ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«20» դեկտեմբերի 2024 թ. |
N 3176-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՅ ԷՄ ԷՅ ՄՈԹՈՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 0051 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով՝
ՊԱՐԶԵՑԻ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1837-Ա հրամանով «ԷՅ ԷՄ ԷՅ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00051 լիցենզիայի գործողությունը կասեցվել է՝ մինչև լիցենզավորված անձի կողմից գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտի ներկայացնելը: Կազմակերպությունը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00051 լիցենզիայի գործունեության իրականացման ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Թալին, ք․ Թալին, Երևանյան փողոց 26/1 հասցեում գտնվող և ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշմամբ հաստատված կարգով ներկայացված պահանջներին համապատասխան նոր վայր և գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտ՝ կատարելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1837-Ա հրամանի 1-ին կետով սահմանված պայմանը:
Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1837-Ա հրամանի 1-ին կետը, «ԷՅ ԷՄ ԷՅ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի դեկտեմբերի 13-ի լիցենզավորված անձի կողմից գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 23/3 եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. «ԷՅ ԷՄ ԷՅ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00051 լիցենզիայի գործողության կասեցումը համարել վերացված:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել «ԷՅ ԷՄ ԷՅ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար`
12/20/2024 |
Դ. Խուդաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|