ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» դեկտեմբեր 2024 թ. |
N 359-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՅԼ ԴԱՍԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՄԱՆՐԷԱՅԻՆ ՄԵՆԻՆԳՈԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ԵՎ ՄԵՆԻՆԳՈՄԻԵԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել այլ դասերում չդասակարգված մանրէային մենինգոէնցեֆալիտով և մենինգոմիելիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
11.12.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«11» դեկտեմբեր 2024 թվականի N 359-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՅԼ ԴԱՍԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՄԱՆՐԷԱՅԻՆ ՄԵՆԻՆԳՈԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ԵՎ ՄԵՆԻՆԳՈՄԻԵԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
G04.2 |
Մանրէային մենինգոէնցեֆալիտ և մենինգոմիելիտ` այլ դասերում չդասակարգված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառել ի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Սուր փուլ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբան, ինֆեկցիոնիստ, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ, համաճարակաբան |
8) |
Գանգատներ |
Մարմնի բարձր ջերմաստիճան, գլխացավ, ցնցումներ՝ պարցիալ կամ գեներալիզացված, զգացողության խանգարումներ, վերջույթներում թուլության զգացողություն, շարժումների անկարողություն |
9) |
Անամնեզ |
Պացիենտը (կամ ուղեկցողը) նշում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, վերջույթներում զգացողության և շարժունակության կորուստ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Դրական մենինգեալ նշաններ, օջախային նյարդաբանական դեֆիցիտ, ցնցումներ՝ պարցիալ կամ գեներալիզացված: Ցուցված է կատարել լումբալ պունկցիա` ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Կյանքին վտանգ սպառնացող հնարավոր բարդություններ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նյարդաբան |
1 |
1 |
2) |
Ինֆեկցիոնիստ |
1 |
1 |
3) |
Համաճարակաբան |
1 |
1 |
4) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
- |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
2 |
3 |
Լեյկոցիտոզ նեյտրոֆիլային ձախ թեքումով՝ բակտերիալ մենինգիտի դեպքում, լիմֆոցիտոզ՝ վիրուսային մենինգիտի դեպքում, ԷՆԱ-ի հնարավոր բարձրացում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական քննություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Գերզգայուն C-ռեակտիվ սպիտակուցի որոշում |
2 |
2 |
Չափավոր բարձրացում |
4) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն՝ ընդհանուր կլինիկական, մանրէաբանական, վիրուսաբանական հետազոտություն՝ պոլիմերազա շղթայական ռեակցիայի մեթոդով (HSV-ՊՇՌ) |
1 |
1 |
Լեյկոցիտների մեծ քանակության հայտնաբերում՝ >500բջջ/մկլ, բացասական HSV-ՊՇՌ քննություն, մանրէաբանական կուլտուրաների աճ |
Գործիքային հետազոտություններ | |||||
5) |
Առկա չէ |
Գլխուղեղի կամ ողնուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Մենինգեալ թաղանթում կոնտրաստ նյութի կուտակում |
6) |
Առկա չէ |
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա |
- |
1 |
Հնարավոր էպիլեպտիֆորմ փոփոխություններ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
օրը 2 անգամ |
4գ |
4 |
21 |
2) |
Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ |
Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ |
պլաստիկե փաթեթ |
օրը 3 անգամ |
1500մգ |
1500 |
21 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Sigfrid L, Perfect C, Rojek A, Longuere KS, Lipworth S, Harriss E, Lee J, Salam A, Carson G, Goossens H, Horby P. A systematic review of clinical guidelines on the management of acute, community-acquired CNS infections. BMC Med. 2019 Sep 6;17(1):170. doi: 10.1186/s12916-019-1387-5. PMID: 31488138; PMCID: PMC6729038.
Սիգֆրիդ Լ, Պերֆեքթ Ց, Ռոժեկ Ա, ԼոնժերԿՍ, Լիփվորթ Ս, Հարրիսս Ե, Լիի Ջ, Սալամ Ա, Կարսոն Գ, Գուսսենս Հ, Հորբի Պ, Սուր, համայնքից ձեռք բերված ԿՆՀ վարակների կառավարման վերաբերյալ կլինիկական ուղեցույցների համակարգված վերանայում, ԲՄՑ Մեդ․ 2019 Sep 6;17(1):170. doi: 10.1186/s12916-019-1387-5. PMID: 31488138; PMCID: PMC6729038.
2. Steiner I, Budka H, Chaudhuri A, Koskiniemi M, Sainio K, Salonen O, Kennedy PG. Viral meningoencephalitis: a review of diagnostic methods and guidelines for management. Eur J Neurol. 2010 Օգոստոս;17(8):999-e57. doi: 10.1111/j.1468-1331.2010.02970.x. Epub 2010 Մարտի 3. PMID: 20236175.
Ստեյներ Լ, Բուդկա Հ, Չաուդհուրի Ա, Կոսկինիեմի Մ, Սաինիո Կ, Սալոնեն Օ, Քեննեդի ՊԳ, Վիրուսային մենինգոէնցեֆալիտ, ախտորոշման մեթոդների և կառավարման ուղեցույցների վերանայում, Էու Ջ Նեյրոլ, 2010 Օգոստոս;17(8):999-e57. doi: 10.1111/j.1468-1331.2010.02970.x. Epub 2010 Մարտ 3. PMID: 20236175.
3. Chaudhuri A, Martinez-Martin P, Kennedy PG, Andrew Seaton R, Portegies P, Bojar M, Steiner I; EFNS Task Force. EFNS guideline on the management of community-acquired bacterial meningitis: report of an EFNS Task Force on acute bacterial meningitis in older children and adults. Eur J Neurol. 2008 Jul;15(7):649-59. doi: 10.1111/j.1468-1331.2008.02193.x. Erratum in: Eur J Neurol. 2008 Aug;15(8):880. Martin, P M [corrected to Martinez-Martin, P]. PMID: 18582342.
Չաուդհուրի Ա, Մարտինես-Մարտին Պ, Քեննեդի ՊԳ, Էնդրյու Սիթոն Ռ, Պորտեգիս Պ, Բոժար Մ, Ստեյներ Ի․ EFNS (ԻԷֆԷնԷս) ուղեցույց համայնքից ձեռք բերված բակտերիալ մենինգիտի կառավարման վերաբերյալ. EFNS (ԻԷֆԷնԷս) աշխատանքային խմբի զեկույցը մեծ երեխաների և մեծահասակների մոտ սուր բակտերիալ մենինգիտի վերաբերյալ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|