ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
14 դեկտեմբերի 2022 թ. |
N 2048-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՄԲԱՏ ԼԵՎՈՆԻ ՕՀԱՆՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՍՄԲԱՏ ԼԵՎՈՆԻ ՕՀԱՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ՍՄԲԱՏ ԼԵՎՈՆԻ ՕՀԱՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ՍՄԲԱՏ ԼԵՎՈՆԻ ՕՀԱՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 10․12․2019թ․, գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Լեոյի փողոց 37:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
Պարտականություններ կատարող |
Ա. Խառատյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|