Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» հուլիսի 2023 թ.

N 83-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի

N 83-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ

ԾՐԱԳՐԵՐ

 

8-րդ դասարան

 

Թեմա 1

Քաղաքակրթությունների մուտքը նոր ժամանակներ. գաղափարները փոխում են աշխարհը

Նպատակ

Ձևավորել նոր հասարակագի ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները հետազոտելու, վերլուծելու և արդի աշխարհի վրա ունեցած ազդեցությունը գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

1. Վերլուծի և մեկնաբանի աշխարհագրական մեծ հայտնագործությունների, Վերածննդի, Ռեֆորմացիայի, գիտական հեղափոխության և լուսավորության գաղափարների ձևավորման և զարգացման նախադրյալները և դրանց հասարակությունների վերափոխման ուղիները:

2. Ներկայացնի այն գաղափարերը և գործընթացները, որոնք արդիականացրեցին հասարակությունները՝ ձևավորելով նոր արժեհամակարգ այդ գաղափարների և գործընթացների վերաբերյալ:

3. Համեմատի և համադրի հասարակությունների վերափոխման ուղիները և գործընթացները:

4. Գնահատի հասարակությունների վերափոխման մեջ գաղափարների դերը:

Թեմայի բովանդակություն

1. Տնտեսական համակարգերի փոփոխություններ: Աշխարհագրական մեծ հայտնագործություններ:

2. Մշակութային փոփոխություններ: Վերածնունդ

3. Քաղաքական փոփոխություններ: Ռեֆորմացիա: Նիդերլանդական հեղափոխություն

4. Նոր գաղափարները փոխում են աշխարհը, գիտական հեղափոխություն:

5. Լուսավորության դարաշրջանը:

6. Անգլիական հեղափոխություն:

7. ԱՄՆ պետության առաջացումը:

8. Ֆրանսիական հեղափոխությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն:

2. Հիմնախնդիրների հետազոտում:

3. Սահիկաշարերի պատրաստում:

4. Երևակայական ճանապարհորդություն տվյալ ժամանակաշրջանում:

5. Բանավեճ:

Օրինաչափություն

Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ:

Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ

Պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առօրեական կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Միջառարկայական կապերը թեմայում

Աշխարհագրություն - Քարտեզ, աշխարհագրական միջավայրի ուսումնասիրում:

Գրականություն - Տեքստերի ընթերցում, վերլուծություն:

ՆԶՊ - Մարտավարության փոփոխություն, բանակի կառուցվածքի, զենքի ձևերի ուսումնասիրում:

Արվեստ - Փոփոխություններն ու մեկնաբանություններն արվեստում:

Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45

Թեմա 2

Արդյունաբերական հասարակությունն առաջ է անցնում քաղաքակրթական մրցավազքում

Նպատակ

 Ձևավորել արդյունաբերական հասարակության ձևավորման, զարգացման գործընթացները վերլուծելու և այդ հասարակությունների դերը աշխարհաքաղաքական գործընթացներում գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

 1. Հետազոտի այն երևույթներն ու գաղափարները, որոնք արդյունք են արդյունաբերական հասարակությունների:

2. Համեմատի արդյունաբերական և ավանդական հասարակությունների զարգացման ուղիները և գործընթացները, պատմական իրադարձությունների պատճառահետևանքային կապերը:

3. Վերլուծի արդյունաբերական հասարակությունների զարգացման գործընթացները և ձեռքբերումները, որոնք հանգեցրերին արդյունաբերական հասարակությունների զարգացմանը և առաջնորդությանը աշխարհաքաղաքական գործընթացներում:

4. Գնահատի և աևժևորի արդյունաբերական հասարակությունների դերը աշխարհաքաղաքական գործընթացներում:

Թեմայի բովանդակություն

 1. Արմատական տեղաշարժեր տնտեսության մեջ, արդյունաբերական հասարակությունների զարգացումը, հասարակական կերպափոխումները:

2. Արդյունաբերական հասարակությունների զարգացման արևմտյան ուղին. Մեծ Բրիտանիա, Գերմանիա:

3. Արդյունաբերական հասարակությունների զարգացման ասիական ուղին . Ճապոնիա:

4. Արդյունաբերական հասարակությունները ձևափոխում են աշխարհը. ավանդական հասարակությունների ճգնաժամը:

5. Արդյունաբերական հասարակության դրսևորումները մշակութային և առօրյա կյանքում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն:

2. Հիմնախնդիրների հետազոտում:

3. Հետազոտական աշխատանք:

4. Բանավեճ:

5. Էսսե:

Օրինաչափություն

Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական ու հասարակական երևույթների, իրադարձությունների օրինաչափություններ:

Համաշխարհայնացում

● Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապերը թեմայում

Հասարակագիտություն - Գաղափարախոսությունների իմացություն:

Գրականություն - Տեքստերի հետազոտում:

Արվեստ - Նոր ճյուղերի ու նոր մոտեցումների հետազոտում:

Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45

Թեմա 3

 Վերափոխումները հասարակությունների զարգացման միջոց 19-րդ դարում

Նպատակ

Ձևավորել 19-րդ դ. պետությունների հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, հակամարտությունները և հեղափոխական գործընթացները վերլուծելու և այդ վերափոխումները գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

1. Վերլուծի նորդարյան հասարակությունների վերափոխումների ուղիները և գործընթացները, դրանց ազդեցությունը աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

2. Մեկնաբանի բարեկեցության գաղափարները, որոնք ձևավորվեցին և առաջնորդեցին նորդարյան հասարակություններին:

3. Համեմատի նորդարյան հասարակությունների զարգացման տարբեր ուղիները:

4. Գնահատի վերափոխումները որպես հասարակությունների զարգացման միջոց:

Թեմայի բովանդակություն

1. Նապոլեոնյան դարաշրջանը (1799-1815):

2. Հեղափոխությունները Եվրոպայում 1830-1840-ական թվականներին:

3. Եվրոպան 1820-1870–ական թվականներին (Վիեննայի ժողովից մինչև ազգային պետությունների ստեղծում (Գերմանիա, Իտալիա):

4. Ռուսաստան

5. Արևելքի ավանդական հասարակություններն ու արդիականացման փորձերը 19-րդ դարում (Օսմանյան Թուրքիա, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա):

6. Փոփոխություններ տնտեսության մեջ և սոցիալական կյանքում:Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը:

7. Քաղաքական ու սոցիալական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում 19-րդ դարում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն:

2. Նշանավոր անձանց մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների պատրաստում:

Անհատ և հարաբերություններ

Ո՞վ է պատմական անհատը, ո՞րն է նրա բնութագիրը:

Անհատի կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Գաղափարական փոփոխություններ, ազատագրական պայքար:

Աշխարհագրություն - Միջավայրի ուսումնասիրում, քարտեզ:

Հասարակագիտություն - Քաղաքական, տնտեսական և գաղափարական համակարգեր:

Գրականություն - Համապատասխան տեքստերի մեկնաբանություն:

Արվեստ - Ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ:

Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45

Թեմա 4

Հասարակությունների զարգացման տեսլականը. hամաշխարհային կրոններ և գաղափարախոսություններ

Նպատակ

Ձևավորել նոր դարերի հասարակությունների զարգացման տեսլականները՝ գաղափարախոսությունները վերլուծելու և համադրելու հմտություն:

Վերջնարդյունք

1. Վերլուծի հասարակությունների զարգացման այն տեսլականները, որոնք ձևավորվեցին նոր ժամանակներում և ուղղորդեցին որոշ հասարակությունների հետագա զարգացումը:

2. Մեկնաբանի բարեկեցություն հասկացությունը և համեմատի յուրաքանչյուր հասարակության՝ դրան հասնելու գաղափարական հենքերը:

3. Համեմատի և համադրի տարբեր գաղափարախոսությունների տեսությունները և կիրառման ուղիները:

4. Գնահատի յուրաքանչյուր հասարակության որևէ գաղափարախոսության ընտրության հարցը:

