Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.01/8(156)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

19.03.2004 թ.

թիվ 2

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 431 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2003 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 431-րդ հոդվածի երկրորդ մասում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, «օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա՝ ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք չեն արտացոլվել ներկայացված տեղեկություններում կամ որոնց վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել, ենթակա չեն հաշվանցման այդ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն կարող են հաշվանցել այդ տեղեկությունները ներկայացնելու հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում, եթե այդ տեղեկությունները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներին»:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը պաշտոնապես պարզաբանում եմ.

Քանի որ, օրենքով հարկային հաշիվների դուրս գրման ժամկետների հետ կապված որևէ առանձնահատկություններ սահմանված չեն, ուստի այդ փոփոխությունը վերաբերվում է ինչպես մինչև օրենքն ուժի մեջ մտնելը դուրս գրված հարկային հաշիվներին, այնպես էլ այն հարկային հաշիվներին, որոնք մատակարարների կողմից դուրս են գրվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե դրանք չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներին:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական ծառայության

պետի տեղակալ, հարկային

ծառայության առաջին դասի

պետական խորհրդական

Ա. Ալավերդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան