ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ դատավորների ընտրությունների մասին նոր օրենքը դեռ չի ընդունվել, իսկ Հայաստանի Հանրապետության շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորների լիազորությունների ժամկետը լրանում է 1992 թվականի նոյեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորների լիազորությունների ժամկետը երկարացնել մինչև 1993 թվականի մարտի 10-ը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին մեկամսյա ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել դատական ռեֆորմի հիմնական սկզբունքները:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆախագահԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
ա. ՍԱՀԱԿՅԱՆ |
|