ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
12 դեկտեմբերի 2022 թ. |
N 2033-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԱՔՍԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ««ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ ԿԱՄ ԽԱՂՈՂԻ ՄԶՄԱՆ ԹՈՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԹՐՄՕՂԻՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ 100 ՀԱԶԱՐ ԼԻՏՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՐԱՔՍԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 08-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԱՐԱՔՍԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ԱՐԱՔՍԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի, հաշվառման համարը` ԽԳԹ1-34, առ 29.11.2021թ., գործունեության վայրը` ՀՀ, Արմավիրի մարզ, 0915 Արաքս (Արմավիր), Ս. Գրիգորյան Փ. / Շ/ 1:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
Պարտականություններ կատարող
13 դեկտեմբերի 2022 թ. |
Ա. Խառատյան
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|