Գլխավոր տեղեկություն
Համար
N 23
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.04.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 17 հունիսի 2011 թվականի N 23

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՆԵՐԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ  ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՆԵՐԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

հունիսի 17-ի նիստի N 23

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՆԵՐԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

I. Ներածություն

 

1. Ներկայում աշխարհի ավելի քան հարյուր երկիր տեղակայված են մալարիայի էնդեմիկ տարածքում, որոնց բնակչությունը կազմում է շուրջ 2 միլիարդ մարդ: Մալարիան այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի շատ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը:

2. 1994 թվականից ի վեր, 31 տարվա ընդմիջումից հետո, մալարիան կրկին արմատավորվեց Հայաստանի Հանրապետությունում և սկսեցին արձանագրվել մալարիայի տեղական դեպքեր` Արարատի և Արմավիրի մարզերում: Հայաստանը զգալի քաղաքական նախաձեռնություն ցուցաբերեց և այսօր էլ ցուցաբերում է մալարիայի դեմ պայքարի ասպարեզում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգված և բազմոլորտ պայքար ծավալեց մալարիայի դեմ: Այս գործում երկրին զգալիորեն աջակցեցին միջազգային կազմակերպությունները, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման պայքարի համալիր միջոցառումների շնորհիվ հաջողվեց կանխել հիվանդության հետագա տարածումը, ընդհատվեց տեղական փոխանցումը և 2006 թվականից հանրապետությունում տեղական ծագման դեպքեր չեն արձանագրվել: Հայաստանը եվրոպական տարածաշրջանի այն երկրներից է, որոնց հաջողվել է հասնել հիվանդության էլիմինացմանը` երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացմանը: Այս փաստը, համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգի, ենթակա է վկայագրման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Հայաստանի Հանրապետությունը կվկայագրվի որպես մալարիայից ազատ գոտի: Վկայագրման պահանջներից առաջինն է երկրում մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու ծրագրի առկայությունը:

3. Այսօր Հայաստանի Հանրապետության համար հրատապ խնդիր է իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ պահպանել մալարիայից ազատ տարածքի կարգավիճակը և թույլ չտալ, որ այս հիվանդությունը կրկին արմատավորվի մեր երկրում: Սոցիալական նշանակություն ունեցող այլ հիվանդությունների թվում, մալարիայի դեմ պայքարը միշտ գտնվել է Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայությունների շրջանակներում և արտացոլվել է ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերում, այդ թվում նաև` ՀՀ Կառավարության 2008թվականի հոկտեմբերի 30-ի N1207-Ն որոշմամբ հաստատված Կայուն զարգացման ծրագրում:

4. Մալարիայի արմատավորումը կանխարգելելը Հայաստանի Հանրապետության համար արդիական է նաև կլիմայի փոփոխության տեսակետից, ինչը Հայաստանի Հանրապետությունում դրսևորվում է գետնամերձ օդի միջին ջերմաստիճանի բարձրացմամբ, որն էլ նպաստավոր պայմաններ կստեղծի մոծակների բազմացման համար` ավելի շատ ջրածածկ տարածքներում:

 

II. Ծրագրի նպատակը

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքում մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելն է:

 

III. Ծրագրի խնդիրներն են`

 

6. Մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելուն ուղղված նպատակային քաղաքականության իրականացում,

7. Երկրում մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելուն ուղղված համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում,

8. Մալարիայի արմատավորումը կանխարգելելու ծրագրի իրականացման ընթացքի շարունակական հսկողություն:

 

IV.Օգտագործվող հիմնական հասկացություններ

 

9. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) Էլիմինացում` երկրի տարածքում մալարիայի տեղական փոխանցման ընդհատումն է:

2) Տարածքի ընկալունակություն` մալարիայի էնդեմիկ տարածքներում մալարիայի փոխանցումը ապահովող մալարիային մոծակների առկայությունն է: Բնորոշվում է փոխանցողի առկայությամբ, քանակով, ինչպես նաև` մալարիայի փոխանցմանը նպաստող բնապահպանական և կլիմայական գործոններով:

3) Տարածքի խոցելիություն` վարակի (հարուցչի) ներբերման հավանականության աստիճանն է: Բնորոշվում է տարածքի էնդեմիկությամբ (հիվանդության աշխարհագրական տարածման գոտին, որտեղ առկա բնակլիմայական պայմանները ապահովում են տվյալ հիվանդության գոյությունը), դեպքերի ներբերման կամ վարակված մոծակների ներթափանցման հավանականությամբ, ինչպես նաև` մալարիածին տարածքներին մոտ գտնվելով:

4) Ջրականգ` առանց հոսքի կամ դանդաղ հոսքով ջրի կուտակումն է բնական կամ արհեստական փոսերում:

5) Զոոկանխարգելում` գոմերի տեղակայումն է բնակավայրերի շուրջ, ջրականգերից դեպի բնակավայրն ընկած ճանապարհին, ինչի միջոցով կրճատվում է մարդու շփումը մոծակի հետ` մոծակների կողմից կենդանիներին խայթելու հետևանքով:

 

V. Մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելուն ուղղված նպատակային քաղաքականության իրականացում

 

10. Մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու նպատակային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում մալարիայի համաճարակային հանգիստ իրավիճակի ապահովմանը` հետևյալ ռազմավարությունների գործադրմամբ.

1) Ռազմավարություն 1

Մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու գործողությունների կառավարման համակարգի ամրապնդում

 

2) Միջոցառումներ`

ա. Ստեղծել մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով,

բ. Ամրապնդել հանրապետությունում մալարիայի արմատավորումը կանխարգելելու ուղղությամբ շահագրգիռ մարմինների համագործակցությունը,

գ. Մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները համակարգել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից,

դ. Ամրապնդել համագործակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ,

ե. Մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու ռազմավարությանը ծանոթացնելու և գործողությունների համակարգման նպատակով իրականացնել քննարկումներ, խորհրդակցություններ շահագրգիռ կազմակերպությունների ընդգրկմամբ` անկախ կազմակերպաիրավական ձևից,

զ. Մարզային մակարդակում, ինչպես նաև շահագրգիռ կառույցներում մշակել և ներդնել մալարիայի արմատավորումը կանխարգելելու ծրագրեր,

է. Մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու աշխատանքներն իրականացնել` ընդգրկելով բնակչությանը,

ը. Վերանայել վարակիչ հիվանդությունների համար ընդհանուր և մասնավորապես` մալարիային առնչվող նորմատիվ իրավական ակտերը և մեթոդական փաստաթղթերը:

 

3) Ռազմավարություն 2

Արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրում մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջոցառումների ներդրում

 

4) Միջոցառումներ`

ա) Համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն» 7-րդ բաժնի 1-ին ռազմավարության 1-ին կետի` մշակվող արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ծրագրում, ներառել նաև մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջոցառումները:

 

5) Ռազմավարություն 3

Անդրսահմանային համագործակցության քաղաքականության զարգացում

 

6) Միջոցառումներ`

ա) Զարգացնել անդրսահմանային համագործակցությունը և սահմանակից երկրների հետ նպատակաուղղված աշխատանք տանել մալարիայի արմատավորումը կանխարգելելու ուղղությամբ (անդրսահմանային հանդիպումներ, կոնֆերանսներ, տեղեկատվության, փորձի փոխանակում և այլն):

բ) Իրականացնել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրների մալարիայի համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում:

գ) Ուժեղացնել սանիտարական կարանտինային կետերի կողմից կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումների իրականացումը սահմանային անցումային կետերում:

 

VI. Երկրում մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելուն ուղղված համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում

 

11. Երկրում մալարիայի արմատավորումը կանխարգելելուն ուղղված համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործումն է` հետևյալ ռազմավարությունների գործադրման միջոցով.

 

1) Ռազմավարություն 1

 Մալարիայի համաճարակաբանական հսկողության համակարգի համապատասխանեցում արմատավորումը կանխարգելելու փուլին

 

2) Միջոցառումներ`

ա. Իրականացնել մալարիայի արմատավորման տեսակետից հանրապետության տարածքի ընկալունակության և խոցելիության պարբերական գնահատում և արդյունքներից ելնելով, անհրաժեշտության դեպքում, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:

բ. Համալրել մալարիայի մոնիտորինգի ցուցանիշային համակարգը` մալարիայի արմատավորումը կանխարգելելու փուլին համապատասխան:

գ. Մալարիայի կասկածելի կամ հաստատված յուրաքանչյուր դեպքի համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից (անկախ կազմակերպաիրավական ձևից) իրականացնել արտահերթ հաղորդում Առողջապահության նախարարություն:

 դ. Մալարիայի յուրաքանչյուր տեղական կամ բերովի դեպք արձանագրելիս դասակարգել օջախը, հաշվառել և իրականացնել օջախի մանրամասն համաճարակաբանական հետազոտություն:

ե. Մալարիայի դեպքեր արձանագրելիս ապահովել բուժկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը:

զ. Վերասահմանել և կատարելագործել մալարիայի ազգային ռեֆերենս լաբորատորիան, ինչպես նաև հավատարմագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

է. Իրականացնել բոլոր մակաբուծաբանական և կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիաների մալարիայի ախտորոշման որակի ներքին և արտաքին հսկողություն:

ը. Կատարելագործել մալարիայի իրավիճակի և փոխանցողի պոպուլյացիայի փոփոխությունների գնահատման և կանխատեսման համակարգերը:

թ. Պարբերաբար լրամշակել մալարիայի բուժման քաղաքականությունը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումներին համապատասխան:

ժ. Իրականացնել մալարիայի արմատավորումը կանխարգելելուն ուղղված կիրառական ուսումնասիրություններ (գիտական հետազոտություններ):

 

3) Ռազմավարություն 2

Վարակի աղբյուրի նկատմամբ իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումների կատարելագործում

 

4) Միջոցառումներ`

ա. Իրականացնել մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերում` պասիվ հայտնաբերման եղանակով, մասնավորապես` ջերմող հիվանդների հետազոտության միջոցով:

բ. Ընկալունակության կամ խոցելիության մեծացման դեպքում մալարիայի սեզոնի ընթացքում 14 օրը մեկ անգամ իրականացնել մալարիայի դեպքերի ակտիվ վաղ հայտնաբերում` բակային համայցեր (մասնավորապես` տեղաշարժվող բնակչության միջոցով բազմաթիվ բերովի դեպքերի ներբերման կամ բերովի դեպքերից տեղական փոխանցման դեպքում):

գ. Մալարիայի բոլոր դեպքերը պարտադիր լաբորատոր ախտորոշել:

դ. Մալարիայի դեպքեր արձանագրելիս իրականացնել անվճար ախտորոշիչ-բուժական, ինչպես նաև` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

ե. Իրականացնել մալարիայի բոլոր դեպքերի հոսպիտալացում (մեկուսացում) և արմատական բուժում:

զ. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մալարիայի դեպք արձանագրելիս հիվանդին տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց կամ ընդհանուր հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք:

 

5) Ռազմավարություն 3

Մալարիայի փոխանցողի նկատմամբ պայքարի միջոցառումների իրականացում` ելնելով տարածքի միջատաբանական, էկոլոգիական, համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական իրավիճակից

 

6) Միջոցառումներ`

ա. Ապահովել և վերլուծել օդերևութաբանական տվյալները (օդի ջերմաստիճանի, տեղումների և խոնավության ցուցանիշներ)` մալարիայի փոխանցման սեզոնի տարրերը հաշվարկելու նպատակով:

բ. Անձնագրավորել բոլոր ջրականգերը:

գ. Իրականացնել շարունակական դիտարկումներ մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիայի, ինչպես նաև` ձվադրման վայրերի նկատմամբ:

դ. Իրականացնել ջրականգերի առաջացմանը նպաստող բնակչության տնտեսական գործունեության հսկողություն:

ե. Իրականացնել տնտեսական ու բնապահպանական նշանակություն չունեցող ջրականգերի չորացում:

զ. Ապահովել կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման և վերականգնման աշխատանքների իրականացում և շարունակական դիտարկումներ այդ աշխատանքների նկատմամբ:

է. Ապահովել բնապահպանական տեսակետից նախընտրելի միջատասպան նյութերի և սարքերի մշտական պաշար` շինություններում և ջրականգերում մալարիա փոխանցող մոծակների դեմ պայքարի համար:

ը. Մալարիայի ներկրման բազմաթիվ դեպքերի կամ սահմանամերձ տարածքներ վարակված մոծակների ներթափանցման բացառիկ դեպքերի ժամանակ շինությունները մշակել մնացորդային ազդեցությամբ օժտված միջատասպան նյութերով: Իրականացնել մալարիա փոխանցող մոծակների դեմ կիրառվող միջատասպան նյութերի հանդեպ կայունության մոնիտորինգ:

թ. Իրականացնել մոծակներից բնակչության պաշտպանության, այդ թվում նաև` հակաթրթուրային միջոցառումներ:

ժ. Միջատաբանական աշխատանքներն իրականացնել բոլոր շահագրգիռ կառույցների համագործակցությամբ:

ժա. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005թ.) համաձայն` օդանավերում իրականացնել միջատաբանական հետազոտություններ և, անհրաժեշտության դեպքում, միջատազերծման աշխատանքներ:

ժբ. Աշխատանքներ իրականացնել զոոկանխարգելման ուղղությամբ:

 

7) Ռազմավարություն 4

Մալարիան կանխարգելելու աշխատանքների իրականացում բնակչության ռիսկի խմբերի նկատմամբ

 

8) Միջոցառումներ`

ա. Կազմակերպել և իրականացնել խորհրդատվություն, այդ թվում` բարձր ռիսկի խմբերի շրջանում:

բ. Սահմանել հսկողություն բնակչության ռիսկի խմբերի նկատմամբ` արտասահմանցի ուսանողներ, սահմանամերձ տարածքների բնակիչներ, զինծառայողներ, զբոսաշրջիկներ, մալարիայի էնդեմիկ տարածքներից ժամանած անձինք և այլն:

գ. Արտասահմանցի ուսանողների, մալարիայի բարձր էնդեմիկությամբ սահմանամերձ տարածքներից ժամանած անձանց մեծ հոսքի դեպքում նրանց հետազոտել մալարիայի նկատմամբ:

դ. Մալարիայի էնդեմիկ տարածքներ մեկնող և այնտեղից ժամանած Հայաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ իրականացնել բուժկանխարգելիչ միջոցառումներ` հաշվառում, քիմկանխարգելիչ կամ կանխարգելիչ բուժում, իրազեկում:

ե. Զբոսաշրջային գործունեություն ծավալող կամ իրականացնող, ինչպես նաև միգրանտների հարցերով զբաղվող կազմակերպությունների ճանապարհորդների և միգրանտների առողջության պահպանման հարցերով պատասխանատու անձանց ուսուցանել մալարիայի կանխարգելման հարցերի վերաբերյալ:

զ. Մալարիայի էնդեմիկ վայրեր մեկնող անհատ զբոսաշրջիկներին, միգրանտներին, արտագնա աշխատանքի մեկնողներին և ուսանողներին տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն մալարիայի կանխարգելման վերաբերյալ:

է. Մալարիայի էնդեմիկ տարածքներ մեկնողներին իրականացնել կանխարգելում:

ը. Իրականացնել հսկողություն աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետություն եկած օտարերկրյա քաղաքացիների բժշկական սպասարկման նկատմամբ:

 

9) Ռազմավարություն 5

Բնակչության շրջանում մալարիայի կանխարգելման հարցերն ընդգրկող բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում, առողջ ապրելակերպի քարոզչության կազմակերպում և իրականացում

 

10) Միջոցառումներ`

ա. Բնակչության շրջանում տարածել մալարիային վերաբերող գիտելիքներ` օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները:

բ. Մալարիայի կանխարգելման հարցերով գիտելիքների բարձրացման նպատակով բնակչության, հատկապես` աշակերտների, ուսանողների շրջանում իրականացնել իրազեկման աշխատանքներ:

գ. Հրատարակել և տարածել մալարիայի կանխարգելմանը վերաբերող քարոզչական ցուցադրական նյութեր, այդ թվում` մոծակների խայթոցներից պաշտպանվելու մասին:

դ. Մալարիայի ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով բնակչության իրազեկումը իրականացնել նաև ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գծի» և պաշտոնական կայքի միջոցով:

ե. Պատրաստել մալարիայի վերաբերյալ ցուցապաստառներ և փակցնել սանիտարական կարանտինային կետերում:

զ. Բնակչության շրջանում տարածել գիտելիքներ մոծակներից պաշտպանվելու անհատական միջոցների մասին:

է. Բնակչությանը լուսաբանել զոոկանխարգելման սկզբունքները:

ը. Իրականացնել աշխատանքներ` համայնքային մակարդակում բնակչության շրջանում մալարիայի կանխարգելման գիտելիքներ տարածելու համար:

 

11) Ռազմավարություն 6

Մալարիայի կանխարգելման հարցերով կադրերի համալրում և պատրաստվածության բարձրացում

 

12) Միջոցառումներ`

ա. Աշխատանքներ տանել մակաբուծաբանների, միջատաբանների և ոլորտի այլ մասնագետների թափուր հաստիքների համալրման համար:

բ. Ելնելով մալարիայի համաճարակային ներկա իրավիճակից` վերանայել և լրամշակել հիմնական մասնագիտական կրթական ծրագրերը:

գ. Իրականացնել առողջապահության համակարգի համապատասխան մասնագետների համար մալարիայի հարցերով վերապատրաստման ծրագրեր, կարճատև և թեմատիկ սեմինարներ:

դ. Իրականացնել բուժաշխատողների վերապատրաստում` մալարիայի լաբորատոր ախտորոշման հարցերի շուրջ:

 

VII. Մալարիայի արմատավորումը կանխարգելելու ծրագրի իրականացման ընթացքի շարունակական հսկողություն

 

11. Ծրագրի գործադրման ընթացիկ իրավիճակի բնորոշումը, փոփոխությունների գնահատումը և աշխատանքի ճշգրտումն է` հետևյալ ռազմավարության միջոցով:

 

1) Ռազմավարություն 1

Իրավիճակի դիտարկում, գնահատում, առաջարկների ձևավորում

 

2) Միջոցառումներ`

ա. Մշակել մալարիայի արմատավորումը կանխարգելելու փուլին համապատասխան մալարիայի համաճարակային իրավիճակի գնահատման ցուցանիշներ:

բ. Իրականացնել մալարիայի ընթացիկ համաճարակային իրավիճակի բնորոշում, փոփոխությունների գնահատում և միջոցառումների ճշգրտում:

 գ. Պատրաստել և հրապարակել մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջոցառումների դիտարկման, գնահատման և կատարված աշխատանքների մասին տարեկան զեկույց:

 

VII. Մալարիայի արմատավորումը կանխարգելելու ծրագրի ֆինանսավորում

 

12. Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առողջապահության նպատակային ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

2) Միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում:

3) ՀՀ օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

հունիսի 17-ի նիստի N 23

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՆԵՐԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու մարմինը

Համակատարողը

Կատարման Ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

 7

1.

Մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելուն ուղղված նպատակային քաղաքականության իրականացում

1.1

Ռազմավարություն 1. Մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու գործողությունների կառավարման համակարգի ամրապնդում

1.1.1

ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը

 Հայաստանի Հանրապետությունում մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշումը ներկայացված է ՀՀ վարչապետի հաստատմանը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

 2011թ. սեպտեմբեր

 __________

1.1.2

Ամրապնդել հանրապետությունում մալարիայի արմատավորումը կանխարգելելու ուղղությամբ շահագրգիռ մարմինների համագործակցությունը

Պետական և մասնավոր կառույցների ընդգրկմամբ իրականացված են խորհրդակցություններ, սեմինարներ, քննարկումներ` մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու ռազմավարությանը ծանոթացնելու և գործողությունները համակարգելու նպատակով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն,
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն,
Հայաստանի Հանրապետության
 ազգային անվտանգություն,
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն,
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (խորհրդակցական ձայնի իրավունքով)

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

1.1.3

Մարզային մակարդակում, ինչպես նաև շահագրգիռ կառույցներում մշակել և ներդնել մալարիայի արմատավորումը կանխարգելելու ծրագրեր

Մշակված և ներդրված են մալարիայի արմատավորումը կանխարգելելու ծրագրեր` մարզային մակարդակում (մարզպետների հաստատմամբ), ինչպես նաև` շահագրգիռ կառույցներում (կառույցների ղեկավարների հաստատմամբ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն,
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն,
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2011թ.
դեկտեմբեր

 ___________

1.1.4

Վերանայել մալարիային առնչվող նորմատիվ իրավական ակտերը և մեթոդական փաստաթղթերը

Մշակված և սահմանված կարգով հաստատված են «Մալարիայի համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններ և նորմերը, «Մալարիայի համաճարակաբանական հսկողության արձանագրությունը», «Մալարիայի ախտորոշման և մալարիայով հիվանդների վարման ուղեցույցը»

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2011թ.
դեկտեմբեր

___________

1.2

Ռազմավարություն 2. Արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրում մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջոցառումների ներդրում

1.2.1

Համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն» 7-րդ բաժնի 1-ին ռազմավարության 1-ին կետի` մշակվող արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ծրագրում, ներառել նաև մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջոցառումները

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ծրագրում ներառված են նաև մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջոցառումները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

2011թ.
դեկտեմբեր

_______________

1.3

 Ռազմավարություն 3. Անդրսահմանային համագործակցության քաղաքականության զարգացում

1.3.1

Զարգացնել անդրսահմանային համագործակցությունը մալարիայի կանխարգելման ուղղությամբ

Սահմանակից երկրների համապատասխան մասնագետների հետ կազմակերպված են մալարիայի վերաբերյալ հանդիպումներ, կոնֆերանսներ, տեղեկատվության, փորձի փոխանակում և այլն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,
Հայաստանի Հանրապետության
 ազգային անվտանգության ծառայություն,
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն

2011-2015 թթ.

Ֆինանսավորման այլ աղբյուրներ

1.3.2

Իրականացնել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրների մալարիայի համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն

Իրականացված է Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրների մալարիայի համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն, ձեռնարկված են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն/համաձայնությամբ/

2011-2015 թթ.

Ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.3

Ուժեղացնել սանիտարական կարանտինային կետերի կողմից կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումների իրականացումը սահմանային անցումային կետերում

Վերանայված են սանիտարական կարանտինային կետերի կողմից մալարիայի նկատմամբ կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումների մեխանիզմները, մշակված է սահմանային անցումային կետերի աշխատակարգ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն

2011-2015 թթ.

 ՀՀ պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացված գումարներ

2.

Երկրում մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելուն ուղղված համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում

2.1.

Ռազմավարություն 1. Մալարիայի համաճարակաբանական հսկողության համակարգի համապատասխանեցում արմատավորումը կանխարգելելու փուլին

2.1.1.

Մալարիայի կասկածելի կամ հաստատված յուրաքանչյուր դեպքի համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից (անկախ կազմակերպաիրավական ձևից) իրականացնել արտահերթ հաղորդում ՀՀ առողջապահության նախարարություն

Մալարիայի կասկածելի կամ հաստատված յուրաքանչյուր դեպքի համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից (անկախ կազմակերպաիրավական ձևից) անմիջապես իրականացված է արտահերթ հաղորդում ՀՀ առողջապահության նախարարություն` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության
 ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Դեպք արձանագրելիս

 ____________

2.1.2.

Մալարիայի յուրաքանչյուր տեղական կամ բերովի դեպք արձանագրելիս դասակարգել օջախը, հաշվառել և իրականացնել օջախի մանրամասն համաճարակաբանական հետազոտություն

Մալարիայի յուրաքանչյուր տեղական կամ բերովի դեպք արձանագրելիս իրականացված է օջախի դասակարգում և հաշվառում, դեպքի և օջախի մանրամասն համաճարակաբանական հետազոտություն, լրացված է համաճարակաբանական հետազոտման քարտ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության
 ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Դեպք արձանագրելիս

 _____________

2.1.3.

Մալարիայի դեպքեր արձանագրելիս ապահովել բուժկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը

Մալարիայի դեպքեր արձանագրելիս իրականացված են անհրաժեշտ բուժկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Դեպք արձանագրելիս

 _______________

2.1.4.

Վերասահմանել և կատարելագործել մալարիայի ազգային ռեֆերենս լաբորատորիան, ինչպես նաև հավատարմագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից

Մալարիայի ազգային ռեֆերենս լաբորատորիան կատարելագործված և հավատարմագրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2011 թ. դեկտեմբեր

________________

2.1.5.

Իրականացնել բոլոր մակաբուծաբանական և կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիաների մալարիայի ախտորոշման որակի հսկողություն

Իրականացված է բոլոր մակաբուծաբանական և կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիաների մալարիայի ախտորոշման որակի ներքին և արտաքին հսկողություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2011-2015 թթ.

 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացված գումարներ

2.1.6

Իրականացնել մալարիայի արմատավորումը կանխարգելելուն ուղղված գիտական և կիրառական ուսումնասիրություններ (հետազոտություններ)

Իրականացված և հրապարակված են մալարիայի արմատավորումը կանխարգելելուն ուղղված գիտական և կիրառական ուսումնասիրություններ (հետազոտություններ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.2

Ռազմավարություն 2. Վարակի աղբյուրի նկատմամբ իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումների կատարելագործում

2.2.1

Իրականացնել մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերում` պասիվ հայտնաբերման եղանակով

Մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերումը` ընթացիկ, իրականացված է պասիվ հայտնաբերման եղանակով, մասնավորապես` ջերմող հիվանդների հետազոտության միջոցով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

2011-2015 թթ.

_______________

2.2.2

Ընկալունակության կամ խոցելիության մեծացման դեպքում մալարիայի սեզոնի ընթացքում 14 օրը մեկ անգամ իրականացնել մալարիայի դեպքերի ակտիվ վաղ հայտնաբերում` բակային համայցներ

Ընկալունակության կամ խոցելիության մեծացման դեպքում մալարիայի սեզոնի ընթացքում 14 օրը մեկ անգամ իրականացված են բակային համայցներ` մալարիայի դեպքերի ակտիվ վաղ հայտնաբերման նպատակով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

2011-2015 թթ.

______________

2.2.3

Մալարիայի դեպքեր արձանագրելիս ախտորոշիչ-բուժական միջոցառումներն իրականացնել անվճար` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում

Մալարիայի դեպքեր արձանագրելիս ախտորոշիչ-բուժական միջոցառումներն իրականացված են անվճար` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

2011-2015 թթ.

_______________

2.2.4

Իրականացնել մալարիայի բոլոր դեպքերի հոսպիտալացում (մեկուսացում) ինֆեկցիոն հիվանդանոցում կամ ընդհանուր հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում և արմատական բուժում

Մալարիայի բոլոր դեպքերը հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում կամ ընդհանուր հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում և արմատական բուժում են ստացել

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Դեպք արձանագրելիս

_______________

2.2.5

Ապահովել և վերլուծել օդերևութաբանական տվյալները (օդի ջերմաստիճանի, տեղումների և խոնավության ցուցանիշներ)` մալարիայի փոխանցման սեզոնի տարրերը հաշվարկելու նպատակով

Օդերևութաբանական ծառայության կողմից մայիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում ապահովված է օդերևութաբանական տվյալների տրամադրումը (օդի ջերմաստիճանի, տեղումների և խոնավության ցուցանիշները), որոնք վերլուծվել են և հաշվարկված են մալարիայի փոխանցման սեզոնի տարրերը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

2011-2015 թթ.

________________

2.3.

Ռազմավարություն 3. Մալարիայի փոխանցողի նկատմամբ պայքարի միջոցառումների իրականացում` ելնելով տարածքի միջատաբանական, բնապահպանական, համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական իրավիճակից

2.3.1

Անձնագրավորել բոլոր ջրականգերը

Անձնագրավորված են բոլոր ջրականգերը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

2011 թ.
դեկտեմբեր

_______________

2.3.2

Իրականացնել շարունակական դիտարկումներ մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիայի, ինչպես նաև` ձվադրման վայրերի նկատմամբ

Իրականացված են շարունակական դիտարկումներ մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիայի, ինչպես նաև` ձվադրման վայրերի նկատմամբ, արդյունքները գրանցված են համապատասխան մատյաններում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

2011-2015 թթ.

_______________

2.3.3

Իրականացնել տնտեսական ու բնապահպանական նշանակություն չունեցող ջրականգերի չորացում

Տնտեսական ու բնապահպանական նշանակություն չունեցող ջրականգերը չորացված են

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

2011-2015 թթ.

______________

2.3.4

Ապահովել կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման և վերականգնման աշխատանքների իրականացում, շարունակական դիտարկումներ այդ աշխատանքների նկատմամբ և համապատասխան առաջարկությունների ներկայացում

Իրականացված են կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման և վերականգնման աշխատանքներ, այդ աշխատանքները դիտարկված և ներկայացված են համապատասխան առաջարկություններ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.3.5

Ապահովել բնապահպանական տեսակետից նախընտրելի միջատասպան նյութերի և սարքերի մշտական պաշար` մալարիա փոխանցող մոծակների դեմ պայքարի համար

Ապահովված է միջատասպան նյութերի և սարքերի մշտական պաշար` շինություններում և ջրականգերում մալարիա փոխանցող մոծակների դեմ պայքարի համար

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.3.6

Մալարիայի ներկրման բազմաթիվ դեպքերի կամ սահմանամերձ տարածքներ վարակված մոծակների ներթափանցման բացառիկ դեպքերի ժամանակ շինությունները մշակել մնացորդային ազդեցությամբ օժտված միջատասպան նյութերով

Մալարիայի ներկրման բազմաթիվ դեպքերի կամ սահմանամերձ տարածքներ վարակված մոծակների ներթափանցման բացառիկ դեպքերի ժամանակ շինությունները մշակված են մնացորդային ազդեցությամբ օժտված միջատասպան նյութերով, իրականացված է մալարիա փոխանցող մոծակների դեմ կիրառվող միջատասպան նյութերի հանդեպ կայունության մոնիթորինգ, ներկայացված են առաջարկություններ հետագա միջոցառումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Անհրաժեշտության դեպքում

_______________

2.3.7

Իրականացնել մալարիայի մոծակների թրթուրների վերացման միջոցառումներ, նախապատվությունը տալով բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաներին և մեթոդներին

Ծավալված են հակաթրթուրային միջոցառումներ` բուծված և ջրականգերում տարածված են մալարիայի մոծակների թրթուրներով սնվող ձկնատեսակներ, իսկ այն ջրականգերում ուր գամբուզացումը արդյունավետ չէ` կիրառված են հակաթրթուրային այլ միջոցներ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

2011-2015 թթ.

___________

2.3.8

(կետն ուժը կորցրել է 05.04.12 N 13)

2.3.9

Իրականացնել թրթուրասպան նյութերի ազդեցության մոնիթորինգ բնական և արհեստական ջրամբարների էկոհամակարգերի վրա

Իրականացնված է թրթուրաասպան նյութերի ազդեցության մոնիտորինգ բնական և արհեստական ջրամբարների էկոհամակարգերի վրա, ներկայացվել է տեղեկանք

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Անհրաժեշտու-թյան դեպքում

________________

2.3.10

Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թ.) համաձայն` օդանավերում իրականացնել մալարիայի փոխանցողի հայտնաբերման աշխատանքներ

Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թ.) համաձայն` օդանավերում իրականացված են մալարիայի փոխանցողի հայտնաբերման և, անհրաժեշտության դեպքում` միջատազերծման աշխատանքներ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2011-2015 թթ.

_______________

2.4.

 Ռազմավարություն 4. Մալարիայի կանխարգելման աշխատանքների իրականացում բնակչության ռիսկի խմբերի նկատմամբ

2.4.1

Սահմանել հսկողություն բնակչության ռիսկի խմբերի բժշկական սպասարկման նկատմամբ

Սահմանված է հսկողություն բնակչության ռիսկի խմբերի բժշկական սպասարկման նկատմամբ` արտասահմանցի ուսանողներ, աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետություն եկած օտարերկրյա քաղաքացիներ, սահմանամերձ տարածքների բնակիչներ, զինծառայողներ, զբոսաշրջիկներ, մալարիայի էնդեմիկ տարածքներից ժամանած անձինք և այլն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

2011-2015 թթ.

_____________

2.4.2

Մալարիայի բարձր էնդեմիկությամբ տարածքներից ժամանած անձանց (այդ թվում` ուսանողներին) հետազոտել մալարիայի նկատմամբ

Մալարիայի բարձր էնդեմիկությամբ տարածքներից ժամանած անձինք հետազոտված են մալարիայի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,
 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն,
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

2011-2015 թթ.

___________

2.4.3.

Մալարիայի էնդեմիկ տարածքներ մեկնող և այնտեղից ժամանած Հայաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ իրականացնել խորհրդատվություն և բուժկանխարգելիչ միջոցառումներ` հաշվառում, քիմկանխարգելիչ կամ կանխարգելիչ բուժում

Մալարիայի էնդեմիկ տարածքներ մեկնող և այնտեղից ժամանած Հայաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ իրականացված է խորհրդատվություն և բուժկանխարգելիչ միջոցառումներ` հաշվառում, քիմկանխարգելիչ կամ կանխարգելիչ բուժում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.4.4

Զբոսաշրջային գործունեություն ծավալող կամ իրականացնող, ինչպես նաև միգրանտների հարցերով զբաղվող կազմակերպությունների ճանապարհորդների և միգրանտների առողջության պահպանման հարցերով պատասխանատու անձանց ուսուցանել մալարիայի կանխարգելման հարցերի վերաբերյալ

Զբոսաշրջային գործունեություն ծավալող կամ իրականացնող, ինչպես նաև միգրանտների հարցերով զբաղվող կազմակերպությունների ճանապարհորդների և միգրանտների առողջության պահպանման հարցերով պատասխանատու անձինք ուսուցանված են մալարիայի կանխարգելման հարցերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն,
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.5.

 Ռազմավարություն 5. Բնակչության շրջանում մալարիայի կանխարգելման հարցերն ընդգրկող բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում, առողջ ապրելակերպի քարոզչության կազմակերպում և իրականացում

2.5.1

Բնակչության շրջանում տարածել մալարիային վերաբերող, այդ թվում նաև` զոոկանխարգելման սկզբունքները լուսաբանող գիտելիքներ` օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, հրատարակել և տարածել մալարիայի կանխարգելմանը վերաբերող քարոզչական ցուցադրական նյութեր

Զանգվածային լրատվության միջոցներով բնակչության շրջանում տարածված են մալարիային վերաբերող գիտելիքներ, հրատարակված և տարածված են մալարիայի կանխարգելմանը վերաբերող քարոզչական ցուցադրական նյութեր

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.5.2

Մալարիայի ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով բնակչության իրազեկումը իրականացնել նաև ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գծի» և պաշտոնական կայքի միջոցով

Մալարիայի ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով բնակչության իրազեկումը իրականացված է նաև ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գծի» և պաշտոնական կայքի միջոցով, բնակչությանը տրամադրված է լիարժեք տեղեկատվություն մալարիայի վերաբերյալ նրանց հետաքրքրող հարցերի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2011-2015 թթ.

 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացված գումարներ

2.5.3

Իրականացնել աշխատանքներ` համայնքային բնակչության շրջանում մալարիայի կանխարգելման գիտելիքներ տարածելու համար

Համայնքային մակարդակում մալարիայի կանխարգելման գիտելիքներ տարածելու համար համայնքային բնակչության շրջանում իրականացված են հանդիպումներ, զրույցներ, դասախոսություններ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.6.

 Ռազմավարություն 6. Մալարիայի կանխարգելման հարցերով կադրերի համալրում և պատրաստվածության բարձրացում

2.6.1

Աշխատանքներ տանել մակաբուծաբանների, միջատաբանների և ոլորտի այլ մասնագետների թափուր հաստիքների համալրման համար

Մակաբուծաբանների, միջատաբանների և ոլորտի այլ մասնագետների թափուր հաստիքները հնարավորինս համալրված են

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2011-2015 թթ.

 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացված գումարներ

2.6.2

Ելնելով մալարիայի համաճարակային ներկա իրավիճակից` վերանայել և լրամշակել հիմնական մասնագիտական կրթական ծրագրերը

Վերանայված և լրամշակված են կրթական ծրագրերը` ելնելով մալարիայի համաճարակային ներկա իրավիճակից

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

2011 թ.
դեկտեմբեր

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.6.3

Առողջապահության համակարգի համապատասխան մասնագետների համար իրականացնել մալարիայի հարցերով վերապատրաստման ծրագրեր

Առողջապահության համակարգի համապատասխան մասնագետների համար իրականացված են մալարիայի հարցերով վերապատրաստման ծրագրեր, կարճատև և թեմատիկ սեմինարներ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.6.4

Իրականացնել բուժաշխատողների վերապատրաստում` մալարիայի լաբորատոր ախտորոշման հարցերի շուրջ

Բուժկանխարգելիչ կազմակերպությունների կլինիկա-ախտորոշիչ և պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնների մակաբուծաբանական լաբորատորիաների մասնագետների համար իրականացվել են վերա-պատրաստումներ` մալարիայի լաբորատոր ախտորոշման հարցերի շուրջ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.

Մալարիայի արմատավորումը կանխարգելելու ծրագրի իրականացման ընթացքի շարունակական հսկողություն

3.1.

 Ռազմավարություն 1. Իրավիճակի դիտարկում, գնահատում, առաջարկների ձևավորում

3.1.1

Մշակել մալարիայի արմատավորումը կանխարգելելու փուլին համապատասխան` մալարիայի համաճարակային իրավիճակի գնահատման ցուցանիշներ

Մալարիայի համաճարակային իրավիճակի գնահատման ցուցանիշները համապատասխանեցված են մալարիայի արմա-տավորումը կանխարգելելու փուլին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2011-2012 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

3.1.2

Պատրաստել և հրապարակել մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջոցառումների դիտարկման, գնահատման և կատարված աշխատանքների մասին տարեկան զեկույց

Ամեն տարի պատրաստվել և հրապարակվել է մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջոցառումների դիտարկման, գնահատման և իրականացված աշխատանքների մասին տարեկան զեկույց

Միջգերատեսչական համակարգող հանձնաժողով

 

2011-2015 թթ.

 Ֆինանսավորման այլ աղբյուրներ

(հավելվածը փոփ. 05.04.2012 N 13)