Գլխավոր տեղեկություն
Համար
N 24
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.04.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

20 հունիսի 2013 թվականի N 24

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

հունիսի 20-ի նիստի N 24

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր

 

Պետական սեփականություն հանդիսացող` շուրջօրյա գործող անալոգային հեռարձակման ցանցը, որի սպասարկումն իրականացնում է համազգային ծածկույթ ապահովող օպերատոր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, իրենից ներկայացնում է հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման տեխնիկական միջոցների և վերգետնյա ու արբանյակային կապուղիներով հեռուստառադիոծրագրերի հեռահաղորդման և բաշխման տարածված ու ճյուղավորված համակարգ: Բնակչության ընդգրկվածությունն է. 1 և ավելի ծրագիր` 99.8%, 2 և ավելի` 99.8%, 3 և ավելի` 97.5%, 4 և ավելի` 95.5%, 5 և ավելի` 93.5%:

Անալոգային հեռուստատեսային հեռարձակման նպատակով օգտագործվում են Ստոկհոլմ-1961-ով հատկացված թվով 12 մետրային և Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ռեեստրում գրանցված թվով 43 դեցիմետրային հաճախականությունները:

Մետրային և դեցիմետրային տիրույթի հեռուստատեսային հաղորդակների ընդհանուր քանակը կազմում է 755, FM հաղորդակներինը` 106, որից համապատասխանաբար 470-ը և 80-ը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի (ՀՀՌՑ) սեփականությունն է:

Հեռուստառադիոծրագրերի հեռահաղորդման վերգետնյա կապուղիների` ռադիոռելեային գծերի (ՌՌԳ) ձգվածությունը կազմում է 1560 կմ, որից Երևան-Մեղրի 300 կմ հատվածը 2008թ. թվայնացվել է:

Հանրային` միջազգային հեռուստածրագրի հեռահաղորդումն իրականացվում է Երևանի արբանյակային հաղորդիչ կայանից, DVB-S ստանդարտով:

Հեռավոր, հիմնականում սահմանամերձ սակավաբնակ և թույլ ենթակառուցվածքներով տարածքներում Հ1 ալիքը հասցվում է արբանյակի միջոցով:

Հեռուստառադիոհեռարձակման անալոգային ցանցի շահագործումն իրականացվում է համաձայն հեռուստահեռարձակման միջոցների տեխնիկական շահագործման կանոնների (ՏՇԿ-95):

Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստառադիոհեռարձակման ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի բազայի վրա` առավելագույնս օգտագործելով վերջինիս ենթակառուցվածքը` հեռուստաաշտարակներ, շենք-շինություններ, էլեկտրամատակարարման համակարգեր, տրանսպորտային հաղորդակցման միջոցներ, ինչը զգալի չափով կնվազեցնի կապիտալ ներդրումները:

(պարբերությունը հանվել է 03.04.14 N 13)

(պարբերությունը հանվել է 03.04.14 N 13)

Անալոգային հեռարձակման դադարեցման նախատեսվող վերջնաժամկետը 2015 թվականի հուլիսի 10-ն է: Անալոգային և թվային համատեղ հեռարձակման ժամկետը հաշվարկվել է թվային և անալոգային հեռարձակման ընդգրկման գոտիների նույնականացման, թվային ընդունիչ սարքերով բնակչության առնվազն 95 % ապահովվածության և համատեղ հեռարձակման առնվազն 6 ամիս տևողության ապահովման պայմաններով։

(1-ին կետը փոփ. 03.04.14 N 13)

2. Վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրումը

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) բոլոր անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված անալոգային հեռուստատեսային հեռարձակումից թվայինի անցման (Geneva RRC 2006-GE06) եզրափակիչ ակտերի համաձայն 174-230 ՄՀց և 470-862 ՄՀց հաճախականային շերտերում սահմանվում է DVB (Թվային հեռուստատեսային հեռարձակման եվրոպական ստանդարտների խումբ) վերգետնյա հեռուստատեսային թվային հեռարձակման միասնական ստանդարտ:

Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռուստատեսային հեռարձակման համար ՀՄՄ-ի կողմից PKP-06 պլանով հատկացվել է թվով 45 կապուղի, որոնք, ըստ նախնական պլանավորման, բավարարում են հանրապետության տարածքում թվային հեռարձակում իրականացնելու համար:

Համաձայն 2010թ. հունիսի 10-ին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» թիվ ՀՕ-100-Ն ՀՀ օրենքի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 2010թ. դեկտեմբերի 16-ին անցկացված մրցույթներում թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման իրավունք է ստացել 28 հեռուստաընկերություն, այդ թվում՝

 հանրապետական սփռում՝ 8 (երկու հանրային հեռուստաալիք՝ ընդհանուր ուղղվածության և հոգևոր-մշակութային, հինգ մասնավոր հեռուստաալիք՝ ընդհանուր ուղղվածության, մեկ վերահեռարձակվող հեռուստաալիք)

 մայրաքաղաքային սփռում՝ 10 (մեկական ժամանցային, երիտասարդական, երաժշտական, մեկ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական, մեկ միջազգային և տեղական լրատվական-վերլուծական, մեկ միջպետական, մեկ ընդհանուր և երեք վերահեռարձակվող հեռուստաալիք)

 մարզային սփռում՝ 10 (ընդհանուր ուղղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական հեռուստաալիք յուրաքանչյուր մարզում):

Բացի նշված հեռուստաընկերություններից, մինչև 2015 թվականը մարզերում անալոգային հեռարձակումը կշարունակեն նաև թվով 18 գործող տեղական ընկերություններ:

Վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգը բաղկացած կլինի հետևյալ համակցված օղակներից՝

 գլխամասային մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոն Երևանում, 10 մուլտիպլեքսավորման հանգույցներ մարզերում

 թվային DVB-T2 վերգետնյա հեռարձակման հաղորդիչ ցանց

 հեռահաղորդման օպտիկա-մանրաթելային գծերի ցանց

 DVB-S2 արբանյակային կապի ցանց

(2-րդ կետը փոփ. 03.04.14 N 13)

2.1. Մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման գլխամասային կենտրոն Երևանում և 10 մուլտիպլեքս հանգույցներ մարզերում

 

Ընդհանուր դրույթներ

Գլխամասային մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնը նախատեսված է ծրագրերի փաթեթների և տրանսպորտային հոսքերի կազմավորման, վերահսկման, կենտրոնացված կառավարման, համակարգերի ու ծայրամասային հանգույցների աշխատանքի մոնիտորինգի համար: Մարզային մուլտիպլեքսավորման հանգույցներն իրականացնում են մարզային հեռարձակողներից ծրագրերի ընդունում, ազդանշանների խտացում, մուտքագրում Mux1, դեմուլտիպլեքսացիա և հաղորդում դեպի օպտիկա-մանրաթելային գծերի ցանց: Մուլտիպլեքսավորման կենտրոնի բլոկ-սխեման բերված է ստորև.

 

Ներմուծեք նկարագրությունը_2353

  (սխեման փոփ. 03.04.14 N 13)

 

Տեխնիկական պահանջները

Գլխամասային մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնում (Կենտրոն) նախատեսել հետևյալ մուլտիպլեքսների ձևավորումը.

 mux1` հանրապետական սփռում, առանց կոդավորման (FTA), կազմը` 8 հեռուստատեսային և 4 ռադիոալիք,

 muսx1` արբանյակային սփռում, BISS կոդավորմամբ, կազմը` 8 հեռուստատեսային և 4 ռադիոալիք,

 mux2-4` մայրաքաղաքային սփռում, առանց կոդավորման (FTA), յուրաքանչյուրի կազմը` 6-ական հեռուստատեսային և 4-ական ռադիոալիք,

Ազդանշանների խտացման ստանդարտները պետք նախատեսել. տեսաազդանշան` MPEG-4 SD ISO/IEC 14496-10, HD-ի հնարավորությամբ, ձայնային ազդանշան` MPEG-1 Layer II ISO/IEC 14496-3

Հեռուստաընկերություններից և ռադիոընկերություններից դեպի Կենտրոն հաղորդվող ազդանշանների ֆորմատը` համապատասխանաբար SDI` ներդրված ձայնով, և AES: Կենտրոնի պահուստավորումը` համաձայն բլոկ-սխեմայի:

Կենտրոնում պետք է նախատեսել`

 հիմնական և պահուստային 32x32 SDI, AES և ASI փոխանջատիչներ,

 ծառայողական PSI/SI աղյուսակների ձևավորման հնարավորություն,

EPG (ծրագրերի էլեկտրոնային ուղեցույց) սերվեր իր ինտեգրացիայով: Համակարգը պետք է ներդնի առնվազն 7 օրվա EPG տվյալներ:

 տրանսպորտային հոսքերի բոլոր ծառայությունների համար հաստատուն բիթային արագություն (CBR)` արդիականացման ժամանակ փոփոխական բիթային արագության անցման հնարավորությամբ (VBR):

 IP արձանագրությամբ վերահսկման և կառավարման համակարգ` Կենտրոնի և մարզային հանգույցների, օպտիկա-մանրաթելային կապի ցանցի վերջնակետային սարքավորումների, արբանյակային հաղորդիչ կայանի, թվային հաղորդակների աշխատանքի վերահսկման և կառավարման հնարավորությամբ:

Մարզային մուլտիպլեքսավորման հանգույցների (Հանգույց) տեղադրումը պետք է նախատեսել հետևյալ բնակավայրերում.

Արարատի մարզ` ք. Արտաշատ

Արմավիրի մարզ` ք. Էջմիածին

Արագածոտնի մարզ` ք. Երևան

Կոտայքի մարզ` ք. Աբովյան

Լոռու մարզ` ք. Վանաձոր

Շիրակի մարզ` ք. Գյումրի

Տավուշի մարզ` ք. Իջևան

Գեղարքունիքի մարզ` ք. Գավառ

Վայոց Ձորի մարզ` ք. Եղեգնաձոր

Սյունիքի մարզ` ք. Կապան

Ազդանշանների խտացման ստանդարտները պետք է նախատեսել. տեսաազդանշան` MPEG-4 SD ISՕ/IEC 14496-10, ձայնային ազդանշան` MPEG-1 Layer II ISO/IEC 14496-3: Մարզային հեռուստաընկերություններից դեպի հանգույցներ հաղորդվող ազդանշանների ֆորմատը` SDI` ներդրված ձայնով: Տրանսպորտային հոսքերի համար պետք է նախատեսել հաստատուն բիթային արագություն (CBR):

Աշխատանքների ցանկ

Կենտրոնի և 10 Հանգույցների աշխատանքային նախագծի մշակում:

Կենտրոնի և 2 մարզային Հանգույցի ամբողջական մոնտաժում, ինստալյացիա և համալրում:

Մարզային մյուս հանգույցներում կապալառուի հսկողությամբ և վերջնական արդյունքի համար պատասխանատվությամբ, մոնտաժային և համալարման աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ըստ երաշխիքային պայմանների` սարքավորումների պահեստամասերի որոշակի քանակի և չափիչ-հսկիչ սարքերի լրակազմի ապահովում:

ՀՀՌՑ-ի մասնագետների ուսուցումը պետք է կազմակերպվի Հայաստանի տարածքում` Կենտրոնի և Հանգույցների ներդրմանը զուգընթաց:

 

Սարքավորումներին և աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները

Էնկոդերները նախատեսել EI9001, Vibe EM100, SEL-FR3-AC-RR-IP-R կամ համարժեք տիպի, մուլտիպլեքսորները` MX8400, SEL-MDX2-EEC կամ համարժեք տիպի:

(2.1-ին կետը փոփ., խմբ. 03.04.14 N 13)

2.2. Ռադիոհաղորդիչ հեռուստատեսային կայաններ և վերահաղորդակներ

 

Թվային եթերային հեռուստատեսային հեռարձակման համար ընդունված է DVB-T2 ստանդարտը, օգտագործելով COFDM (Coded Օrtogonal Division Multiplexsing) մոդուլյացիայի ձևը՝ օրթոգոնալ կոդավորված հաճախականային մուլտիպլեքսավորման մեթոդը:

Հաստատուն ընդունման գոտիների հաշվարկի, հաղորդակի ճառագայթման հզորությունը, հաղորդիչ անտենաների տիպը և տեղակայման բարձրությունն ընտրելիս օգտագործել գործող հաղորդիչ ցանցի համար մշակված հաճախականա-տարածքային պլանը և անտենային հենարանների վերաբերյալ տվյալները:

Հաշվի առնելով Երևանի հեռուստառադիոհաղորդիչ կենտրոնի (ԵրՀՌՀԿ) հատուկ նշանակությունը, որն ապահովում է մայրաքաղաքի և հարակից՝ Արարատյան դաշտավայրի բնակավայրերի ծածկույթը (հանրապետության բնակչության գրեթե 60%), ապահովել հետևյալ տեխնիկական պահանջները

 3 մուլտիպլեքսի (mux2, mux3, mux4) համար օգտագործել պլանավորված UHF ռադիոհաճախականությունները՝ համապատասխանաբար 23, 28, 35 կապուղիների համար

 հաղորդակների ելքային հզորության ընտրությունը (նախնական 2500-3000Վտ) հիմնավորել տեխնիկա-տնտեսական հաշվարկով, կայանի սպասարկման գոտու համար կազմելով ընգրկման քարտեզը (կայանի կոորդինատները. երկ.՝ 440 32'10", լայն. 400 10' 15.2", հողի նիշը՝ 1180մ ծովի մակերեևույթից)

 3 հաղորդակի համար նախատեսել մեկ անտենա-ֆիդերային համակարգ՝ կոմբայների միջոցով, իր միացուցիչներով

 լրացուցիչ նախատեսել պահուստային հաղորդակ ԲՀ ֆիդերով՝ 3 հաղորդակներից ցանկացած համար (սառը պահուստ)

 բոլոր հաղորդակների հովացման համար նախատեսել օդորակում՝ կազմակերպելով օգտագործված օդի արտամղումը տարածքից

96 պանելներով (12x8) անտենային համակարգը տեղակայել Երևանի հեռուստատեսային աշտարակի վրա (փողի տրամագիծը՝ 1720 մմ), 273.3+285.8մ հատվածում

Մնացած 207 կայանի համար նախատեսել հաղորդակ անտենա-ֆիդերային համակարգով: Հեռուստատեսային հաղորդակների գրգռիչները պետք է համապատասխանեն ETSI EN ստանդարտների պահանջներին: 100 Վտ և ավելի հզորությամբ հաղորդակների համար նախատեսել հեռահսկողություն և հեռակառավարում: Նախատեսել պահուստային տարաշերտ մոդուլյատորներ՝ 10 հատ ՍHF և 3 հատ VHF հաղորդակների համար:

Նախատեսել չափիչ սարքերի լրակազմ (սպեկտրի անալիզատոր, հզորության և հաճախականության չափիչ սարքեր, աղմուկի գեներատոր և չափիչ դեմոդուլյատոր DVB-T2 և այլն) գործիքների լրակազմ:

Նախատեսել մեկական հաղորդակի ամբողջական մոնտաժ և համալարում Երևանում և Գյումրիում: Մնացած կայաններում կապալառուի հսկողությամբ և վերջնական արդյունքի համար պատասխանատվությամբ՝ մոնտաժային և համալարման աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

(2.2-րդ կետը փոփ., խմբ. 03.04.14 N 13)

2.3. Հեռահաղորդման  օպտիկա-մանրաթելային գծերի ցանց

Օպտիկա-մանրաթելային համակարգը նախատեսվում է 64 կայանների միջև թվային հեռուստատեսային ազդանշանների հեռահաղորդումն ապահովելու համար:

Կայաններից 10-ը լինելու են թվային մուլտիպլեքսների ձևավորման կետեր: Դրանք են Երևանի գլխակայանը (Head End) և Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Գավառի, Աբովյանի (Պտղնի), Էջմիածնի, Արտաշատի, Եղեգնաձորի, Կապանի մարզային մուլտիպլեքս կայանները: Անհրաժեշտության դեպքում օպտիկա-մանրաթելային ցանցը պետք է հնարավորություն ընձեռի վերահաստատելու նշված 10 կետերի տեղակայումը՝ 64 կայանների սահմաններում:

Նշված կայանները կապակցող ցանցը լինելու է հիմնական և պետք է բավարարի հետևյալ պայմանները՝

ընդհանուր թողունակությունը՝ 10 ԳԲ,

հուսալիությունը՝ 99.99 %,

կետերի միացումը՝ յուրաքանչյուրը 1 ԳԲ թողունակությամբ երկու ինտերֆեյսով, «ամենքը ամենքի հետ» սկզբունքով: Անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ընձեռվի միացման ինտերֆեյսը փոխարինելու 10 ԳԲ-ով:

Մնացած 54 կայանները կապակցող ցանցերը լինելու են տարածաշրջանային և կրկնակի ֆիզիկական ռեդուրենտ գծերով ու ցանցային «աստղաձև» կամ «օղակաձև» լուծումներով պետք է միացվեն տվյալ մարզային մուլտիպլեքս կայանին՝ համաձայն ստորև ներկայացված ցանկի: Տարածաշրջանային ցանցերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները՝

ընդհանուր թողունակությունը՝ 1 ԳԲ յուրաքանչյուր տարածաշրջանային ցանցում, անհրաժեշտության դեպքում՝ մինչև 10 ԳԲ ավելացման հնարավորությամբ,

հուսալիությունը՝ 99.8 %,

կետերի միացումը՝ յուրաքանչյուրը 1 ԳԲ թողունակությամբ երկու ինտերֆեյսով:

Անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ընձեռի ինտերֆեյսը փոխարինելու 10 ԳԲ-ով:

 

Հիմնական ցանց

Տարածաշրջանային ցանցեր

1

2

1. Երևան

1. Ապարան

  2. Գեղաձոր
  3. Արեգ
  4. Աշտարակ

2. Գյումրի

5. Ամասիա

  6. Սարատակ

3. Աբովյան (Պտղնի)

7. Չարենցավան

  8. Հրազդան
  9. Ծաղկաձոր
  10. Մեղրաձոր

4. Գավառ

11. Մարտունի

  12. Վարդենիս
  13. Ճամբարակ
  14. Սևանի լեռնանցք
  15. Սևան

5. Իջևան

16. Բերդ

  17. Դիլիջան-1
  18. Սևքար
  19. Նոյեմբերյան
  20. Այրում
  21. Դիլիջան-2
  22. Բլդանչայ
  23. Վասիլև
  24. Չինչին

6. Արտաշատ

25. Վեդի

  26. Արմաշ
  27. Զովաշեն

7. Էջմիածին

- -

8. Եղեգնաձոր

28. Ջերմուկ

  29. Վայք
  30. Թերփ

9. Կապան-1

31. Կապան-2

  32. Սիսիան
  33. Գորայք
  34. Եղվարդ
  35. Քաջարան
  36. Վարդանիձոր
  37. Ագարակ
  38 .Գորիս
  39. Կատարի
  40. Մեղրի
  41. Խնածախ
  42. Շիկահող
  43. Ծավ

10.  Վանաձոր

44. Պուշկինի լեռնանցք

  45. Ստեփանավան
  46. Չկալով
  47. Օձուն
  48. Սանահին
  49. Ախթալա
  50. Սարալանջ
  51. Սպիտակ
  52. Նորաշեն
  53. Շնող
  54. Թեղուտ

Հիմնական և տարածաշրջանային ցանցերը պետք է ապահովեն հեռահաղորդվող թվային հեռուստատեսային ազդանշանների IP հոսքերի տեղափոխման բավարար պայմաններ (Packet Loss, Delay, Jitter):

Հիմնական և տարածաշրջանային ցանցերի ընդհանուր կառուցվածքը պետք է հնարավորություն ընձեռի լոկալ վերահսկման և կառավարման համակարգի միջոցով իրականացնելու թվային հեռուստատեսային հոսքերի համապատասխան կարգավարումներ և երթուղումներ (маршрутизация)՝ առանց ծառայություն մատուցողի միջամտության:

Հիմնական և տարածաշրջանային ցանցերի բոլոր կետերը պետք է ապահովված լինեն ֆիզիկական ռեդուրենտ «տաք պահուստով»:

Ծառայություն մատուցողի և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները սահմանազատվելու են ցանցի և վերջնակետային սարքավորումների համակցման կետերում:

(2.3-րդ կետը խմբ. 03.04.14 N 13)

 

2.4.DVB-S2 արբանյակային կապի ցանցի կառուցում

Ընդհանուր դրույթներ

DVB-S2 արբանյակային ցանցը նախատեսված է օպտիկա-մանրաթելային կապի ցանցին անհասանելի, հիմնականում սահմանամերձ բնակավայրերում տեղադրվող հաղորդակներին Mux1-ի ազդանշանը հասցնելու համար:

Աշխատանքները ներառում են Երևանի գործող անտենայով DVB-S արբանյակային հաղորդիչ կայանի արդիականացում և ընդունիչ համակարգերի տեղադրում տարածաշրջաններում: Ցանցը կծառայի նաև որպես պահուստ`օպտիկա-մանրաթելային կապի ցանցին:

 

Տեխնիկական պահանջները

Հեռարձակման ստանդարտը` DVB-S2:

Արբանյակային հաղորդիչ կայանի մուտքին տրվող ազդանշանի ֆորմատը` DVB ASI:

Էքսայտերի (մոդուլյատոր, Up կոնվերտոր) պարամետրերը. մոդուլյացիայի տեսակը` QPSK կամ 8PSK, ազդանշանի հաղորդումը` Kս տիրույթում (13.75-14.5 ԳՀց): Թվային հոսքի արագությունը մոդուլյատորի ելքում ապահովել մինչև 30 Մսիմվոլ/վրկ Ուժեղարարի հզորությունը` 400Վտ:

Արբանյակային հաղորդիչ կայանի պահուստավորումը` 1+1, բացառությամբ անտենայի:

(պարբերությունը հանվել է 03.04.14 N 13)

Արբանյակային ընդունիչ կայաններում նախատեսել 1.8մ տրամագծով ընդունիչ ալեհավաք, կոնվերտոր և BISS ապակոդավորմամբ DVB-S2/MPEG-4 թվային ընդունիչներ:

 

 

Աշխատանքների ցանկ

Մոնտաժային և թեսթավորման աշխատանքները կիրականացվեն ՀՀՌՑ-ի կողմից` կապալառուի հսկողությամբ: Ըստ երաշխիքային պայմանների` սարքավորումների պահեստամասերի որոշակի քանակի և չափիչ-հսկիչ սարքերի լրակազմի ապահովում:

(2.4-րդ կետը փոփ. 03.04.14 N 13)

 

3. Ֆինանսական գնահատականներ

Ոլորտում գործող շվեդական, ամերիկյան, իտալական, մերձբալթյան հայտնի ցանցային ինտեգրատորների և արտադրողների սարքավորումների ու ծառայությունների կատարված ուսումնասիրության արդյունքում, նախնական ֆինանսական գնահատումներով ծրագրի միջինացված գինը, ներառյալ հարկերը, կկազմի 15.6 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում.

 

Տեխնոլոգիա (սարքավորումներ, ինստալյացիա, չափիչ- հսկիչ սարքեր)

10.5 մլն. ԱՄՆ դոլար

Օժանդակ սարքավորումներ և նյութեր

1.7 մլն. ԱՄՆ դոլար

Անալոգային ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում և նախապատրաստում թվային տեխնոլոգիաների ներդրմանը

 0.9 մլն. ԱՄՆ դոլար

Բնակչությանն անվճար 100000 թվային կցուրդի տրամադրում

2.5 մլն. ԱՄՆ դոլար

 

Ծրագիրը ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` 2013-2015թթ. ժամանակահատվածում: Մինչև բյուջետային միջոցների հատկացումը, ծրագրի ներդրումն ապահովելու նպատակով, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն իրավասու է, ըստ անհրաժեշտության` ՀՀ կառավարության երաշխավորությամբ, ներգրավել վարկային միջոցներ, ինչի կապակցությամբ ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն համապատասխան առաջարկներ:

4.(կետը հանվել է 03.04.14 N 13)

 

5.Թվային ցանցի ներդրման գործընթացը

Թվային ցանցի ներդրման գործընթացը նախատեսվում է կազմակերպել հիմք ընդունելով հետևյալ հիմնական մոտեցումները`

 - համակարգի ներդրման հետ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների կազմակերպումը կիրականացնի «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն: Ընդ որում գնման ընթացակարգերի կազմակերպումը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն կարող է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա` նույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գնման ընթացակարգով:

- հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները, համակարգի ներդրման հետ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների կազմակերպման նպատակով իր միջոցների հաշվին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն` նույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գնման ընթացակարգով կներգրավի հրավիրված անձ:

(հավելվածը փոփ., խմբ. 03.04.14 N 13)