, կալանքի կամ որևէ այլ իրավական գործընթացի նկատմամբ անձեռմխելիության իրավունք:

 

 2.8 Համագործակցության Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ է և կիրառվում է ԵՐԿՐԻ Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով: [Համագործակցության Համաձայնագրի Հոդված 3.-ի համաձայն] [Եթե Համագործակցության Համաձայնագիրը ուժի մեջ չի մտել, սակայն գոյություն ունի կրկնակի հարկման համաձայնագիր] Համաձայն _____________________ [մասնավորեցրեք դաշնագիրը կամ կիրառելի օրենքները և կանոնակարգերը] / Վարկառուից չի պահանջվի մասհանել կամ պահում կատարել որևէ վճարումից, որը Վարկառուն պարտավոր է կատարել Վարկային և ծրագրային համաձայնագրի ներքո, և եթե նմանատիպ մասհանում կամ պահում կիրառվի հետագայում, կգործեն Վարկային և ծրագրային համաձայնագրի Հոդված__________ դրույթները՝ պահանջելու Վարկառուից համապատասխանաբար փոխհատուցել KfW-ին:

 

2.9 KfW-ը չի և չպետք է համարվի ԵՐԿՐԻ Հանրապետությունում ռեզիդենտ, պետական գրանցում ունեցող, բիզնես գործառություններ կատարող մարմին կամ ենթարկվի ԵՐԿՐԻ Հանրապետության հարկային համակարգին միայն Վարկային և ծրագրային համաձայնագրի իրագործման, կատարման կամ կիրառման պատճառով: Անհրաժեշտ չէ կամ խորհուրդ չի տրվում, որ KfW-ը լիցենզավորվի, որակավորվի կամ որևէ այլ կերպ իրավունք վաստակի բիզնես գործողություններ կատարելու համար, կամ որ KfW-ը նշանակի գործակալներ կամ ներկայացուցիչներ ԵՐԿՐԻ Հանրապետությունում:

 

Հետևաբար, Վարկային և ծրագրային համաձայնագրի ներքո Վարկառուի պարտավորությունները հանդիսանում են Վարկառուի ուղղակի և բացարձակ, օրինական, վավերական և պարտադիր պարտավորություններ, որոնք կիրառելի են Վարկառուի դեմ համաձայն դրանց վերաբերյալ գործող համապատասխան պայմանների:

 

Սույն իրավաբանական եզրակացությունը սահմանափակվում է ԵՐԿՐԻ Հանրապետության օրենքներով:

 

______________________

_________________

(Վայրը)

(Ամսաթիվը)

 

[Ստորագրություն]

Անունը: _______________

 

Առդիր.

 

Ծանոթագրություն: Խնդրեմ, կցեք վերը հղում արված փաստաթղթերի և իրավական դրույթների հաստատված պատճենները (ինչ վերաբերում է ԵՐԿՐԻ Հանրապետության երկարաշունչ օրենքներին, ապա խնդրո առարկա դրույթների պատճենը բավարար է), ինչպես նաև KfW-ին ներկայացրեք վերոբերյալ փաստաթղթերից յուրաքանչյուրի պաշտոնական անգլերեն կամ գերմաներեն թարգմանությունը, եթե այդ փաստաթուղթը չի թողարկվել անգլերենով կամ գերմաներենով որպես դրա պաշտոնական լեզուն կամ եթե KfW-ը նշել է, որ փաստաթղթի մեկ այլ լեզուն նույնպես ընդունելի կլինի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան