Գլխավոր տեղեկություն
Համար
նո. 1833-11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.1990-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990/9 Հոդ.118
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.05.1990
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
03.05.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՀԵՌԱՑԱԾ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ազգամիջյան հարաբերությունների սրման, Հայկական ԽՍՀ-ի տարածքից դուրս Խորհրդային բանակի զորամասերում ծառայող հայ զինծառայողների նկատմամբ ըստ ազգային հատկանիշի խտրականության դրսևորումների ուժեղացման, սիստեմատիկ իրականացվող անօրինական գործողությունների, նրանց կյանքի, առողջության, պատվի և ազգային արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների կապակցությամբ, որն առաջացրել է նրանց մի մասի ինքնակամ վերադարձ Հայկական ԽՍՀ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը անուշադրության է մատնել տվյալ հարցի վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, խորհրդային քրեական օրենսդրության հիմունքներին համապատասխան, զորամասերից հայ զինծառայողների հարկադրական լքումը չդիտել որպես քրեորեն պատժելի գործողություն և թույլ տալ նրանց հետագա ծառայությունն անցնելու Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող զորամասերում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ Գերագույն խորհրդի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ նախագահ`

հ. ոսԿԱՆյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ Գերագույն խորհրդի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ քարտուղար`

Ն. ստեփանյան

 

3 մայիսի 1990 թվականի,

քաղ. Երևան

նո. 1833-11

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան