Գլխավոր տեղեկություն
Համար
N 1888-XI
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.1990-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.30/12(968) Հոդ.161
Ընդունող մարմին
ՀԽՍՀ ԳԽ նախագահություն
Ընդունման ամսաթիվ
21.06.1990
Ստորագրող մարմին
ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, լսելով և քննարկելով Հայկական ԽՍՀ արդարադատության նախարար ընկ. Ա. Գ. Աշրաֆյանի հաղորդումը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ տասներկուերորդ նստաշրջանի կողմից ստեղծված Պաշտպանության խորհրդի կանոնադրության մասին, որոշում է.

Հանձնարարել Հայկական ԽՍՀ արդարադատության նախարար ընկ. Ա. Գ. Աշրաֆյանին, Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարար ընկ. Լ. Հ. Գալստյանին, Հայկական ԽՍՀ դատախազ ընկ. Ա. Ա. Գևորգյանին, պահեստի գեներալ ընկ. Ռ. Ս. Հարությունովին շարունակել աշխատանքը ներկայացված կանոնադրության լրամշակման, Պաշտպանության խորհրդի կազմի ճշտման և դրանց վերաբերյալ առաջարկությունները Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջիկա նստաշրջանի քննարկմանը նախապատրաստելու ուղղությամբ:

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հ. Ոսկանյան

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար
Ն. Ստեփանյան


21 հունիսի 1990 թվականի,
քաղ. Երևան
N 1888-XI

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան