«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«2» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 1996 թվականի N 238
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին» N 47 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման 2-րդ կետում և որոշմամբ հաստատված կանոնակարգի 4-րդ կետում «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին», «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին», «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը» բառերով.
բ) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում և կանոնակարգի 5-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության», «ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության», «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը» բառերով:
գ) կանոնակարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«13. Բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո: Բաժանորդագրությունն իրականացվում է պետական ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ժամկետներում».
դ) կանոնակարգի 17-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մերժված հայտերը գրանցվում են մեկ ընդհանուր առանձին գրանցամատյանում, որտեղ ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`
ա) ձեռնարկության անվանումը.
բ) հայտի համարը»:
Այդ կապակցությամբ կանոնակարգի 17-րդ կետի «ա, բ, գ, դ, ե, զ, է, ը» ենթակետերը համապատասխանաբար համարել «գ, դ, ե, զ, է, ը, թ, ժ» ենթակետեր.
ե) կանոնակարգի 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«18. Բաժնետոմսերի համար վճարը մուծվում է Հայխնայբանկում բաժանորդագրության նպատակով բացված ընկերության ժամանակավոր հաշվին: Վճարը կարող է մուծվել բոլոր օրինական վճարման միջոցներով, այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով: Ընդունված հայտերի դիմաց վճարը չի վերադարձվում, բացառությամբ բաժանորդագրությունը չկայացած համարվելու, հայտը մերժվելու և սույն կանոնակարգի 24-րդ կետում նշված դեպքերի:
Վճարը վերադարձվում է մասնակցի պահանջով տասը բանկային օրվա ընթացքում, ընդ որում, սեփականաշնորհման սերտիֆիկատներով մուծված վճարի գումարը վերադարձվում է սեփականաշնորհման սերտիֆիկատներով».
զ) կանոնակարգի 19-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Արձանագրությանը կցվում է բաժանորդագրության արդյունքներով կազմված բաժնետերերի նախնական գրանցամատյանից քաղվածք (բաժնետերերի կազմի յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի քանակը), որը հանդիսանում է արձանագրության անբաժան մասը և որի բոլոր էջերը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը».
է) կանոնակարգի 19-րդ կետը լրացնել նոր պարբերություններով.
«Վարչությունը բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում իր կողմից հաստատված բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքների ամփոփման մասին արձանագրություն` 3 օրինակից, համաձայն N 4 հավելվածի:
Հայխնայբանկը բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո 5 օրվա ընթացքում վարչություն է ներկայացնում տվյալներ ժամանակավոր հաշիվներում մուտքագրված վճարումների մասին:
Վարչությունը և Հայխնայբանկը, համատեղ ճշտելով և համաձայնեցնելով բաժանորդագրության ընթացքում պետական ձեռնարկության (կամ փակ բաժնետիրական ընկերության) բաժնետոմսերի համար սեփականաշնորհման սերտիֆիկատներով և դրամով կատարված վճարումների չափը, սահմանված կարգով կազմում են համապատասխան ակտ, որի մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, վերը նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վավերացնում է բաժանորդագրության արդյունքների մասին արձանագրությունը և 2 օրինակ վերադարձնում վարչությանը».
ը) կանոնակարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է չկայացած, եթե բաժանորդագրության արդյունքներով հաշվարկված բաժնետոմսերի գումարային քանակից (ԲՔԳ) հանած աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը (ԱԿԲ) չի գերազանցում բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակի (ԲՆՔ) և կոլեկտիվի կողմից փաստացի բաժանորդագրված քանակի (ԱԿԲ) տարբերության 25 տոկոսը, բանաձևի տեսքով`
25
(ԲՔԳ-ԱԿԲ) ≤ ----- x (ԲՆՔ-ԱԿԲ)».
100
թ) կանոնակարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Բաժնետոմսերի անվանական արժեքները ենթակա չեն փոփոխման բաժանորդագրության արդյունքում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել բաժնետոմսերի հետևյալ անվանական արժեքներից մեկը` 100, 200, 500, 1000, 2000, 5000, 10000, 20000 դրամ».
ժ) կանոնակարգի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«23. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԲԳՔ-(ԲՔԳ-ԱԿԲ)/((ԲՆՔ-ԱԿԲ)/ԲՆՔ)),
որտեղ`
ԲԳՔ-ն բաժանորդագրության արդյունքներով բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի քանակն է.
ԲՔԳ-ն բաժանորդագրության արդյունքներում սույն կանոնակարգի 14-րդ կետում նշված ընդհանուր գրանցամատյանում և սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր գումարն է.
ԱԿԲ-ն բաժանորդագրության արդյունքներով սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր գումարն է.
ԲՆՔ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բաժանորդագրման ենթակա բաժնետոմսերի ընդհանուր քանակն է».
ժա) կանոնակարգի 28-րդ կետում «եռօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով:
ժբ) կանոնակարգի N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ`
«ՀԱՎԵԼՎԱԾ N 4 |
«Վավերացնում եմ» |
«Հաստատում եմ» |
|
|
_______________________________ |
______________________________ |
«____» _______________ 199 թ. |
«____» _______________ 199 թ. |
|
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ
«______» _______________ 199 թ. |
Հանձնաժողովի կազմը` |
Նախագահ ___________________________________________________ (ա.հ.ա., ստորագրությունը) |
Քարտուղար ___________________________________________________ (ա.հ.ա., ստորագրությունը) |
Բաժանորդագրության իրականացման հիմքերը. |
բաժանորդագրությունն իրականացվել է համաձայն |
ՀՀ կառավարության որոշման ___________________________________________ (որոշման ամսաթիվը և համարը) |
և թողարկման ազդագրի ______________________________________________ 199 թ. (թողարկման ազդագրի հրապարակման ամսաթիվը) |
Բաժանորդագրության սկիզբը «___»_____ 199 թ., ավարտը «___»_____ 199 թ. |
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բաժանորդագրման ենթակա բաժնետոմսերի |
ընդհանուր քանակը ______________________________________________________ (քանակը |
________________________________________________________________________ թվերով և տառերով) |
Բաժանորդագրության արդյունքներով բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր |
քանակը _______________________________________________________________ (քանակը |
_______________________________________________________________________ թվերով և տառերով) |
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը _____________________________________ (քանակը |
________________________________________________________________________ թվերով և տառերով) |
Բաժնետոմսերի համար վճարված ընդհանուր գումարը _________________________ |
______________________________________________________________ դրամ, |
այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով ____________________________ (քանակը |
_________________________________________________________________________ թվերով և տառերով) |
______________________________________________________________ դրամ |
Սեփականաշնորհվող ձեռնարկության կոլեկտիվի անդամների կողմից բաժանորդագրված |
բաժնետոմսերի քանակը _________________________________________________ (քանակը |
_______________________________________________________________________ թվերով և տառերով) |
Բաժանորդագրության արդյունքներով բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի |
քանակը (ԲԳՔ) __________________________________________________________ (քանակը |
_________________________________________________________________________ թվերով և տառերով) |
Բաժանորդագրության մասնակիցների կազմը և հասանելիք բաժնետոմսերի քանակը |
ՀՀ քաղաքացիների և քաղաքացիների խմբերը _________________________________ (քանակը |
__________________________________________________________________________ թվերով և տառերով) |
կոլեկտիվի ամդամներ (ԱԿՀ) ________________________________________________ (քանակը |
_________________________________________________________________________ թվերով և տառերով) |
ոչ պետական ձեռնարկություններ ____________________________________________ (քանակը |
_________________________________________________________________________ թվերով և տառերով) |
օտարերկրյա քաղաքացիներ ________________________________________________ (քանակը |
_________________________________________________________________________ թվերով և տառերով) |
ինվեստիցիոն հիմնադրամներ ________________________________________________ (քանակը |
__________________________________________________________________________ թվերով և տառերով) |
Բաժանորդագրության արդյունքում ձևավորված ԲԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը |
__________________________________________________________________________ (թվերով և տառերով) |
______________________________________________________________ դրամ |
Համաձայն ՀՀ կառավարության 1995 թ. հունվարի 31-ի N 47 որոշման ________________ |
________________________________________________ (ձեռնարկության անվանումը) |
բաժանորդագրությունը __________________________________________________ |
Բաժանորդագրության արդյունքում կազմված բաժնետերերի գրանցամատյանից քաղվածքը (բաժնետերերի կազմը, յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի քանակը) կցվում է: |
Հանձնաժողովի նախագահ ________________________________________________ |
Հանձնաժողովի քարտուղար _______________________________________________ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|