Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.01/8(156)
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
Ընդունման ամսաթիվ
22.03.2004
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

22.03.2004 թ.

թիվ 1

 

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի ԵՎ 6-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների կիրառման վերաբերյալ

 

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը մինչև 1200000 դրամի դեպքում սոցիալական վճարումներ են կատարում հաշվարկման օբյեկտի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից: Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) 2003 թ. հունվարի 1-ից պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամի չափով, մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ չիրականացնելու հանգամանքից:

Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը լիազոր մարմին են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 23.05.2003 թ. պետական գրանցում ստացած ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի 19.05.2003 թ. «Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների մասին» հայտարարագրի ձևը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին» ձև ՀՇ-1» հաշվետվության ձևն ու այն լրացնելու կարգը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների օրինականության ստուգման մասին» և «Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելոու ճշտությունը ստուգելու մասին» ակտերի ձևերը հաստատելու վերաբերյալ թիվ 82-Ն հրամանով հաստատված թիվ 2 հավելվածի 1.3. կետի համաձայն` հաշվետու տարվա ընթացքում պետական գրանցում ստացած ապահովադրի համար հաշվետու տարի է համարվում նրա պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա վերջը ընկած ժամանակաշրջանը:

Օրինակ. եթե անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) պետական գրանցում է ստացել 2003 թ. մայիս ամսին, ապա նրա համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում մայիսից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը և այդ ամիսների ընթացքում ձեռնարկատերը անկախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հանգամանքից յուրաքանչյուր ամսվա համար վճարելու է նվազագույն սոցիալական վճար` 5 հազար դրամի չափով: 8 ամիսների համար նրա վճարած սոցիալական վճարի նվազագույն չափը չի կարող պակաս լինել 40 հազար դրամից: Տվյալ դեպքում եթե անհատ ձեռներեցի սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի 15 տոկոսը պակաս է 40000 դրամից, ապա ձեռներեցը վճարում է 40 հազար դրամ սոցիալական վճար, իսկ եթե ավելի է 40 հազար դրամից, ապա սոցիալական վճարը վճարվում է եկամտի 15 տոկոսի չափով:

 

ՀՀ սոցիալական ապահովագրության

պետական հիմնադրամի նախագահ

Ֆ. Մուշեղյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան