Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 հոկտեմբերի 2015 թվականի N 48
13. Հայաստանի Հանրապետության ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - ԾՐԱԳԻՐ 2» (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29 նիստի N 48 |
Վարկի համարը
Վարկային համաձայնագիր
(Ընթացիկ գործառնություններ)
(Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 2)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ-ի
միջև
Ամսաթիվ
Վարկային համաձայնագիր
(Ընթացիկ գործառնություններ)
Վարկային համաձայնագիրը, ստորագրված՝ [ ] ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Վարկառու) և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ-ի միջև (ԱԶԲ):
համաձայն որի,
(Ա) Վարկառուի և ԱԶԲ-ի միջև 2011թ. մարտի 24-ին ստորագրված կառույցի ֆինանսավորման համաձայնագրով ԱԶԲ-ն համաձայնել է Վարկառուին տրամադրել բազմատրանշ ֆինանսավորման գործիք՝ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում նախագծեր ֆինանսավորելու նպատակով:
(Բ) Վարկառուի կողմից 2015թ. ապրիլի 14-ին ներկայացված պարբերական ֆինանսավորման հայտով, Վարկառուն դիմել է ԱԶԲ-ին տրամադրել վարկ՝ սույն Վարկային համաձայնագրի հավելված 1-ում նախատեսված ծրագիրը ֆինանսավորելու նպատակով:
(Գ) Ծրագիրն իրականացնելու է Երևանը, որի նպատակով էլ, Վարկառուն այս վարկի միջոցներըհասանելի կդարձնի ԱԶԲ համար, եթեսույն պայմաններն ու ժամկետները գոհացնում են նրան և՝
(Դ) ԱԶԲ-ն համաձայնել էվարկ տրամադրել Վարկառուին ԱԶԲ ընթացիկ կապիտալ ռեսուրսներից՝ սույն Համաձայնագրում ինչպես նաև ԱԶԲ և Երևանիմիջև գործող ,,Նախագծի համաձայնագրով,, նախատեսված պայմանների համաձայն:
ՍՈՒՅՆՈՎ կողմերը համաձայնության են եկել հետևյալի մասին.
Հոդված I.
Վարկավորման կանոններ, սահմանումներ
Մաս 1.01. Սույն Վարկային համաձայնագրի նկատմամբ հավասար ուժով կիրառվում են 2001թ. հուլիսի 1-ին ընդունված ԱԶԲ-ի ընթացիկ կապիտալ ռեսուրսներից ֆինանսավորվող LIBՕR-ի վրա հիմնված վարկերի նկատմամբ կիրառվող ընթացիկ գործառությունների վարկավորման կանոնների («վարկավորման կանոններ») բոլոր դրույթները, որոնք սակայն ենթակա են որոշ փոփոխությունների.
ա/ Մաս 2.01 (50)-ը հանվել է և այն փոխարինվել է հետևյալ դրույթով՝
,,Նախագծային համաձայնագիր,, նշանակում է ԱԶԲ և Երևանի միջև կնքված համաձայնագիրը:
(բ)Վարկավորմանկանոնների7.04(բ), 9.01(դ), 9.01(զ), 9.01(ի), 10.01(գ) և 10.02(գ) կետերումնշված ,,Ծրագիր,,-նիրականացնողտեսչություն,, տերմինը, փոխարինվելէ ,,Երևան,, տերմինով:
(գ) 3.03 մասը հանվել է՝ փոխարինվելով հետևյալ դրույթով
Պարտավորավճար:Վարկ: Պարգևավճար ռիսկի դիմաց(ա) Վարկառուն կվճարի պարտավորավճար, վարկի չօգագործված գումարի մասով՝ Վարկային համաձայնագրում նախատեսված չափի և պայմանների համաձայն:
(բ) ԱԶԲ-ն Վարկառուին կտրամադրի վարկ՝ Վարկային համաձայնագրով նախատեսված դրույքաչափով, որն անփոփոխ կմնա վարկի գործողության ժամանակահատվածում: ԱԶԲ-ն վարկի գումարը կկիրառի Վարկառուի կողմից վճարվող տոկոսագումարների նկատմամբ:
(գ) Վարկառուն Վարկային համաձայնագրով սահմանված դրույքաչափով պարգևավճար կվճարի ռիսկի դիմաց, որի գումարի չափը անփոփոխ կմնա վարկի գործողության ժամանակահատվածում: ԱԶԲ Վարկառուի կողմից վճարվող տոկոսներին կավելացնի նաև ռիսկի դիմաց պարգևավճարը:
(դ) 3.06 մասը հանվել է՝ փոխարինվելով հետևյալ դրույթով
Զեղչ/փոխհատուցում(ա) ԱԶԲ-ի կողմից նոր վարկերի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսագումարները նվազեցնելու մասին հայտարարություն կատարելու պարագայում, ԱԶԲ-ն կփոխհատուցի ցանկացած վարկառուին, ով ունի չմարված վարկային գումարներ, և որոնց նկատմամբ կիրառվել է բարձր տոկոսագումար: Վերադարձվող գումարի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (i) չմարված վարկի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսադրույքի և նոր վարկերի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսադրույքի տարբերությունը (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով), բազմապատկելով (ii) վարկի չմարված մայր գումարի վրա, որի մասով վարկառուն պետք է տոկոսներ վճարի բոլոր ժամանակահատվածների համար՝ սկսած նոր տրամադրվող վարկերի նկատմամբ նվազեցված դրույքի կիրառման օրվանից և դրանից հետո:
(բ) Եթե ԱԶԲ-ն հայտարարի այն մասին, որ որևէ վարկային արժույթի (կամ հաստատված արժույթի) մասով ֆինանսավորման արժեքի հաշվարկները հանգեցրել են նրան, որ ԱԶԲ որևէ կիսամյակի ընթացքում խնայողություններ է ունեցել, ապա ԱԶԲ-ն գումարը կվերադարձնի Վարկառուին: Վերադարձվող գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (i) ֆինանսավորման արժեքի մարժան (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով (ii) վարկի մայր գումարով, որի մասով Վարկառուն պետք է վճարի տոկոսներ տոկոսագումարների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան: ԱԶԲ-ն փոխհատուցված գումարը կիրառելու է նաև այն տոկոսագումարների նկատմամբ, որոնք ենթակա են վճարման վարկառուի կողմից տոկոսագումարների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան:
(ե)3.07 մասը հանվել է՝ փոխարինվելով հետևյալ դրույթով
Գերածախս/հավելավճար(ա) Եթե ԱԶԲ-ն հայտարարի որ ֆիքսված տոկոսագումարները նոր տրամադրվող վարկերի նկատմամբ պետք է բարձրանան, ապա ցածր տոկոսագումարներով վարկ ունեցող և վարկը չմարած վարկառուն ԱԶԲ-ին պետք է վճարի հավելավճար: Հավելավճարի գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝ (i) նոր տրամադրված վարկերի ֆիքսված տոկոսագումարների և չմարված վարկի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսագումարի տարբերությունը բազմապատկելով՝ (ii) վարկի չմարված մայր գումարով, որի մասով վարկառուն պետք է տոկոսներ վճարի այն բոլոր տոկոսագումարային ժամանակահատվածների համար, որոնք սկսվում են նոր տրամադրվող վարկերի նկատմամբ ավելացված դրույքի կիրառման օրվանից և դրանից հետո:
(բ) Եթե ԱԶԲ-ն հայտարարի, որ որևէ վարկային արժույթի (կամ հաստատված արժույթի) մասով ֆինանսավորման արժեքի մարժայի հաշվարկները որևէ կիսամյակի ընթացքում ԱԶԲ-ն հավելյալ ծախսերի են հանգեցրել, ապա Վարկառուն ԱԶԲ-ին պետք է հավելավճար տա: Հավելավճարի գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝ (i) ֆինանսավորման արժեքի մարժան (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով (ii) վարկի մայր գումարով, որի մասով Վարկառուն պետք է վճարի տոկոսներ տոկոսների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան: ԱԶԲ-ն հավելավճարի գումարները ավելացնելու է Վարկառուի կողմից վճարվող տոկոսագումարին տոկոսների վճարման ժամանակահատվածի համար՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան:
Մաս 1.02. Սույն Վարկային համաձայնագրում օգտագործված տերմինները գործածված են Վարկային կանոններում սահմանված իմաստներով, բացառությամբ սույն փաստաթղթում դրանք փոփոխվելու կամ այլ ենթատեքստում կիրառվելու դեպքերի: Սույն Վարկային պայմանագրում գործածված հավելյալ տերմինները կիրառված են հետևյալ իմաստներով՝
ա) «խորհրդատվական ուղեցույցեր» նշանակում է ուղեցույցեր, որոնք կիրառվում են Ասիական զարգացման բանկի և Բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ներգրավման համար, (2013,որը փոփոխվել է ժամանակ առ ժամանակ)
բ) «խորհրդատվական ծառայություններ» նշանակում է վարկի տոկոսագումարներից ստացվող միջոցների հաշվին ֆինանսավորվող ծառայություններ, որոնք նկարագրված են սույն Վարկային պայմանագրի հավելված 1-ի 3 (դ) –ից մինչև 3(ժ) պարբերությունում,
(գ) "Շրջակա միջավայրի գնահատում և ստուգման շրջանակ,, կամ ,,ՇՄԳՍՇ"նշանակում է Վարկառուի և ԱԶԲ միջև համաձայնեցված և ՇՖՀհամապատասխան ներդրման ծրագրի համար շրջակա միջավայրի գնահատում և ստուգման շրջանակ, ցանկացած ներառված փոփոխությամբ:
(դ) "Շրջակա միջավայրի կառավարման պլան,, կամ ՇՄԿՊ, նշանակում է շրջակա միջավայրի կառավարման պլանենթածրագրի համար,ցանկացած ներառված փոփոխությամբ համանման ծրագրիՇՄՆՔհամապատասխան:
(ե) "Շրջակա միջավայրի պաշտպանության միջոցներ" նշանակում է V գլխի հավելվածներ 1-ում և 4-ում ամրագրված սկզբունքներ և պահանջներ (այնպես ինչպես ընդունելի է) ԱՔՀհամար:
(զ) “Արտոնյալ պայմաններ”/բազմատրանշտրանշ նշանակում է Ներդրումային Ծրագրի նախագծերը ֆինանսավորելու նպատակով, ԱԶԲ կողմից Վարկառուին տրվող բազմատրրանշային ֆինանսավորող արտոնյալ պայմաններ:
(է) “ՇՖՀ,, նշանակում է 2011թ. մարտի 24-ին ԱԶԲ և Վարկառուի միջև կնքված արտոնյալ պայմաններ ներառող Շրջանակի Ֆինանսավորման Համաձայնագիր:
(ը),,ապրանքներ,, նշանակում է վարկի գումարների հաշվին ֆինանսավորվող սարքավորումներ և նյութեր, այդ թվում նաև հավերյալ ծառայություններ, ինչպես օրինակ, տրանսպորտային փոխադրումներ, ապահովագրություն, տեղադրումներ, հանձնարարություններ, վերապատրաստում և նախնական պահպանություն, սակայն այն չի ներառում խորհրդատվական ծառայությունները,
(թ) “Շրջակա միջավայրի նախնական Քննություն,, կամ ՇՄՆՔ նշանակում է Ենթածրագրի համար արվող շրջակա միջավայրի նախնական քննություն՝ ցանկացած փոփոխության ներառմամբ, որը պատրաստվել ու ներկայացվել է Վարկառուի կողմից համաձայն ՇՄԳՍՇպահանջների, և որոնք հաստատվելեն ԱԶԲ կողմից:
(ժ) “Ներդրումային Ծրագիր,, նշանակում է Քաղաքային Կայուն զարգացման ներդրումային ծրագիրը,,
(ի) ,,Ոչ կամավոր վերաբնակեցման անվտանգության երաշխիքներ" նշանակում է V գլխի հավելվածներ 2-ում և 4-ում ամրագրված սկզբունքներ և պահանջներ (այնպես ինչպես ընդունելի է) ԱՔՀ համար:
(լ) “Վարկային հատկացումների Ձեռնարկ,, նշանակում է ԱԶԲ վարկերի հատկացման 2015թ. ձեռնարկը (որը փոփոխվում է ժամանակ առ ժամանակ)
(խ) «ԿՎՁ» նշանակում է կառույցի վարչարարության ձեռնարկ նախատեսված ներդրումային ծրագրի համար, համաձայնեցված՝ ԱԶԲ-ի և Վարկառուի միջև 2015թ. հուլիսի 9-ին, որը ժամանակ առ ժամանակ վերանայվել է Վարկառուի և ԱԶԲ-ի վարչարարության համապատասխան ընթացակարգերի համաձայն՝ ծրագրի շրջանակներում կիրառելու նպատակով
(ծ) «ՊՖՀ» նշանակում է պարբերական ֆինանսավորման հայտ, որը ներկայացվել կամ ենթակա է ներկայացման Վարկառուի կողմից Կառույցի յուրաքանչյուր տրանշի նպատակով և սույն Վարկային պայմանագրի իմաստով նշանակում է պարբերական ֆինանսավորման հայտ, ամսաթիվը՝ 14 ապրիլի, 2015թ.,
(կ) ,,Գնումների ուղեցույցներ,, նշանակում է ԱԶԲ-ի գնումների ուղեցույցները (2015թ., որը ժամանակ առ ժամանակ վերանայվել է
(հ) «գնումների պլան» նշանակում է Ծրագրի գնումնեի պլանը, 2015թ. հուլիսի 9-ը ամսաթվով, որը համաձայնեցվել է ԱԶԲ-ի և Վարկառուի միջև, որը ժամանակ առ ժամանակ վերանայվել է գնումների և խորհրդատվական ուղեցույցների, ինչպես նաև և ԱԶԲ-ի հետ համաձայնեցրած այլ պայմանավորվածությունների համաձայն,
(ձ) “Նախագծային կառույցներ” նշանակում է Նախագծի շրջանակներում կառուցվող, գործող կամ տրամադրվող կառույցները:
(ղ) ‹‹Ճանապարհների և քաղաքային տրանսպորտի պահպանման համար պահանջվող բյուջեի ավելացում›› նշանակում է այն գումարը, որը հավասար է 2016-2019թթ. ժամանակահատվածում ամեն տարի Երևան քաղաքի ճանապարհների և քաղաքային տրանսպորտի պահպանման համար հատկացված բյուջեում ավելացված ընդհանուր գումարին, եթե այդ բյուջեն ամեն տարի ավելացել է տարեկան 3%-ով, գնաճի փոխհատուցումից հետո:
(ճ) "Վերաբնակեցման Շրջանակ,, կամ “ՎՇ”նշանակում է Ներդրումային Ծրագրի համար վերաբնակեցման շրջանակը, ցանկացած փոփոխության ներառմամբ, որոնք համաձայնեցվել են Վարկառուի և ԱԶԲ միջև ՇՎՀդրույթներին համապատասխան:
(մ) "Վերաբնակեցման Պլան" կամ “ՎՊ” նշանակում է Ենթածրագրի համար արվող վերաբնակեցման պլանը ցանկացած փոփոխության ներառմամբ, որը պատրաստվել ու ներկայացվել է Վարկառուի կողմից ըստ ՎՇ պահանջների, որը հաստատել է ԱԶԲ–ն:
(յ) "Անվտանգության Միջոցների Մոնիտորինգային Զեկույց" նշանակում է յուրաքանչյուր զեկույց, որը պատրաստվել ու Վարկառուի կողմից ԱԶԲ է ներկայացվել, ինչը նկարագրում է աշխատանքների կատարումն ու առաջխաղացումը, համաձայն ՇՄԿՊ-ի և ՎՊ ցանկացած ուղղիչ կամ կանխարգելիչ գործողության ներառմամբ:
(ն) "Անվտանգության Քաղաքականության հայցեկարգ, կամ ԱՔՀնշանակում է ԱԶԲ-ի Անվտանգության Քաղաքականության հայցեկարգը (2009)
(շ) “Ենթածրագիր,, նշանակում է այս Վարկային Պայմանագրի, Աղուսյակ 1-ում նշված Քաղաքային Տրանսպորտի Ինֆրոհամակարգի Բաղադրիչի մեջ մտնող ցանկացած ենթածրագրերից մեկը:
(ո) “Տրանսպորտի և երթևեկության մոդել” նշանակում է Երևանի համար քաղաքային տրանսպորտի և երթևեկության կայուն մոդել, ինչն ավելի մանրամասն է նկարագրված ԿՎՁում:
(չ) «աշխատանքներ» նշանակում է շինարարական կամ հասարակական աշխատանքները, որոնք պետք է ֆինանսավորվեն վարկային միջոցներից, ներառելով նաև ծառայություններ, ինչպես օրինակ հողափորումները կամ քարտեղագրումը և ծրագրի հետ առնչվող ծառայությունները, որոնք տրամադրվում են աշխատանքների լիարժեք ավարտման պայմանագրի շրջանակներում, որոնց մեջ սակայն խորհրդատվական ծառայությունները չեն ներառվում:
(պ) “ԵԾԻԳ” նշանակում է ԿՎՁ-ի համաձայն Երևանի կողմից հիմնած Ծրագրերի Իրականացման Գերատեսչություն, և
(ջ) “Երևան” նշանակում է Երևանի Քաղաքապետարան կամ, ԱԶԲ համար ընդունելի ցանկացած իրավահաջորդ, ով պատասխանատու է Նախագծի իրականացման համար:
Հոդված II
Վարկը
Մաս 2.01. (ա) ԱԶԲ-ն համաձայն է Վարկառուին տրամադրել վարկ ԱԶԲ-ի ընթացիկ կապիտալ ռեսուրսներից հարյուր տասներկու միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար($112,970,000) դոլարի չափով: Նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել աժույթի տատանմամբ պայմանավորված սույն Վարկային պայմանագրի 2.06 մասում նախատեսված կարգով:
բ) Վարկի մայր գումարի վերադարձման ժամկետը 7 տարի է: Այն ունի նաև վարկի արտոնյալ ժամանակահատված սույն ենթակետի «գ»-մասում սահմանված կարգով:
գ) Պարբերություն «գ»-ում օգտագործված արտոնյալ ժամանակահատվածը այսուհետ նշանակում է մայր գումարի առաջին վերադարձման ժամկետին նախորդող ժամանակահատվածը՝ սույն Վարկային պայմանագրի ժամանակացույց 2-ում տեղ գտած մարման ժամանակացույցի համաձայն:
Մաս 2.02. Վարկառուն ժամանակ առ ժամանակ ԱԶԲ-ին վճարելու է տոկոսներ օգտագործված և դեռևս չվճարված վարկի մայր գումարի դիմաց յուրաքանչյուր տոկոսագումարի ժամանակահատվածի համար ա) LIBՕR-ին համարժեք տոկոսագումարով և բ) 0.60% ինչպես նախատեսված է Վարկային կանոնների 3.02 մասով, հանած 0.10% փոխառությունը, ինչպես նախատեսված է Վարկային կանոնների 3.03 մասով: (գ) ռիսկի դիմաց պարգևավճար 0.20% չափով, ինչպես որ սահմանված է Վարկային կանոնների 3.03 մասով:
Մաս 2.03. Սկսած սույն Վարկային պայմանագրի ժամկետի 60-րդ օրվանից, Վարկառուն տարեկան կտրվածքով վճարելու է պարտավորագին 0.15%-ի չափով: Նման գումարը հաշվարկվելու է վարկի ամբողջական գումարի մասով (չհաշված ժամանակ առ ժամանակ նվազեցվող գումարները):
Մաս 2.04. Վարկի տոկոսագումարը և այլ վճարումները կկատարվեն են տարեկան 2 անգամ, յուրաքանչյուր տարի մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին:
Մաս 2.05. Վարկառուն պարտավոր է վարկային հաշվից ստացված վարկի մայր գումարը հետ վերադարնել սույն Վարկային պայմանագրի Ժամանակացույց 2-ում նախատեսված դրույթների համաձայն:
Մաս 2.06. ա) Պարտքի կառավարումը դյուրին դարձնելու նպատակով, Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել վարկի հետևյալ պայմաններում փոփոխություն կատարելու խնդրանքով՝
(i) Վարկի մայր գումարի արժույթի փոփոխություն, ինչպես ստացված և չծախսված, այնպես էլ չստացված, նրա որևէ մասի կամ ամբողջականփոփոխումը հաստատված արժույթի:
(ii) Վարկի մայր գումարի, ինչպես ստացված, այնպես էլ չծախսված մասի, նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի հիմքի փոխարինումը լողացող կուրսից ֆիքսված կուրս կամ հակառակը, և
(iii) Վարկի մայր գումարի, ինչպես ստացված, այնպես էլ չծախսված մասի լողացող տոկոսագումարի նկատմամբ սահմանային դրույքի սահմանումը՝ նման լողացող դրույքի նկատմամբ տոկոսագումարի դրույքի սահմանային չափը հաստատելու կամ տոկոսագումարի առավելագույն չափը սահմանելու միջոցով:
բ/ Սույն ենթակետի«ա»-պարբերություն համաձայն փոփոխությունների առաջարկ ստանալու դեպքում ԱԶԲ-ն այն կհամարի ընդունելի և այդպիսով կդիտի այն որպես «Փոխարկում» Վարկային կանոնների 2.02(6) մասում սահմանված կարգով՝ նման առաջարկին ընթացք կտալով Վարկային կանոնների V-րդ հոդվածի դրույթների համաձայն և Փոխարկման ուղեցույցերով սահմանված կարգով:
Հոդված III
Վարկային միջոցների օգտագործումը
Մաս 3.01. Վարկառուն պարտավորվում է վարկային միջոցները հասանելի դարձնել Երևանի համար ԱԶԲ-ն գոհացնող պայմաններով, ինչը կհանգեցնի նրան, որ Երևանը կօգտագործի նման միջոցները Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով՝ սույն Վարկային պայմանագրում և Ծրագրի համաձայնագրում սահմանված դրույթներին համաձայն:
Մաս 3.02. Վարկային միջոցները հատկացվելու և ստացվելու են սույն Վարկային պայմանագրի Ժամանակացույց 3-ում նախատեսված դրույթներով սահմանված կարգով: Նշված ժամանակացույցը ժամանակ առ ժամանակ վերանայվելու է ԱԶԲ-ի և Վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ:
Մաս 3.03. ԱԶԲ-ի կողմից այլ որոշում չկայացնելու դեպքում, Վարկային պայմանագրի Ժամանակացույց 4-ում նախատեսված դրույթներով սահմանված կարգով Վարկառուն վարկի միջոցներով կգնի նախատեսված պարագաները: ԱԶԲ-ն կարող է հրաժարվել ֆինանսավորել որևէ պայմանագիր, որըչի համաձայնեցվել ԱԶԲ-ի և Վարկառուի միջև կնքված ընթացակարգերով կամ երբ պայմանագրի պայմանները չեն գոհացնում ԱԶԲ-ին:
Մաս 3.04. ԱԶԲ-ի կողմից այլ որոշում չկայացվելու դեպքում, Վարկառուն պարագաների գնումը կֆինանսավորի վարկի միջոցներով, որոնք սակայն կօգտագործվեն բացառապես Ծրագրի իրականացման նպատակով:
Մաս 3.05.Վարկային կանոնների Մաս 9.02-ում նախատեսված նպատակներով վարկային հաշվից վարկերի մարման վերջնաժամկետն է 2020թ. մարտի 30-ը, կամ այն ժամկետը, որի շուրջ ԱԶԲ-ն և Վարկառուն ժամանակ առ ժամանակ ձեռք կբերեն համաձայնություն:
Հոդված IV
Հատուկ պայմաններ
Մաս 4.01. (ա) Վարկառուն պարտավոր է ապահովել Ծրագրի իրականացումը բարձր պատասխանատվությամբ և արդյունավետությամբ և տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի և զարգացման ընդունելի գործընթացներին համապատասխան:
(բ) Ծրագիրը և նրա գործառույթներն իրականացնելիս Վարկառուն կատարելու կամ ապահովելու է սույն Վարկային պայմանագրի Ժամանակացույց 5-ում նախատեսված պարտականությունների կատարումը:
Մաս 4.02.Ծրագիրն իրականացնելու նպատակով, վարկային միջոցներից զատ, Վարկառուն ապահովելու է կառույցների, ծառայությունների, հողի և այլ ռեսուրսների առկայությունը՝ ԱԶԲ-ի համար ընդունելի պայմաններով:
Մաս 4.03 Ծրագրի հսկողության նպատակով, Վարկառուն կապահովի ԱԶԲ ներկայացուտչությունը ապրանքներում և աշխատանքներում, ինչպես նաև այլ համանման թղթաբանության և գրառումների մեջ:
Մաս 4.04. Ծրագրի ֆինանսական հաշվետվության մասին աուդիտորների կարծիքըստանալուց հետո, ԱԶԲ-ը 30 օրվա ընթացքում կհրապարակի աուդիտ անցած տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ դրանք տեղադրելով իր կայքում:
Մաս 4.05 Վարկառուն կձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները օգնելու Երևանին Ծրագրի Համաձայնագրով իր պարտականությունները կատարելու համար՝ թույլ չտալով ցանկացած քայլի կատարում, որը կարող է խոչընդոտել նման պարտականությունների կատարմանը:.
Հոդված V
Արդյունավետությունը
Սույն Վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 90 օր հետո եկող ամսաթիվը սահմանվում է այս Վարկային պայմանագրի արդյունավետության համար, Վարկային կանոնների 10.04 մասում նշված նպատակներով:
Հոդված VI
Իրավասությունների փոխանցում
Մաս 6.01 Սույնով Վարկառուն հայտարարում է Երևանը որպես իր լիազորված մարմին, որպեսզի նա իր անունից ձեռնարկի ցանկացած գործողություն և ձեռքբերի համաձայնություն, որոնք պահանջվում կամ թույլատրվում են Վարկային համաձայնագրի 3.02, 3.03 3.05 և Վարկային կանոնների 6.01, 6.02, 6.03 և 6.04 կետերով:
Մաս 6.02. Երևանի կողմից Վարկառուի հետ կապված և ձեռնարկված ցանկացած գործողություն, կամ ձեռքբերված համաձայնություն ունի հավասարազոր ուժ և ազդեցություն ինչպես Վարկառուինը, այնպես ինչպես որ նշված է սույն վարկային համաձայնագրի 6.01 կետում:
Մաս 6.03. Սույն վարկային պայմանգրի 6.01 կետով ամրագրված, Երևանը՝ լիազորված մարմին հայտարարելու դրույթը, կարող է չեղյալ համարվել կամ փոփոխվել Վարկառուի և ԱԶԲ համաձայնագրով:
Հոդված VII
Այլ պայմաններ
Մաս 7.01. Վարկառուի ֆինանսների նախարարը հանդես է գալու որպես Վարկառուի ներկայացուցիչ Վարկային կանոնների Մաս 12.02-ի նպատակներով:
Մաս 7.02. Հետևյալ հասցեները ներկայացված են Վարկային կանոնների 12.01 մասի նպատակներով.
Վարկառուի համար
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ, ք. Երևան 0011, Մելիք-Ադամյան փողոց 1
Հեռախոս/Ֆաքս ՝ (374 11) 800132
ԱԶԲ-ի համար
Ասիական Զարգացման Բանկ
6 ԱԶԲ պողոտա
քաղաք Մանդալույոնգ
1550 մետրո Մանիլա, Ֆիլիպիններ
Հեռախոս / ֆաքս՝ (632) 636 – 2444; (632) 636-2484
Ի վկայություն սույնի, կողմերը՝ գործելով իրենց լիազոր ներկայացուցիչների անունից, ստորագրել են սույն Վարկային պայմանագիրը վերը նշված օրվա դրությամբ և այն փոխանցվելու է ԱԶԲ-ի գլխամասային գրասենյակ:
Հայաստանի Հանրապետություն
-----------------------------------------
(անունը և պաշտոնը)
Ասիական Զարգացման բանկ
-----------------------------------------
(անունը և պաշտոնը)
Ժամանակացույց 1
Ծրագրի նկարագիրը
1. Ներդրումային ծրագրի նպատակն է բարելավել Վարկառուի քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները տանելով դեպի ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայությունների:
2. Որպես Ներդրումային Ծրագրի մաս, Ծրագիրն նպատակ ունի (ապահովել արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ)
3. Ծրագիրը կազմված է՝
[Քաղաքային տրոնսպորտի ենթակառուցվածքի բաղադրիչից]
(ա) [Արգավանդ Շիրակ ճանապարհի կառուցում];
(բ) [Բաբաջանյան-Աշտարակ մայրուղու կառուցում];
(գ) [Դավիթաշեն-Աշտարակ մայրուղու կառուցում, ներառյալ երկու գծային ճանապարհներ];
[Կառույցի բաղադրիչ]
(դ) [Տրանսպորտի և երթևեկության մոդելի գործարկում];
(ե) [Տրանսպորտի և երթևեկվող մոդելի վերաբերյալ Երևանի տրանսպորտի բաժնի անձնակազմի և տրանսպորտի համար պատասխանատու մարմնի աշխատակազմի վերապատրաստում, (վերապատրաստումն անցած անձնակազմի գոնե 25% պետք է կանայք լինեն)];
(զ) [Երևանի տրանսպորտի բաժնի անձնակազմի և տրանսպորտի համար պատասխանատու մարմնի անձնակազմի վերապատրաստում, տրանսպորտային գույքի ղեկավարման վերաբերյալ]:
[Ծրագրի իրականացման բաղադրիչ]
(է) [Ծրագրի կատարման վերահսկողությաւն];
(ը) [ԵԾԻԳհավելյալ անձնակազմի աշխատանքի ընդունումն ու վերապատրաստումը, (աշխատանքի ընդունված և վերապատրաստումն անցած անձանց գոնե 25% պետք է լինեն կանայք)];
(թ) [Ծրագրի իրականացման համար հիմնական տվյալների առանձին մշակում, ըստ սեռային հիմքի]; և
(ժ) [Ներդրումային Ծրագրի տրանշ 3-ով ֆինանսավորվող Ծրագրերի և ենթածրագրերի նախապատրաստում],
Որն ավելի մանրամասն է ներկայացված ՊՖՀ-ում:
4. Ակնկալվում է որ Ծրագիրը կավարտվի մինչև 2019թ.սեպտեմբերի 30:
Ժամանակացույց - 2
Վճարումների ժամանակացույց
(Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 2)
1. Սույնժամանակացույցը նախատեսում է վարկի մայր գումարի վճարման ամսաթվերը և վարկի ամբողջական մայր գումարի դիմաց վճարվող տոկոսագումարները, որոնք պետք է վճարվեն մայր գումարի վճարման օրվա դրությամբ (վճարման բաժինները): Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկի միջոցներն ամբողջությամբ ստացած լինելու դեպքում, վարկի մայր գումարի վերադարձման համար նախատեսված ամսաթվի դրությամբ յուրաքանչյուր Վարկառուի կողմից վերադարձվող վարկի մայր գումարը սահմանվում է ԱԶԲ-ի կողմից ա) բազմապատկելով վարկի ընդհանուր մայր գումարը, որը ստացվել և չի վերադարձվել մայր գումարի վերադարձման օրվա դրությամբ, բ) մայր գումարի վերադարձման օրվա դրությամբ վճարման մասի գումարով: Վերադարձման գումարն ըստ անհրաժեշտության կարող է փոփոխվել սույն Ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նախատեսված գումարների չափով նվազեցնելու դեպքում, որի նկատմամբ կիրառվում է արժույթի փոխանակումը:
Վճարման ամսաթիվը |
Վճարման ենթակա գումարը (տոկոսներով արտահայտված) |
15 նոյեմբերի 2030 |
7.142857 |
15 մայիսի 2031 |
7.142857 |
15 նոյեմբերի 2031 |
7.142857 |
15 մայիսի 2032 |
7.142857 |
15 նոյեմբերի 2032 |
7.142857 |
15 մայիսի 2033 |
7.142857 |
15 նոյեմբերի 2033 |
7.142857 |
15 մայիսի 2034 |
7.142857 |
15 նոյեմբերի 2034 |
7.142857 |
15 մայիսի 2035 |
7.142857 |
15 նոյեմբերի 2035 |
7.142857 |
15 մայիսի 2036 |
7.142857 |
15 նոյեմբերի 2036 |
7.142857 |
15 մայիսի 2037 |
7.142859 |
Ընդամենը |
100.000000% |
2. Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկի ամբողջ գումարը չստանալու դեպքում, վարկի մայր գումարի վճարման օրվա դրությամբ Վարկառուի կողմից վճարվող/վերադարձվող վարկի մայր գումարի չափը սահմանվում է հետևյալ կերպ.
ա) Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկային միջոցների ստացման չափով Վարկառուն վերադարձնում է տվյալ օրվա դրությամբ ստացված և չվճարված գումարը՝ սույն Ժամանակացույցի 1-ին պարբերությունում նախատեսված կարգով:
բ) Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվանից հետո գումարներ ստանալու դեպքում գումարները վերադարձվում են գումարի ստացմանը հաջորդող առաջին վճարման օրվա դրությամբ: Վճարման ենթակա գումարի չափը սահմանում է ԱԶԲ-ն՝ բազմապատկելով նման կերպ յուրաքանչյուր ստացված գումարը կոտորակով, որի համարիչը սույն Ժամանակացույցի 1-ին պարբերությամբ նախատեսված մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ նախնական վճարման մասնաբաժինն է (նախնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը՝ մայր գումարի վճարման օրվա դրությամբ նախնական վճարման մնացած մասնաբաժինը, որը ենթակա է վճարման տվյալ օրվա դրությամբ կամ դրանից հետո: Վճարման ենթակա գումարներն ըստ անհրաժեշտության կարող են փոփոխվել սույն Ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նախատեսված գումարների չափով նվազեցնելու դեպքում, որի նկատմամբ կիրառվում է արժույթի փոխանակումը:
3. Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվան նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում գումարների ստացման դեպքում, Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վերադարձվող մայր գումարի հաշվարկները կատարվում են ընդունելով, որ գումարը ստացվել և ենթակա է վերադարձման գումարի ստացմանը հաջորդող Վարկի մայր գումարի երկրորդ վճարման օրվա դրությամբ:
4. Առանց անտեսելու սույն Ժամանակացույցի 1-ին և 2-րդ պարբերություններում նախատեսված դրույթները, վարկի մայր գումարի ստացված ամբողջ գումարը կամ դրա մի մասը հաստատված արժույթի փոխանակելու դեպքում, նման հաստատված արժույթով փոխանակված գումարի չափը, որը ենթակա է վճարման Վարկի մայր գումարի վճարման օրվա դրությամբ, սահմանվում է ԱԶԲ-ի կողմից նախքան փոխանակման ենթարկված գումարը բազմապատկելով (i) փոխանակման կուրսի վրա, որն արտահայտում է ԱԶԲ-ի կողմից փոխանակման նպատակով արժույթի հեջի գործարքի շրջանակներում վճարված ամբողջ մայր գումարին, կամ (ii) ԱԶԲ-ն գումարը սահմանում է Փոխանակման ուղենիշներով նախատեսված փոխանակման կուրսի մասին բաժնի համաձայն:
5. Եթե վարկի մայր գումարի ստացված և չվճարված մասը ժամանակ առ ժամանակ արտահայտվել է մեկից ավել վարկային արժույթներով, ապա սույն Ժամանակացույցի դրույթները կիրառվում են վարկի գումարի յուրաքանչյուր արժույթի դեպքում առանձին-առանձին յուրաքանչյուր արժույթի դեպքում առանձին վճարման աղյուսակ ստանալու նպատակով:
Ժամանակացույց 3
Վարկային միջոցների հատկացումը և ստացումը
Ընդհանուր
1. Սույն Ժամանակացույցին կից ներկայացված աղյուսակը նախատեսում է սույն Վարկային պայմագրերի միջոցներով ֆինանսավորվող պարագաների կատեգորիաները և նման յուրաքանչյուր կատեգորիայի համար հատկացվող գումարը (Աղյուսակ): Սույն Ժամանակացույցում «կատեգորիային» կամ «կատեգորիաներին» կատարված հղումները վերաբերում են Աղյուսակի կատեգորիային կամ կատեգորիաներին:
ԱԶԲ ֆինանսավորման տոկոսագումարները
2. Բացառությամբ, եթե ԱԶԲ-ն որոշում ընդունի այլնի մասին, ծախսի յուրաքանչյուր պարագան ֆինանսավորվելու է վարկային միջոցների հաշվին Ժամանակացույցում նախատեսված տոկոսագումարների հիման վրա:
Վերաբնակեցման ծախսերը
3. Կատեգորիա [4] ին հատկացվելիք գումարը Ծրագրի հետ կապված վերաբնակեցման ծախսերն հոգալու համար է և չի ֆինանսավորի որևէ ծախս, որն ուղղված կլինի Ծրագրի համար հողատարածքի ձեռքբերման նպատակով, ինչպես նաև համանման այլ հարկեր և պարտականություններ, որոնք Վարկառուի մասն են կազմում:
Տոկոսագումար և պարտավորագին
4. Կատեգորիա6-ի համար նախատեսված գումարը նախատեսված է Ծրագրի իրականացման ժամանակահատվածում վարկի տոկոսագումարը և պարտավորագինը վճարելու համար: ԱԶԲ-ն իրավասու է վերցնել վարկի հաշվից և Վարկառուի փոխարեն ինքն իրեն վճարել սահմանված ժամանակահատվածներում վճարման ենթակա տոկոսագումարները և պարտավորագինը:
5. Վերաբաշխում
1. Առանց անտեսելու Աղյուսակում նախատեսված վարկային միջոցների հատկացումը և տոկոսագումարների ստացումը,
ա) Եթե որևէ կատեգորիայի համար հատկացված վարկային միջոցները չեն բավարարում տվյալ կատեգորիայի համաձայնեցված բոլոր ծախսերը ֆինանսավորելու համար, ապա ԱԶԲ-ն կարող է, Վարկառուին ծանուցելու միջոցով, (i) վարկային միջոցներից այլ կատեգորիաների ֆինանսավորման համար նախատեսված գումարները վերաբաշխել նշված կատեգորիային պակասող գումարի չափով: Նման վերահատկացում կարող է կատարվել, եթե ԱԶԲ-ի կարծիքով նման գումարն անհրաժեշտ չէ այլ կատեգորիայի համար, և (ii) եթե վերաբաշխումը ամբողջովին չի կարող ֆինանսավորել պակասող գումարը, ապա պետք է նվազեցնել տվյալ ծախսի համար նախատեսված ստացվող գումարի չափը, որպեսզի տվյալ կատեգորիայի հետագա ստացումները շարունակվեն մինչև դրանով նախատեսված բոլոր ծախսերի ֆինանսավորումը և
(բ) Եթե որևէ կատեգորիայի համար հատկացված գումարն ավելի մեծ է տվյալ կատեգորիայով նախատեսված և համաձայնեցված ծախսերից, ապա Վարկառուին համապատասխան ծանուցում ներկայացնելով ԱԶԲ-ն կարող է վերաբաշխել տվյալ կատեգորիայի հավելյալ գումարները:
Վճարումների ընթացակարգեր
6. Բացառությամբ այն դեպքի, երբ ԱԶԲ-ն այլ որոշում ընդունի, վարկային միջոցները հատկացվում են վարկային հատկացումների ձեռնարկի համաձայն:
Ժամանակացույց 3 կցորդը
ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ և ՍՏԱՑՄԱՆ ԱՂՈՒՍՅԱԿ | ||||
հ/հ |
պարագա |
ԱԶԲ ֆինանսավորման համար նախատեսված ընդհանուր գումար(&)Կատեգորիա |
Դուրս բերվող գումարի չափը և վարկային հաշվից գումարների ստացման հիմքը | |
1 |
Հասարակական աշխատանքներ |
65,570,000 |
Պահանջվող ծախսի ընդամենը 100% -ը* | |
2 |
ապրանքներ |
50,000 |
Պահանջվող ծախսի ընդամենը 100% -ը* | |
3 |
Խորհրդատվական ծառայություններ |
12,620,000 |
Պահանջվող ծախսի ընդամենը 100% -ը* | |
4 |
Վերաբնակեցում |
13,880,000 |
Պահանջվող ծախսի ընդամենը 100% -ը** | |
5 |
Չհատկացված |
16,870,000 | ||
6 |
Տոկոսագումար և պարտավորագին |
4,000,000 |
Ստացման ենթակա գումարի 100% | |
Ընդամենը |
112,970,000 | |||
* Բացառությամբ Վարկառուի երկրում կիրառվող հարկերի և տուրքերի:
**Բացառությամբ հողի ձեռքբերման ծախսերի, և Վարկառուի երկրում կիրառվող հարկերի և տուրքերի:
Ժամանակացույց 4
Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում
Ընդհանուր
1. Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնումները ենթակա են կառավարման համապատասխանաբար գնումների և խորհրդատվական ծառայությունների մասին ուղեցույցերով:
2. Սույն Վարկային պայմանագրում գործածված, սակայն չսահմանված եզրույթներն օգտագործված են գնումների և խորհրդատվական ծառայությունների մասին ուղեցույցերով նախատեսված իմաստներով:
Ապրանքների և աշխատանքների գնումներ
3. Բացառությամբ այն դեպքի, երբ ԱԶԲ-ն ընդունի այլ որոշում, ապրանքները և աշխատանքները գնվելու են միայն ստորև նախատեսված գնումների մեթոդի համաձայն.
ա) Միջազգային մրցակցային մրցույթ:
բ) Գնումներ
4. Ի թիվս այլոց, գնումների մեթոդը ենթակա է լինելու Գնումների պլանում նախատեսված մանրամասն կարգավորումներին և սահմանային արժեքին: Վարկառուն կարող է փոփոխել գնումների մեթոդը կամ սահմանային արժեքը միայն ԱԶԲ-ի հետ նախնական համաձայնություն ձեռք բերելու պարագայում: Ավելին, նման փոփոխությունները պետք է նախատեսվեն Գնումների պլանի վերանայված տարբերակում:
Պայմանագիրը շնորհելու պայմանը
5. Վարկառուն չի շնորհի է աշխատանքների կատարման պայմանագիր, որը ներառում է շրջակա միջավայրի վրա ազդեցություն մինչև Երևանը՝
(ա) նման ենթածրագրի համար չգրանցի ՇՄԳՍՇ-ի համանման պայմանները Աշխատանքների պայմանագրի մեջ, և
(բ) միայն սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 1-ի 3(ա) կետում նկարագրված՝ Արգավանդի ենթածրագրի համար՝ Վարկառուի երկրի Բնապահպանության նախարարությունից նման ենթածրագրի համար ՇՄՆՔ վերջնական հաստատումը չստանա:
6. Վարկառուն չի շնորհի աշխատանքների կատարման պայմանագիր, որը ներառում է ոչ կամավոր վերաբնակեցման ազդեցություն մինչև Վառկառուն չպատրաստի ու ԱԶԲ չներկայացնի նման ենթածրագրի համար վերջնական ՎՊ-ն, այդ ենթածրագրի մանրամասն նկարագրով և չստանա ՎՊ-ի վերաբերյալ ԱԶԲ-ի թույլտվությունը:
Խորհրդատվական ծառայություններ
7. ԱԶԲ կողմից այլ որոշում չընդունելու դեպքում, և բացառությամբ ստորև նախատեսված պարբերությունում նախատեսված դեպքի,Վարկառուն պետք է ապահովի, որ խորհրդատվական ծառայություններներառելու դեպքում, Երևանը կիրառում է որակի և արժեքի/գնի վրա հիմնված ընտրություն:
8. Վարկառուն ապահովում է, որ Գնումների պլանում նախատեսված ընթացակարգերի համաձայն, Երևանը համաձայն և, ի թիվս այլոց, կիրառելու է՝
ա) Նվազագույն գնի վրա հիմնված ընտրություն արտաքին աուդիտորներ ներգրավելու պարագայում
բ) մոնիտորինգային անկախ գործակալության ծառայությունների համար,խորհրդատուների ընտրություն՝ որակավորման կտրվածքով
9. Վարկառուն ապահովում է, որ տեխնիկական աուդիտորական ծառայությունների համար Երևանը վարձի անհատ խորհրդատուների, խորհրդատվական կարճաժամկետ ծառայություններ, հասարակության իրազեկման և կոմպետենտ ծառայություններ, ինչպես նաև ԵԾԻԳ ծառայություններ, համաձայն ԱԶԲ անհատ խորհրդատուններ վարձելու մասին ընթացակարգի:
Արտադրական կամ մտավոր սեփականության իրավունք
10. (ա) Վարկառուն ապահովելու է, որ գնվող բոլոր ապրանքները և աշխատանքները (այդ թվում, առանց սահմանափակումների համակարգչային սարքավորումներ, համակարգչային ծրագրեր և համակարգեր, լինեն դրանք առանձին գնված կամ ներառված այլ գնված ապրանքների մեջ) չխախտեն կամ չվնասեն արդյունաբերական սեփականության կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջները:
(բ) Վարկառուն ապահովելու է, որ ապրանքների և աշխատանքների գնումների բոլոր պայմանագրերը նախատեսեն համապատասխան ներկայացուցչություններ, երաշխիքներ և, ըստ անհրաժեշտության, միջնորդություններ կապալառուներից և մատակարարներից սույն պարբերության «ա» ենթապարբերությունում նախատեսվածի մասով:
11. Վարկառուն ապահովելու է, որ ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող խորհրդատուների հետ կնքվող բոլոր պայմանագրերը նախատեսեն համապատասխան ներկայացուցչություններ, երաշխիքներ և, ըստ անհրաժեշտության, միջնորդություններ խորհրդատուներից՝ երաշխավորելու, որ տրամադրվող խորհրդատվական ծառայությունները չխախտեն կամ չվնասեն արդյունաբերական սեփականության կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջները:
ԱԶԲ-ի կողմից գնումների որոշումների վերանայումը
13. Ապրանքների և Աշխատանքների պայմանագրի առկայության դեպքում, որը ենթակա է ԱԶԳ նախնական վերանայմանը, պայմանագրի պայմանների ցանկացած փոփոխության դեպքում, Վարկառուն պարատավոր է ստանալ ԱԶԲ նախնական հաստատումը, ներառյալ՝
(ա)Պայամանագրի սահմանված ժամկետը 1 կամ ավել ամիսներով երակարաձգելու խնդրանքը, որն էլ հավանական է, որ կհանգեցնի երկարաձգում վարկը մարելու ամսաթվում, և
(բ) ավելի քան 5% աճ օրիգինալ գնում, (կասկածներց խուսափելու նպատակով, գնի նման աճիդեպքում, հաշվի են առնվելու նման պայմանագրի ցանկացած նախկին փոփոխություն):
14. Ապրանքների և Աշխատանքների պայմանագրի առկայության դեպքում, որը ենթակա է ԱԶԳ ավելի ուշ վերանայմանը, ԱԶԲ կդիտարկի պայամանագրի փոփոխություններն ու կպատասխանի Վարկառուին հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան պահանջվող փաստաթուղթն ստանալուց 1 ամիս հետո:
15. Հետևելով պայմանագրի փոփոխություններին, Վարկառուն 1 ամսվա ընթացքում ԱԶԲ կտրամադրի պայմանագրի բոլոր երկարաձգումների և փոփոխությունների պատճենները, (ներառյալ փոփոխությունների հրամանները):
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 5
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Իրականացման պայմանավորվածություններ
1. Վարկառուն պետք է ինքն ապահովի, և հոգ տանի այն մասին, որ Երևանը ևս ապահովի այն, որ Ծրագիրն իրականացվել է ԿՎՁ-ում սահմանված գործընթացների համաձայն: ԿՎՁ ցանկացած հետագա փոփոխություն կարող է ուժի մեջ մտնել միայն Վարկառուի և ԱԶԲ-ի կողմից այդ փոփոխությունները համապատասխան ընթացակարգերի միջոցով հաստատելուց հետո: ԿՎՁ-ի և Վարկային համաձայնագրի միջև ցանկացած անհամապատասխանության դեպքում գերակա են համարվում Վարկային համաձայնագրի դրույթները:
Շրջակա միջավայր
2. Վարկառուն պետք է ապահովի, որ յուրաքանչյուր ենթածրագրի նախապատրաստումը, դիզայնը, շինարարությունը, իրականացումը, շահագործումն ու շահագործումից հանելը, պետք է կատարվի համաձայն (ա) շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության հետ կապված բոլոր օրենքներին և պահանջներին համապատասխան (բ) շրջակա միջավայրի պաշտպանության միջոցների (գ) ՇՄԳՍՇ-իև (դ)ՇՄՆՔ-ով և ՇՄԿՊ-ով սահմանված բոլոր պահանջներին համապատասխան և անվտանգության մոնիտորինգային զեկույցով սահմանված ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումների համաձայն
Հողի ձեռքբերում և ոչ կամավոր վերաբնակեցում
3. Վարկառուն պետք է երաշխավորի, որ Աշխատանքներ իրականացնողները ապահովված են հողային և նրա միջով ինչ-որ բան անցկացնելու իրավունքով, այնպես ինչպես պահանջում է այս ենթածրագիրը, ըստ աշխատանքներն իրականացնելու ժամանակացույցի մասին համաձայնեցված պայմանագրի: Հողի ձեռքբերումն ու վերաբնակեցումը պետք է իրականացվեն ըստ (ա)Վարկառուի հողի ձեռքբերմանն ու ոչ կամավոր բնակեցմանն առընչվող բոլոր օրենքներին ու պահանջներին համապատասխան (բ) ոչ կամավոր վերաբնակեցման մասին անվտանգության երաշխիքներով (գ) ՎՇ-ովև (դ) ինչպես նաև ՎՇ-ում տեղ գտած և անվտանգության մոնիտորինգային զեկույցով սահմանված ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումների համաձայն:
4. Առանց սահմանափակելու ոչ կամավոր վերաբնակեցման, ՎՇ-ի կամ ՎՊ մասին դրույթներըՎարկառուն պետք է ինքն ապահովի, և հոգ տանի այն մասին, որ Երևանը ևս ապահովի այն, որ այս ենթածրագրի հետ կապված ոչ մի ֆիզիկական կամ տնտեսական տեղահանում չի իրականացվի, մինչև որ՝
(ա) ՎՊ համապատասխան, տուժած մարդիկ փոխհատուցում չստանան և
(բ) ՎՊ համապատասխան, չստեղծվի ապրուստի միջոցների և ամբողջական եկամուտի վերականգնման ծրագիր
Տեղաբնակներ
5. Վարկառուն պետք է ապահովի, որ որևէ ենթածրագիր ազդեցություն չունի տեղաբնակների վրա ԱԶԲ (2009թ.) անվտանգության Քաղաքականության մասին հաշվետվության կտրվածքով: Նման ազդեցության բացակայության դեպքում, Վարկառուն պետք է ինքը միջոցներ ձեռնարկի, և հոգ տանի այն մասին, որ Երևանը ևս դրանք ձեռնարկի, Վարկառուի օրենքներին ու պահանջներին և ԱԶԲ Անվտանգության Քաղաքականության մասին հաշվետվությանըհամապատասխան:
Մարդկային և ֆինանսական ռեսուրսներ անվտանգության ստանդարտների պահանջներն իրականացնելու համար
6. ՇՄԿՊ-ներն ու ՎՇ-ները ամբողջապես իրականացնելու նպատակով, Վարկառուն կապահովի բյուջետային և մարդկային ռեսուրսների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը:
Անվտանգության հետ կապված դրույթներ մրցառքցային թղթաբանության և աշխատանքների կատարման մասին:
7. Վարկառուն պետք է ապահովի, որ մրցառքցային բոլոր փաստաթղթերը և աշխատանքների մասին պայմանագրերը ներառում են այն դրույթները, որ ստիպում են աշխատանքներն իրականացնողներին՝
(ա) բավարարել սույն ենթածրագրի ՇՄՆՔ, ՇՄԿՊ և ՎՇ դրույթներով սահմանված պահանջները (շինարարության ժամանակ մարդկանց վրա ունեցած ազդեցության կտրվածքով)՝ անվտանգության մոնիտորինգային զեկույցով սահմանված ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումների համաձայն:
(բ) կազմել բյուջեշրջակա միջավայրի և սոցիալական բոլոր հարցերի վերաբերյալ
(գ) Գրավոր ձևով ծանուցել Վարկառուին այն բնապահպանական կամ վերաբնակեցման ռիսկերի վերաբերյալ չնախատեսված ազդեցությունների մասին, որոնք ի հայտ են գալիս շինարարության, աշխատանքների կատարման և նշված ենթածրագրի շահագործման ընթացքում ու հաշվի չեն առնվել ՇՄՆՔ-ովՇՄԿՊ-ով կամ ՎՊ-ով:
(դ) Մինչ նյութերի տեղափոխումն ու շինարարություն սկսելը, համապատասխանաբար գրանցել ճանապարհների, գյուղատնտեսական հողի և ցանկացած այլ ենթակառուցվածքի վիճակը:
(ե) Շինարարությունն ավարտելուց հետո, ամբողջապես վերականգնել անցումները, տեղական այլ ենթակառուցվածքներ ու գյուղատնտեսական հողը գոնե նրանց մինչ-ծրագրային վիճակին:
Անվտանգության մոնիտորինգ և զեկուցում
8. Վարկառուն պետք է ինքն ապահովի, և հոգ տանի այն մասին, որ Երևանը ևս ապահովիհետևյալը
(ա) ԱԶԲ ներկայացնի Անվտանգության Մոնիտորինգի կիսամյական զեկույցներ, անհրաժեշտության դեպքում այդ զեկույցներից համապատասխան տեղեկատվություն տրամադրի Ծրագրից տուժած մարդկանց:
(բ) ԱԶԲ պատշաճ կերպով տեղեկացնել եթե շինարարության, աշխատանքների կատարման և շահագործման ժամանակ ի հայտ են գալիս բնապահպանական և/կամ սոցիալական չնախատեսված ռիսկեր որոնք հաշվի չեն առնվել ՇՄՆՔ-ով, ՇՄԿՊ-ով կամ ՎՊ-ով, դեպքի մանրամասն նկարագրությամբ և առաջարկվող ուղղիչ գործողության պլանով:
(գ) Վարկային Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 ամիս հետո ընտրության կարգով և ԱԶԲ համար ընդունելի տարբերակով, գործում ներառել որակավորված և փորձառու արտերկրի մասնագետներին կամ ոչ պետական կազմակերպությունների որակավորված մասնագետների՝ Ծրագրի մոնիտորինգային գործընթացը ապահովելու և արտերկրի մասնագետների աշխատանքը դյուրին դարձնելու նպատակով:
(դ)ցանկացած խախտման մասին տեղեկանալուց հետո, լինի դա փաստացի թե պոտենցիալ, անմիջապես տեղյակ պահել ՇՄԿՊ և ՎՇ պահանջներին համապատասխան:
Արգելված ներդրումների ցուցակ
9. Վարկառուն պետք է ապահովիայն, որ վարկային ոչ մի միջոց չի կիրառվելու արգելված ներդրումների ցուցակում ներառված որևէ գործողություն ֆինանսավորելու նպատակով, այնպես ինչպես ներկայացված է ԱՔՀ-ի թիվ 5 հավելվածում:
Աշխատանքային ստանդարտներ, Առողջության և անվտանգության պահանջներ
10. Վարկառուն պետք է երաշխավորի, որ ծրագրում ընդգրկված կապալառուները` (i) կիրառեն բոլոր գործող աշխատանքային օրենքները, (ii)ամեն ջանք գործադրեն կանանց և տեղի բնակիչներին` այդ թվում ծրագրի շրջակայքում բնակվող խոցելի խմբերի ներկայացուցիչներին, աշխատանքի վերցնելու ուղղությամբ, (iii) հավասար փոխհատաուցում տրամադրեն կանանց ու տղամարդկանց նմանատիպ աշխատանքներ կատարելու համար, (iv) ծրագրային տեղամասերում ունենան առաջին օգնության, առողջության և սանիտարիայի, կանանց ու տղամարդկանց անձնական հիգենայի պարագաներ, (v) առավելագույնի հասցնեն կանանց վերապատրաստումը և զբաղվածությունը, (vi) որպես շինարարական տեղամասերում և Ծրագրի իրականացման տարածքի համայնքներում իրականացվող առողջության և անվտանգության ծրագրի մաս շինարարության բանվորների համար անցկացնեն տեղեկատվական և կրթական քարոզարշավներ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ և (vii) չօգտագործեն երեխաների աշխատուժը: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող համապատասխան աշխատանքների պայմանագրերը պետք է ներառեն դրույթներ վերոնշյալ հանձնառությունների մասին
11. Վարկառուն խստագույնս վերահսկելու է պարագրաֆ 10-ի պահանջներին համապատասխանելիությունը՝ ԱԶԲ-ին կանոնավոր զեկույցներ ներկայացնելով:
Սեռային հարցեր և զարգացում
12. Վարկառուն պետք է երաշխավորի, որ Ծրագրի իրականացման ընթացքում, պահպանվում են ԱԶԲ (1998թ.) Սեռային հարցերի և զարգացման մասին քաղաքականության սկզբունքները, որի նպատակ ունի բարձրացնել նախագծի օգտակարությունը և ազդեցությունը կանանց վրա: ներառյալ (ա) աշխատանքի հավասար վարձատրություն թե կանանց թե տղամարդկանց համար (բ) խթանել կին աշխատողների աշխատանքային պայմանները (գ) անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել և Ծրագրի տարածքում ապրող կանանց քաջալերել մասնակցելու Ծրագրային գործունեության մշակման և իրականացման գործում: Վարկառուն երաշխավորում է, որ ԿՎՁ տեղ գտած գործողությունների պլանը իրականացվում է ժամանակին, Ծրագրի տևողությանը համապատասխան, որի նպատակով էլ հատկացվում են համապատասխան ռեսուրսներ:
Կոլեգաների աջակցություն
13. Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ ֆոնդավորումն արագ է կատարվում:
14. Վարկառուն ապահովում է ԵԾԻԳ-ի համապատասխան անձնակազմի զինումը, ԱԶԲ ընդունելի տարբերակով:
Կառավարում և հակակոռուպցիոն միջոցառումներ
15. Ծրագրի նպատակներից ելնելով Վարկառուն և Երևանը պետք է հետևեն ա)ԱԶԲ Հակակոռուպցիոն քաղաքականության (1998 և հետագա փոփոխություններ) դրույթներին և համաձայնեն, որ.ԱԶԲ-ին իրավունք է վերապահվում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննել ծրագրի շրջանակներում ծագած ցանկացած մեղադրանք կոռուպցիա ենթադրող, կեղծ, հանցավոր համաձայնություն կամ պարտադրանք պարունակող գործելակերպի մասին որևէ փաստև (բ) լիովին համագործակցել ցանկացած նման հետաքննության հետ և տրամադրել հնարավոր օժանդակություն:
16. Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագրի շրջանակներում ԱԶԲ ֆինանսավորմամբ բոլոր պայմանագրերում ներառված լինեն դրույթներ առ այն, որ ԱԶԲ-ն իրավունք ունի աուդիտի ենթարկել և ստուգել ցանկացած կապալառուի, մատակարարի, խորհրդատուի և այլ ծառայություններ տրամադրողների ծրագրին առնչվում հաշիվներն ու գրառումները:
Գործառնական դրույթներ
17. Վարկառուն երաշխավորում է, որ (i) ենթածրագրերն իրականացվում են ըստ դիզայնի տեխնիկական մասնագրերի և շինարարական նորմերի ինչպես նաև (ii) շինարարությա, որակի և պայմանագրի վերահսկողությունն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան:
18. (ա) Վարկառուն պետք է ապահովի և խթանի Երևանին ապահովել, որպեսզի Ենթածրագրի Ճանապարհները պահպանվեն` համաձայն Վարկառուի և Երևանի կողմից կիրառվող օրենքներով և կարգավորումներով սահմանված չափանիշների, և այս նպատակով, որպեսզի Ենթածրագրի Ճանապարհների իրավիճակի և օգտագործման վերաբերյալ ճշգրիտ տվյալներ հավաքագրվեն, պահպանվեն և կառավարվեն, որպեսզի պարբերաբար իրականացվեն Ենթածրագրի Ճանապարհների ստուգումներ; և որպեսզի ըստ պահանջ իիրականացվի Ենթածրագրի Ճանապարհների կանխարգելիչ սպասարկում և վերանորոգում:
(բ) Վարկառուն պետք է ապահովի և խթանի Երևանին ապահովել, որպեսզի բավարար ֆինանսավորում և ռեսուրսներ հատկացվեն Ենթածրագրի Ճանապարհների պահպանման համար, ինչպես պահանջվում է սույն Վարկային Համաձայնագրով: Վարկառուն պետք է ապահովի և խթանի Երևանին, որպեսզի (i) 2016-2019թթ. ընթացքում ամեն տարի Երևանի ներկայիս ճանապարհային և քաղաքային տրանսպորտի պահպանման բյուջեն ավելանա առնվազն տարեկան 3%-ով, որպեսզի մինչև 2019թ. վերջին այդ ավելացումների ընդհանուր գումարը լինի ոչ պակաս, քան Ճանապարհային և քաղաքային տրանսպորտի պահպանության բյուջեի աճը, և (ii) որպեսզի բացի ճանապարհային և քաղաքային տրանսպորտի պահպանման բյուջեից, բավարար գումար հատկացվի մասնավորապես Ենթածրագրի Ճանապարհների պահպանման համար; և (iii) որպեսզի սույն Վարկային Համաձայնագրի պահանջներին համապատասխանող Ենթածրագրի Ճանապարհների պահպանման ծախսերի համար հատկացումները հիմնված լինեն խելամիտ հաշվարկի վրա, որն ընդունելի կլինի ԱԶԲ-ի համար:
(գ) Տրանսպորտի և Երթևեկության Մոդելի գործառնականացումից անմիջապես հետո, սակայն ամեն դեպքում մինչև 2018-ի ավարտը, Վարկառուն պետք է պատրաստի, հաստատի և ներդնի, կամ հանձնարարի Երևանին պատրաստել, հաստատել և ներդնել Ճանապարհների Պահպանման նախնական Պլանը, որն ի սկզբանե պետք է ընդգրկի Երևանի գլխավոր ճանապարհների ցանցը: Ճանապարհների Պահպանման Պլանը պետք է հիմնված լինի և պետք է բխի Տրանսպորտի և Երևեկության Մոդելից, ինչպես նաև, բացի ամենից, պետք է ներառի այն տարբեր ճանապարհների, իրենց պիտանիության ժամկետի համար անհրաժեշտ պահպանման ծախսերի կանխատեսումներն ու այդ ծախսերի հատուցման բյուջեն, որոնք կազմում են Երևանի ճանապարհային ցանցը, ներառյալ Ենթածրագրի ճանապարհները: Վարկառուն պետք է այնուհետ մշակի կամ խթանի, որպեսզի Երևանն այնուհետ ժամանակ առ ժամանակ մշակի Ճանապարհների Պահպանման Պլան՝ Տրանսպորտային և երթևեկության մոդելի կողմից գեներացվող տեղեկատվության հիման վրա:Վարկառուն պետք է խթանի, որպեսզի Երևանը շուտափույթ կերպով ԱԶԲ-ի հետ քննարկի և համաձայնեցնի սույն Ժամանակացույցի կետ (18)–ում նկարագրված բյուջեի աճի պահանջին վերաբերող նմանատիպ փոփոխությունները, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով Տրանսպորտի և Երթևեկության Մոդելը և Ճանապարհային Պահպանման Պլանը:
(դ) Կողմերն ընդունում են, որ սույն Վարկային Համաձայնագրումամրագրված՝ Երևանի ճանապարհային և քաղաքային տրանսպորտի պահպանման բյուջեի ամենամյա ավելացման կարգը, մասնավորապես այդ ավելացման հաշվարկի մեթոդը, հատուկ սույն Ծրագրի համար են և չեն մատնանշում, որ որևէ այլ կողմ նույն կարգը կորդեգրի որևէ այլ ծրագրի համար. մյուս բոլոր ծրագրերի համար կմշակվեն շահագործման և պահպանման սեփական կարգը՝ հաշվի առնելով դրանց կոնկրետ հանգամանքները:
19. Վարկառուն ապահովում է, որ Ծրագրի իրականացման ընթացքում, քաղաքային համապատասխան իշխանությունները տեղադրելու են անվտանգության նշաններ համապատասխան ձևով ու քանակով, երթևեկության միջազգային նորմերին համաձայն, որոնք հաստատել են նաև Երևանի համապատասխան մարմինները:
20. Վարկառուն ապահովումէ, որ հետևյալի կապակցությամբ ցանկացած գործողություններ ձեռնարկելուց առնվազն 6 ամիս առաջ ԱԶԲ-ն կտեղեկացվի այդ մասին. (i) ծրագրով ֆինանսավորված որևէ կառույցի, գույքի և սեփականության ցանկացած փոփոխություն, (ii) ծրագրով ֆինանսավորված որևէ կառույցի, գույքի վաճառք, փոխանցում կամ վերահսկողություն կամ (iii) ծրագրով ֆինանսավորված որևէ կառույցի, համակարգի, գույքի նկատմամբ, ցանկացած վարձույթի, կամ այլ պայմանագրի կամ գործառույթների և իրավասությունների ցանկացած փոփոխություն: Վարկառուն պետք է ապահովի նմանատիպ ցանկացած փոփոխությունների իրականացումը օրինական և թափանցիկ ձևով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|