Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՆԽ-638-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/9
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ընդունման ամսաթիվ
06.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
06.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել բաժնետիրական ընկերությունների շահույթի պետական բաժնեմասի տնօրինման և կառավարման կարգը.

բ) երկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հետ նախապես համաձայնեցված «Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը»:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆախագահԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ա. ՍԱՀԱԿյան


6 մայիսի 1994 թվականի
քաղ. Երևան
Արձ. Հ-320, կետ 8
ՀՆԽ-638-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան