ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«05» մարտի 2024 թ. |
N 315-Ա/2 |
«ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆԸ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ)» ՏԱՐՐԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ), ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ NN 3, 5, 7-ի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 166/6 եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. «Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը (միջկառավարական համաձայնագիր)» տալ տարրական (ընդհանուր) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 180 տեղով կրթական գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:
2. «Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը (միջկառավարական համաձայնագիր)» տալ հիմնական (ընդհանուր) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 200 տեղով կրթական գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:
3. «Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը (միջկառավարական համաձայնագիր)» տալ միջնակարգ (ընդհանուր) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 200 տեղով կրթական գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:
4. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|