ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը գործում է այնքանով, որքանով այն չի հակասում նշված օրենքին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից`
ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու մասին.
բ) մեկամսյա ժամկետում որոշել Հայաստանի Հանրապետությունում բորսաների և բորսային միջնորդների գործունեությունը կարգավորող պետական կառավարման լիազորված մարմինը.
գ) երկամսյա ժամկետում սահմանել բորսաների և բորսային միջնորդների գործունեության լիցենզավորման կարգը:
4. Սահմանել, որ մինչև 1993 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության բոլոր ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են համապատասխանեցնել իրենց կանոնադրությունները «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|