Գլխավոր տեղեկություն
Համար
N 16
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 28 ապրիլի 2016 թվականի N 16

 

29. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ շինարարության ոլորտի բարեփոխումների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած շինարարության ոլորտի բարեփոխումների ծրագրում նշված պատասխանատու մարմինների ղեկավարներին` շինարարության ոլորտի բարեփոխումների միջոցառումների իրականացման ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ համաձայն հավելվածի ժամանակացույցի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ամփոփել սույն արձանագրային որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունները և հավելվածի յուրաքանչյուր միջոցառման համար, ըստ ժամանակացույցի, համապատասխան հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի նիստի N  16
արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառման նկարագիրը

Պատասխանատու մարմինը

Միջոցառման նպատակը

Միջոցառման խնդիրը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Շինարարության ոլորտում աշխատավարձի հաշվարկման գործակցի և միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պահանջի ամրագրում

ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակվող տեղեկագրի «Ծանոթություն» բաժնի Kմեք. շահ - մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի անցման գործակցից հետո ավելացնել նաև ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ նախատեսված` Աշգ - աշխատավարձի հաշվարկման գործակիցը և շինարարության ամսական միջինացված աշխատավարձի չափը` համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների:

ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ

Շինարարության արժեքի համապատասխանեցումը բնագավառի տնտեսական փոփոխություններին` յուրաքանչյուր ամսվա հաշվարկով

Շինարարության նախահաշվներում յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի հաշվարկման համար համապատասխան գործակցի կիրառում

Առաջիկա տարիներին շինարարության ոլորտը կարգավորող իրավական դաշտի համապատասխան փոփոխություններ, որը խթան կհանդիսանա քաղաքաշինական գործունեության կայուն զարգացմանը

Արձանագրային որոշման ընդունման օրվան հաջորդող ամիս

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

Շինարարության որակի տեխնիկական հսկողության ոլորտում բարեփոխումների համալիր ծրագրի մշակում

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց որակավորման աստիճան շնորհելու և պատասխանատվու-թյունը մեծացնելու նպատակով նոր մոտեցումների մշակում:

 Հարցը կարգավորել ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 855-Ն որոշման մեջ առաջարկելով կատարել համապատասխան փոփոխություններ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Շինարարության որակի տեխնիկական հսկողության աշխատանքների որակական հատկանիշների բարձրացում և տեխնիկական հսկողություն իրականացնող սյուբեկտների մասնագիտական գիտելիքների և կարողությունների գնահատման նոր մոտեցումների ու չափորոշիչների սահմանում

Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման գործընթացներում`

- անորակ շինարարական աշխատանքներ, - տեխնիկական հսկողության ոչ պատշաճ կատարում

Առաջիկա տարիներին շինարարության ոլորտը կարգավորող իրավական դաշտի համապատասխան փոփոխություններ, որը խթան կհանդիսանա քաղաքաշինական գործունեության կայուն զարգացմանը

01.07.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

Շինարարության հեղինակային հսկողության ոլորտում բարեփոխումների համալիր ծրագրի մշակում

Հարցը կարգավորել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի

N 879-Ն որոշմամբ ընդունված կարգի մեջ կատարել համապատասխան փոփոխություններ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Շինարարության հեղինակային հսկողության ծառայության պատասխանատվության բարձրացում, ծառայության դիմաց վճարման կարգի վերանայում

Տարբեր հեռավորություններ ունեցող օբյեկտների հեղինակային հսկողության ծառայությունը գնահատվում է միևնույն գործակցով

Ստեղծել նախապայմաններ հեղինակային հսկողությունը պատշաճ կատարելու համար, որը կնպաստի շինարարական արտադրանքի որակի բարձրացմանը

01.07.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

Բնակչության կողմից կատարված մասնավոր շինարարական աշխատանքների ծավալների հավաքագրում

Բնակչության միջոցների հաշվին իրականացվող մասնավոր շինարարության ծավալների հավաքագրման համար անհրաժեշտ ձևաչափի մշակում և իրավական հիմնավորումների ձևակերպում: Հարցը կարգավորել ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի նիստի N 42 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած շինարարական աշխատանքների ծավալների հավաքագրման վերաբերյալ որոշումում համապատասխան փոփոխություններ կատարելով

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Ոլորտում իրականացվող շինարարության ծավալների հավաքագրում և վերլուծում

Բնակչության կողմից կատարված մասնավոր շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվության բացակայում

Բնակչության միջոցների հաշվին իրականացվող մասնավոր շինարարության ծավալների վերաբերալ ճշգրիտ տեղեկատվության տիրապետում

10.05.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

Նախագծային աշխատանքներին առնչվող իրավական ակտերում մասնագիտական ձևակերպումների հստակեցում

Հարցը կարգավորել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումների մեջ առաջարկելով կատարել մասնագիտական ձևակերպումների ճշգրտումներ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Իրավական ակտերում մասնագիտական ձևակերպումների կիրառում

Նախագծային աշխատանքներին առնչվող իրավական ակտերում «Տեխնիկական բնութագիր» բառակապակցությունը փոխարինել «նախագծային առաջադրանք» բառակապակցությամբ

Քաղաքաշինական փաստաթղթերում «նախագծերի առաջադրանք» մասնագիտական ձևակերպման կիրառում

10.07.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

Սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի համապատասխանեցումը միջազգային նորմերին և կանոներին

Կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀՇՆ II – 6.02.2006 «Սեյսմակայուն շինարարություն» նախագծման նորմերում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Սեյսմակայուն շինարարության նախագծում` միջազգային նորմերին համապատասխան

Գործող «Սեյսմակայուն շինարարություն» նախագծման նորմերի որոշ պահանջներ չեն համապատասխանում միջազգային նորմերի պահանջներին

Սեյսմակայուն շինարարության նախագծում` միջազգային նորմերին համապատասխան

20.12.2016 թ.

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

7.

«Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի համապատասխանեցումը միջազգային նորմերին

Կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄԱՆ 3.02.05.2003) շինարարական նորմերում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի համար ավելի մատչելի պայմանների ապահովում

Գործող

«Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» նախագծման նորմերի որոշ պահանջներ չեն համապատասխանում միջազգային նորմերի պահանջներին

Բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի համար ավելի մատչելի պայմանների ապահովում

20.12.2016 թ.

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