Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 39-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1-ԻՆ, 4-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Ֆիզկուլտուրա» առարկայի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

5/7/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

 ՀՀ կրթության, գիտության,

 մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 7-ի

N 39-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1-ԻՆ, 4-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

 

1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆ

 

ԹԵՄԱ 1

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Նպատակը

1. Նպաստել սովորողի դպրոցական կյանքին ադապտացմանը։

2.Ձևավորել պատկերացումներ.

1) ֆիզկուլտուրայի առողջարարական նշանակության,

2) ֆիզիկական վարժությունների,

3) մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ գիտելիքների,

4) Օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի վերաբերյալ:

3. Ծանոթացնել ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ անվտանգության կանոններին։

Վերջնարդյունքներ

1.Գիտի ֆիզիկական վարժությունների դերն ու նշանակությունը առողջության ամրապնդման գործում:

2.Պահպանի օրվա ռեժիմը և անձնական հիգիենայի կանոնները:

3.Պատկերացում ունի քայլքի, վազքի, ցատկերի, մագլցման, դահուկավազքի և լողի՝ որպես մարդու տեղաշարժման կարևորագույն միջոցների վերաբերյալ:

4.Կարևորի ֆիզիկական վարժությունների ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը:

Բովանդակություն

1. Ֆիզիկական դաստիարակության նշանակությունը առողջության ամրապնդման համար:

2. Տեղեկություններ օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի մասին:

3. Քայլքը, վազքը, ցատկերը, մագլցումը, դահուկավազքը և լողը՝ որպես մարդու տեղաշարժման կարևորագույն միջոցներ:

4. Անվտանգության կանոնների պահպանումը ֆիզիկական կուլտուրայի դասերին:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ծնողների օգնությամբ համացանցից և գրականությունից ուսումնասիրում և ներկայացնում են Ֆիզիկական դաստիարակության, օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի կարևորության վերաբերյալ նյութեր:

2. Դասարանում կազմում են իրենց տարբերակը քայլքի, վազքի, ցատկերի, մագլցման, դահուկավազքի և լողի՝ որպես մարդու տեղաշարժման կարևորագույն միջոցների և ֆիզիկական վարժությունների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման մասին։

1.Ժամանակ և տարածություն

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզական ոլորտի տարբեր մարդկանց պատմությունները, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով մարզումների դերը տարբեր ժամանակների նշանավոր մարդկանց կյանքում:

2. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

3. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

Միջառարկայական կապեր

1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2. Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Պատմական ակնարկներ:

3. Մաթեմատիկա: Մաթեմատիկական չափագրումներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ10,Տ16, Տ28,Տ31,Տ34

ԹԵՄԱ 2

ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՎԱԶՔԵՐ: ՑԱՏԿԵՐ: ՆԵՏՈՒՄՆԵՐ/

Նպատակը

1. Ուսուցանել քայլքի, վազքի, ցատկերի և նետումների տեխնիկապես ճիշտ կատարումը։

2. Նպաստել.

1) կեցվածքի ձևավորմանը և առողջության ամրապնդմանը,

2) շարժումների համաձայնեցման, տարածության մեջ կողմնորոշման, կոորդինացիոն կարողությունների զարգացմանը,

3) նետելու, փոխանցելու և ընդունելու կարողությունների մշակմանը,

4) արագաշարժության, դիմացկունության, ուժի, ճարպկության, ճկունության զարգացմանը։

Վերջնարդյունքներ

1.Պատկերացում ունի «Աթլետիկա» մարզաձևի մասին։

2. Ճիշտ քայլի, վազի 20 մ, հավասարաչափ դանդաղ վազի 3 րոպե, տեղից հեռացատկի, բարձրացատկի, ցատկի ցատկապարանով, թենիսի գնդակը նետի նշանակետին, մեծ գնդակը նետի և բռնի:

Բովանդակություն

1. Քայլքը և տարատեսակները։ Քայլք, քայլք ոտնաթաթերին, կիսակքանստած, կրունկների վրա` ձեռքերի տարբեր դիրքերով։

2. Վազքը քայլքի հերթագայությամբ, դանդաղ վազք մինչև 2 րոպե, մաքոքավազք 2 x 10 մ։

3. Ցատկեր ցատկապարանով, հեռացատկ տեղից, բարձրացատկ մեկ ոտքի հրումով (40-50 սմ)։

4. Նետումներ` թենիսի գնդակի նետում նպատակակետին, նետում հեռավորություն, մեծ գնդակի փոխանցում և ընդունում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Առանց գործիքների և դրանց կիրառմամբ աթլետիկական վարժությունների կատարում.

1) հեռացատկ տեղից,

2) վազք փոփոխական արագությամբ,

3) փոխանցումավազք:

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ քայլքի, վազքի կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Աթլետիկա» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ10, Տ16, Տ17, Տ18, Տ28, Տ31, Տ34,

ԹԵՄԱ 3

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԿԱԽԵՐ ԵՎ ՀԵՆՈՒՄՆԵՐ: ՀԵՆԱՑԱՏԿԵՐ: ԱԿՐՈԲԱՏԻԿ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՄԱԳԼՑՈՒՄՆԵՐ: ՌԻԹՄԻԿ - ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ/

Նպատակը

1. Ուսուցանել շարային հրահանգների, շարափոխումների, ձեռքերի և ոտքերի հիմնական շարժումների, մագլցելու, հենումների և գլորումների կատարումը։

2. Ձևավորել հավասարակշռությունը պահպանելու, երաժշտության բնույթին համապատասխան շարժումներ կատարելու, տարբեր շարժումները համաձայնեցնելու կարողությունները։

3. Մշակել ճիշտ կեցվածքը։

4. Զարգացնել շարժողական ունակությունները և հմտությունները։

5. Ուսուցանել շնչառության ճիշտ համաձայնեցումը շարժումների հետ։

Վերջնարդյունքներ

1. Կատարի շարային հրահանգները, վերադասավորումները մեկ տողանից երկտողանի, միաշարասյուն շարքից՝ երկշարասյուն շարքի։

2. Մագլցի, քայլի մարզանստարանի վրայով, գլորվի, մարզապատից կախ դրությունում` ոտքերը ծալի և ուղղի,

3. Երաժշտության ռիթմին համապատասխան քայլի, վազի, ցատկի:

Բովանդակություն

1. Շարային վարժություններ.

1) միատողան (երկտողան), միաշարասյուն (երկշարասյուն) «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ», «ՇԱՐՎԻ՛Ր», «Թողնել», «ՑՐՎԻ՛Ր», «Աջ (ձախ)-ՀԱՎՍԱՐ», «ԱԶԱՏ», «ԿԱՐԳԻ ԲԵՐԵԼ», «ԶԳԱՍՏ», «Քայլով ՄԱ՛ՐՇ», «Կանգ Ա՛Ռ» հրահանգների կատարում,

2) վերադասավորում միատողան (երկտողան) շարքից շրջանի, միաշարասյունից՝ երկշարասյուն,

3) դարձումներ տեղում «Աջ-ԴԱ՛ՐՁ», «Ձախ-ԴԱ՛ՐՁ», «Ետ-ԴԱ՛ՐՁ» հրահանգների կատարում,

4) կից քայլերով բացազատվել «Դեպի աջ (ձախ) կենտրոնից (աջից, ձախից)», այսքան քայլով (տարածած ձեռքերի չափով)-ԲԱՑԱԶԱՏՎԻ՛Ր։

2. Ընդհանուր զարգացնող վարժություններ. հիմնական կանգ, կանգ` ոտքերը զատած։ Ձեռքերի և ոտքերի հիմնական դրություններ և շարժումներ, իրանի թեքումներ առաջ, հետ, աջ, ձախ։ Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով (գնդակ, օղ, մարզափայտ և այլն)։ Կեցվածքի ձևավորման վարժություններ։ Շնչառական վարժություններ։

3. Մագլցման վարժություններ. մագլցում և սողանցում մարզանստարանի վրայով։

4. Հավասարակշռության վարժություններ. կանգ ոտնաթաթերին, կանգ մեկ ոտքի վրա (հատակին և մարզանստարանի վրա), քայլք մարզանստարանի վրայով` ձեռքերի տարբեր դրություններով։

5. Ակրոբատիկական վարժություններ. հենում կքանիստ, հենում պառկած, գլորվել փորին պառկած և ծնկներին հենված դրությամբ, կքանիստ դրությունից գլորում առաջ։

6. Ռիթմիկ մարմնամարզության վարժություններ. երաժշտության ուղեկցությամբ քայլքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր։ Շարժվել շրջանաձև, կից քայլերով, կքանստելով։ Ձեռքերը բարձրացնել վեր, կողմ, պահել մեջքի հետևում, ծոծրակին, դաստակների պտույտներ, իրանի թեքումներ և դարձումներ աջ և ձախ։

7. Պարային վարժություններ՝ քայլք, վազք, ոստյուններ, կից քայլեր, ցատկեր երաժշտության ուղեկցությամբ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Առանց գործիքների և դրանց կիրառմամբ մարմնամարզական վարժությունների կատարում։

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ:

4.Պար:Երաժշտություն: Երաժշտառիթմային շարժումներ:

5.Նախնական Զինվորական Պատրաստություն: Շարային վարժաձևեր ու շարժումներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ10, Տ16, Տ17, Տ18, Տ28, Տ31, Տ34,

ԹԵՄԱ 4

ՇԱՐԺԱԽԱՂԵՐ /ՖԻԶԻԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԽԱՂԵՐ: «ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ» ՏԱՐՐԵՐՈՎ ԽԱՂԵՐ/

Նպատակը

1. Ամրապնդել վազքի, ցատկերի, նետումների, գնդակը վարելու և փոխանցելու ունակությունները։

2. Ձևավորել համագործակցելու, փոխօգնության, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություններ։

3. Նպաստել համարձակության, սեփական ուժերի նկատմամբ վստահության, ուշադրության կենտրոնացման, ընկերասիրության դաստիարակմանը։

4. Նպաստել արագության, ճարպկության, ճկունության, դիմացկունության և կոորդինացիայի մշակմանը։

5. Ուսուցանել «Ֆուտբոլ» խաղի կիրառումը` որպես զվարճանքի միջոց։

6. Ուսուցանել զվարճալի ֆուտբոլի տարրերով շարժախաղեր։

Վերջնարդյունքներ

1.Պատկերացում ունի շարժախաղերի մասին:

2.Ինքնուրույն խաղա որոշ շարժախաղեր, պահպանելով կանոնները:

3.Ցուցաբերի բարություն, ազնվություն, ընկերասիրություն:

Բովանդակություն

1. Վազքի ունակության ամրապնդման խաղեր՝ «Նապաստակները», «Թռչունները և արծիվը», «Մեկ-երկու-երեք»։

2. Ցատկերի ունակության ամրապնդման խաղեր՝ «Հեռացատկորդները», «Ցատկիր արագ», «Պինգվինները գնդակով»։

3. Նետումների ունակության ամրապնդման խաղեր՝ «Նետիր հեռու», «Գնդակի շրջանցում», «Հավաքիր արագ»։

4. Գնդակը փոխանցելու և վարելու ունակության ամրապնդման խաղեր՝ «Գարամբոլ», «Գնդակի փոխանցում շարքում», «Գլորիր գնդակը», «Գնդակներով էստաֆետ», «Ես ուզում եմ, ինձ նվիրիր գնդակը»։

5. Կոորդինացիոն ընդունակությունների ամրապնդմանը նպաստող խաղեր՝ «Անուններով խաղ», «Խաղ ստվերի հետ», «Հրավեր»,«Արագ գտիր քո տեղը», «Ճանաչիր դրոշակդ», «Օղակներով էստաֆետ»։

6. Ազգային խաղերի տարրերով խաղեր՝ «Կարմիր կոճակ», «Աչքկապուկ», «Մուկն ու կատուն», «Թաշկինակ», «Մատնամիջի կամ միջնամատի», «Ափ ու պտղունց», «Քարարձան»։

7. «Զվարճալի ֆուտբոլ» տարրերով խաղեր՝ ֆուտբոլը՝ որպես երեխաների ժամանցի լավագույն միջոց։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Առանց գործիքների և դրանց կիրառմամբ շարժախաղերի բովանդակությանը համապատասխան վարժությունների կատարում։

1. Զարգացում

1) Շարժախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, հավասար հնարավորությունները, մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացողությունը շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Շարժախաղերի համակարգը կարող է կազմված լինել, օրինակ՝ շարժումներից, վարժություններից, մարզաձևերին նմանակող խաղերից:

3) Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ10, Տ16, Տ17, Տ18, Տ28, Տ31, Տ34,

ԹԵՄԱ 5.1

ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ /ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ: ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ/

Նպատակը

1.Ուսուցանել մեկհենումային սահման տեխնիկան։

2.Ուսուցանել փոփոխական երկքայլ ընթացքի և «սանդղաձև» վերելքի տեխնիկան։

3.Ձևավորել վայրէջքի հմտություններ։

4.Ուսուցանել «գութանաձև» արգելակման տեխնիկան։

5.Տեղեկություն տալ կոփման միջոցների և սկզբունքների վերաբերյալ։

6.Ուսուցանել բրաս լողաոճի ձեռքերի աշխատանքի զուգակցումը շնչառության հետ։

7.Ձևավորել բրաս լողաոճի ձեռքերի, ոտքերի աշխատանքի զուգակցման կարողությունները շնչառության հետ։

8.Ուսուցանել դարձումների տեխնիկան։

9.Ուսուցանել ոտքերը ցած ջրացատկի տեխնիկան։

10.Ուսուցանել բրաս լողաոճի տեխնիկական տարրերի կիրառումը խաղերում և լողատարածություններ հաղթահարելիս։

11.Մշակել արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա։

12.Վազքի ունակության ամրապնդման և կատարելագործման, ընդունակության մշակման և տարածության մեջ կողմնորշման վարժություններ:

13.Ցատկերի ունակության ամրապնդման և կատարելագործման, արագաուժային ընդունակությունների մշակման , ցատկունակության ամրապնդման վարժություններ:

Վերջնարդյունքներ

1. Սահուն կատարի.

1) փոփոխական երկքայլ ընթացք,

2) արգելակում «գութանաձև» և «հենումով»։

2. Հաղթահարի 1 կմ տարածություն։

3. Բրաս լողաոճով.

1) ձեռքերի և ոտքերի աշխատանքը զուգակցի շնչառության հետ,

2) կատարի դարձումներ,

3) հաղթահարի 25 մ հեռավորություն։

4. Գիտի վազքի տեխնիկան, կարողանում է ճիշտ և արագ կողմնորշվել ժամանակի և տարածության մեջ:

5. Գիտի ցատկունակության կատարման տեխնիկան, ինքնուրույն կողմնորոշվում է շարժման ընթացքում:

Բովանդակություն

1. Դահուկային պատրաստության տեխնիկայի մեթոդները և միջոցները՝ ծանոթություն հագուստին, կոշիկներին, դահուկներին, դահուկափայտերին և դահուկային գույքի խնամքին։ Դահուկների և դահուկափայտերի ընտրություն։ Դահուկներ կրելը և տեղափոխումը։ Դահուկներ հագնելը։ Դարձումներ տեղում ոտնափոխումով։ Տեղաշարժ դահուկներով դրվող և սահող քայլերով` առանց դահուկափայտերի և դահուկափայտերի օգնությամբ։ Վերելք դրվող քայլերով։ Դահուկասահք արագացումով 40-50-ական մետր հատվածներում։

2. Լողի ուսուցման տեխնիկայի մեթոդները և միջոցները՝ ծանոթություն լողավազանում, ջրային միջավայրում դպրոցականների վարքի կանոններին։ Ցամաքում ընդհանուր զարգացնող և նմանողական վարժություններ։ Ջրում ջրընտելացման վարժություններ` քայլք և վազք ջրում, կքանիստներ, սուզվել մինչև կզակը, ընկղմվել ջրի մեջ բաց աչքերով, հատակին կանգնած թեքումներ, թափահարել ձեռքերով։ Շնչառության պահումը ջրում։ Ջրի վրա պառկելը կրծքի և մեջքի վրա։ Ջրասահումներ կրծքի և մեջքի վրա՝ ձեռքերի տարբեր դրությամբ։ Խաղեր ջրում. «Ձկնկուլներ», «Փայտահատը ջրում», «Կարուսելներ», «Ցույց տուր կրունկներդ»։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Առանց գույքի և դրանց կիրառմամբ դահուկային պատրաստության և լողի վարժությունների կատարում։

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ սահող քայլքերում, դահուկավազքում կամ լողում թիավարումի և դարձումների ժամանակ, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Դահուկային սպորտ» և «Լող» մարզաձևերը), շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից և մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ10, Տ16, Տ17, Տ18, Տ28, Տ31, Տ34,

ԹԵՄԱ 5.2

ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ. /ԽԱՂԵՐ ՎԱԶՔՈՎ: ԽԱՂԵՐ ՑԱՏԿԵՐՈՎ/

Նպատակը

1. Հետաքրքրություն և սեր առաջացնել խաղերի նկատմամբ:

2. Ուսուցանել.

1) վազքով խաղերը,

2) ցատկերով խաղերը:

Վերջնարդյունքներ

1. Արագ կողմնորոշվի իրավիճակում:

2. Ուշադրությունը կենտրոնացնի անհրաժեշտ առարկայի կամ երևույթի վրա:

3. Կոնկրետ իրավիճակում կայացնի արդյունավետ որոշում:

4. Համագործակցի թիմակիցների հետ:

5. Ցուցաբերի նախաձեռնություն, ճկունություն,ճարպկություն:

Բովանդակություն

1. Խաղեր վազքով.

1) Արագ վերցրու, արագ դիր:

2) Բռնոցի /Բռնոցի ժապավենով/:

3) Փոխիր առարկան:

4) Բուն:

5) Ում օղակը ավելի արագ կշարվի:

6) Ով ավելի արագ և ճիշտ կգլորի օղակը մինչև դրոշակը:

7) Աչքակապուկ:

8) Երկու սառնամանիք:

9) Հասիր քո զույգին:

10) Մի թրջիր ոտքերդ:

2. Խաղեր ցատկերով.

1) Գորտերը և ձկնկուլը:

2) Չբռնվես:

3) Գայլը փոսում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Առանց գործիքների և դրանց կիրառմամբ շարժախաղերի բովանդակությանը համապատասխան վարժությունների կատարում։

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ քայլքի, վազքի կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Աթլետիկա» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգ

5.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ9, Տ27, Տ31, Տ33, Տ34

 

4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

ԹԵՄԱ 1

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Նպատակը

1.Ձևավորել պատկերացումներ.

1) ֆիզիկական վարժությունների պարապմունքների հիգիենիկ կանոնների, տնային առաջադրանքների և առավոտյան մարմնամարզության կանոնների,

2) կոփման միջոցների և հիմնական կանոնների վերաբերյալ։

2.Կատարել պատմական ակնարկ 15-րդ օլիմպիական խաղերի վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

1.Ինքնուրույն կատարի առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն:

2.Ինքնուրույն կազմի և կատարի ֆիզիկական վարժությունների համալիրներ:

3.Պատկերացում ունի ժամանակակից օլիմպիական խաղերում ընդգրկված մարզաձևերի և օլիմպիական գաղափարների մասին:

Բովանդակություն

1. Ֆիզիկական վարժությունների պարապմունքների հիգիենիկ կանոնները:

2. Կոփման նշանակությունը և հիմնական կանոնները:

3. Տնային հանձնարարությունների և նախապարապմունքային մարմնամարզության կատարման կանոնները:

4. Ժամանակակից 15-րդ (1952 թ.) օլիմպիական խաղերը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Օգտվելով համացանցից և գրականությունից՝ ինքնուրույն ուսումնասիրում և ներկայացնում են ֆիզիկական վարժությունների պարապմունքների հիգիենիկ կանոնները, տնային առաջադրանքների և առավոտյան մարմնամարզության կանոնները և 15-րդ օլիմպիական խաղերը:

2. Դասարանում կազմում են կոփման միջոցների և հիմնական կանոնների իրենց տարբերակը:

1. Ժամանակ և տարածություն

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզական ոլորտի տարբեր մարդկանց պատմությունները, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով մարզումների դերը տարբեր ժամանակների նշանավոր մարդկանց կյանքում:

2. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

3. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Պատմական ակնարկներ:

3.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34

ԹԵՄԱ 2

ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՎԱԶՔԵՐ: ՑԱՏԿԵՐ: ՆԵՏՈՒՄՆԵՐ/

Նպատակը

1. Ուսուցանել վազքի, հեռացատկի, բարձրացատկի և նետումների տեխնիկան։

2. Մշակել արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա, շարժումների համաձայնեցում և արագաուժային ընդունակություններ։

3. Դաստիարակել կամային որակներ։

4. Նպաստել ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը։

Վերջնարդյունքներ

1. Գիտի «Աթլետիկա» մարզաձևի կիրառական և մարզական նշանակության մասին:

2. Ճիշտ քայլի, վազի 60 մ, հավասարաչափ դանդաղ վազի 1000մ., տեղից հեռացատկի, բարձրացատկի և թենիսի գնդակը նետի նշանակետին, մեծ գնդակը նետի և բռնի ցուցաբերելով տեխնիկա և բարձր արդյունքներ:

Բովանդակություն

1. Վազքեր. ազդրերը վեր բարձրացնելով, վազք արագացումով 40 մ, վազքի հերթագայումը քայլքով, հավասարաչափ դանդաղ վազք 6-8 րոպե:

2. Ցատկեր. հեռացատկ 6-8 քայլ թափավազքից, բարձրացատկ թեք թափավազքով։

3. Նետումներ. թենիսի գնդակի նետում 4-8 մ հեռավորությունից նշանակետին, թենիսի գնդակի նետում հեռավորությունից։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Առանց գործիքների և դրանց կիրառմամբ աթլետիկական վարժությունների կատարում։

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ քայլքի, վազքի կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Աթլետիկա» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ:

4.Պար:Երաժշտություն: Երաժշտառիթմական շարժումներ:

5.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34

ԹԵՄԱ 3

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԿԱԽԵՐ ԵՎ ՀԵՆՈՒՄՆԵՐ: ՀԵՆԱՑԱՏԿԵՐ: ԱԿՐՈԲԱՏԻԿ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՄԱԳԼՑՈՒՄՆԵՐ:

ՌԻԹՄԻԿ - ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ/

Նպատակը

1. Ուսուցանել հավասարակշռության պահպանման, ակրոբատիկ, ռիթմիկ-մարմնամարզական, կախերի և հենումների ճիշտ կատարումը։

2. Նպաստել կեցվածքի մշակմանը, առողջության ամրապնդմանը և ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը։

3. Մշակել շարժումների ներդաշնակ, արտահայտիչ կատարման, տակտի և ռիթմի զգացողության, ուշադրության կենտրոնացման և կոորդինացիոն կարողությունները։

4. Զարգացնել ճկունությունը, ուժը, ճարպկությունը, դիմացկունությունը։

5. Դաստիարակել կարգապահություն, ինքնավստահություն, համարձակություն, դժվարությունները հաղթահարելու, լսելու և հրահանգները կատարելու կարողություններ։

Վերջնարդյունքներ

1.Ինքնուրույն կազմի և կատարի ֆիզիկական վարժությունների համալիրներ:

2.Հստակորեն կատարի մարմնամարզության, շարային, ակրոբատիկական, ընդհանուր զարգացնող վարժությունները, կախերը և հենումները:

Բովանդակություն

1. Շարային վարժություններ`

1) միատողան (երկտողան), միաշարասյուն (երկշարասյուն) «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ», «ՇԱՐՎԻ՛Ր», «Թողնել», «ՑՐՎԻ՛Ր», «Աջ (ձախ)-ՀԱՎՍԱՐ», «ԱԶԱՏ», «ԿԱՐԳԻ ԲԵՐԵԼ», «ԶԳԱՍՏ», «Քայլով ՄԱ՛ՐՇ», «Կանգ Ա՛Ռ» հրահանգների կատարում,

2) վերադասավորում միատողան (երկտողան) շարքից շրջանի, միաշարասյունից՝ երկշարասյուն (եռաշարասյուն) շարքի,

3) դարձումներ տեղում. «Աջ-ԴԱ՛ՐՁ», «Ձախ-ԴԱ՛ՐՁ», «Ետ-ԴԱ՛ՐՁ» հրահանգների կատարում,

4) բացազատում կից քայլերով. «Դեպի աջ (ձախ) կենտրոնից (աջից, ձախից)», այսքան քայլով (տարածած ձեռքերի չափով)-ԲԱՑԱԶԱՏՎԻ՛Ր,

5) ուսուցչին զեկույց տալը. «Աջ (ձախ)-ՀԱՎՍԱՐ»: Զգաստ: Հավասարությունը դեպի Աջ, (Ձախ, Կենտրոն)»:

2. Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների, գնդակներով (մեծ, փոքր, լցրած) և օղերով։ Կեցվածքի մշակման վարժություններ։ Շնչառական վարժություններ։

3. Մագլցման վարժություններ` մագլցելով անցում արգելքների (մարզանստարան, մարզագերան) վրայով։

4. Հավասարակշռության վարժություններ` մարզանստարանի վրա քայլք մեծ քայլերով, արտանկներով, քայլք ոտնաթաթերի վրա, դարձումներ 90 և 180 աստիճան, հենում կքանիստ մեկ ոտքի վրա։

5. Ակրոբատիկական վարժություններ` առաջգլուխկոնծի, ետգլորում թիկնականգ, «Կամուրջ» վարժությունը օգնությամբ և ինքնուրույն։

6. Ռիթմիկ մարմնամարզության վարժություններ` երաժշտության բնույթին համապատասխան քայլք և վազք տարբեր արագությամբ, քայլք շրջանով` մեծացնելով և փոքրացնելով։ Գլխի թեքումներ, իրանի դարձումներ, պտույտներ։ Ձեռքերը կողմ, խաչաձևել կրծքի առաջ` գրկելով ուսերը, ձեռքերը տարածել կողմ։ Իրանի դարձումները, թեքումները զուգակցել ձեռքերի տարբեր շարժումներին։ Բարձրանալ ոտնաթաթերին և կքանստել։ Աջ ոտքը տանել կողմ և ձեռքերը բարձրացնել կողմերից վեր, ծափ տալ, թեքել գլուխը կողմ, ոտքը տանել հակառակ ուղղությամբ։ Կից քայլք կքանիստով, համակցումներ տարբեր շարժումներով։

7. Կախեր և հենումներ՝ կախեր պարանից` կախ նստած ոտքերը զատած, ձգումներ կախ դրությունում բարձրացնել ծնկային հոդում ծալված ոտքերը, հենումներ մարզանստարանի վրա։

8. Պարային վարժություններ երաժշտության ուղեկցությամբ, ժողովրդական պարերի շարժումներ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Առանց գործիքների և դրանց կիրառմամբ մարմնամարզական վարժությունների կատարում։

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ:

4.Պար:Երաժշտություն: Երաժշտառիթմական շարժումներ

5.Նախնական Զինվորական Պատրաստություն: Շարային վարժաձևեր ու շարժումներ:

6.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34

ԹԵՄԱ 4

ՇԱՐԺԱԽԱՂԵՐ /ՖԻԶԻԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԽԱՂԵՐ:

«ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ» ՏԱՐՐԵՐՈՎ ԽԱՂԵՐ/

Նպատակը

1. Ուսուցանել տարբեր շարժախաղեր։

2.Նպաստել ստեղծագործական կարողությունների խթանմանը։

3.Զարգացնել համագործակցելու, տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը։

4. Ուսուցանել զվարճալի ֆուտբոլի տեխնիկան։

5. Զարգացնել շարժողական կարողությունները։

6. Դաստիարակել ազնվության, փոխօգնության, հանդուրժողականության հմտություններ։

7. Նպաստել յուրացրած շարժախաղերը ինքնուրույն կազմակերպելուն։

8. Հաղորդել գիտելիքներ Հայաստանում ֆուտբոլի զարգացման և «Արարատ» ֆուտբոլային թիմի պատմության մասին։

9. Ուսուցանել զվարճալի ֆուտբոլի տեխնիկան։

Վերջնարդյունքներ

1.Խաղա շարժախաղեր մարզախաղերի տեխնիկական տարրերի կիրառմամբ և ճիշտ կանոններով, համաձայնեցնելով շարժումները և կողմնորոշվի տարածության մեջ:

2.Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվի, որոշումներ կայացնի, ցուցաբերի համարձակություն, նախաձեռնություն, փոխօգնություն և համագործակցության կարողություններ:

3. Ունի բավարար ֆիզիկական պատրաստվածություն:

Բովանդակություն

1. Վազքի ունակության ամրապնդման խաղեր. «Հանդիպակաց փոխանցումավազք», «Համակցված էստաֆետ»։

2. Ցատկերի ունակության ամրապնդման խաղեր. «Բազմացատկ», «Ցատկեր օղերով»։

3. Նետումների ունակության ամրապնդման խաղեր. «Դիպուկ նշանակետին», «Ամենադիպուկը»։

4. Գնդակը փոխանցելու և վարելու ունակության ամրապնդման խաղեր. «Գնդակը կենտրոնում», «Գնդակներով էստաֆետ», «Պայքար գնդակի համար»։

5. Ազգային խաղերի տարրերով խաղեր. «Գող և փաշա», «Գործնագործ», «Մանկական զինվորական խաղ», «Հինգ այծատեր», «Պուճաղ–պուճաղ», «Քար փոխ», «Գել–գել»։

6. Զվարճալի ֆուտբոլի տարրերով խաղեր. Տեղեկություններ Հայաստանում ֆուտբոլի զարգացման և «Արարատ» ֆուտբոլային թիմի նվաճումների մասին։ «Փոխանցավազք գնդակներով, վարումով, արգելքների հաղթահարումով, շրջանցումներով, դարպասին հարվածելով շարասյուներում», «Երկկողմ խաղ 2*2, 3*3, 4*4, 5*5»։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Առանց գործիքների և դրանց կիրառմամբ շարժախաղերի բովանդակությանը համապատասխան վարժությունների կատարում։

1. Զարգացում

1) Շարժախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, հավասար հնարավորությունները, մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացողությունը շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Շարժախաղերի համակարգը կարող է կազմված լինել, օրինակ՝ շարժումներից, վարժություններից, մարզաձևերին նմանակող խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ:

4.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34

ԹԵՄԱ 5.1

ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ /ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ: ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ: ՈՒԺԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ/

Նպատակը

1.Ուսուցանել դահուկափայտերով փոփոխական երկքայլ ընթացքի տեխնիկան։

2.Ամրապնդել վայրէջքի կարողությունները, - ուսուցանել «Գութանաձև» և «Հենումով» արգելակման տեխնիկան։

3.Ամրապնդել «Սանդղաձև» և «Եղևնաձև» վերելքի կարողությունները։

4.Տեղեկություն տալ սպորտային լողաոճերի մասին։

5.Ամրապնդել ցամաքում բրաս լողաոճի նմանողական վարժությունների տեխնիկան։

6.Ձևավորել կրոլ լողաոճի ձեռքերի, ոտքերի աշխատանքի զուգակցման կարողություններ շնչառության հետ։

7.Ամրապնդել բրաս լողաոճի ոտքերի և ձեռքերի շարժումների տեխնիկան։

8 Ձևավորել բրաս լողաոճի ոտքերի, ձեռքերի աշխատանքի զուգակցման կարողություններ շնչառության հետ։

9.Ուսուցանել բրաս լողաոճի դարձումների տեխնիկան։

10.Ձևավորել բրաս և կրոլ լողաոճերով տարբեր լողատարածություններ հաղթահարելու կարողություններ։

11. Նպաստել մկանային ուժի ավելացմանը:

12.Մշակել արագաշարժություն, կոորդինացիա, դիմացկունություն։

13.Դաստիարակել համարձակություն, վստահություն, կազմակերպվածություն։

Վերջնարդյունքներ

1.Գաղափար ունի դահուկային սպորտի պատմության վերաբերյալ։

2.Սահուն կատարի վերելք «Սանդղաձև» և «Եղևնաձև» եղանակներով և կրկնվող դահուկաընթացքի ժամանակ ցուցադրի բարձր արագություն։

3.Հաղթահարի 3 կմ տարածություն։

4.Կրոլ կրծքի վրա լողաոճով լողատարածությունը անցնի արագ տեմպով։

5.Կրոլ մեջքի վրա լողաոճով լողատարածությունը անցնի արագ տեմպով։

6.Կրոլ և բրաս լողաոճով հաղթահարի 25 և ավելի մետր հեռավորություն։

7.Կատարի բազմակի կրկնությամբ ուժային վարժություններ:

8. Դրսևորի ուժ և արագաուժային ունակություններ:

Բովանդակություն

1. Դահուկային պատրաստության տեխնիկայի մեթոդները և միջոցները՝ փոփոխական երկքայլ ընթացք առանց դահուկափայտերի և դահուկափայտերով։ Վայրէջք թեթև զառիվայր լանջերից։ Արգելակում «գութանաձև» և «հենումով»։ Ոտնափոփոխումով դարձում ընթացքից։ Վերելք «սանդղաձև» և «եղևնաձև»։ Հավասարաչափ արագությամբ տեղաշարժ դահուկներով մինչև 1 կմ։ Կրկնողական դահուկաընթացք. 3-4 անգամ 50-ական մետր վազքահատված արագությամբ։

2. Լողի ուսուցման տեխնիկայի մեթոդները և միջոցները. ցամաքում բրաս լողաոճի ոտքերի և ձեռքերի նմանողական վարժություններ։ Ջրում Կրոլ մեջքի և կրծքի վրա լողաոճերով ոտքերի, ձեռքերի և շնչառության համագործակցության կատարելագործում։ Բրաս լողաոճով ոտքերի, ձեռքերի աշխատանքը և շնչառությունը։ Բրաս լողաոճով ոտքերի, ձեռքերի և շնչառության համագործակցություն։ Մեկնարկներ և դարձումներ։ 25 մ լողատարածության կրկնակի լողանցում բրաս լողաոճով ոտքերի, այնուհետև ձեռքերի օգնությամբ։ Լողալ կրոլ լողաոճով 25 մ։ Լողալ բրաս լողաոճով 25 մ։

3. Ուժային պատրաստություն՝ ուժային բնույթի վարժությունների դերը մարմնի ներդաշնակ զարգացման գործում։ Ձեռքերի մկանախմբերի զարգացման վարժությունների ընտրության առանձնահատկությունը։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Առանց գույքի և դրանց կիրառմամբ դահուկային պատրաստության, լողի և ուժային վարժությունների կատարում։

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ սահող քայլքերում, դահուկավազքում կամ լողում թիավարումի և դարձումների ժամանակ, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Դահուկային սպորտ» և «Լող» մարզաձևերը), շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից և մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ:

4.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34

ԹԵՄԱ 5.2

ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ /ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՇԱՐԺԱԽԱՂԵՐ/

Նպատակը

1. Հետաքրքրություն և սեր առաջացնել հայկական ժողովրդական խաղերի նկատմամբ:

2. Ուսուցանել հայկական ժողովրդական խաղերը,

Վերջնարդյունքներ

1. Հետաքրքրություն ցուցաբերի հայկական ժողովրդական խաղերի նկատմամբ:

2. Արագ կողմնորոշվի իրավիճակում:

3. Ուշադրությունը կենտրոնացնի անհրաժեշտ առարկայի կամ երևույթի վրա:

4. Կոնկրետ իրավիճակում կայացնի արդյունավետ որոշում:

5. Համագործակցի թիմակիցների հետ:

6. Ցուցաբերի նախաձեռնություն, ճկունություն,ճարպկություն:

Բովանդակություն

1. Հայկական ժողովրդական խաղեր. Շարժախաղեր.

1) Տափկնոցի:

2) Զույգերով վազք:

3) Հատակին չմնաս (ծիտը ծառին):

4) Առ ու փախիր:

5) Դատարկ տեղ (արագ զբաղեցրու ազատ տեղը):

6) Յոթ քար:

7) Ճնճղուկները և կատուն:

8) Անձրև:

9) Մուկ ու կատու:

10) Ազատ տեղ:

11) Բռնուկի՝ ձեռք տալով:

12) Գնդակի հանձնում տողանում:

13) Ճանաչիր դրոշակդ:

14) Կառք:

15) Թզուկներն ու հսկաները:

16) Արագ շարժվիր:

17) Վազք դրոշակների համար:

18) Երկրորդն ավելորդ է:

19) Ասեղ, թել և հանգույց:

20) Ծովն ալեկոծվում է:

21) Բռնողներ ու փախչող նստողներ:

22) Բռնուկի ժապավեններով:

23) Որսորդներ:

24) Գնդակի փոխանցում շարասյուններում:

25) Ծածաններն ու գայլաձուկը:

26) Գիշեր-ցերեկ:

27) Երրորդն ավելորդ է:

28) Գնդակի փոխանցում շրջանում կանգնած:

29) Ձյունե հսկան:

30) Կարտոֆիլի տնկում:

31) Որսորդն ու բադերը:

32) Լաբիրինթոս:

33)Ձգիր շրջանի մեջ:

34) Աքլորակռիվ:

35)Էստաֆետ ցատկապարանով:

36)Բռնուկի՝ գնդակով:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Առանց գործիքների և դրանց կիրառմամբ շարժախաղերի բովանդակությանը համապատասխան վարժությունների կատարում։

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2. Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3. Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4. Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգ:

5. Նախնական զինվորական պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ9, Տ27, Տ31, Տ33, Տ34

 

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

ԹԵՄԱ 1

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Նպատակը

1. Հաղորդել գիտելիքներ ժամանակակից օլիմպիական շարժման ուղղություների և համամարդկային արժեքների մասին:

2. Տեղեկություններ հաղորդել.

1) հայ անվանի մարզիկների սպորտային նվաճումների վերաբերյալ,

2) առողջ ապրելակերպի դերի և նշանակության մասին :

3) ՀԱՕԿ-ի գործունեության և հիմնական գործառույթների վերաբերյալ:

3. Ցույց տալ օլիմպիական խաղերի համամարդկային արժեքները:

Վերջնարդյունքներ

1. Գիտի.

1) ժամանակակից օլիմպիական շարժման ուղղությունները և համամարդկային արժեքները,

2) առողջ ապրելակերպի առանձնահատկությունները,

3) հայ անվանի մարզիկների սպորտային նվաճումները,

4) ՀԱՕԿ-ի հիմնական գործառույթները:

2. Արժևորի օլիմպիական խաղերի համամարդկային արժեքները:

Բովանդակություն

1. Օլիմպիական գաղափարները:

2. Մարդու առողջ ապրելակերպը:

3. Տեղեկություններ հայ անվանի մարզիկների մասին:

4. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ ՀԱՕԿ-ի գործառույթները:

5. Օլիմպիական շարժումը ժամանակակից կյանքում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Օգտվելով համացանցից և գրականությունից՝ ինքնուրույն ուսումնասիրում և ներկայացնում են նյութեր օլիմպիական շարժման և համամարդկային արժեքների, հայ անվանի մարզիկների և ՀԱՕԿ-ի գործառույթների մասին:

2. Կատարում են ֆիզիկական վարժություններ:

1. Ժամանակ և տարածություն

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզական ոլորտի տարբեր մարդկանց պատմությունները, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով մարզումների դերը տարբեր ժամանակների նշանավոր մարդկանց կյանքում:

2. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

3. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Պատմական ակնարկներ:

3.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։

4.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ3, Հ13, Հ15, Հ27, Հ28, Հ29, Հ34, Հ45, Հ51

ԹԵՄԱ 2

ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՔԱՅԼՔԵՐ: ՎԱԶՔԵՐ: ՆԵՏՈՒՄՆԵՐ: ՑԱՏԿԵՐ:

ՓՈԽԱՆՑՈՒՄԱՎԱԶՔԵՐ: ԱՐԳԵԼԱՎԱԶՔԵՐ/

Նպատակը

1. Կատարելագործել կարճ, միջին, փոխանցումավազքի, արգելավազքի, ցատկերի և նետումների կատարման տեխնիկան:

2. Զարգացնել արագաշարժության, դիմացկունության, ճկունության, ճարպկության և արագաուժային ունակությունները:

3. Դաստիարակել կարգապահություն, նպատակասլացություն, տոկունություն և դժվարությունները հաղթահարելու հմտություններ:

4. Նպաստել առողջության ամրապնդմանը և ֆիզիկական համակողմանի զարգացմանը:

Վերջնարդյունքներ

1. Գիտի ցատկերի տեխնիկայի հիմունքները:

2. Դրսևորի հմտություններ կարճ և միջին վազքերի հաղթահարման համար, թենիսի գնդակի և նռնակի նետման ժամանակ:

3. Վազքերի և ցատկերի տեխնիկայի կիրառմամբ հաղթահարի բնական արգելքները և տիրապետի արգելավազքի տեխնիկային:

4. Որոշի և գնահատի սեփական ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը:

5. Ցուցաբերի.

1) կարգապահություն, տոկունություն, նպատակասլացություն, համարձակություն, դժվարությունները հաղթահարելու կարողություն,

2) վազքի, ցատկի և նետումների վարժությունների կատարման տեխնիկային համապատասխան հմտություններ:

6. Ունի արագաշարժությանը, դիմացկունությանը, ցատկունակությանը համապատասխան մշակված ունակություններ:

Բովանդակություն

1. Կարճ վազքի տեխնիկայի կատարելագործում:

2. Միջին վազքի տեխնիկայի կատարելագործում:

3. Ցատկերի և նետումների տեխնիկայի կատարելագործում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ուսուցչի վերահսկողությամբ կատարում են.

1) 4*100 մ արագ վազք, 4*20 մ ցածր և բարձր մեկնարկից վազք,

2) հավասարաչափ վազք տեղանքում 10 րոպե, կրոսավազք 15 րոպե,

3) 4*50 փոխանցումավազք,

4) հեռացատկ,

5) բարձրացատկ,

6) նետումներ (թենիսի գնդակի, նռնակի):

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ քայլքի, վազքի կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Աթլետիկա» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

5.Նախնական զինվորական պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ26, Հ27, Հ28, Հ33, Հ34, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51

ԹԵՄԱ 3

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԿԱԽԵՐ ԵՎ ՀԵՆՈՒՄՆԵՐ: ՀԵՆԱՑԱՏԿԵՐ: ԱԿՐՈԲԱՏԻԿԱ: ՄԱԳԼՑՈՒՄՆԵՐ: ՌԻԹՄԻԿ-ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ/

Նպատակը

1. Նպաստել ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը:

2. Կատարելագործել ընդհանուր զարգացնող վարժությունների, հենացատկերի, ակրոբատիկական վարժությունների կատարման տեխնիկան:

3. Ձևավորել.

1) մարմնամարզական վարժություններով ինքնուրույն զբաղվելու կարողություն,

2) պարանի և մարմնամարզական պատի մագլցման հմտություններ:

4. Ամրապնդել ռիթմիկ մարմնամարզության վարժությունների տեխնիկայի կարողությունները և գեղեցիկն ընկալելու ունակությունները:

5. Ուսուցանել ուժային վարժությունների կատարումն առարկաներով և առանց առարկաների:

6. Զարգացնել ուժ, արագաշարժություն, ճկունություն, կոորդինացիա, ռիթմայնություն, շարժումների ճշգրտություն:

7. Դաստիարակել կարգապահություն, համարձակություն, շարժողական գործողությունների հաջորդական կատարման հմտություն:

Վերջնարդյունքները

1. Ինքնուրույն կատարի ընդհանուր զարգացնող վարժություններ առարկաներով և առանց առարկաների:

2. Սահուն կատարի հենացատկեր, մագլցումներ, հավասարակշռության վարժություններ, ակրոբատիկական վարժություններ:

3. Կազմի և կատարի ռիթմիկ մարմնամարզական վարժությունների համալիրներ:

4. Կատարի ուժային վարժություններ (տղաներ):

5. Դրսևորի ճկունության, կոորդինացիայի, արագաշարժության, շարժումների ճշգրտության, ռիթմայնության և ուժային ունակություններ:

6. Ցուցաբերի համարձակություն, պատասխանատվություն, կարգապահություն:

7. Ունի սեփական շարժողական գործողությունների ինքնահսկման և ինքնագնահատման հմտություններ:

Բովանդակություն

1. Ընդհանուր զարգացնող վարժություններ: Ընթացքում կատարվող քայլքի, վազքի, ոստյունների, կքանիստների և դարձումների համակցում ձեռքերի շարժումների հետ: Ընդհանուր զարգացնող վարժություններ կցագնդերով, մարզափայտով, լցրած գնդակով (տղաներ): Ընդհանուր զարգացնող վարժություններ զույգերով, օղով, ցատկապարանով (աղջիկներ): Կեցվածքի ձևավորման վարժություններ:

2. Կախեր և հենումներ: Տղաներ՝ կախ ծալված, կախ արտակորված, կախ հետևից, կախ դրությունից վերձգումներ: Աղջիկներ՝ կախ 90° անկյուն, հենված նստարանին՝ սեղմումներ:

3. Հենացատկեր: Տղաներ՝ 115-120 սմ բարձրությամբ երկարությամբ տեղադրված նժույգի վրայով հենացատկ «ոտքերը զատած» եղանակով: Աղջիկներ՝ մարզանստարանին քայլքի տարատեսակներ (կիսակքանստած, կքանստած), հավասարակշռության վարժություններ, դարձումներ, վարցատկեր:

4. Ակրոբատիկական վարժություններ: Տղաներ՝ առաջնագլուխկոնծի երկարությամբ, կանգ գլխին և ձեռնականգ օգնությամբ: Աղջիկներ՝ գլուխկոնծի առաջ, «կամուրջ» դարձումով՝ ընդունելով մեկ ծնկին հենում կանգնած դրություն:

5. Մագլցում: Տղաներ՝ պարանամագլցում 2 հանգով: Պարանամագլցում ոտքերի օգնությամբ և առանց ոտքերի օգնության: Աղջիկներ՝ պարանամագլցում 3 հանգով: Մագլցում մարմնամարզական պատին ձեռքերի և ոտքերի օգնությամբ:

6. Ռիթմիկ մարմնամարզության վարժություններ: Պարային քայլք ոստյունով, պոլկայի քայլք-կից քայլք: Ոստյուններ՝ փոխելով ուղղությունն ու տեմպը: Հենքային վարժություններ՝ քայլք, վազք, ոստյուն, ուղիղ ոտքերն առաջ, ծունկը վեր, թափ ոտքերը զատած, ոտքերը միասին, արտանկ: Յուրացրած վարժությունների համակցումներով համալիրներ:

7. Ուժային վարժություններ: Տղաներ՝ վարժություններ էսպանդերով, կցագնդերով, կշռաքարով:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ընդհանուր զարգացնող վարժությունների, հենացատկերի և մագլցումների կատարում:

2. Տարբեր մարզասարքերի կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

2) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ, մոդելավորում:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ, ուժերի՝ ճնշման, առաձգականության, շփման, ծանրության ազդեցություն:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

5.Նախնական զինվորական պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

6.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Պատմական ակնարկներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ26, Հ27, Հ28, Հ33, Հ34, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51

ԹԵՄԱ 4.1

ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ԲԱՍԿԵՏԲՈԼ /ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ՎԱՐՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՓՈԽԱՆՑՈՒՄ, ՆԵՏՈՒՄ: ԽԱՂԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/

Նպատակը

1. Կատարելագործել գնդակով փոխանցման, ընդունման, վարման, նետումների տեխնիկան:

2. Ամրապնդել հիմնական կանոններով բասկետբոլ խաղալը:

3. Զարգացնել արագաշարժության, ճարպկության, դիմացկունության, կոորդինացիայի ունակությունները:

4. Նպաստել թիմային համատեղ առաջադրանքներ կատարելու, համագործակցելու, խաղընկերների նկատմամբ հարգանք դրսևորելու, նախաձեռնություն ցուցաբերելու և մարտավարական մտածելակերպի զարգացմանը:

5. Ամրապնդել պատասխանատվության, նպատակասլացության, ինքնատիրապետման և հանդուրժողականության հմտությունները:

Վերջնարդյունքներ

1. Գիտի բասկետբոլ խաղի կանոնները:

2. Տեխնիկապես ճիշտ կատարի գնդակի վարում, փոխանցումներ, նետումներ, պաշտպանողական և հարձակողական գործողություններ:

3. Գիտի դիրքային հարձակման մարտավարությունը և կիրառի խաղի ընթացքում:

4. Խաղի ընթացքում կատարի համատեղ առաջադրանքներ, համագործակցի, ցուցաբերի նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում:

5. Դրսևորի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ:

Բովանդակություն

1. Բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր:

2. Գնդակի վարում, նետում, ընդունում, փոխանցում:

3. Խաղի մարտավարություն:

4. Խաղի տիրապետում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կատարել գնդակի նետումներ տարբեր հեռավորություններից, բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունման, վարման և փոխանցման վարժություններ:

2. Տարբեր մարզասարքերի կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացմունքներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Բասկետբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

4. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարևարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ26, Հ27, Հ28, Հ33, Հ34, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51

ԹԵՄԱ 4.2

ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՎՈԼԵՅԲՈԼ /ԳՆԴԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ: ՍԿԶԲՆԱՀԱՐՎԱԾ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/

Նպատակը

1. Կատարելագործել գնդակի փոխանցման, ընդունման, հարձակողական հարվածի կատարման տեխնիկան, հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողությունները:

2. Ամրապնդել հիմնական կանոններով վոլեյբոլ խաղալը:

3. Ամրապնդել շարժողական կարողությունները:

4. Նպաստել համագործակցելու, կազմակերպելու, նախաձեռնություն ցուցաբերելու, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը:

5. Դաստիարակել կարգապահություն, ինքնատիրապետում, հանդուրժողականություն:

Վերջնարդյունքներ

1. Գիտի վոլեյբոլ խաղի կանոնները:

2. Կատարի

1) գնդակի փոխանցումներ, սկզբնահարվածներ, հարձակողական հարված, շրջափակում, մարտավարական գործողություններ,

2) միայնակ շրջափակում և օգնի շրջափակողին:

3. Գիտի մրցավարական կանոնները:

4. Հիմնական կանոններով վոլեյբոլ խաղա:

5. Ցուցաբերի համագործակցության, նախաձեռնության, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություններ:

6. Դրսևորի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ:

Բովանդակություն

1. Վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր:

2. Գնդակի փոխանցում և ընդունում:

3. Սկզբնահարված և հարձակողական հարված:

4. Հարձակողական և պաշտպանական գործողությունների տակտիկա:

5. Խաղի տիրապետում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կատարել վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, սկզբնահարվածներ, ուղիղ հարձակողական հարվածներ, շարժման ընթացքում գնդակի ընդունման և փոխանցման, ցանցի մոտ գնդակի հետփոխանցման վարժություններ:

2. Տարբեր մարզասարքերի կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2.Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես նաև «Վոլեյբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

4. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարևարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ26, Հ27, Հ28, Հ33, Հ34, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51

ԹԵՄԱ 4.3

ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՀԱՆԴԲՈԼ /ՀԱՆԴԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՎԱՐՈՒՄ, ՓՈԽԱՆՑՈՒՄ: ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽԱՂ: ՆԵՏՈՒՄՆԵՐ ԴԱՐՊԱՍԻՆ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: ԽԱՂԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ/

Նպատակը

1. Ամրապնդել գնդակով փոխանցումների, վարման, նետման, հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողությունների կատարման տեխնիկան:

2. Կարողանալ հիմնական կանոններով հանդբոլ խաղալ:

3. Զարգացնել արագաշարժությունը, դիմացկունությունը, ճկունությունը, ճարպկությունը, մկանային ուժը:

4. Նպաստել համարձակության, ինքնատիրապետման, համագործակցության, հանդուրժողականության, փոխօգնության կարողությունների զարգացմանը:

5. Դաստիարակել կամքի ուժ և ինքնուրույն, որոշումներ կայացնելու հմտություններ:

6. Նպաստել ֆիզիկական համակողմանի զարգացմանը:

Վերջնարդյունքներ

1. Գիտի հանդբոլ խաղի կանոնները:

2. Կատարի հանդբոլ խաղի տեխնիկական և մարտավարական գործողությունները:

3. Տիրապետի գնդակի ընդունման, վարման, փոխանցման և նետելու հմտություններին:

4. Կիրառի հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողություններ և տեխնիկական հնարքներ:

5. Հիմնական կանոններով հանդբոլ խաղա:

6. Ցուցաբերի համագործակցության, հանդուրժողականության, փոխօգնության, ինքնատիրապետման, նպատակասլացության կարողություններ:

7. Դրսևորի.

1) դժվարությունները հաղթահարելու կամք, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություններ,

2) արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ:

Բովանդակություն

1. Հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժեր:

2. Գնդակի փոխանցում, վարում, ընդունում:

3. Գնդակի նետում դարպասին:

4. Հարձակողական և պաշտպանողական մարտավարություն:

5. Դարպասապահի խաղ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կատարել հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունման, վարման, փոխանցման և նետելու, դարպասապահի կեցվածքով տեղաշարժվելու, գնդակի հետմղման վարժություններ:

2. Տարբեր մարզասարքերի կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2.Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Հանդբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

4. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ26, Հ27, Հ28, Հ33, Հ34, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51

ԹԵՄԱ 4.4

ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՖՈՒՏԲՈԼ /ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ՀԱՐՎԱԾ ԳՆԴԱԿԻՆ ՈՏՔՈՎ ԵՎ ԳԼԽՈՎ: ԳՆԴԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄ, ՎԱՐՈՒՄ, ԽԼՈՒՄ, ՆԵՏՈՒՄ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԴԱԿՈՎ: ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽԱՂ/

Նպատակը

1. Ամրապնդել ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժերի հմտությունները:

2. Կատարելագործել.

1) գնդակի կասեցման, վարման, հարվածների, խաբուսիկ շարժողական գործողությունների և գնդակի խլման կարողություններ,

2) խաղի ընթացքում դիրքային հարձակման տակտիկական առաջադրանքների և տեխնիկական հնարքների կատարման կարողություններ:

3. Ձևավորել համագործակցության, կազմակերպվածության, փոխօգնության, խաղընկերոջ նկատմամբ հարգանքի հմտություններ:

4. Զարգացնել արագաշարժությունը, ճարպկությունը, կոորդինացիան, դիմացկունությունը, ցատկունակությունը:

5. Դաստիարակել բարություն, ազնվություն, հարգանք խաղընկերոջ, մրցակցի և մրցավարի նկատմամբ:

6. Նպաստել մարտավարական մտածելակերպի զարգացմանը:

Վերջնարդյունքներ

1. Գիտի ֆուտբոլ խաղի կանոնները, կատարի խաղի հիմնական տեխնիկական և մարտավարական գործողությունները:

2. Տիրապետի գնդակի կասեցման, վարման, փոխանցման, հարվածելու հմտություններին:

3. Խաղի ընթացքում կատարի դիրքային հարձակումներ, յուրացված տեխնիկայի հնարքների ստեղծագործական կիրառում:

4. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողություն:

5. Համագործակցի, ցուցաբերի բարություն, ազնվություն, հանդուրժողականություն, հարգանք բոլորի նկատմամբ:

6. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ:

Բովանդակություն

1. Ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր:

2. Հարվածներ գնդակին:

3. Գնդակի կասեցում, վարում, խլում:

4. Դարպասապահի խաղ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կատարել ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի վարման, կասեցման, խլման, տարբեր հարվածների, խաբուսիկ շարժողական գործողությունների վարժություններ:

2. Տարբեր մարզասարքերի կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Ֆուտբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

4. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարևարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ26, Հ27, Հ28, Հ33, Հ34, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51

ԹԵՄԱ 5.1

ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ / ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ: ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ:

ՈՒԺԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ: ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ /

Նպատակը

1. Ձևավորել

1) տարբեր ոճերով լողալու հմտություններ,

2) պատկերացումներ առաջին օգնության վերաբերյալ:

2. Ուսուցանել դահուկավազքի տեխնիկայի կանոնները,

3. Ձևավորել վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերի կատարման հմտություններ:

4. Մշակել ուժային վարժությունների տեխնիկան:

5. Ուսուցանել սեղանի թենիսի տեխնիկայի կանոնները:

Վերջնարդյունքներ

1. Լողա դելֆին լողաոճով, կրոլ լողաոճով կրծքի և մեջքի վրա 200 մ:

2. Կատարի սուզումներ խորության և երկարության վրա:

3. Դրսևորի արագաշարժության, դիմացկունության, կոորդինացիայի, ուժի, ճկունության, ճարպկության հմտություններ:

4. Ցուցաբերի կամային որակներ, համարձակություն, վստահություն, փոխօգնություն:

5. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողություն:

6. Համագործակցի, ցուցաբերի բարություն, ազնվություն, հանդուրժողականություն, հարգանք բոլորի նկատմամբ:

7. Փոփոխական քայլից անցնի միաժամանակյա քայլի:

8. Սահուն կատարի վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերը:

9. Հավասարաչափ արագությամբ հաղթահարի միջին և երկար տարածություններ:

10. Դրսևորի արագաշարժության, դիմացկունության, հավասարակշռության և կոորդինացիայի կարողություններ:

11. Կատարի ուժային վարժություններ կշռաքարերով:

12. Ծանրաձողով կքանստի:

13. Կատարի բազմակի կրկնությամբ ուժային վարժություններ կցագնդերով:

14. Տիրապետի կտրված և գլորումով հարվածների տեխնիկային:

15. Կատարի պատնեշ հարված:

16. Դրսևորի արագաշարժության, դիպուկության, ճարպկության, ռեակցիայի արագության, ցատկունակության հմտություններ, կամք և կազմակերպվածություն:

Բովանդակություն

1. Դահուկային պատրաստության տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները:

2. Լողի տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները:

3. Սեղանի թենիսի տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները:

4. Ուժային վարժությունների տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Լողալ կրոլ և մեջքի վրա 200 մ:

2. Լողալ դելֆին ձևով:

3. Կատարել սուզումներ:

4. Սահուն կատարել վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերը:

5. Կատարել սկզբնահարվածներ, պատնեշ, կտրված և գլորումով, աջից-ձախից պտտված հարվածներ:

6. Տարբեր մարզասարքերի կիրառմամբ ուժային ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ սահող քայլքերում, դահուկավազքում կամ լողում թիավարման և դարձումների ժամանակ, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Դահուկային սպորտ», «Լող» և «Սեղանի թենիս» մարզաձևերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից և մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարևարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

6.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ26, Հ27, Հ28, Հ33, Հ34, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51

ԹԵՄԱ 5.2

ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ. /ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՏԱՐՐԵՐՈՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ/

Նպատակը

1. Նպաստել ուժային վարժությունների կատարման տեխնիկայի կատարելագործմանը:

2. Ձևավորել պատկերացումներ բազկամարտի պարապմունքների ներգործության վերաբերյալ։

3. Ուսուցանել բազկամարտի տեխնիկայի հնարքները։

4. Նպաստել մկանային ուժի ավելացմանը:

Վերջնարդյունքներ

1. Կատարի բազկամարտի տարրերով վարժություններ:

2. Դրսևորի ուժային և արագաուժային ունակություններ։

3. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, ուժային հմտություններ։

4. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողունակություն։

Բովանդակություն

 Բազկամարտի տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ինքնուրույն, գրականության միջոցով կամ համացանցից ուսումնասիրում են համապատասխան ֆիզիկական վարժությունների վերաբերյալ ուսումնական նյութերը: Համակարգում և ներկայացնում են դասարանին:

2. Կատարում են բազկամարտի տարրերով վարժություններ:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Ուժային պատրաստության միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և ուժային պատրաստության վարժությունների համակարգերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

Միջառարկայական կապեր

1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։

3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

4. Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

5. Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

6. Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ3, Հ5, Հ12, Հ13, Հ26, Հ33, Հ34, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50

 

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

ԹԵՄԱ 1

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Նպատակը

1. Ձևավորել պատկերացումներ.

1) ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների՝ օրգանիզմի հիմնական համակարգերի վրա ներգործության մասին,

2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով զինվորական ծառայությանը՝ հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու վերաբերյալ:

2. Ուսուցանել ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական հսկողության ձևերը:

Վերջնարդյունքներ

1. Գիտի և բնութագրի պարապմունքների ժամանակ սիրտ-անոթային, շնչառական, կենտրոնական նյարդային համակարգերում, հենաշարժողական ապարատում առաջացող դրական փոփոխությունները:

2. Գիտի զինվորական ծառայության նախապատրաստման գործընթացում կիրառական վարժությունների տիրապետման անհրաժեշտությունն ու ֆիզիկական բարձր պատրաստվածությանը ներկայացվող պահանջները:

3. Գիտի բժշկական վերահսկողության ձևերն ու միջոցները:

Բովանդակություն

1. Ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ներգործությունը օրգանիզմի հիմնական համակարգերի վրա:

2. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը՝ որպես պատանիների զինվորական ծառայությանը՝ հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու միջոց:

3. Ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական հսկողությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Օգտվելով համացանցից և գրականությունից՝ ուսումնասիրել և ներկայացնել ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական հսկողության ձևերը:

2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով խթանել զինվորական ծառայությանը՝ հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստելուն:

3. Բնութագրել պարապմունքների ժամանակ սիրտ-անոթային, շնչառական, կենտրոնական նյարդային համակարգում, հենաշարժողական ապարատում առաջացող դրական փոփոխությունները:

4. Առաջին օգնության ցուցաբերում:

1. Ժամանակ և տարածություն

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզական ոլորտի տարբեր մարդկանց պատմությունները, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով մարզումների դերը տարբեր ժամանակների նշանավոր մարդկանց կյանքում:

2. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

3. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Պատմական ակնարկներ:

3.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։

4.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

5.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

6.Նախնական զինվորական պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ4, Մ11, Մ12, Մ17, Մ25, Մ26, Մ29, Մ33, Մ34, Մ35, Մ38, Մ39, Մ41, Մ43, Մ45, Մ46

ԹԵՄԱ 2

ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՔԱՅԼՔԵՐ: ՎԱԶՔԵՐ: ՆԵՏՈՒՄՆԵՐ: ՑԱՏԿԵՐ:

ՓՈԽԱՆՑՈՒՄԱՎԱԶՔԵՐ: ԱՐԳԵԼԱՎԱԶՔԵՐ/

Նպատակը

1. Կատարելագործել կարճ, միջին, փոխանցումավազքի, արգելավազքի ցատկերի և նետումների կատարման տեխնիկան:

2. Զարգացնել արագաշարժության, դիմացկունության, ճկունության, ճարպկության և արագաուժային ունակությունները:

3. Դաստիարակել կարգապահության, նպատակասլացության, տոկունության և դժվարություններ հաղթահարելու հմտություններ:

4. Նպաստել առողջության ամրապնդմանը և ֆիզիկական համակողմանի զարգացմանը:

Վերջնարդյունքներ

1. Դրսևորի վազքային, ցատկային և նետումների վարժությունների կատարման տեխնիկային համապատասխան հմտություններ:

2. Ունի արագաշարժությանը, դիմացկունությանը, ցատկունակությանը համապատասխան մշակված ունակություններ:

3. Ցուցաբերի կարգապահություն, տոկունություն, նպատակասլացություն, համարձակություն, դժվարությունները հաղթահարելու կարողություն:

Բովանդակություն

1. Կարճ վազքի տեխնիկայի կատարելագործում, ցածր մեկնարկի տեխնիկայի կատարելագործում:

2. Միջին վազքի տեխնիկայի կատարելագործում, բարձր մեկնարկի տեխնիկայի կատարելագործում:

3. Արգելավազքի և փոխանցումավազքի տեխնիկայի կատարելագործում:

4. Ցատկերի և նետումների տեխնիկայի կատարելագործում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

 1. 6x 40 մ արագ վազք, 4 x 20 մ ցածր մեկնարկից վազք:

2. Հավասարաչափ վազք տեղանքում 10 րոպե, կրոս 15 րոպե:

 3. 4 x 50 մ փոխանցումավազք:

 4. Վազք արգելքների հաղթահարումով:

 5. Հեռացատկ:

 6. Բարձրացատկ:

 7.Նետումներ (թենիսի գնդակի, նռնակի):

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ քայլքի, վազքի կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Աթլետիկա» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

 1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

5.Նախնական զինվորական պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ4, Մ11, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ37, Մ38, Մ39, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46

ԹԵՄԱ 3

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԿԱԽԵՐ ԵՎ ՀԵՆՈՒՄՆԵՐ: ՀԵՆԱՑԱՏԿԵՐ: ԱԿՐՈԲԱՏԻԿԱ: ՄԱԳԼՑՈՒՄՆԵՐ: ՌԻԹՄԻԿ-ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ/

Նպատակը

1. Նպաստել ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը:

2. Ձևավորել ընդհանուր զարգացնող վարժությունների, կախերի, հենումների, ակրոբատիկական վարժությունների կատարման հմտություններ:

3. Ամրապնդել ռիթմիկ-մարմնամարզության վարժությունների համալիրների կատարման կարողություններ:

4. Ուսուցանել մարզասարքերի վրա կատարվող վարժությունների տեխնիկան:

5. Զարգացնել ճկունություն, ուժ, արագաշարժություն, կոորդինացիա:

6. Ձևավորել կարգապահություն, կազմակերպվածություն, ինքնատիրապետում և փոխօգնության հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Սահուն կատարի ընդհանուր զարգացնող վարժություններ, կախեր, հենումներ, ակրոբատիկական վարժություններ:

2. Արտահայտիչ կատարի ռիթմիկ-մարմնամարզական համալիր վարժություններ:

3. Մարզասարքերի վրա կատարի վարժություններ, որոնք զարգացնում են առանձին մկանախմբերը և սեփական շարժողական ունակությունները՝ ուժը, արագաշարժությունը, ճկունությունը, դիմացկունությունն ու կոորդինացիան:

4. Դրսևորի կարգապահություն, կազմակերպվածություն, ինքնատիրապետում և փոխօգնություն:

Բովանդակություն

1. Ընդհանուր զարգացնող վարժություններ: Ընթացքում կատարվող քայլքի, թափային շարժումների, ոստյունների, կքանիստների և դարձումների սահուն համակցումներ: 10-12 ֆիզիկական վարժություններից կազմված համալիրների կատարում: Ընդհանուր զարգացնող վարժություններ կցագնդերով, էսպանդերով (տղաներ): Ընդհանուր զարգացնող վարժություններ օղով, գնդակով, ցատկապարանով, զույգերով (աղջիկներ): Կեցվածքի ձևավորման վարժություններ:

2. Կախեր և հենումներ: Տղաներ՝ պտտաձողին կախից վերելք հենման՝ ուժով, հենումից դանդաղ իջնել կախ դիրքի, կախից վերձգումներ:

3. Աղջիկներ՝ մարմնամարզական պատից անկյուն՝ ծալված և ուղղված ոտքերով:

4. Ակրոբատիկական վարժություններ: Տղաներ՝ առաջնագլուխկոնծի և հետնգլուխկոնծի: Ձեռնականգ: Աղջիկներ՝ գլուխկոնծի առաջ, կանգ թիակներին, «Կամուրջ»՝ օգնությամբ և ինքնուրույն:

5. Ռիթմիկ-մարմնամարզության վարժություններ: Խորեոգրաֆիկ վարժություններ ձեռքերի և ոտքերի համակցմամբ: Հենքային վարժություններ՝ քայլք, վազք, ոստյուններ՝ ծնկները ծալելով, ոտքերը միասին և արտանկներով: Պարանոցի, ձեռքերի, ուսագոտու, ոտքերի, իրանի վարժություններ՝ նստած և կանգնած դրությունից:

6. Դիմացկունության, ուժի, ճկունության, արագաշարժության մշակման վարժություններ: Շնչառական վարժություններ: Յուրացրած վարժությունների համակցումներ:

7. Ուժային վարժություններ: Տղաներ՝ վարժություններ կցագնդերով, կշռաքարով, էսպանդերով:

8. Ճկունության վարժություններ: Աղջիկներ՝ վարժություններ գնդակով, օղով:

9. Վարժություններ մարզասարքերի վրա: Շարժողական ունակությունների՝ ուժի, արագաշարժության, դիմացկունության, ճկունության, կոորդինացիայի մշակման վարժություններ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ընդհանուր զարգացնող վարժությունների, հենացատկերի և մագլցումների կատարում:

2.Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։

5.Նախնական զինվորական պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ4, Մ11, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ37, Մ38, Մ39, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46

ԹԵՄԱ 4.1

ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ԲԱՍԿԵՏԲՈԼ /ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ՎԱՐՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՓՈԽԱՆՑՈՒՄ, ՆԵՏՈՒՄ: ԽԱՂԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/

Նպատակը

1. Կատարելագործել.

1) գնդակով փոխանցման, ընդունման, վարման, նետումների տեխնիկան,

2) հիմնական կանոններով բասկետբոլ խաղալը:
2. Զարգացնել արագաշարժության, ճարպկության, դիմացկունության, կոորդինացիայի ունակությունները: 3. Նպաստել թիմային համատեղ առաջադրանքներ կատարելու, համագործակցելու, խաղընկերների նկատմամբ հարգանք դրսևորելու, նախաձեռնություն ցուցաբերելու ունակությունների և տակտիկական մտածելակերպի զարգացմանը:
4. Ամրապնդել պատասխանատվության, նպատակասլացության, ինքնատիրապետման և հանդուրժողականության հմտությունները:

Վերջնարդյունքներ

1. Փոփոխվող պայմաններում մեկ և երկու ձեռքերով գնդակը սահուն նետի օղակի մեջ:

2. Կատարի տարբեր մարտավարական առաջադրանքներ՝ տեխնիկական տարրերի համակցումներով:

3. Խաղի ընթացքում կատարի համատեղ առաջադրանքներ, համագործակցի, ցուցաբերի նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում:

4. Դրսևորի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ:

Բովանդակություն

1. Բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր:

2. Գնդակի վարում, նետում, ընդունում, փոխանցում:

3. Խաղի մարտավարություն:

4. Խաղի տիրապետում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կատարել գնդակի նետումներ տարբեր հեռավորություններից, բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունման, վարման և փոխանցման վարժություններ:

2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացմունքներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Բասկետբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

4. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարևարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ4, Մ11, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ37, Մ38, Մ39, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46

ԹԵՄԱ 4.2

ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՎՈԼԵՅԲՈԼ /ԳՆԴԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ: ՍԿԶԲՆԱՀԱՐՎԱԾ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/

Նպատակը

1. Կատարելագործել.

1) գնդակի փոխանցման, ընդունման, հարձակողական հարվածի կատարման տեխնիկան, հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողությունները,

2) հիմնական կանոններով վոլեյբոլ խաղալը:

2. Ամրապնդել շարժողական կարողությունները:

3. Նպաստել համագործակցելու, կազմակերպելու, նախաձեռնություն ցուցաբերելու, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը:

4. Դաստիարակել կարգապահություն, ինքնատիրապետում, հանդուրժողականություն:

Վերջնարդյունքներ

1. Փոփոխվող պայմաններում սահուն գնդակն ընդունի, փոխանցի, կատարի սկզբնահարվածներ և ուղիղ հարձակողական հարվածներ:

2. Կիրառի յուրացված տեխնիկական հնարքները և մարտավարական գործողությունները:

3. Դրսևորի

1) համագործակցության, նախաձեռնության, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություններ:

2) արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ

Բովանդակություն

1. Վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր:

2. Գնդակի փոխանցում և ընդունում:

3. Սկզբնահարված և հարձակողական հարված:

4. Հարձակողական և պաշտպանողական գործողությունների մարտավարություն:

5. Խաղի տիրապետում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կատարել վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, սկզբնահարվածներ, ուղիղ հարձակողական հարվածներ, շարժման ընթացքում գնդակի ընդունման և փոխանցման, ցանցի մոտ գնդակի հետփոխանցման վարժություններ:

2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

3) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

4) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2. Զարգացում

2) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես նաև «Վոլեյբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

4. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարևարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ4, Մ11, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ37, Մ38, Մ39, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46

ԹԵՄԱ 4.3

ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՀԱՆԴԲՈԼ /ՀԱՆԴԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՎԱՐՈՒՄ, ՓՈԽԱՆՑՈՒՄ: ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽԱՂ: ՆԵՏՈՒՄՆԵՐ ԴԱՐՊԱՍԻՆ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: ԽԱՂԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ/

Նպատակը

1. Ամրապնդել գնդակով փոխանցումների, վարման, նետման, հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողությունների կատարման տեխնիկան:

2. Կատարելագործել հիմնական կանոններով հանդբոլ խաղալը:

3. Զարգացնել արագաշարժությունը, դիմացկունությունը, ճկունությունը, ճարպկությունը, մկանային ուժը:

4. Դաստիարակել կամքի ուժ և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություններ:

5. Նպաստել.

1) համարձակության, ինքնատիրապետման, համագործակցության, հանդուրժողականության, փոխօգնության կարողությունների զարգացմանը,

2) ֆիզիկական համակողմանի զարգացմանը:

Վերջնարդյունքները

1. Փոփոխվող պայմաններում տարբեր դիրքերից և ձևերով գնդակը նետի դարպասին:

2. Դարպասապահի կեցվածքով սահուն կատարի տեղաշարժեր, գնդակը որսա, կասեցնի, հետ մղի և ակտիվ համագործակցի թիմակիցների հետ:

3. Կատարի հանդբոլ խաղի տեխնիկական և մարտավարական գործողությունները:

4. Հիմնական կանոններով հանդբոլ խաղա:

5. Ցուցաբերի.

1) համագործակցության, հանդուրժողականության, փոխօգնության, ինքնատիրապետման, նպատակասլացության կարողություններ,

2) դժվարությունները հաղթահարելու կամք, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություններ,

3) արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ:

Բովանդակություն

1. Հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժեր:

2. Գնդակի փոխանցում, վարում, ընդունում:

3. Գնդակի նետում դարպասին:

4. Հարձակողական և պաշտպանողական մարտավարություն:

5. Դարպասապահի խաղ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Ընդհանրական խաչվող հասկացություններ

1. Կատարել հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունման, վարման, փոխանցման և նետելու, դարպասապահի կեցվածքով տեղաշարժվելու, գնդակի հետմղման վարժություններ:

2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Հանդբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

4. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ4, Մ11, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ37, Մ38, Մ39, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46

ԹԵՄԱ 4.4

ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՖՈՒՏԲՈԼ /ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ՀԱՐՎԱԾ ԳՆԴԱԿԻՆ ՈՏՔՈՎ ԵՎ ԳԼԽՈՎ: ԳՆԴԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄ, ՎԱՐՈՒՄ, ԽԼՈՒՄ, ՆԵՏՈՒՄ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԴԱԿՈՎ: ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽԱՂ/

Նպատակը

1. Ամրապնդել ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժերի հմտությունները:

2. Կատարելագործել.

1) գնդակի կասեցման, վարման, հարվածների, խաբուսիկ շարժողական գործողությունների և գնդակի խլման կարողությունները,

2) խաղի ընթացքում դիրքային հարձակման տակտիկական առաջադրանքների և տեխնիկական հնարքների կատարման կարողությունները:

3. Ձևավորել համագործակցության, կազմակերպվածության, փոխօգնության, խաղընկերոջ նկատմամբ հարգանքի հմտություններ:

4. Զարգացնել արագաշարժությունը, ճարպկությունը, կոորդինացիան, դիմացկունությունը, ցատկունակությունը:

5. Դաստիարակել բարություն, ազնվություն, հարգանք խաղընկերոջ, մրցակցի և մրցավարի նկատմամբ:

6. Նպաստել մարտավարական մտածելակերպի զարգացմանը:

Վերջնարդյունքներ

1. Փոփոխվող իրավիճակներում գնդակը սահուն կասեցնի, հարվածի, հմտորեն վարի, խլի և փոխանցի:

2. Հմտորեն կիրառի յուրացված տեխնիկական հնարքները և կատարի մարտավարական գործողությունները:

3. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողություն:

4. Ցուցաբերի.

1) բարություն, ազնվություն, հանդուրժողականություն, հարգանք բոլորի նկատմամբ,

2) արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ:

Բովանդակություն

1. Ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր:

2. Հարվածներ գնդակին:

3. Գնդակի կասեցում, վարում, խլում:

4. Դարպասապահի խաղ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կատարել ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի վարման, կասեցման, խլման, տարբեր հարվածների, խաբուսիկ շարժողական գործողությունների վարժություններ:

2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Ֆուտբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

4. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարևարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ4, Մ11, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ37, Մ38, Մ39, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46

ԹԵՄԱ 5.1

ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ / ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ: ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ/

Նպատակը

1. Ուսուցանել դահուկավազքի տեխնիկայի կանոնները:

2. Կատարելագործել.

1) վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերի կատարման հմտություններ,

2) տարբեր ոճերով լողալու հմտություններ:

3. Ձևավորել պատկերացումներ առաջին օգնության վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Գիտի առաջին օգնության կանոնները:

2. Կատարի տարբեր լողաձևերի տեխնիկայի տարրերը:

3. Հագուստով լողա:

4. Լողա կիրառական ձևերով:

5. Գիտի դահուկային պարապմունքների կրթական, դաստիարակչական և առողջարարական նշանակության մասին:

6. Սահուն կատարի վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերը:

7. Հավասարաչափ արագությամբ հաղթահարի միջին և երկար տարածություններ:

8. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, հավասարակշռության, ուժի, ճկունության, ճարպկության և կոորդինացիայի կարողություններ:

9. Դրսևորի կամային ունակություններ, փոխօգնության, վստահության և համարձակության վարքագիծ:

Բովանդակություն

1. Դահուկային պատրաստության տեխնիկայի մեթոդները և միջոցները:

2. Լողի ուսուցման տեխնիկայի մեթոդները և միջոցները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ցույց տալ առաջին օգնություն:

2. Լողալ հագուստով:

3. Սահուն կատարել վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերը:

4. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում:

1. Օրինաչափություն

1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ սահող քայլքերում, դահուկավազքում կամ լողում թիավարման և դարձումների ժամանակ, շարժումների հերթագայության մեջ:

2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք:

2. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Դահուկային սպորտ» և «Լող» մարզաձևերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից և մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

3. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարևարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

6.Նախնական զինվորական պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ3, Մ4, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ37, Մ38, Մ39, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46

ԹԵՄԱ 5.2

ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ /ՈՒԺԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ. ԸՄԲՇԱՄԱՐՏ: ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ: ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ/

Նպատակը

1. Կատարելագործել մկանային ուժի մշակման մեթոդները և միջոցները:

2. Զարգացնել ուժի և արագաուժային ունակությունները:

3. Ծանոթացնել հայ ըմբիշների միջազգային նվաճումներին:

4. Կատարելագործել ըմբշամարտի տեխնիկական հնարքներ:

5. Ձևավորել պատկերացումներ տուրիզմի առողջարարական, կրթական, դաստիարակչական նշանակության վերաբերյալ:

6. Ուսուցանել.

1) հորիզոնի կողմերը,

2) տեղանքի առարկաների հատկանիշների, երկնային լուսատուների, քարտեզի և կողմնացույցի միջոցով կողմնորոշման ձևերը:

7. Զարգացնել բարձունքներ հաղթահարելու կարողություններ:

8. Հիշեցնել սեղանի թենիսի պարապմունքների ներգործության վերաբերյալ:

9. Կատարելագործել սեղանի թենիսի տեխնիկայի հնարքները:

Վերջնարդյունքներ

1. Գիտի ֆիզիկական դաստիարակության համակարգում ուժային վարժությունների դերի և նշանակության մասին:

2. Մարզասարքերի վրա կատարի ուժային վարժություններ:

3. Ցուցաբերի.

1) ծանրաձողով ուժային վարժություններ կատարելու հմտություններ,

2) ուժ և արագաուժային ունակություններ,

3) արագաշարժություն, ճկունություն, ճարպկություն, դիմացկունություն, ուժ և կոորդինացիա,

4) նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողություն,

5) բարություն, ազնվություն, հանդուրժողականություն, հարգանք բոլորի նկատմամբ:

4. Գիտի մարդու անվտանգության գործում ըմբշամարտի կիրառական նշանակությունը:

5. Կանգնած դրությունից կատարի գցումներ:

6. Ծնկադիր դրությունից կատարի շրջումների պաշտպանական հնարքներ և հակահնարքներ:

7. Գիտի տուրիզմի տարատեսակ ձևերը:

8. Տեղանքի առարկաների հատկանիշների, երկնային լուսատուների, քարտեզի և կողմնացույցի միջոցով կողմնորոշվի տեղանքում:

9. Տեղանքում վրան խփի, խարույկ վառի:

10. Դրսևորի կարգապահություն, փոխօգնություն, համագործակցություն, կամք:

11. Տիրապետի աջից և ձախից կատարվող պտտված հարվածների տեխնիկային:

12. Կատարի վերգցումով սկզբնահարվածներ:

13. Կատարի պտտված սկզբնահարվածներ:

14. Տիրապետի հակահարվածների տեխնիկային:

15. Դրսևորի արագաշարժության, դիպուկության, ճարպկության, ռեակցիայի արագության, ցատկունակության հմտություններ, կամք և կազմակերպվածություն:

Բովանդակություն

1. Ուժային պատրաստության նշանակությունը:

2. Ըմբշամարտի ուսուցման մեթոդները և միջոցները:

3. Տուրիստական պատրաստության նշանակությունը:

4. Սեղանի թենիսի ուսուցման մեթոդները և միջոցները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կատարել ըմբշամարտի տեխնիկական հնարքներ:

2. Կատարել տեղանքում քարտեզով և բնության կողմնորոշիչներով կողմնորոշման ձևերը:

3. Կատարել բարձունքների հաղթահարումներ:

4. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ կատարել ուժային ֆիզիկական վարժություններ:

5. Կատարել սեղանի թենիսի տեխնիկական հնարքներ:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և ուժային պատրաստության վարժությունների համակարգերը, տուրիստական պատրաստությունը, «Սեղանի թենիս», «Ըմբշամարտ», մարզաձևերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

4. Անհատ և հարաբերություններ

1) Սովորողներն ուսումնասիրում են.

ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները,

բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարևարքության գիտակցումը:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր:

5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

6.Աշխարհագրություն: Նախնական զինվորական պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ Հորիզոնի կողմեր: Տեղանքի առարկաների հատկանիշներ: Երկնային լուսատուներ: Քարտեզ: Կողմնացույց:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ2, Մ3, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ37, Մ38, Մ39, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46

ԹԵՄԱ 5.3

ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ. /ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ՏԱՐՐԵՐՈՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ/

Նպատակը

1. Նպաստել ուժային վարժությունների կատարման տեխնիկայի կատարելագործմանը:

2. Ձևավորել պատկերացումներ ձեռնամարտի պարապմունքների ներգործության վերաբերյալ։

3. Ուսուցանել ձեռնամարտի տեխնիկայի հնարքները։

4. Նպաստել մկանային ուժի ավելացմանը:

Վերջնարդյունքներ

5. Կատարի ձեռնամարտի տարրերով վարժություններ:

6. Դրսևորի ուժային և արագաուժային ունակություններ։

7. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, ուժային հմտություններ։

8. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողունակություն։

Բովանդակություն

1. Ձեռնամարտի տեխնիկայի ուսուցման մեթոդներն ու միջոցները.

1) պաշտպանությունում,

2) հարձակման ժամանակ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ինքնուրույն, գրականության միջոցով կամ համացանցից ուսումնասիրում են համապատասխան ֆիզիկական վարժությունների վերաբերյալ ուսումնական նյութերը: Համակարգում և ներկայացնում են դասարանին:

2. Կատարում են ձեռնամարտի տարրերով վարժություններ.

1) պաշտպանությունում,

2) հարձակման ժամանակ:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ

1) Ուժային պատրաստության միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ:

2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում:

2. Զարգացում

1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները):

3. Համակարգ և մոդել

1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և ուժային պատրաստության վարժությունների համակարգերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս:

2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ:

Միջառարկայական կապեր

1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

2. Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ:

3. Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ:

4. Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգ

5. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։

6. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն

7. Նախնական զինվորական պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ12, Մ14, Մ15, Մ25, Մ26, Մ29, Մ32, Մ34, Մ37, Մ43, Մ44, Մ45

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան