Գլխավոր տեղեկություն
Համար
N 272-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.08.2024
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» օգոստոս 2024 թ.

N 272-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել ձևաբանական հետազոտության պարտադիր իրականացում չպահանջող դեպքերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

 

26.08.2024

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի օգոստոս «26»-ի

N 272-Ն հրամանի

 

ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Երակների և զարկերակների հատում:

2. Թութքահատում և/կամ ճաքի հեռացում:

3. Այրվածքներով պայմանավորված նեկրէկտոմիաներ:

4. Դիսկէկտոմիա միջողային աճառների ճողվածքների դեպքում:

5. Սեպտոպլաստիկա:

6. Ճողվածքահատում, բացառությամբ` օղակված ճողվածքի:

7. Ներաճած եղունգի հեռացում:

8. Անդամահատումներ:

9. Թլպատում:

10. Լիպոսակցիա:

11. Ատամի հեռացում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան