Գլխավոր տեղեկություն
Համար
Թիվ 5
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.08.25/45(344)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարարություն
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԹԻՎ 5

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 161 որոշման մեջ լրացում ԵՎ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1042-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի օգոստոսի 11-ի թիվ 43(342) համարում հրապարակված` 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 161 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1042-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` օգոստոսի 12-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի օգոստոսի 1-ը, քանի որ, այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները սահմանափակող, գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

 

Իրավական ակտերի
փորձաքննության վարչության պետ`

Կ. Խտրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան