Գլխավոր տեղեկություն
Համար
նո. 1670-11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.1989-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.1989
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
06.12.1989

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Ստեղծել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը կենսագործող հանձնաժողով հետևյալ կազմով.

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

--------------------------------

Մովսիսյան

Վլադիմիր Միհրանի

-Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ - Հայկական ԽՍՀ պետագրոարդի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ

--------------------------------

Ամիրյան Ռոբերտ Պարգևի

- Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին կից «Հայգազ» արտադրական միավորման գլխավոր դիրեկտոր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ

Աշրաֆյան Արմեն Գարեգինի

- Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստր

Բաղդասարյան

Ռոբերտ Ռազմիկի

- ԽՍՀՄ պետմատի Լեռնային Ղարաբաղի մեծածախ առևտրի միավորման պետ

Եսայան Օլեգ Եսայի

- ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի կուսակցական ապարատի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ

Թևոսյան Սպարտակ Հապետնակի

- ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի խորհրդային ապարատի ֆինանսական վարչության պետ

Մանուկյան Վազգեն Միքայելի

- Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունից
Մելքումյան Գեորգի Արշակի

- Հայկական ԽՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ

Միրզոյան Մաքսիմ Միքայելի

- ժողովրդական դեպուտատների Ստեփանակերտի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ

Մկրտչյան Մկրտիչ Ցոլակի

- Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ - Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ

Մովսիսյան Յուրի Թադևոսի

- Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր

Մուրադյան Իգոր Մարատի

- Հայկական ԽՍՀ պետպլանին առընթեր էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտի հատուկ տնտեսագիտական հետազոտությունների բաժնի ավագ գիտական աշխատող, տնտեսական գիտությունների թեկնածու

Պետրոսյան Լեոնարդ Գեորգիի

- ԼՂԻՄ-ի ագրոարդի նախագահի պաշտոնակատար

Ջանոյան Ջանիկ Արտաշեսի

- Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ

Սեդրակյան Սեդրակ Մարգարի

- ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի խորհրդային ապարատի պլանային-տնտեսագիտական գլխավոր վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ

Ստեփանյան Սաբիր Նիկոլայի

- Հայկական ԽՍՀ պետմատի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ

Տեր-Պետրոսյան Լևոն Հակոբի

- Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի ավագ գիտական աշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունից
Տոնոյան Արաքսյա Գարսևանի

- ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի խորհրդային ապարատի պլանային-տնտեսագիտական գլխավոր վարչության պլանային հանձնաժողովի նախագահ

Քոչարյան Ռոբերտ Սեդրակի

- Ղարաբաղի մետաքսի կոմբինատի կուսակցական կոմիտեի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ

Օհանյան Հայկ Աղասու

- ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ:

Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ`

 

Հ. Ոսկանյան

Հայկական ԽՍՀ Գերագույն
ԽՈՐՀՐԴի նախագահության քարտուղար`

Ն. Ստեփանյան

 

6 դեկտեմբերի 1989 թվականի,
քաղ. Երևան
նո. 1670-11