Գլխավոր տեղեկություն
Համար
N 656-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.11.2023
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«07» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ.
 քաղ. Երևան

N 656-Աուղղ.

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն հրամանով հաստատված Հավելվածի 3-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման 2023 թվականի ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:

 

Գ. Մինասյան

 

 7/11/2023

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի նոյեմբերի 7-ի

N 656-Աուղղ. հրամանի

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

N

ԹԵՄԱ

ԺԱՄԱՔԱՆԱԿ

(ակադեմիական ժամ)

1

Ծանոթություն վեճերի լուծման այլընտրանքային եղանակներին և բանակցության հմտություններին

1

2

Նոր մոտեցումներ վեճերի լուծմանը

2

3

Հաղորդակցման հմտություններ

5

4

Հաշտարարի դերը և գործառույթները

2

5

Հաշտարարության գործընթացի նախապատրաստումը

1

6

Հաշտարարության մեկնարկը, բացման խոսքը

3

7

Շահերի և կարիքների բացահայտումը

5

8

Բանակցության հմտություններ, ինչպե՞ս սակարկել

5

9

Հաշտարարության ավարտը

5

10

Դատական գործի շրջանակներում արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացի նախաձեռնումը, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթի առանձնահատկությունները:

1

11

Հաշտարարությունը հարևանային իրավունքին առնչվող վեճերի և վարկային պայմանագրերից առաջացող վեճերի դեպքում, հաշտության համաձայնության նախագծման առանձնահատկությունները:

1

12

Հաշտարարությունը ընտանեկան վեճերի դեպքում՝ ամուսնության կնքումն և դադարումը, ամուսինների անձնական իրավունքներն ու պարտականությունները, ծնողների և զավակների իրավունքներն ու պարտավորությունները, ալիմենտային պարտավորությունները:

1

13

Հաշտարարությունը աշխատանքային վեճերի դեպքում՝ աշխատանքային օրենսդրության սկզբունքները, գործատուի և աշխատողի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքային պայմանագիրը և լուծման հիմքերը, աշխատաժամանակը և հանգստի իրավունքը:

1

14

Հաշտարարության գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, հաշտարարի վարքագծի կանոնները, հաշտարարների իրավունքներն ու պարտականությունները:

1

15

Հաշտարարության մասին օրենքում կատարված փոփոխությունները, արտոնագրված հաշտարարների ռեեստրը, պարտադիր հաշտարարության իրականացման առանձնահատկությունները, հաշտության համաձայնագրի կազմումը:

1

Ընդհանուր ժամաքանակ՝ 35

 

 

 ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2023 թվական: