ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին`
ա) մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը քրեական և քաղաքացիական օրենսդրությունը համապատասխանեցնել «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.
բ) երեք ամսվա ընթացքում առաջարկություն ներկայացնել սնանկացման վերաբերյալ գործերի քննման դատական մարմինների ձևավորման մասին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) մեկ ամսվա ընթացքում հաստատել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության սեփականատիրոջը (սեփականատերերին), մասնակիցներին և անհատ ձեռներեցներին պատկանող այն գույքի կազմը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել.
բ) երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
գ) մեկ ամսվա ընթացքում սահմանել չիրացված գույքի տնօրինումը իրականացնող պետական (իշխանության տեղական) լիազորված մարմինների ցանկը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|