ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հոկտեմբերի 2004 թ. |
N 10 |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորումը և արժութային վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի (այսուհետև՝ Կանոնակարգ 8) հետևյալ դրույթները.
1. Ըստ Կանոնակարգ 8-ի 11 կանոնի և 4.2, 4.3 ենթականոնների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների իրացման աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց կանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների միջև ապրանքների իրացման աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց անկանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Իսկ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև ապրանքների իրացման աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման (այսինքն՝ ընթացիկ հաշվի գործարքների) դիմաց անկանխիկ վճարումները կարող են իրականացվել նաև արտարժույթով՝ բանկային պրակտիկայում կիրառվող վճարումների ցանկացած եղանակով:
2. Կանոնակարգ 8-ի 2-րդ կանոնում օգտագործված «փոքրածավալ գումարներ» հասկացությունը սահմանված է կապիտալի շարժի հետ կապված գործարքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, Կանոնակարգ 8-ի 5.1 կանոնի համաձայն, սահմանափակումներ նախատեսելու անհրաժեշտության առաջացման դեպքում՝ այդ «փոքրածավալ գումարները» կապիտալի շարժի հետ կապված գործարքներից բացառելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, ինչպես փոքրածավալ գումարների չափը, այնպես էլ կապիտալի շարժի հետ կապված գործարքների նկատմամբ սահմանափակումներ ներկայումս սահմանված չեն:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|