Գլխավոր տեղեկություն
Համար
N Ն-0270-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/6
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.03.1991
Ստորագրող մարմին
Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.1991

հայաստանի հանրապետության գերագույն խորհուրդ


ո ր ո շ ու մ

 

«ազգային ինքնորոշում միավորում» (աիմ) կազմակերպության գործունեության մասին


հայաստանի հանրապետության գերագույն խորհուրդը որոշում է.

1. նախազգուշացնել «ազգային ինքնորոշում միավորմանը» (աիմ) իր կողմից թույլ տրված հակաօրինական գործողությունների համար, որոնք նպաստում են հանրապետության քաղաքական կյանքի ապակայունացմանը, հանրապետության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ձախողմանը և հղի են վտանգավոր հետևանքներով:

2. առաջարկել հայաստանի հանրապետության նախարարների խորհրդին` այսուհետև նման անօրինական գործողություններ կատարելու դեպքում քննության առնել «ազգային ինքնորոշում միավորման» (աիմ) կանոնադրության գրանցման մասին իր որոշումը չեղյալ համարելու հարցը:

3. հավանություն տալ հանրապետությունում իրադրության կայունացման ուղղությամբ հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարարության ձեռնարկած միջոցառումներին:

 

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար
Ա. Սահակյան


19 մարտի 1991 թվականի,
քաղ. Երևան
N Ն-0270-I