Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0803-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/7
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1993 թվականի օգոստոսի 1-ից, իսկ օրենքի 22 հոդվածի դրույթները, կապված սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների նախագծման և շինարարության ընթացքում հաշմանդամների պահանջմունքների ներառման հետ, կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:*

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում սահմանել.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող գործատուների (անկախ սեփականության ձևից) միջոցների հաշվին նրանց մեղքով աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած և սահմանված կարգով հաշմանդամ ճանաչված քաղաքացիների աշխատունակության կորստի հետ կապված նպաստների, նրանց առողջարանային բուժման, տրանսպորտային միջոցներով, թիկնասայլակներով, պրոթեզային իրերով և այլ տեխնիկական միջոցներով ապահովման ծախսերի հատուցման կարգը,

բ) հաշմանդամների վերականգնման անհատական ծրագրի մշակման և հաստատման կարգը,

գ) մասնագիտական ուսուցման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ընթացքում հաշմանդամների նյութական ապահովման կարգը,

դ) հաշմանդամների պահանջմունքների բավարարման նպատակով տրանսպորտի, կապի և տեղեկատվության գործող միջոցների, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտների հարմարեցման կարգը,

ե) հաշմանդամների կարիքների բավարարման նպատակով տրանսպորտային միջոցների պատրաստման և վերասարքավորման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները,

զ) հաշմանդամներին մարզական հատուկ գույք տրամադրելու, ինչպես նաև մշակութային հիմնարկների և մարզական կառույցների ծառայություններից օգտվելու արտոնյալ պայմանները,

է) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին հեռախոսներով, այդ թվում` հատուկ հեռախոսներով արտահերթ և անվճար ապահովելու կարգը,

ը) վերականգնման անհատական ծրագրերին համապատասխան հաշմանդամներին տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման, այդ միջոցների տեխնիկական արտահերթ սպասարկման և նորոգման, վառելանյութի տրամադրման, ինչպես նաև նշված միջոցների չտրամադրման դեպքում հաշմանդամին փոխհատուցում վճարելու կարգը,

թ) հաշմանդամների համար հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստված ատամնապրոթեզներից) անվճար պատրաստման և նորոգման կարգը,

ժ) հաշմանդամներին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչելու և բնակարանների հատկացման համար հերթագրելու արտոնությունների տրամադրման կարգը,

ժա) հաշմանդամներին պարենային և արդյունաբերական ապրանքներով ապահովման, այդ թվում տնային պայմաններում սպասարկման արտոնյալ պայմանների իրավունք տվող հիվանդությունների ցանկը և սպասարկման կարգը:

 

-----------

* Սույն ձևակերպումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մայիսի 12-ի նիստում:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


14 ապրիլի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 298, կետ 5
հ.ն-0803-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան