ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«15» «ապրիլի» 2025 թվական |
N 144-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 359-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 359-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախաբանում «Ղեկավարվելով» բառը փոխարինել «Հիմք ընդունելով «Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.1» կետը և ղեկավարվելով» բառերով և կետադրական նշաններով,
2. Հրամանի N 1, N 2 և N 3 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի N 1, N 2 և N 3 հավելվածների 1-ին կետը «վայրը» բառից հետո լրացնել «՝ հասցեն, օբյեկտը ներառող հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով» բառերով և կետադրական նշաններով,
2) Հրամանի N 1, N 2 և N 3 հավելվածների 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1 ____________________________________________________________
(օբյեկտը շահագործող իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)»,
3) Հրամանի N 1, N 2 և N 3 հավելվածների վերջում «200» թիվը փոխարինել «20» թվով։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. Սիմիդյան |
4/15/2025
ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|