Գլխավոր տեղեկություն
Համար
N 5913-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.12.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբեր 2022 թ.

N 5913-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000789 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Մարինե Գրիգորյանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Անհատ ձեռնարկատեր Մարինե Գրիգորյանին 2012 թվականի փետրվարի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-000789 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան ք. 6-րդ թաղամաս 13-րդ շենք, թիվ 1 առևտրի սրահ հասցեից տեղափոխել Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան Չարենցավան ք. 6-րդ թաղամաս 22 շենք, 1 ոչ բնակելի տարածք հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Մարինե Գրիգորյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

  Ա. Ավանեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան