ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել այն հրապարակելու պահից երկու ամիս անց:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մարդու իրավունքների և ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովին`
«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հրապարակման պահից.
ա) մեկամսյա ժամկետում սահմանել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց համապատասխան վկայական տալու կարգը.
բ) երկամսյա ժամկետում համապատասխան իրավական ակտերի ընդունման միջոցով կարգավորել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և իշխանության տեղական մարմինների կողմից «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բռնադատվածների համար սահմանվող իրավունքների և արտոնությունների իրականացման հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|