ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`
1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
Օրենքի 13 հոդվածի փոփոխությունը տարածվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո զորակոչված քաղաքացիների վրա:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքային, քաղաքի շրջանային և շրջանային խորհուրդների պատգամավորներին, գիշերօթիկ, հատուկ դպրոցների և մասնագիտական տեխնիկական ուսումնարանների առնվազն ուսուցչական մեկ դրույք ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչներին եռամսյա վարժական հավաքներից ազատելու հարցը:
Հայաստանի Հանրապետության |
քաղ. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|