Գլխավոր տեղեկություն
Համար
N 2997-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.05.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«31» մայիս 2024 թ.

N 2997-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄՈՒՇԵՂ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-001467 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր ՄՈՒՇԵՂ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 2024 թվականի մայիսի 21-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Անհատ ձեռնարկատեր ՄՈՒՇԵՂ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-001467 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Կենտրոն Պուշկինի փողոց 56/1 հասցեից փոփոխել ք. Երևան, Կենտրոն Թումանյան փողոց 23 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի «Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի N 1556-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու և առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկների նոր ձևերը հաստատելու մասին» թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր ՄՈՒՇԵՂ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 
Ա. Ավանեսյան