ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» դեկտեմբեր 2024 թ. |
N 364-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդությունների հետեվանքներով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
19.12.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«19» դեկտեմբեր 2024 թվականի N 364-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
G09 |
Կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդությունների հետևանքներ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական և իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Քրոնիկ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբան |
8) |
Գանգատներ |
Վերջույթներում թուլության զգացողություն, հավասարակշռության խանգարումներ, քայլքի դժվարություն, գիտակցության կորստի դրվագներ |
9) |
Անամնեզ |
Պացիենտը նշում է ուղեղի բորբոքային հիվանդություններից հետո մնացորդային երևույթներ: Նաև, անամնեզում` կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ախտահարման ժամանակ կարող է դիտվել էպիլեպտիկ ցնցումներ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Նյարդաբանական օջախային դեֆիցիտ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նյարդաբան |
1 |
Բազմակի |
2) |
Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ |
- |
Բազմակի |
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ | ||||
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա |
- |
1 |
Հետազոտությունը կատարվում է, եթե դիտվել են ցնցումներ ԿՆՀ բորբոքային հիվանդության ժամանակ։ Սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ (ռիթմի դանդաղում) փոփոխություններ |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ացետազոլամիդ 250մգ |
Ացետազոլամիդ 250մգ |
դեղահատեր |
Ը ըստ իրավիճակի ընդունումը օրը մեջ կամ ամեն օր |
500-750մգ |
Ըստ բժշկի ցուցման |
Ըստ բժշկի ցուցման |
2) |
Կարբամազեպին 200մգ |
Կարբամազեպին 200մգ |
դեղահատեր |
Ամեն օր, օրական 2-3 ընդունում |
800-1200մգ |
Երկարատև |
Երկարատև |
3) |
Լևետիրացետամ 250մգ,500մգ,750մգ, 1000մգ |
Լևետիրացետամ 250մգ,500մգ,750մգ, 1000մգ |
դեղահատեր |
Օրական 2 ընդունում |
1500-3000մգ |
Երկարատև |
Երկարատև |
4) |
Գաբապենտին 300մգ, 400մգ |
Գաբապենտին 300մգ, 400մգ |
դեղապատիճներ |
Օրական 2-3 ընդունում |
900-1200մգ |
Երկարատև |
Երկարատև |
5) |
Պրեգաբալին 75մգ,150մգ,300մգ |
Պրեգաբալին 75մգ,150մգ,300մգ |
դեղապատիճներ |
Օրական 2 ընդունում |
Միջինում 150մգ |
Ըստ բժշկի ցուցման |
Ըստ բժշկի ցուցման |
6) |
Բակլոֆեն 10մգ,25մգ |
Բակլոֆեն 10մգ,25մգ |
դեղահատեր |
Օրական 2-4 ընդունում |
Միջինում 50-100մգ |
Ըստ բժշկի ցուցման |
Ըստ բժշկի ցուցման |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վերականգնողական բուժում |
- |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Չաուդհուրի Ա, Մարտինես-Մարտին Պ, Քեննեդի ՊԳ, Էնդրյու Սիտոն Ռ, Պորտեգիս Պ, Բոժար Մ, Ստեյներ Ի, EFNS աշխատանքային խումբ. EFNS ուղեցույց համայնքից ձեռք բերված բակտերիալ մենինգիտի կառավարման վերաբերյալ. EFNS աշխատանքային խմբի զեկույցը մեծ երեխաների և մեծահասակների մոտ սուր բակտերիալ մենինգիտի վերաբերյալ: Էու Ջ Նեյրոլ . 2008 հուլիս;15(7):649-59. doi: 10.1111/j.1468-1331.2008.02193.x. Էռռատում in: Էու Ջ․ Նեյրոն. 2008 Օգոստոս;15(8):880. Մարտին Պ․Մ․ [ուղղված Մարտինես-Մարտին Պ]. PMID: 18582342./Chaudhuri A, Martinez-Martin P, Kennedy PG, Andrew Seaton R, Portegies P, Bojar M, Steiner I; EFNS Task Force. EFNS guideline on the management of community-acquired bacterial meningitis: report of an EFNS Task Force on acute bacterial meningitis in older children and adults. Eur J Neurol. 2008 Jul;15(7):649-59. doi: 10.1111/j.1468-1331.2008.02193.x. Erratum in: Eur J Neurol. 2008 Aug;15(8):880. Martin, P M [corrected to Martinez-Martin, P]. PMID: 18582342.
2. Սիգֆրիդ Լ, Պերֆեքթ Ց, Ռոժեկ Ա, ԼոնժերԿՍ, Լիփվորթ Ս, Հարրիսս Ե, Լիի Ջ, Սալամ Ա, Կարսոն Գ, Գուսսենս Հ, Հորբի Պ, Սուր, համայնքից ձեռք բերված ԿՆՀ վարակների կառավարման վերաբերյալ կլինիկական ուղեցույցների համակարգված վերանայում, ԲՄՑ Մեդ․ 2019 Sep 6;17(1):170. doi: 10.1186/s12916-019-1387-5. PMID: 31488138; PMCID: PMC6729038./Sigfrid L, Perfect C, Rojek A, Longuere KS, Lipworth S, Harriss E, Lee J, Salam A, Carson G, Goossens H, Horby P. A systematic review of clinical guidelines on the management of acute, community-acquired CNS infections. BMC Med. 2019 Sep 6;17(1):170. doi: 10.1186/s12916-019-1387-5. PMID: 31488138; PMCID: PMC6729038.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: