Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-021-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.08/50(285) Հոդ.914
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը


1. ա) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
բ) «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին


ԱԺ պատգամավորներ
Շ. Քոչարյան
Թ. Մանասերյան
Վ. Դալլաքյան
Ս. Զաքարյան
Ա.Գ. Սարգսյան
19.08.2003


Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով

2. Ահաբեկչության դեմ պայքարի մասին

ԱԺ պատգամավորներ
Հ. Կարապետյան
Լ. Մկրտչյան
Մ. Շահգելդյան
Գ. Սահակյան
19.08.2003

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

3. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավոր
Կ. Կարապետյան
30.07.2003
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
4. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Կառավարություն
30.07.2003
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
5. ա) Շահումով խաղերի և խաղատների մասին
բ) Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կառավարություն
11.08.2003
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
6. Վիճակախաղերի մասին Կառավարություն
11.08.2003
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը


1. «Հայխնայբանկում» ավանդադրված խնայողությունների վերականգնման և մարման մասին


ԱԺ պատգամավոր
Վ. Դալլաքյան
22.07.2003


Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
 Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը


1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին


Կառավարություն
11.09.2003


Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


22 սեպտեմբերի 2003 թվականի,
քաղ. Երևան
Ն-021-3

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան