ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը և հաշվի առնելով, որ Գերագույն խորհրդի կողմից չի ընտրվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի նախագահ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Վերահսկիչ պալատի համար ժամանակավորապես հաստատել հաստիքային հինգ աշխատողի սահմանային թվաքանակը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի 1995 թվականի աշխատավարձի ֆոնդը` 293,5 հազար դրամ գումարով, այդ ծախսերն ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի պահպանման ծախսերի մեջ:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն ներկայացնել առաջարկություն` պալատի կառուցվածքի և պահպանման ծախսերի մասին:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի գործունեության ապահովման և համապատասխան ֆունկցիոնալ խնդիրների լուծման համար վերահսկիչ պալատն օգտվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աշխատակազմի ծառայություններից` Հայաստանի Հանրապետությունում Գերագույն խորհրդի քարտուղարի կողմից սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|