Գլխավոր տեղեկություն
Համար
N 337-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
06.03.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«06» մարտի 2024 թ.

N 337-Ա/2

 

««ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 33-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ և 8-րդ կետերի պահանջները և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 2423-Ա/2 հրամանը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ««Օհանյան» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախադպրոցական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, վաղ մանկության տարիքի երկրորդ խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 6 տեղով, կրտսեր առաջին խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 14 տեղով, կրտսեր երկրորդ խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 20 տեղով, տարատարիք (միջին և ավագ) տարիքային խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 24 տեղով, այլ վայրում ևս գործունեություն իրականացնելու լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան