Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 մարտի 2012 թվականի N 8
7. ԱՐՅԱՆ ԵՎ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2012-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հիմք ընդունելով 2011 թվականի նոյեմբերի 15-ի «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-275-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝
1. Հավանություն տալ արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ազգային ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացումը, իսկ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 1 Երևան |