ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՍԻՆ
Հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» Հայաստանի Հանրապետության Հռչակագրի դրույթների վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում կասեցնել «Համընդհանուր զինապարտության մասին» ԽՍՀՄ 1967 թվականի հոկտեմբերի 12-ի օրենքի գործողությունը:
2. 1990 թվականին Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների իսկական զինվորական ծառայությունն անցկացնել Հայաստանի տարածքում տեղակայված զորամասերում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի սահմաններից դուրս կարող են ծառայել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի սահմանած կարգով` զորակոչի ենթակա քաղաքացիների ցանկությամբ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդին` սույն որոշման 2-րդ կետին համապատասխան անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ կատարել և 1990 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 22-ը իրագործել զորակոչը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
17 հոկտեմբերի 1990 թվականի, քաղ. Երևան Հ. Ն.-0164-1 |