Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2023
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.11.2023
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

29 նոյեմբեր 2023 թ.

N 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման).

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերը»,

2) հավելվածի 4-րդ կետի աղյուսակում` 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, 19-րդ կետից հետո լրացնել նոր՝ 19.1-ին, 19.2-րդ, 19.3-րդ և 19.4-րդ կետերով, 29-րդ կետից հետո լրացնել նոր՝ 30-րդ կետ՝ ըստ ներքոհիշյալ աղյուսակի.

 

Աղյուսակ

19.

ՀՀՇՆ 40-01.03-2022

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ««Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր»

19.1

ՀՀՇՆ 30-01-2023

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր»

19.2

ՀՀՇՆ 31-01-2014

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված «Բնակելի շենքեր. ՄասI. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմեր»

19.3

ՀՀՇՆ 31-03-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմեր»

19.4

ՀՀՇՆ 40-01.02-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով հաստատված «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր»

.....

   

30.

«Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշում

,

 

3) հավելվածի 5-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10) ապաստարան, պարզ թաքստոց` արտադրական, հասարակական, բնակելի (այդ թվում` անհատական բնակելի տների) նշանակության շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների երկակի նշանակությամբ օգտագործման սենքեր, որոնք նախատեսվում են ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների, դիվերսիաների, ինչպես նաև՝ բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած վտանգների դեպքում մարդկային, նյութական և տեխնիկական ռեսուրսների պատսպարման համար: Խաղաղ պայմաններում շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների սենքերը կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության (այդ թվում՝ որպես կրթական ու մարզակրթական և հասարակական նշանակության այլ օբյեկտներ);»,

4) հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «20.Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցներն այլ գործառնական նշանակությամբ շահագործման հնարավորությունը պետք է համաձայնեցնել համայնքի ղեկավարի և արտակարգ իրավիճակների ոլորտի լիազորված պետական մարմնի հետ ու հիմնավորել նախագծային լուծումներով՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործումը չպետք է վատթարացնի վերջիններիս պաշտպանական անվտանգության և շահագործման նորմատիվային պայմանները: Խաղաղ պայմաններում երկրորդ նշանակությամբ ապաստարանների և թաքստոցների շահագործման (այդ թվում՝ ներքին հարդարման, վերազինման ու արդիականացման, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրման և այլն) նախընտրելի տարբերակներն են նշված սենքերում մարզասրահների գործարկումը, տարբեր մարզաձևերի զարգացումը՝ առողջ ապրելակերպի ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով: Նմանատիպ նախագծային փոփոխությունները պետք է հիմնավորվեն ճարտարապետահատակագծային առաջադրանքով, շենքի (սենքի) տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ, հաստատված նախագծային լուծումներով, շահագրգիռ մարմինների համաձայնեցումներով, շինարարության (այդ թվում՝ հիմնանորոգման/վերակառուցման կամ նորոգման) թույլտվությամբ: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործման պայմանների հիմքում անհրաժեշտ է դիտարկել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- և 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները: Պաշտպանական կառույց նախագծելիս պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության և համընդհանուր դիզայնի նորմերը:»,

5) հավելվածի 21-րդ կետի «Խաղաղ պայմաններում» բառերը փոխարինել «Արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության և խաղաղ պայմաններում» բառերով,

6) հավելվածի 28-րդ կետի «Արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, բնածին և տեխնածին աղետների կառավարման ոլորտի լիազորված պետական մարմնի» բառերով,

7) հավելվածի 552-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «552. ՀՃԹ-ի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը նախատեսված են պատսպարվողների կարիքների բավարարման և ապաստարանի սահմաններից կեղտաջրերի հեռացման համար և իրականացվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 և 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.02- շինարարական նորմերին համապատասխան։»,

6) հավելվածի 565-րդ կետի «նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների:» բառերից հետո լրացնել «Էլեկտրամատակարարման համակարգի նախագծումը պետք է իրականացնել էներգախնայող և էներգաարդյունավետ սարքերով, սարքավորումներով և նորագույն տեխնոլոգիական լուծումներով՝ ըստ նախագծային փաստաթղթերի:» բառերը:

2. Սահմանել, որ սույն hրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն Հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան