ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ» 1948 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հենվելով մարդու իրավունքների միջազգային ճանաչված նորմերի և համամարդկային արժեքների վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Միանալ «Ցեղասպանության ոճրագործության կանխման և դրա համար պատժի մասին» 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Կոնվենցիային:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ |
Բ. Արարքցյան |
|