Թեմայի բովանդակություն

Համաշխարհային կրոններ

1. Բուդդայականություն

2. Քրիստոնեություն

3. Իսլամ

Գաղափարախոսություններ

1. Սոցիալիզմ: Մարքսիզմ: Կոմունիզմ:

2. Պահպանողականություն:

3. Լիբերալիզմ:

4. Անարխիզմ:

5. Սոցիալ-դարվինիզմ:

6. Շովինիզմ և ազգայնամոլություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Նշանավոր անձանց մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների պատրաստում:

2. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն:

3. Զանգվածային լրատվամիջոցներից, համացանցից ստացված տեղեկատվության վերլուծություն:

4. Ֆիլմերի դիտում և քննարկում:

Համաշխարհայնացում

Ինչպե՞ս է աշխարհում ամեն ինչ կապակցված:

Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները:

Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապերը թեմայում

Գրականություն - Համապատասխան տեքստերի ընթերցում և մեկնաբանություն:

Արվեստ - Կերպարվեստ, երաժշտություն:

Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45

 

11-րդ դասարան

 

Պետություն

 

Թեմա 1

 Աշխարհակալություններ (կայսրություններ)

Նպատակ

Ձևավորել աշխարհակալությունների (կայսրություններ) ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները, կործանման պատճառները և հետևանքները վերլուծելու, աշխարհակալությունների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, աշխարհակալությունների ականավոր գործիչներին, նրանց գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

1. Վերլուծի աշխարհակալությունների ստեղծման, զարգացման և կործանման գործընթացները:

2. Համեմատի աշխարհակալությունների ականավոր գործիչների գործունեությունը և առանցքային դրվագները:

3. Գնահատի տարբեր կայսրությունների թողած քաղաքակրթական ժառանգությունը տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական բնագավառներում:

4. Արժևորի աշխարհակալությունների ազդեցությունն արդի աշխարհի բազմաբնույթ գործընթացների վրա:

Թեմայի բովանդակություն

1. Աշխարհակալությունների ձևավորման ներքին և արտաքին նախադրյալները, առանձնահատկությունները, վերելքի նախադրյալներն ու անկման պատճառները, հետևանքները:

2. Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը:

3. Աքեմենյան տերություն:

4. Արաբական խալիֆայություն։

5. Կարոլինգյան կայսրություն։

6. Սրբազան Հռոմեական կայսրություն։

7. Սելջուկյան սուլթանություն։

8. Մոնղոլական կայսրություն:

9. Սեֆյան Իրան։

10. Ցին կայսրություն։

11. Ռուսական կայսրություն:

12. Բրիտանական կայսրություն։

13. Օսմանյան կայսրություն

14. Կայսրությունների քաղաքակրթական ժառանգությունը: Աշխարհակալությունները և արդիականությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող գաղափարներ

1. Աղբյուրի ուսումնասիրում:

2. Սահիկաշարերի պատրաստում:

3. Նշանավոր գործիչների մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների, ակնարկների պատրաստում:

4. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում:

Կառուցվածք և գործառույթ

Ի՞նչ է, ինչի՞ համար է, ինչպե՞ս են փոխկապակցված:

Պետական կառավարման կառուցվածքը և պաշտոնյաների գործառույթները: Գործառույթը կառուցվածքից բխող գործունեություն է: Փոխվում է կառուցվածքը, փոխվում են նաև դրանից բխող գործառույթները, կառուցվածքով են պայմանավորված շատ գործառույթներ:

 Գործառույթը կառուցված¬քից բխող գործունեություն է: Փոխվում է կառուց-վածքը, փոխվում են նաև դրանից բխող գործառույթ¬ները, կառուցվածքով են պայ¬մա¬նա¬¬վո¬րված շատ գործառույթ¬ներ:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և կայսրությունները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:

Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31

Թեմա 2

 Ազգային պետություններ

Նպատակ

Ձևավորել ազգային պետությունների ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, ազգային պետությունների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, ազգային պետությունների ականավոր գործիչներին, նրանց գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

 1. Վերլուծի ազգային պետությունների ստեղծման նախադրյալները, ձևավորման գործընթացները և զարգացման ուղիները,

2. Համեմատի տարբեր ազգային պետությունների ձևավորման գործընթացները:

3. Ներկայացնի և արժևորի այն գործոնները, որոնք հանգեցրին ազգային պետությունների կայացմանը. իրավական համակարգեր, կրոն, լեզու, միասնական պատմություն:

4. Վերլուծի այն մարտահրավերները, որոնք հաղթահարեցին ազգային պետությունները ձևավորման և կայացման ճանապարհին:

5. Գնահատի ազգային պետությունների թողած քաղաքակրթական ժառանգությունը և արդիականությունը:

Թեմայի բովանդակություն

1. Ազգային պետությունների ձևավորման ներքին և արտաքին նախադրյալները:

2. Ազգային պետությունների առանձնահատկությունները:

3. Սոցիալ-տնտեսական և քաղաքական միջավայրը, համակեցութային հարաբերությունները:

4. Քաղաքակրթական ժառանգությունը:

5. Ազգային պետությունները և արդիականությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող գաղափարներ

1. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային):

2. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում:

Օրինաչափություն

Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների, իրադարձությունների օրինաչափություններ:

Անհատական և մշակութային արժեհամակարգ Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և ազգային պետությունները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:

Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31

Թեմա 3

 Ամբողջատիրական պետություններ

Նպատակ

Ձևավորել ամբողջատիրական և միակուսակցական պետությունների ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, ականավոր գործիչների գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

1. Վերլուծի ամբողջատիրական և միակուսակցական պետությունների ձևավորման ու զարգացման նախադրյալները, օրինաչափություններն ու առանձնահատկությունները, արդի աշխարհում նրանց թողած ազդեցությունները:

2. Համեմատի ամբողջատիրական և միակուսակցական պետությունները միմյանց և աշխարհակալությունների (կայսրություններ) ու ազգային պետությունների հետ, վեր հանի օրինաչափություններն ու առանձնահատկությունները, ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը:

3. Գնահատի ամբողջատիրական և միակուսակցական պետությունների ձեռքբերումներն ու բացթողումները:

4. Գնահատի ամբողջատիրական և միակուսակցական պետությունների թողած քաղաքակրթական ժառանգությունը և արդիականությունը:

Թեմայի բովանդակություն

1. Ամբողջատիրական և միակուսակցական պետությունների ձևավորման ներքին և արտաքին նախադրյալները, առանձնահատկությունները, վերելքն ու անկումը:

2. Սոցիալ-տնտեսական և քաղաքական միջավայրը, համակեցության հարաբերությունները:

3. Քաղաքակրթական ժառանգությունը: Ամբողջատիրական և միակուսակցական պետությունները և արդիականությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող գաղափարներ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն:

2. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային):

3. Աղյուսակների, գծակարգերի, գծապատկերների կազմում:

4. Ֆիլմերի դիտում և քննարկում:

5. Բանավեճեր, քննարկումներ:

6. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում:

Համակարգ (պետություն)

Պետությունը որպես հասարակության միասնական քաղաքական համակարգ:

Համաշխարհայնացում Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և ամբողջատիրական ու միակուսակցական պետությունները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:

Հայոց լեզու -Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31

Թեմա 4

 Ժողովրդավարական պետություններ

Նպատակ

Ձևավորել ժողովրդավարական պետությունների ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, ժողովրդավարական պետությունների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, ժողովրդավարական պետությունների ականավոր գործիչներին, նրանց գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

1. Վերլուծի ժողովրդավարական պետությունների ձևավորման, զարգացման ուղիները, այն կառույցները, որոնք հիմք են դարձել այդ պետությունների ձևավորման համար:

2. Մեկնաբանի ժողովրդավարական պետությունների պատմությունը, վերլուծի արդարություն հասկացությունը և դրա դրսևորման ձևերը ժողովրդավարական պետություններում:

3. Արժևորի ստեղծարար գաղափարների ազդեցությունն ժողովրդավարական հասարակությունների ձևավորման ընթացքում:

4. Գնահատի ժողովրդավարական պետությունների թողած քաղաքակրթական ժառանգությունը և արդիականությունը:

Թեմայի բովանդակություն

1. Ժողովրդավարական պետությունների ձևավորման ներքին և արտաքին նախադրյալները, առանձնահատկությունները:

2. Սոցիալ-տնտեսական և քաղաքական միջավայրը, համակեցության հարաբերությունները:

3. Քաղաքակրթական ժառանգությունը: Զարգացման հեռանկարները:

4. Ժողովրդավարական պետությունները և արդիականությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող գաղափարներ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն:

2. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային):

3. Նշանավոր գործիչների մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների, ակնարկների պատրաստում:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և ժողովրդավարական պետությունները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:

Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) -Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31

Թեմա 5

Հեղափոխություն

Նպատակ

Ձևավորել հեղափոխությունների օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, հեղափոխությունների ու ներկայիս աշխարհի առնչությունները վեր հանելու, ականավոր հեղափոխական գործիչներին, նրանց գործունեության առանցքային դրվագները գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

1. Մեկնաբանի հեղափոխության տեսակները, վերլուծի հեղափոխությունների օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

2. Համեմատի տարբեր ժամանակներում և տարբեր բնագավառներում տեղի ունեցած հեղափոխությունները:

3. Արժևորի և գնահատի հեղափոխության նորարարություն բաղադրիչը և ազդեցությունն իր համայնքի վրա:

Թեմայի բովանդակություն

1. Քաղաքական հեղափոխություն:

2. Ոչ բռնի հեղափոխություններ:

3. Արդյունաբերական (սոցիալ-տնտեսական) հեղափոխություն:

4. Գիտատեխնիկական հեղափոխություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող գաղափարներ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն:

2. Հիմնախնդիրների հետազոտում:

3. Սահիկաշարերի պատրաստում:

4. Նշանավոր գործիչների մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների, ակնարկների պատրաստում:

5. Բանավեճեր, քննարկումներ:

6. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում:

Օրինաչափություն

Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների, իրադարձությունների օրինաչափություններ:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և հեղափոխությունները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:

Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31

Թեմա 6

 Գաղափարախոսություն

Նպատակ

Ձևավորել գաղափարախոսությունների ձևավորման, տարածման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, գաղափարախոսությունների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, ականավոր գործիչների, ուսմունքների հիմնադիր հեղինակների ու գաղափարախոսների գործունեությունը գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

1. Վերլուծի հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային բնույթի գաղափարախոսությունների ձևավորման, զարգացման և կիրառման գործընթացները և հետևանքները:

2. Մեկնաբանի և արժևորի տարբեր գաղափարախոսությունները, որոնց նպատակն էր հասնել մարդկության բարեկեցությանը՝ կիրառելով տարբեր միջոցներ:

3. Համեմատի ականավոր գործիչների, ուսմունքների հիմնադիր հեղինակների ու գաղափարախոսների գործունեությունը:

4. Ուսումնասիրի և մեկնաբանի, թե իր հետազոտած որ գաղափարախոսություններն են գործում իր համայնքում և ինչպես:

5. Գնահատի այն գաղափարախոսությունները, որոնք ազդեցություն են թողել և ունեն իր համայնքում:

Թեմայի բովանդակություն

1. Կրոնական գաղափարախոսություն:

2. Հասարակական-քաղաքական գաղափարախոսություն:

3. Ազգային (ազգայնական) և ազգայնամոլական գաղափարախոսություն:

4. Դասակարգային գաղափարախոսություններ:

5. Տնտեսական գաղափարախոսություններ:

6. Մշակութային ուղղություններ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող գաղափարներ

1. Սահիկաշարերի պատրաստում:

2. Ֆիլմերի դիտում և քննարկում:

3. Բանավեճեր, քննարկումներ:

4. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում:

5. Ռեֆերատ:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: Գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում, միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում, ստեղծարարություն:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և գաղափարախոսությունները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:

Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր:

Հասարակագիտություն

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան