Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 26-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՈՔՍԱՐԹՐՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել կոքսարթրոզով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 26-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿՈՔՍԱՐԹՐՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

M16

Կոքսարթրոզ (կոնքազդրային հոդի արթրոզ)

2)

M16.0

Առաջնային երկկողմանի կոքսարթրոզ

3)

M16.1

Այլ առաջնային կոքսարթրոզներ

4)

M16.2

Կոքսարթրոզ` դիսպլազիայի հետևանքով, երկկողմանի

5)

M16.3

Այլ դիսպլաստիկ կոքսարթրոզներ
Դիսպլաստիկ կոքսարթրոզ` ԱՀՃ կամ միակողմանի

6)

M16.4

Հետվնասվածքային երկկողմանի կոքսարթրոզ

7)

M16.5

Այլ հետվնասվածքային կոքսարթրոզներ

8)

M16.6

Այլ երկրորդային կոքսարթրոզներ, երկկողմանի

9)

M16.7

Այլ երկրորդային կոքսարթրոզներ

10)

M16.9

Կոքսարթրոզ, չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Հիվանդության փուլի ռենտգենաբանական դասակարգում ըստ Կելգրենի և Լորենսի`

Փուլ 0 – ռենտգեն պատկեր առանց օստեոարթրիտին բնորոշ ռենտգենաբանական փոփոխությունների

Փուլ 1 – Հոդախոռոչի կասկածելի նեղացում և հնարավոր օստեոֆիտներ

Փուլ 2 – Օստեոֆիտների առկայություն և հոդախոռոչի հնարավոր նեղացում

Փուլ 3 – Չափավոր մեծության բազմաթիվ օստեոֆիտներ, հոդախոռոչի տեսանելի նեղացում և ոսկրային եզրերի հնարավոր դեֆորմացիա

Փուլ 4 – Խոշոր օստեոֆիտներ, հոդախոռոչի նշանակալի նեղացում, ծանր սկլերոտիկ փոփոխություններ և ոսկրային եզրերի տեսանելի դեֆորմացիաներ։

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ռևմատոլոգ, վնասվածքաբան

8)

Գանգատներ

Ցավ կոնքազդրային հոդի պրոյեկցիայով (աճուկային հատվածում), որն ուժեղանում է ֆիզիկական ակտիվության և մեղմանում հանգստի պայմաններում, առավոտյան կամ հանգստի կարկամվածության կարճ շրջան (30 րոպեից քիչ), ֆունկցիոնալ սահմանափակումներ

9)

Անամնեզ

Գաղտնի սկիզբ, ֆիզիկական ակտիվությամբ պայմանավորված ցավի աստիճանական ուժգնացում, հոդի շարժումների սահմանափակում, կրեպիտացիա, մկանային թուլություն, վերջին շրջանում տարած տրավմա

10)

Զննման արդյունք/Ցուցում

Հոդում ակտիվ և պասիվ շարժումների սահմանափակում կամ անհնարինություն, ցավի ուժեղացում ազդրի պտույտի ժամանակ

11)

Հոսպիտալացման Ցուցում

Երկրորդային բորբոքման առկայություն

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման
քանակը

ԱԲ

Բ

1)

Վնասվածքաբան

0.7

 

2)

Նյարդաբան

0.5

 

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 

1)

228

Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով և ԷՆԱ-ով

1

1

Լեյկոցիտոզ, անեմիա, ԷՆԱ-ի բարձրացում, թրոմբոցիտոզ

2)

35

Միզանյութ

1

1

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները կառավարելու նպատակով(նեֆրոտոքսիկություն), երիկամների ֆունկցիոնալության որոշում, ուղեկցող հիվանդությունների հայտնաբերում և ըստ դրա դեղորայքի դեղաչափի կարգավորում

3)

34

Կրեատինին

1

1

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները կառավարելու նպատակով(նեֆրոտոքսիկություն), երիկամների ֆունկցիոնալության որոշում, ուղեկցող հիվանդությունների հայտնաբերում և ըստ դրա դեղորայքի դեղաչափի կարգավորում

4)

44

Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ)

1

1

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները կառավարելու նպատակով(հեպատոտոքսիկություն), լյարդի ֆունկցիոնալության որոշում, ուղեկցող հիվանդությունների հայտնաբերում և ըստ դրա դեղորայքի դեղաչափի կարգավորում

5)

45

Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ)

1

1

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները կառավարելու նպատակով(հեպատոտոքսիկություն), լյարդի ֆունկցիոնալության որոշում, ուղեկցող հիվանդությունների հայտնաբերում և ըստ դրա դեղորայքի դեղաչափի կարգավորում

6)

42

Բիլիրուբին+ֆրակցիաներ

1

1

Նորմայից շեղումներ

7)

37

Ճարպայն փոխանակություն

1

1

Նորմայից շեղումներ

8)

29

Գլյուկոզա

1

1

Նորմայից շեղումներ

9)

30

Գլիկեմիկ պրոֆիլ

1

1

Նորմայից շեղումներ

10)

78

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Բակտերեմիա, սպիտամիզություն, հեմատուրիա, միզաթթվի աղերի հայտնաբերում

11)

53

Ակտիվ. մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT)

0,4

0,5

Արյան մակարդելիության համակարգում շեղումների հայտնաբերում։

12)

52

Պրոթրոմբինային ինդեքս + ՄՆՀ (INR)

0,4

0,5

Արյան մակարդելիության համակարգում շեղումների հայտնաբերում։

13)

51

Ֆիբրինոգեն

0,4

0,5

Արյան մակարդելիության համակարգում շեղումների հայտնաբերում։

14)

66

Գերզգայուն ռեակտիվ սպիտակուցի որոշում /CRP/

1

1

Բարձր ցուցանիշ

15)

67

Ռևմատոիդ գործոն

0,4

0,4

Բացասական ցուցանիշ

16)

120

Հեպատիտ Բ (HBsAg)

0,4

0,4

Վարակի հայտնաբերում/նախավիրահատական սքրինինգ հետազոտում/

17)

107

Հեպատիտ Ց (IgG, IgM)

0,4

0,4

Վարակի հայտնաբերում/նախավիրահատական սքրինինգ հետազոտում/

18)

Առկա չէ

Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)

0,4

0,4

Վարակի հայտնաբերում/նախավիրահատական սքրինինգ հետազոտում/

19)

Առկա չէ

Սիֆիլիսի հետազոտում- RPR (rapid plasma reagin)

0,4

0,4

Վարակի հայտնաբերում/նախավիրահատական սքրինինգ հետազոտում/

 

Գործիքային հետազոտություններ

20)

 263

Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն

1

 

Ռենտգեն փուլի որոշում և հետագա բուժման պլանավորում, վիրահատության անհրաժեշտության գնահատում

21)

 283

Կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտություն

0․2

 

Դեգեներատիվ փոփոխությունների հայտնաբերում, երկրորդային կոքսիտի պատկեր

22)

Առկա չէ

Կոնքազդրային հոդի մագնիսառեզոնանսային շերտագրություն՝ ՄՌՇ հետազոտություն

0․1

 

Հիվանդության ատիպիկ դրսևորում կամ այլ ախտաբանության կասկած

23)

Առկա չէ

Սինովյալ հեղուկի հետազոտություն

0.1

 

Սպասելի արդյունքն է <2000 լեյկոցիտ/մմ3, միկրոբյալ աճի բացակայություն, հոդատապային բյուրեղների բացակայություն միկրոսկոպիկ հետազոտությամբ

24)

279

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

 

Փոփոխված արտածումներ

25)

129

Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1

 

Ներքին օրգանների ախտաբանության հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինա-ցված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ամլոդիպին (ամլոդիպինի բեզիլատ) դեղահատեր 10մգ

Ամլոդիպին (ամլոդիպինի բեզիլատ) դեղահատեր 10մգ

Հաբ

 0,144

1,0

 5,719

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

2)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

Սրվակ

 0,414

2

 8,087

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

3)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ

Սրվակ

 0,045

2

 8,000

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

4)

Բիսակոդիլ մոմիկներ ուղիղաղիքային 10մգ

Բիսակոդիլ մոմիկներ ուղիղաղիքային 10մգ

Հատ

 0,090

2

 2,600

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

5)

Գաբապենտին դեղապատիճներ կոշտ 300մգ

Գաբապենտին դեղապատիճներ կոշտ 300մգ

Դեղա-պատիճ

 0,090

3

 11,600

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

6)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

Սրվակ

 0,667

2

 11,068

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

7)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 25մգ/մլ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 25մգ/մլ

Սրվակ

 0,685

2

 13,118

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

8)

Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ

Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ

Սրվակ

 0,387

2

 7,907

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

9)

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ

Սրվակ

 0,270

2

 1,333

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

10)

Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

Սրվակ

 0,270

2

 1,333

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

11)

Ամինոֆիլին լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ

Ամինոֆիլին լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ

Սրվակ

 0,189

2

 8,619

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

12)

Ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ ԴՆԹ) դեղակախույթ ներարկման 100ՄՄ/մլ

Ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ ԴՆԹ) դեղակախույթ ներարկման 100ՄՄ/մլ

Միավոր

 0,045

?

 4,000

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

13)

Ինսուլին մարդու ռեգուլար (ռեկոմբինանտ ԴՆԹ) լուծույթ ներարկման 100ՄՄ/մլ

Ինսուլին մարդու ռեգուլար (ռեկոմբինանտ ԴՆԹ) լուծույթ ներարկման 100ՄՄ/մլ

Միավոր

 0,081

?

 4,0

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

14)

Հիդրօքսիզին (հիդրօքսիզինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

Հիդրօքսիզին (հիդրօքսիզինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

Հաբ

 0,090

2

 18,000

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

15)

Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

Սրվակ

 0,108

2

 5,333

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

16)

Լոպերամիդ (լոպերամիդի հիդրոքլորիդ) դեղապատիճներ 2մգ

Լոպերամիդ (լոպերամիդի հիդրոքլորիդ) դեղապատիճներ 2մգ

Դեղապատիճ

 0,261

2,5

 1,690

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

17)

Կալցիում (կալցիում կարբոնատ), քոլեկալցիֆերոլ դեղահատեր 500մգ+10մկգ(400ՄՄ)

Կալցիում (կալցիում կարբոնատ), քոլեկալցիֆերոլ դեղահատեր 500մգ+10մկգ(400ՄՄ)

Հաբ

 0,027

2

 12,667

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

18)

Կապտոպրիլ դեղահատեր 25մգ

Կապտոպրիլ դեղահատեր 25մգ

Հաբ

 0,153

2

 17,059

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

19)

Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ դեղահատեր թաղանթապատ 75մգ+15,2մգ

Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ դեղահատեր թաղանթապատ 75մգ+15,2մգ

Հաբ

 0,225

1

 6,360

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

20)

Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) դեղակախույթ ներարկման 40մգ/մլ

Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) դեղակախույթ ներարկման 40մգ/մլ

Սրվակ

 0,270

2

 1,333

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

21)

Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ

Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ

Սրվակ

 0,225

2

 8,120

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

22)

Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ

Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ

Միավոր

 0,387

1

 1,767

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

23)

Հիդրոքսիքլորոքվին դեղահատեր 400մգ

Հիդրոքսիքլորոքվին դեղահատեր 400մգ

Հաբ

 0,93

1,5

 15,429

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

24)

Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Սրվակ

 0,208

2

 6,583

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

25)

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ

Հաբ

 0,6

1,5

 10,429

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

26)

Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 250մգ

Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 250մգ

Ֆլ.

 0,27

2,5

 7,333

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

27)

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ

Հաբ

 0,81

3

 20,33

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

28)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

Սրվակ

 0,018

2

 9,500

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

29)

Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ

Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ

Հաբ

 0,63

1,5

 2,857

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

30)

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 1,6մգ/մլ

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 1,6մգ/մլ

Փաթույթ

 0,036

1,5

 2,500

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

31)

Նատրիումի թիոսուլֆատ լուծույթ ներարկման 300մգ/մլ

Նատրիումի թիոսուլֆատ լուծույթ ներարկման 300մգ/մլ

Սրվակ

 0,171

1,5

 2,895

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

32)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

Փաթույթ

0,32 2,5 5,875

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

33)

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

Հաբ

0,532 3,5

 9,339

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

34)

Պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին) դեղահատեր թաղանթապատ 5մգ Պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին) դեղահատեր թաղանթապատ 5մգ

Հաբ

 0,207

1,5

 5,913

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

35)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/
մլ+0,33մգ/մլ
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/
մլ+0,33մգ/մլ

Փաթույթ

 0,108

1,5

 3,083

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

36)

Մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 1000մգ Մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 1000մգ

Հաբ

 0,027

2,5

 9,333

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

37)

Երկաթի սուլֆատ, ասկորբինաթթու դեղահատեր թաղանթապատ 320մգ+60մգ Երկաթի սուլֆատ, ասկորբինաթթու դեղահատեր թաղանթապատ 320մգ+60մգ

Հաբ

 0,054

2

 19,000

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

38)

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

Սրվակ

 0,072

1,5

 20,750

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

39)

Սպիրոնոլակտոն դեղահատեր 25մգ Սպիրոնոլակտոն դեղահատեր 25մգ

Հաբ

 0,072

1,5

 2,125

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

40)

Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 5մգ Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 5մգ

Հաբ

 0,027

1,5

 6,667

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

41)

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ

Փաթույթ

 0,081

2

 4,667

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

42)

Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ

Դեղապատիճ

 0,018

2

 7,000

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

43)

Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ

Դեղապատիճ

 0,0928

1

 18,078

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

44)

Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ

Սրվակ

 0,126

1,5

 1,429

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

45)

Ֆուրոսեմիդ դեղահատեր 40մգ Ֆուրոսեմիդ դեղահատեր 40մգ

Հաբ

 0,180

1,5

 9,250

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

46)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) դեղահատեր 50մգ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) դեղահատեր 50մգ

հաբ

 0,090

1,5

 5,100

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

47)

Իբուպրոֆեն դեղահատեր թաղանթապատ 400մգ Իբուպրոֆեն դեղահատեր թաղանթապատ 400մգ

հաբ

 0,500

3

 3,083

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

48)

Մելօքսիկամ դեղահատեր 15մգ Մելօքսիկամ դեղահատեր 15մգ

հաբ

 0,400

1

 9,333

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

49)

Խոնդրոիտինի սուլֆատ (խոնդրոիտին սուլֆատ նատրիում), գլյուկոզամին (գլյուկոզամինի սուլֆատ) դեղապատիճներ 200մգ+250մգ Խոնդրոիտինի սուլֆատ (խոնդրոիտին սուլֆատ նատրիում), գլյուկոզամին (գլյուկոզամինի սուլֆատ) դեղապատիճներ 200մգ+250մգ

հաբ

0,9

2

9,8

Ըստ պահանջի

50)

Գլյուկոզամին (գլյուկոզամինի հիդրոքլորիդ), քոնդրոիտինի սուլֆատ (քոնդրոիտին սուլֆատ նատրիում) դեղահատեր թաղանթապատ 500մգ+400մգ Գլյուկոզամին (գլյուկոզամինի հիդրոքլորիդ), քոնդրոիտինի սուլֆատ (քոնդրոիտին սուլֆատ նատրիում) դեղահատեր թաղանթապատ 500մգ+400մգ

հաբ

0,9

2

9,8

Ըստ պահանջի

51)

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ

հաբ

 0,100

2

 20,750

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

52)

Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ

պատրաստի ներակման լուծույթ

 0,40

1,5

 2,125

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

53)

Զոլեդրոնաթթու խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ Զոլեդրոնաթթու խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ

Ֆլ.

0,020 1 1,0

7-10 (ստացիոնար)

Ըստ պահանջի (ամբուլատոր)

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

3) Ուղեկցեղ հիվանդությունների առկայության պարագայում դեղորայքի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Խոշոր հոդի պունկցիա

0,4

0,4

2)

Ներհոդային ներարկում խոշոր հոդերում

0,5

0,5

3)

Ներհոդային ներարկում միջին հոդերում

0,4

0,4

4)

Ներհոդային ներարկում մանր հոդերում

0,4

0,4

5)

Ֆիզիոթերապիա

0,5

0,5

6)

Վերականգնողական բժշկական օգնության այլ ծառայություններ

0,5

0,5

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Կոլասինսկի, Շերոն Լ. Նեոգի, Տուխինա; Հոխբերգ, Մարկ Ք. Օատիս, Քերոլ; Գայատ, Գորդոն; Բլոկ, Ջոել; Քալահան, Լեյ; Կոպենհավեր, Սինդի; Դոջ, Քերոլ; Ֆելսոն, Դեյվիդ; Գելլար, Քեթլին; Հարվի, Ուիլյամ Ֆ. Հոքեր, Ջիլիան; Հերցիգ, Էդվարդ; Kwoh, C. Kent; Նելսոն, Ամանդա Է. Սամուելս, Ջոնաթան; Scanzello, Carla; Սպիտակ, Դանիել; Իմաստուն, Բարտոն; Ալթման, Ռոյ Դ. ԴիՌենցո, Դանա; Ֆոնտանարոսա, Ջոան; Գիրադի, Ջինա; Իշիմորի, Մարիկո; Միսրա, Դևյանի; Շահ, Ամիտ Աակաշ; Շմագել, Աննա Կ. Թոմա, Լուիզա Մ. Տուրգունբաև, Մարատ; Թերներ, Էմի Ս. Ռեսթոն, Ջեյմս (2020). 20192. Ռևմատոլոգիայի/Արթրիտի ամերիկյան քոլեջի ուղեցույց՝ ձեռքի, ազդրի և ծնկի օստեոարթրիտի կառավարման համար: Արթրիտ և Ռևմատոլոգիա, art.41142–. doi:10.1002/art.41142 (Kolasinski, Sharon L.; Neogi, Tuhina; Hochberg, Marc C.; Oatis, Carol; Guyatt, Gordon; Block, Joel; Callahan, Leigh; Copenhaver, Cindy; Dodge, Carole; Felson, David; Gellar, Kathleen; Harvey, William F.; Hawker, Gillian; Herzig, Edward; Kwoh, C. Kent; Nelson, Amanda E.; Samuels, Jonathan; Scanzello, Carla; White, Daniel; Wise, Barton; Altman, Roy D.; DiRenzo, Dana; Fontanarosa, Joann; Giradi, Gina; Ishimori, Mariko; Misra, Devyani; Shah, Amit Aakash; Shmagel, Anna K.; Thoma, Louise M.; Turgunbaev, Marat; Turner, Amy S.; Reston, James (2020). 2019 American College of Rheumatology/Arthritis Foundation Guideline for the Management of Osteoarthritis of the Hand, Hip, and Knee. Arthritis & Rheumatology, art.41142–.doi:10.1002/art.41142),

2. Մագնի Ա, Ագոստոնի Պ, Բոնեցցի Ս, Մասացցա Գ, Մենե Պ, Սավարինո Վ, Ֆորնասարիի Դ․ Օստեոարթրիտի կառավարում. Փորձագետի կարծիք ՆՍԱԻԴ-ների (NSAID) վերաբերյալ: Ցավ Թեր. 2021 դեկ. 10 (2): 783-808. Դոի։ 10.1007/s40122-021-00260-1: Epub 2021թ․ ապր․ 19. PMID։ 33876393; PMCID։ PMC8586433: (Magni A, Agostoni P, Bonezzi C, Massazza G, MenՌ P, Savarino V, Fornasari D. Management of Osteoarthritis: Expert Opinion on NSAIDs. Pain Ther. 2021 Dec;10(2):783-808. doi: 10.1007/s40122-021-00260-1. Epub 2021 Apr 19. PMID: 33876393; PMCID: PMC8586433.),

3. https://radiopaedia.org/articles/kellgren-and-lawrence-system-for-classification-of-osteoarthritis,

4. Բարիգիան Ռևել Ֆ, Ֆայետ Մ, Հագեն Մ․ Արտաքին օգտագործման դիկլոֆենակ, Արդյունավետ բուժում օստեոարթրիտի համար. պատմողական ակնարկ: Ռևմատոլ Թեր. 2020թ․ Հուն․; 7 (2): 217-236. Դոի։ 10.1007/s40744-020-00196-6: Epub 2020թ․ փետ․ 21. PMID։ 32086778; PMCID։ PMC7211216: (Bariguian Revel F, Fayet M, Hagen M. Topical Diclofenac, an Efficacious Treatment for Osteoarthritis: A Narrative Review. Rheumatol Ther. 2020 Jun;7(2):217-236. doi: 10.1007/s40744-020-00196-6. Epub 2020 Feb 21. PMID: 32086778; PMCID: PMC7211216.),

5. Անխել Լանաս. ՆՍԱԻՍ-ներ (NSAIS) և ասպիրինը կլինիկական կառավարման վերջին ձեռքբերումներն ու հետևանքները 2016 թ. Էջեր 38-39 (Angel Lanas․ NSAISs and Aspirin Recent Advances and Implications for Clinical Management 2016 p. 38-39),

6. Լեոպոլդինո ԱՕ, Մաչադո ԳՍ, Ֆերեյրա ՊՀ, և այլք․ Պարացետամոլն ընդդեմ պլացեբոյի՝ ծնկի և ազդրի օստեոարթրիտի համար: Քոքրեյն տվյալների բազայի համակարգային ամփոփում. 2019թ․ (2):CD013273 (Leopoldino AO, Machado GC, Ferreira PH, et al. Paracetamol versus placebo for knee and hip osteoarthritis. Cochrane Database Syst Rev. 2019(2):CD013273),

7. Օսանի ԲԿ, Բաննուրու ՌՌ. Դուլոքսետինի արդյունավետությունն ու անվտանգությունը օստեոարթրիտի ժամանակ. համակարգված վերանայում և մետա-վերլուծություն: Միջ Բժշ․Կորեայի Ամս․ 2019թ․ Սեպ. 34 (5): 966-973. Դոի 10.3904/kjim.2018.460. Epub 2019թ․ Մարտ 15. PMID։ 30871298; PMCID։ PMC6718752: (Osani MC, Bannuru RR. Efficacy and safety of duloxetine in osteoarthritis: a systematic review and meta-analysis. Korean J Intern Med. 2019 Sep;34(5):966-973. doi: 10.3904/kjim.2018.460. Epub 2019 Mar 15. PMID: 30871298; PMCID: PMC6718752.),

8. Տուպեն Էյփրիլ Կ, Բիսայոն Ջ, Վելչ Վ, Մաքսվել ԼՋ, Ջունի Պ, Ռութջես ԱՈՒ, Հասնի ՄԷ, Վինսենտ Ջ, Էլ Հինդի Տ․, Վելս ԳԱ, Թագվել Պ․ Տրամադոլ օստեոարթրիտի համար: Քոքրեյն տվյալների բազայի համակարգային ամփոփում. 2019 մայ․ 27; 5 (5): CD005522: Դոի։ 10.1002/14651858.CD005522.pub3. PMID։ 31132298; PMCID։ PMC6536297: (Toupin April K, Bisaillon J, Welch V, Maxwell LJ, JՖni P, Rutjes AW, Husni ME, Vincent J, El Hindi T, Wells GA, Tugwell P. Tramadol for osteoarthritis. Cochrane Database Syst Rev. 2019 May 27;5(5):CD005522. doi: 10.1002/14651858.CD005522.pub3. PMID: 31132298; PMCID: PMC6536297.):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան