«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
20 մայիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 1996 թվականի N 153
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնություն իրականացնող միջազգային կազմակերպությունների առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաշխման, իրացման, ձևակերպման և իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման և գանձման կարգերի հաստատման մասին» N 43 որոշմամբ հաստատված մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ու հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձևակերպման և իրացման կարգում կատարել հետևյալ լրացումները`
ա) կարգի 4-րդ կետում «մատուցված ծառայությունների» բառերից հետո ավելացնել «(այդ թվում` միջազգային հեռախոսային և ֆաքսիմիլային կապի գծով)» բառերը.
բ) կարգի 5-րդ կետում «գրասենյակային ծախսերի» բառերից հետո ավելացնել, (բացառությամբ միջազգային հեռախոսային և ֆաքսիմիլային կապի ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերի)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.01.1998, N 27 | 19.01.1998, N 153 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|